Ռուբեն Սանամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Սանամյան
սեպտեմբերի 22, 1976(1976-09-22) (46 տարեկան) -
ԾննդավայրԴիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿոչումՀայաստանի ԶՈՒ կապիտան
Մարտեր/
պատերազմներ
Տավուշյան մարտեր (2020)
Պարգևներ
Հայաստանի ազգային հերոս և Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

Ռուբեն Ռազմիկի Սանամյան (սեպտեմբերի 22, 1976(1976-09-22), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ զինծառայող, ՀՀ ԶՈՒ կապիտան, Հայաստանի ազգային հերոս[1][2]։

Զինվորական ծառայություն

1995-1997 թվականներին ժամկետային զինվորական ծառայություն է անցել Հայաստանի զինված ուժերում։ 2006 թվականին անցել է պայմանագրային զինվորական ծառայության։

Տավուշյան մարտեր

Ռուբեն Սանամյանը մասնակցել է 2020 թվականի հուլիսի տավուշյան մարտերին։ Այդ մարտերում ցուցաբերած ռազմական կարևոր դերի համար կապիտան Սանամյանին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում և պարգևատրել Հայրենիքի շքանշանով[3]։

Պարգևներ և կոչումներ

Ռուբեն Սանամյանը 2012 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Նա նաև պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով[4]։

Ընտանիք

Ամուսնացած է. ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