Թաթուլ Ղազարյան
Թաթուլ Ղազարյան | |
---|---|
![]() | |
1978 - հոկտեմբերի 19, 2020[1] | |
Ծննդավայր | Սևքար, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Արցախ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) |
Պարգևներ |
Թաթուլ Լավրենտի Ղազարյան (1978, Սևքար, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 19, 2020[1], Արցախ[1]), Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանման հրամանատար, 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, գնդապետ (2020), հետմահու Հայաստանի ազգային հերոս (2021)[2]։
Թաթուլ Ղազարյանը ծնվել է 1978 թվականին, Սևքարի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, այնուհետև ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ 2010-2012 թվականներինին սովորել էր Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի ռազմական համազորային ակադեմիայում։
Հետագա տարիներին ծառայել է Հայաստանի զինված ուժերի տարբեր զորամասերում (Մեհրաբ, Վարդենիս, Կողբ)։ 2018 թվականից եղել է Իջևանի զորամասի հրամանատար։ Բազմիցս արժանացել է պետական պարգևների։
Թաթուլ Ղազարյանը հերոսաբար զոհվել է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 19-ին մարտադաշտից իր վիրավոր զինվորներին դուրս բերելիս[3]։
2021 թվականի հունվարի 27-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի[3]. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Թաթուլ Ղազարյանին հետմահու շնորհել է Հայաստանի ազգային հերոսի կոչում և պարգևատրել են Հայրենիքի շքանշանով[4]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարտական ծառայության մեդալ (1999)[5]
- «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան, հետմահու 2020[6]
- Հայրենիքի շքանշան, Հայաստանի ազգային հերոս, հետմահու 2021
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Արցախի ՊՆ-ն հրապարակեց զոհված ևս 45 զինծառայողների անուններ
- ↑ Գուրգեն Դալիբալթայանը, Հրաչյա Անդրեասյանը, Թաթուլ Ղազարյանը հետմահու արժանացել են Ազգային հերոսի կոչման
- ↑ 3,0 3,1 Հայաստանը 3 նոր ազգային հերոս ունի, ովքե՞ր են նրանք/ Թաթուլ Ղազարյանի անցած ուղին
- ↑ Գուրգեն Դալիբալթայանը, Հրաչյա Անդրեասյանը, Թաթուլ Ղազարյանը հետմահու արժանացել են Ազգային հերոսի կոչման(չաշխատող հղում)
- ↑ «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն»։ http://www.irtek.am (հայերեն)։ Վերցված է 2021-01-28
- ↑ Մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով
|