1920 թվականից ապրել է ԱՄՆ-ում, 1924 թվականից՝ հաստատվել Դետրոյթում։ 1930 թվականից անդամագրվել է ՀԲԸՄ-ին։ 1953-1989 թվականներին՝ ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի նախագահ, 1970 թվականից՝ ցկյանս նախագահ, 1989 թվականից՝ ցկյանս պատվավոր նախագահ։ 1929 թվականին հիմնել է սեփական ձեռնարկություն, որը վերածվել է ավտոմասեր արտադրող (Մասկո) միջազգային ընկերության։ Մանուկյանի գործունեությունն ուղղված է եղել սփյուռք-հայրենիք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը։ 1994 թվականին Մանուկյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Պարգևատրվել է բազմաթիվ պատվո շքանշաններով, արժանացել մի շարք համալսարանների պատվո դոկտորի կոչման։
Ալեք Մանուկյանը մահացել է 1996 թվականի հուլիսի 10-ին, Դետրոյթում։ 2007 թվականի հուլիսի 17-ին Ալեք Մանուկյանի և նրա կնոջ՝ Մարի Մանուկյանի աճյունները վերահուղարկավորվել են Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, և ամեն տարի Բարեկենդանի տոնին առանձին հիշատակվում են Մանուկյան ամուսինների անունները[2]։