Քըրք Քըրքորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քըրք Քըրքորյան
Kirk Kerkorian
Քըրք Քըրքորյան.jpg
Ծնվել է հունիսի 6, 1917(1917-06-06)[1]
Ծննդավայր Ֆրեզնո, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է հունիսի 15, 2015(2015-06-15)[1] (98 տարեկանում)
Մահվան վայր Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն ամերիկահայ
Կարողություն Straight Line Steady.svg 4,0 միլիարդ ԱՄՆ դոլար (հունիսի, 2015)[2]
Մասնագիտություն օդաչու, ձեռնարկատեր, ֆինանսիստ և բռնցքամարտիկ
Աշխատանք Գործարար, «Tracinda Corporation»-ի գործադիր տնօրեն
Աշխատավայր Մետրո Գոլդվին Մայեր
Ամուսին Հիլդա Շմիդտ (1942–1951)
Ժան Մարիի Հարբոր-Հարդի (1954–1984)
Լիզա Բոնդեր (1999)
Պարգևներ և
մրցանակներ
Fatherland Armenia.jpg Ազգային հերոս (2004)
Երեխաներ Թրեյսի
Լինդա
Kirk Kerkorian Վիքիպահեստում

Քըրք Քըրքորյան (Գրիգոր Ահարոնի Գրիգորյան, հունիսի 6, 1917(1917-06-06)[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - հունիսի 15, 2015(2015-06-15)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն։ Ծնվել է 1917 թ.։ Սերում է 1890 թվականին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» ընկերության` 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգասի հայրը։ 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում` Հայաստանի ազգային հերոս։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1935 թվականը կատարել է զանազան աշխատանքներ, եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Այնուհետև սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ։ Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով (1947-ին գնել է «Los Angeles Air Service» փոքրիկ չարտերային ավիաընկերությունը), ինչպես նաև հյուրանոցային բիզնեսով։ Կառուցել է Լաս Վեգասի «Ֆլամենգո», «Էմ Ջի Գրանդ» և այլ խոշոր հյուրանոցներ։ 1968 թվականից զբաղվել է կինոգործունեությամբ, «Մետրո Գոլդվին Մայեր» (մասնաճյուղերով) և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմնադիր բաժնետերն է։ Եղել է «Քրայսլեր Քորփորեյշնի» բաժնետերը։

Քըրք Քըրքորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ[3]

Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։ Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001 թվականից ի վեր 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։

Քըրք Քըրքորյանի և իր հոր՝ Ահարոն Քըրքորյանի համեստ տապանաքարը

Բիզնես կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը զգալով և չցանկանալով միանալ բանակին՝ Քըրքորյանը սովորեց թռչել Happy Bottom Riding Club-ում: Նախկինում ավիացիայի ավագ օդաչու Պանչո Բարնեսը թռիչքի դասերի փոխարեն Քըրքորյանին առաջարկեց հետևել իր խոշոր եղջերավոր անասուններին: Վեց ամիս անց ստանալով իր առևտրային օդաչուի վկայագիրը՝ նա տեղեկացավ, որ բրիտանական Royal Air Force-ը տեղափոխում էր կանադական de Havilland Mosquito-ն դեպի Շոտլանդիա Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսով: Սակայն օդանավը կարող էր անցնել արավելագույնը 2,300 կմ, մինչդեռ ամբողջ ճանապարհը կազմում էր 3,500 կմ: Ապահով ճանապարհ փոխարեն՝ Քըրքորյանը նախընտրեց «Իսլանդական ալիք» ուղղությունը: Ուղևորությունը մեկ անձի համար կազմում էր 1000 դոլլար: Եթե կատարված հաշվարկները ցույց էին տալիս, որ 4 օդանավերից միայն մեկին չէր հաջողվի տեղ հասնել[4], ապա իրական ցուցանիշն ավելի մոտ էր մեկ քառասուներորդի[5]: 1944 թվականի մայիսին Քըրքորյանն ու իր թևի հրամանատար Ջոն դը Լեյսի Վուլդրիջը հաղթահարեցին «Իսլանդական ալիք»-ը և գրանցեցին նոր ռեկորդ: Վուլդրիջը հասավ Շոտլանդիա վեց ժամ, 46 րոպեում, Քըրքորյանը՝յոթ ժամ, ինը րոպեում: Երկուսուկես տարի աշխատակցելով RAF Ferry Command-ին Քըրքորյանը կատարեց 33 թռիչք, ճանապարհորդեց 4 մայրցամաքներով և փորձարկեց իր առաջին քառաշարժիչ ինքնաթիռը: Պատերազմից հետո նա աշխատում էր որպես գեներալ օդաչու: Նա առաջին անգամ այց կատարեց Լաս Վեգաս 1944 թվականին և մինչև 1947 թվականը տարված էր թղթախաղերով: 1947 թվականին թողնելով խաղամոլությունը՝ նա 60,000 դոլլարով գնեց Trans International Airlines-ը: Այն փոքրիկ ավիագիծ էր, որը խաղամոլներին Լոս Անջելեսից Լաս Վեգաս էր տեղափոխում: 1968 թվականին Քըրքորյանը այն վաճառեց 104 միլիոն դոլլարով Transamerica Corporation ընկերությանը[6]:

