Ջիվան Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջիվան Զավենի Աբրահամյան
Abrahamyan Jivan Zaveni.jpg
1961 թ., հուլիսի 6 - 1991 թ․, հուլիսի 20
Ծննդավայր Երևան
{{{2}}} Հայաստան
Մահվան վայր Վերինշեն գյուղ, Շահումյան
Արցախ Արցախ
Գերեզման Եռաբլուր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակ Հատուկ նշանակության զորքեր
Կոչում կապիտան
Հրամանատարն էր ՆԳՆ Հատուկ գնդի 1-ին վաշտի
Մարտեր/
պատերազմներ
Աֆղանական պատերազմ (1979—1989)
Հայ-ադրբեջանական պատերազմ (1991-1994)
Արցախյան ազատամարտ,
Պարգևներ Medal for Valor USSR.jpg ԽՍՀՄ «Արիության» մեդալ
Fatherland Armenia.jpg ՀՀ ազգային հերոսի կոչում

Ջիվան Աբրահամյան (հուլիսի 6, 1961, Երևան - հուլիսի 20, 1991, գ. Վերինշեն, ԼՂՀ Շահումյանի շրջան), ՀՀ Ազգային Բանակի կազմակերպիչներից, ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս (1996 թ., հետմահու), արմատներով Զովունի գյուղից է[1]։

Ջիվան Աբրահամյանը եղել է հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատար, գործուն մասնակցություն է ունեցել Արարատի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Նոյեմբերյանի, Վայքի, Տավուշի և ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Աչքի է ընկել Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Վերինշեն գյուղերի ինքնապաշտպանության ժամանակ։ Զոհվել է 1991 թ. հուլիսի 20-ին Շահումյանի շրջանի Վերինշեն ավանի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» շքանշանով։ Թաղված է Եռաբլուրում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դերիկյան Վ, Վերջին ճակատամարտը, տես Ավետաբերները (դիմանկարի ժողովածու) գրքում, Ե., 1997։
  • Բաղդասարյան Դ., Դիմակայություն (հուշագրություներ), Ե., 1997։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիվան Աբրահամյանի հուշաքարը Կոտայքի մարզի Զովունի գյուղում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png