Մովսես Գորգիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսես Գորգիսյան
Մովսես Գորգիսյան.jpg
Ծնվել է դեկտեմբերի 3, 1961({{padleft:1961|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:3|2|0}})
Ծննդավայր Երևան[1]
Մահացել է հունվարի 19, 1990({{padleft:1990|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:19|2|0}}) (28 տարեկանում)
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի ազգային հերոս

Մովսես Գորգիսյան (դեկտեմբերի 3, 1961, Երևան[1] - հունվարի 19, 1990, Երասխ), հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը։ Հայաստանի ազգային հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1967 թ. Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ 1986-1987 թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987 թ. սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության՝ Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր։ Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ 1988 թ. մայիսի 28ին Ազատության հրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990-ի թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով արժանացել է Ազգային հերոսի կոչման։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։

Մովսես Գորգիսյանի կնքահայրը և գաղափարական կերտողն էր Հակոբջան Թադևոսյանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են