Լաս Վեգաս[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Քըրքորյանը 960,000 դոլլարով գնեց 32 հա հող Լաս Վեգասում՝ Լաս Վեգաս Սթրիփի մոտակայքում: Հետագայում այս հողի վրա կառուցվեց Caesars Palaceի շենքը, որի վարձակալությունը Քըրքորյանին բերեց 9 միլիոն դոլլար: 1967 թվականին Լաս Վեգասում նա 5 միլիոն դոլլարով գնեց 33 հա հող և ճարտարագետ Մարտին Սթերն Կրտսերի[7] հետ կառուցեց International Hotel-ը, որն ամենամեծ հյուրանոցն էր այդ ժամանակաշրջանում:

Առաջին երկու աստղերը, որ հյուրանոցի հսկայական դահլիճում ելույթ ունեցան, Բարբարա Սթրեյզանդն և Էլվիս Փրեսլին էին: Նրանց շնորհիվ 30 օր շարունակ 4,200 հաճախորդներ հյուրընկալվեցին International Hotel՝ կոտրելով բոլոր ռեկորդները երկրի պատմության մեջ: Քըրքորյանը գնեց նաև Flamingo Hotel-ը և որոշ ժամանակ անց երկու հյուրանոցներն էլ վաճառեց Hilton Hotels Corporation կազմակերպությանը, որն էլ վերանվանեց հյուրանոցները Las Vegas Hilton և Flamingo Hilton: 1969 թվականին նա գնեց Metro-Goldwyn-Mayer մեդիաընկերությունը և բացեց իր MGM Grand Hotel and Casino-ն, որն ավելի մեծ է քան Empire State Building[8] և ամենամեծ հյուրանոցն աշխարհում: 1980 թվականի նոյեմբերի 21-ին MGM Grand-ում հրդեհ տեղի ունեցավ: Ընդհանուր զոհվածների թիվը կազմում էր 87: Միայն 8 ամիս անց MGM Grand-ը վերաբացվեց: 1986 թվականին Քըրքորյանը վաճառեց Լաս Վեգասի MGM Grand-ը և «Ռենո»-ն 594 միլիոն դոլլարով: Էմ Ջի Էմը 750 միլիոն դոլլարով վաճառեց իր Treasure Island Hotel and Casino-ն միլիարդատեր Ֆիլլ Ռուգին[9]։

ԷմՋիԷմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին ԷմՋիԷմ-ի տնօրեն նշանակվեց Ջեյմս Թոմաս Օբրին: Նա վաճառեց հսկայական քանակությամբ պատմական իրեր, արտերկրյա մասնաճյուղներ:1973 թվականին Քըրքորյանը վաճառեց ԷմՋիԷմ-ի բաշխիչ համակարգը և աստիճանաբար հեռացավ ստուդիայի ամենօրյա աշխատանքից: 1979 թվականին Քըրքորյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ ԷմՋիԷմ-ը հիմնականում հյուրանոցային ընկերություն էր, սակայն նա նաև կարողացավ ընդլայնել ընդհանուր կինոդպրոցը և արտադրական համակարգը, երբ 1981 թվականին ձեռք բերեց United Artists-ը, ինչով էլ ԷմՋիԷմ-ը դարձավ MGM / UA ընկերություն: 1986 թվականին նա ԷմՋիԷմ-ը վաճառեց Թեդ Թըրներին[10]: Այնուամենայնիվ Թըրները United Artists-ը ոչ լիովին հետ վերադարձրեց Քըրքորյանին[11][12]: Թըրները մեկ տարի անց պարտքերը մարելու համար ԷմՋիԷմ-ը վերավաճառեց Քըրքորյանին: 2005 թվականին նա ԷմՋիԷմ-ը վաճառեց «Սոնի»-ի դուստր ընկերություններից մեկին: 2009 թվականի մայիսին Քըրքորյանը կորցրեց բաժնետոմսերի մեծ մասը՝ 53.8 տոկոցիս մինչև 39 տոկոս[13] [14]:

Ավտոարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քըրքորյանի ներգրավվածությունն ավտոարտադրության մեջ սկսվեց 1995 թվականին, երբ Քրայսլերի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Լի Յակոկկայի աջակցությամբ նա ընդունեց որոշում Chrysler Corporation-ի վերակառուցման վերաբերյալ: Ընկերության աշխատակիցները թշնամաբար էին տրամադրված, ուստի Քըրքորյանը չեղարկեց իր որոշումն ու վաճառեց իր բաժնեմասը: Քրքորյանը որոշ ժամանակ ունեցել է 9.9 տոկոս բաժնեմաս General Motors-ում: 2006 թվականի հունիսի 30-ի մամուլի հրապարակումների համաձայն՝ Քըրքորյանն առաջարկեց, որ Renault- ը ձեռք բերի GM-ի 20 տոկոս բաժնեմասը `GM-ից ինքնուրույնությունն ապահովելու համար:Շուտով Թրասինդա ընկերության կողմից հրատարակվեց նամակ,որն ուղղված էր Rick Wagoner-ին՝[15] ճնշելու GM-ի գործադիր հիերարխիան[16] , բայց բանակցություններն ապարդյուն էին [17]: 2006 թվականի նոյեմբերի 22-ին Քըրքորյանը վաճառեց իր 14 միլիոն դոլլարի համարժեք բաժնետոմսերը:Վաճառքի արդյունքում GM-ի բաժնետոմսերի գինը նոյեմբերի 20-ի գիշից նվազեց 4.1%-ով՝ կազմելով 30 դոլլար[18]: Վաճառքը Քըրքորյանի ուեցվածքը GM-ում կրճատեց մինչև 7 տոկոս: 2006 թվականի նոյեմբերի 30-ին Tracinda-ն հայտարարեց, որ համաձայնել է ձեռք բերել GM-ի ևս 14 միլիոնի դոլլարի համարժեք բաժնետոմսեր՝ կտրելով Քըրքորյանի մասնաբաժինը մինչեւ այդ տարվա սկզբի կեսը[19]: 2006 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ նա վաճառեց գրեթե բոլոր GM բաժնետոմսերը [20]: Քըրքորյանի վաճառքից հետո GM-ը կորցրեց իր արժեքի ավելի քան 90%-ը և սնանկացավ 2009 թվականի հունիսի 1-ին[21]: Քըրքորյանը գնեց Ford Motor Company-ի բաժնետոմսերը 2008 թվականի ապրիլին և ծախսեց շուրջ 1 միլիարդ դոլար `ավտոմոբիլային ընկերության բաժնետոմսերի 6%-ի չափով: 2008 թվականի հոկտեմբերին ներդրումը կորցրեց իր արժեքի երկու երրորդը, ինչի հետևանքով Քըրքորյանը վաճառեց այն[22]: Քըրքորյանը վաճառեց Ford-ի մնացած մասնաբաժինը 2008 թվականի դեկտեմբերի 29-ին[23]:

Կարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Forbes ամսագրի՝ Քըրքորյանի կարողությունը 2007 թվականին կազմում էր $16.0 միլիարդ դոլլար՝ դարձնելով նրան ամենահարուստ 41-րդ մարդն աշխարհում և Կալիֆոռնիայի ամենահարուստ մարդն այդ ժամանակահատվածում[24]: 2011 թվականի տվյալներով Քըրքորյանի կարողությունն անկում ապրեց՝ դառնալով $3.2 միլիարդ: 2013 թվականին նա աշխարհում 412-րդ ամենահարուստ մարդն էր՝ $3.9  միլիարդ կարողությամբ[24]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քըրքորյանը «գաղտնի անձ» էր [25]: Նա գրեթե երբեք հարցազրույցներ չի տվել և հազվադեպ է հայտնվել հանրության մեջ: «Քրքորյանը հազվադեպ է հաճախում խորհրդի նիստերը եւ երբեք չի խոսում ելույթների մասին, նա ամաչում է, բայց խիստ քննադատող է: Նրան ճանաչողները նրան բնորոշում են ոչ թե որպես Հյուզեյան հերմիտ, այլ նուրբ կարեկցող նորմալ տղա»[26]:

