Վիտյա Այվազյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիտյա Վորոշի Այվազյան | |
---|---|
դեկտեմբերի 31, 1955 - օգոստոսի 29, 1990 (34 տարեկան) | |
Ծննդավայր | Սպանդարյան, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և ՀԱՊՀ |
Պարգևներ |
Վիտյա Վորոշի Այվազյան (դեկտեմբերի 31, 1955, Սպանդարյան, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 29, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ, ազգային-ազատագրական շարժման գործիչ, ազգային հերոս։
Կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 31-ին Սպանդարյան գյուղում։ 1977 ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1977 թվականից աշխատել է Հայշինբանկում, «Սիրիուս» գործարանում, ապա «Լույս» արտադրական և «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորումներում։
1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում։ 1983-1988 թթ.՝ Երևանի էլեկտրալամպերի գործարանի հատուկ նախագծային բյուրոյում ինժեներ-նախագծող, ինժեներ-տեխնոլոգ։ 1983 թվականից հեռակա սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում։ 1988 թվականին աշխատել է «Լազուր» արտադրական միավորումում, ուր կազմակերպել և ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն։ 1989 թվականից ՀՀՇ անդամ, 1989 թվականի հունվարի 7-ին ակտիվ քաղաքական և ազգային-ազատագրական պայքարի կոչերի համար ձերբակալվել է և շուրջ մեկ ամիս պահվել Նուբարաշենի բանտում։ 1990 թվականին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր[1]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականի օգոստոսի 29-ին Գեղազնիկ Միքայելյանի հետ սպանվել է Երևանում[2]։ Թաղված է Երևանի Քաղաքային պանթեոնում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետմահու՝ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ ազգային հերոսի կոչման։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղի դպրոցը կրում է նրա անունը։
Վիտյա Այվազյանի մասին է նկարահանվել Ա. Աբովյանի «Երկու կրակոց» տեսաֆիլմը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետաբերները. դիմանկարների ժողովածու (կազմ. Գ. Ջանիկյան), Երևան, 1997։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վիտյա Վորոշի Այվազյան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
- ↑ Սվետլանա Մարգարյան, «Կրակոց թիկունքից, մաս 48։»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իմ ամբողջ դժբախտությունն այն է, որ երկու որդիներս էլ հայի ձեռքով գնացին, ցավում եմ շատ. վրեժս այլ ազգից պետք է հանեի» Արխիվացված 2015-12-24 Wayback Machine
- youtube-ում Վ. Այվազյանի և Գ. Միքայելյանի մասին պատմող տեսանյութ
|