Jump to content

Հովհաննես Չեքիջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Չեքիջյան
Դիմանկար
Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի հյուրախաղերը Գյումրիում, 30.03.2017
Ծնվել էդեկտեմբերի 23, 1928(1928-12-23) (95 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, քաղաքական գործիչ, խմբավար և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքtchekidjian.am
 Hovhannes Chekijyan Վիքիպահեստում

Չեքիջյան Հովհաննես Հարությունի (դեկտեմբերի 23, 1928(1928-12-23), Ստամբուլ, Թուրքիա), խորհրդային երգչախմբային դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ (1975) և Հայկական ԽՍՀ (1971) պետական մրցանակների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1982), ԽՍՀՄ ԳԽ 10-րդ և ՀԽՍՀ ԳԽ 9-րդ գումարումների պատգամավոր, Հայաստանի ազգային հերոս (2017)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսում (ներկայում՝ Ստամբուլ, Թուրքիա1934-1941 թվականներին սովորել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի՝ Կոստանդնուպոլսի մասնաճյուղում, 1941-1947 թվականներին՝ Saint Michel ֆրանսիական քոլեջում, 1944-1951 թվականներին՝ Ստամբուլի կոնսերվատորիայում, 1947-1951 թվականներին Վիեննայի ուսումնարանի Ստամբուլի մասնաճյուղում, 1951-1953 թվականներին՝ Փարիզի «Ecole normale de Musique» կոնսերվատորիայում, որտեղ աշակերտել է Ժոն Ֆուրնեին, ինչպես նաև քիմիայի ինստիտուտում, որտեղ ստացել է ինժեներ-քիմիկոսի որակավորում։ 1958-1961 թվականներին եղել է Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտ։

1946-1960 թվականներին (1951-1954 ընդմիջմամբ) Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-1961 թվականներին եղել է Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը[3]։

1961 թվականից ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ եղել է ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորը։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարել է դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ։ Ղեկավարել է նաև սիմֆոնիկ համերգներ, ելույթ է ունեցել ԽՍՀՄ խոշորագույն նվագախմբերի հետ։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։ 1973-1977 թվականներին դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1975 թվականից Երևանի կոնսերվատորիայում (1982 թվականից պրոֆեսոր է)։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դավթյան Ս., Հովհաննես Չեքիջյան, արվեստագետն ու քաղաքացին, Երևան, 2000։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀ. Հ. ՉԵՔԻՋՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան
  4. Հայաստանի շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
  5. One, Studio. «Մաեստրո Չեքիջյանը Ստամբուլում պարգևատրվել է Օրմանյանի ոսկե շքանշանով». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  6. «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Չեքիջյան» հոդվածին։