Քըրքորյանը զբաղվել է թենիսով,խաղացել է մրցաշարերում: Սովորաբար խաղում էր նախկին ԷմՋիԷմ-ի գործադիր տնօրեն, «Tropicana Las Vegas» ընկերության համասեփականատեր Ալեքս Եմենջջյանի հետ: Նրան նկատում էին թանկարժեք հագուստով (հատկապես իտալական դիզայներ Բրիոնի), ինչին հակառակ նա իր ամբողջ կյանքի ընթացքում վարել է Pontiac Firebird, Jeep Grand Cherokee, Ford Taurus և նման ավտոմեքենաներ[27]:

Քըրքորյանը մահացել է Բևեռլի Հիլզում, Կալիֆոռնիայում, 2015 թվականի հունիսի 15-ին՝ ծննդյան 98-րդ տարեդարձից 9 օր անց[28][29]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քըրքորյանն ամուսնացել է երեք անգամ: 1942-ից մինչև 1952 թվականն ամուսնացած է եղել Հիլդա Շմիդտի հետ[30]: 1954-ից մինչև 1984 թվականն ամուսնացած է եղել նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ: Այդ ամուսնությունից Քըրքորյանը ունեցել է մեկ դուստր՝ Թրեյսին, որդեգրել է ևս մեկին՝ Լինդային: 1999 թվականին ամունսացել է թենիսիստուհի Լիզա Բոնդերի հետ և մի քանի ամիս անց բաժանվել:

«Լինսի» կազմակերպությունն ու բարեգործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քըրքորյանը ակտիվ բարեգործական գործունեություն է ծավալել իր հիմնադրած կազմակերպությունում: «Լինսի» կազմակերպությունն ավելի կան մեկ միլիարդ դոլլարի բարեգործություն է արել[31]: Նրա հիմնադրամի օգնությամբ է կառուցվել 80 կիլոմետրանոց մայրուղին, որը Հայաստանը կապում է Լեռնային Ղարաբաղին: Առաջին անգամ Հայաստան է եկել 1998 թվականին: Նա նաև տրամադրել է 60 միլիոն դոլլար Հայաստանի դպրոցներն ու փողոցները վերակառուցելու համար[32]:

«Լինսի» կազմակերպությունը ցրվեց 2011 թվականին[33]:

Քըրք Քըրքորյանը «Լինսի հիմնադրամը» անվանակոչել է իր երկու դուստրերի՝ Լինդայի և Ստրասի անուններով:

