Ստեփան Ջրբաշյան
Ստեփան Ջրբաշյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մարտի 10, 1917 Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1973 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | Դասական երաժշտություն, ժողովրդական երգեր |
Մասնագիտություն | Կոմպոզիտոր |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1943) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1952) |
Պարգևներ |
Ստեփան Խաչատուրի Ջրբաշյան (մարտի 10, 1917[1], Բաքու, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1943 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիայի լարային, 1952 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները։ 1956-1962 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի երաժշտական ղեկավար, 1962 թվականից՝ գլխավոր դիրիժոր, 1961-1971 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար։
Երևանի թիվ 8 երաժշտական դպրոցը կրում է Ստեփան Ջրբաշյանի անունը[2]։
1963 թվականին. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը[3]։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրել է «Գիքոր» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի, 1973, բեմադրվել է 1974), կատարել ժողովրդական երգերի մշակումներ։
Նշանակալի է Ստեփան Ջրբաշյանի ներդրումը հայկական օպերետի և երաժշտական կոմեդիայի բնագավառում՝
- «Երազիկ» (բեմադրվել է 1960)
- «Չառլեի մորաքույրը» (1961)
- «Ծաղիկների աշխարհում» (1962)
- «Ես, հարսնացուս և...» (1963)
- «Մարսեցի փեսացուն » (1966)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://armradioarchive.am/ar/YKqFji6
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Ստեփան Ջրբաշյան»։ musicofarmenia.com։ Վերցված է 10 Մարտ 2018(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Մարտի 10 ծնունդներ
- 1917 ծնունդներ
- Հոկտեմբերի 10 մահեր
- 1973 մահեր
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ դիրիժորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով