Գեղազնիկ Միքայելյան
Արտաքին տեսք
| Գեղազնիկ Արմենակի Միքայելյան | |
|---|---|
| օգոստոսի 29, 1990 (տարիքը 38) | |
| Ծննդավայր | |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
| Պարգևներ | |
Գեղազնիկ Արմենակի Միքայելյան (նոյեմբերի 16, 1951, Լեռնարոտ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 29, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախյան առաջին ազատամարտի մասնակից, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչներից, հետմահու Հայաստանի ազգային հերոս (1996)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1951 թվականին՝ Աշտարակի շրջանի (Արագածոտնի մարզ) Լեռնարոտ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ստացել գյուղատնտեսական միջնակարգ մասնագիտական կրթություն։ Հայաստանի արևելյան սահմանների պաշտպանության ակտիվ մասնակից և կազմակերպիչներից էր (Կոռնիձոր, Երասխ, Ոսկեպար, և այլն)։
1990 թվականի օգոստոսի 29-ին Վիտյա Այվազյանի հետ սպանվել է Երևանում[1]։ 1996 թվականին ստացել է Հայաստանի ազգային հերոսի կոչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սվետլանա Մարգարյան, «Կրակոց թիկունքից, մաս 48»։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղազնիկ Միքայելյան (Չաուշ) - դասարան․ամ
- ԳԵՂԱԶՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ (ՉԱՈՒՇ) – ՀԱՅԿԱԶՈՒՆ ԶՈՐԱԿԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ
- Ինձ թուրքի գնդակ չի կպչի
| |||||||||||||