Մրցանակներ և ճանաչվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քըրքորյանը 2004 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Ազգային հերոս է հռչակվել[34]: Պարգևատրվել է Հայրենիք շքանշանով: 2018 թվականին Գյումրիում տեղադրվել է նրա արձանը[35]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. «Քըրք Քրքորյան»։ Forbes։ Վերցված է հունիսի 1, 2015 (անգլ.)
  3. Աշխարհահռչակ հայեր. Քըրք Քըրքորյանի ծննդյան 100-ամյակը
  4. Torgerson, Dial "Kerkorian, An American Success Story" biography pub 1974
  5. Historian Carl Christie cites estimates that about 28 Mosquitoes out of 1,000 were lost: Los Angeles Times obit
  6. «Kirk Kerkorian»։ Online Nevada Encyclopedia։ Վերցված է July 16, 2011 
  7. Chung, Su Kim (August 18, 2009)։ «Water Resources: Special Collections»։ Library.unlv.edu։ Արխիվացված օրիգինալից-ից August 19, 2010-ին։ Վերցված է September 21, 2010 
  8. Tony Illia։ «Nevada Swings Into the Seventies»։ Southwest Contractor։ Արխիվացված օրիգինալից-ից September 29, 2011-ին 
  9. «MGM Mirage selling Treasure Island for $500M»։ Yahoo! News։ December 15, 2008։ Վերցված է September 21, 2010 
  10. Prince, Stephen (2000) A New Pot of Gold: Hollywood Under the Electronic Rainbow, 1980–1989 (pp. 14–16, 71–74). University of California Press, Berkeley/Los Angeles, California. 0-520-23266-6
  11. Parsons, Patrick. Blue Skies: A History of Cable Television. Philadelphia, Pa.: Temple University Press, 2008. 1-59213-287-1; Stefoff, Rebecca. Ted Turner, Television's Triumphant Tiger. Ada, Okla.: Garrett Educational Corp., 1991. 1-56074-024-8
  12. Bart, Peter. Fade Out: The Calamitous Final Days of MGM. New York: Morrow, 1990. 0-688-08460-5
  13. Kerkorian Stake in MGM Mirage Shrinks (Wall Street Journal)
  14. MGM To Pay Back $825.6 Million In Debt Following Stock, Note Sales Archived May 22, 2009, at the Wayback Machine. (CNN)
  15. «Tracinda Corp, et al. – SC 13D/A – General Motors Corp – On 6/30/06 – EX-10.1»։ SEC Info։ Վերցված է September 21, 2010 
  16. Koenig Bill (June 30, 2006)։ «Kerkorian Seeks GM Partnership With Renault, Nissan (Update12)»։ Bloomberg։ Վերցված է September 21, 2010 
  17. Maynard Micheline (October 4, 2006)։ «G.M. Ends Talks With Renault and Nissan»։ The New York Times։ Վերցված է April 4, 2010 
  18. «Motors Liquidation Company: PINK:MTLQQ historical prices»։ Google Finance։ Վերցված է September 21, 2010 
  19. Isidore Chris (November 30, 2006)։ «Kerkorian dumps more GM shares»։ CNN։ Վերցված է April 4, 2010 
  20. Green Jeff (November 30, 2006)։ «Kerkorian Sells His Remaining GM Holdings, Person Familiar Says»։ Bloomberg։ Վերցված է September 21, 2010 
  21. Taylor A (June 3, 2009)։ «MotorWorld: Inside GM's bankruptcy filing»։ CNN։ Արխիվացված օրիգինալից-ից August 15, 2009-ին։ Վերցված է April 4, 2010 
  22. Vlasic Bill (October 22, 2008)։ «Investor Sheds a Major Stake in Ford»։ The New York Times։ Վերցված է April 4, 2010 
  23. «Kerkorian Sells the Rest of His Ford Shares»։ The New York Times։ December 29, 2008 
  24. 24,0 24,1 Nichols Michelle։ «Bill Gates America's richest for 14th year in a row»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-07-19 
  25. Palermo, 1997, էջ 160
  26. Evanslas K. J. (September 12, 1999)։ «Kirk Kerkorian»։ Las Vegas Review-Journal 
  27. David Streitfeld Los Angeles Times, June 9, 2005, p. A-1.
  28. Ho Sally, Rothwell Steve (June 16, 2015)։ «Kirk Kerkorian, billionaire and Las Vegas casino mogul, dies»։ Associated Press։ Արխիվացված օրիգինալից-ից June 17, 2015-ին։ Վերցված է June 17, 2015 
  29. Kandell Jonathan (June 16, 2015)։ «Kirk Kerkorian, Billionaire Investor in Film Studios and Casinos, Dies at 98»։ New York Times։ Վերցված է June 17, 2015 
  30. Bromberg Howard (2011)։ Great lives from history.։ Pasadena, Calif.: Salem Press։ էջ 513։ ISBN 1587656647 
  31. «Kerkorian Handed Armenia’s Top State Honor»։ Armenialiberty.org։ May 20, 2005։ Վերցված է September 21, 2010 
  32. U.S.-Armenian Tycoon Kirk Kerkorian Dies, by Emil Danielyan, Radio Liberty
  33. «Kirk Kerkorian is not offended by Armenia»։ ArmeniaDiaspora.com։ September 14, 2011։ Արխիվացված օրիգինալից-ից March 16, 2013-ին։ Վերցված է January 1, 2013 
  34. http://www.mayrhayastan.am/arm/heroes/national-heroes-of-ra/
  35. «Սա իմ շնորհակալությունն է բարերարին»․ Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի արձանը - https://www.azatutyun.am/a/29316524.html
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Քըրք Քըրքորյան հոդվածին