Գարեգին Երիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գարեգին Երիցյան
Գարեգին Երիցյան.jpg
Ի ծնե Գարեգին Ալեքսանդրի Երիցյան
Ծնվել է 1879 մայիսի 7
Ծննդավայր Թիֆլիս
Վախճանվել է հոկտեմբերի 15, 1965(1965-10-15) (տարիքը 86)
Մահվան վայր Լենինգրադ
Ազգություն հայ
Կրթություն Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ
Ուսուցիչ Հարություն Շամշինյան և Վարդգես Սուրենյանց
Պարգևներ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Հայր Ալեքսանդր Երիցյան

Գարեգին Ալեքսանդրի Երիցյան (1879, մայիսի 7, Թիֆլիս- 1966, հոկտեմբերի 15, Լենինգրադ), հայ գրաֆիկ, թատերական նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Երիցյանը ծնվել է Թիֆլիսում։ 1898-1901 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում։ 1909-1918 թվականներին մասնակցել է Թիֆլիսի մի շարք թատրոնների ստեղծման աշխատանքներին։

Հեղինակել է «Ուշ լինի, նուշ լինի» օպերետը (1916), «Սայաթ-Նովա» երաժշտական դրաման (1917) և այլ գործեր։ 1921-1925 թվականներին եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (Սունդուկյանի անվան թատրոն) նկարիչ։ Կազմակերպել է մի շարք ներկայացումներ՝ «Ավազակները» (1922), «Ռևիզոր» (1923) և այլն[1]։

Առաջին ուսուցիչներն են եղել նկարիչներ Հարություն Շամշինյանը և Վարդգես Սուրենյանցը։ 1898 թվականին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական բաժնում[2]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի գրքերի առաջին ձևավորողն է՝ «Շունն ու կատուն», «Ախթամար»։ 1921 թվականից աշխատել է որպես Երևանի պետական թատրոնի նկարիչ, որտեղ իրականացրել է 27 բեմադրություն, այդ թվում՝

  • «Պեպո»
  • «Հույսի կործանումը»
  • «Ավազակներ»
  • «Ջրասույզ զանգ»
  • «Օթելլո»
  • «Երևակայական հիվանդ»

Հայտնի է նաև որպես երգիծական ամսագրերի խմբագիր-հրատարակիչ և ամսագրեր նկարազարդող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գարեգին Երիցյանի կենսագրությունը avproduction կայքում
  2. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան