Արտեմի Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտեմի Այվազյան
Արտեմի Սերգեյի Այվազյան
Ayvazyanartemi.jpg
կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար
Ծնվել է հունիսի 26, 1902
Ծննդավայր Բաքու, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Մահացել է նոյեմբերի 14, 1975
Մահվան վայր Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություն դիրիժոր, երգահան և Ջազզ երաժիշտ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան

Արտեմի Այվազյան (1902, հունիսի 26 - 1975, նոյեմբերի 14), հայ կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։ Հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Բաքվում։ Երաժշտական տարրական կրթությունն ստացել է Բաքվի ուսումնարանում։ 1923 թվականին ավարտել է Թիֆլիսի, 1932 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիաները։ Որպես ուսուցիչ պաշտոնավարել է Երևանի կոնսերվատորիայում։ 1927-1930 թթ. եղել է Լենինականի երաժշտական ստուդիայի տնօրենը։ 1938 թվականին կազմակերպել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը (1938-1956 թթ.՝ գեղարվեստական ղեկավար), 1943-1945 թթ.՝ ԵԵԿԹ գեղարվեստական ղեկավար[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել]

Հեղինակ է «Թափառնիկոս» (բեմ.՝ 1937), «Պարոն Մինթոևը Փարիզում» (1963) կոմիկ, օպերաների, խորհրդահայ առաջին օպերետների՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմ.՝ 1944), «Աշուղ Ղարիբ» (բեմ.' 1945), «Մեր աստղերի տակ» (բեմ.' 1969), սյուիտների, կոնցերտների, 2 կվարտետի, կինոերաժշտության։

Արտեմի Այվազյանի հուշատախտակը Երևանի Սայաթ-Նովա փողոցում
Stamp of Armenia h271.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.