Արման Մանարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
![]() | |
| Ծնվել է | դեկտեմբերի 15, 1929 |
| Ծննդավայր | Թեհրան, Իրան |
| Մահացել է | փետրվարի 16, 2016 (86 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան |
| Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ |
| Պարգևներ | |
| IMDb | ID 0541293 |
Արման Քրիստափորի Մանարյան (դեկտեմբերի 15, 1929, Թեհրան, Իրան[1] - փետրվարի 16, 2016, Երևան[2]), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), դերասան Երվանդ Մանարյանի կրտսեր եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արման Մանարյանը ծնվել է 1929 թվականին Թեհրանում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ Հաջորդ տարվանից սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ Ապա ուսումը շարունակել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ Այնուհետև սովորել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում (ՎԳԻԿ), որի ռեժիսորական բաժինն ավարտելուց հետո նվիրվել է կինոֆիլմերի նկարահանման գործին։ 1961 թվականին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը։ Դրանից հետո «Կարինե» (1967), «Հեղնար աղբյուր» (1971), «Վերադարձ» (1972), «Մորգանի խնամին», «Բյուրականի աստղադիտարանը» և այլ կինոնկարներ։ Գրել է մի քանի ֆիլմերի սցենարներ[3]։
Արման Մանարյանը նաև «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է։ Մուլտֆիլմի սցենարը թեև գոյություն է ունեցել դեռևս 1995 թվականից, սակայն նկարահանումները սկսվել են միայն 2001 թվականից և ավարտին հասցվել 2009 թվականին։ Տարեկան հնարավոր է եղել ավարտել ընդամենը 10 րոպեանոց հատված։ «Սասնա ծռեր» մուլտֆիլմի բեմադրող ռեժիսորը և սցենարի հեղինակը Արման Մանարյանն է, բեմադրող նկարիչը՝ Վարդան Զաքարյանը։ Կոմպոզիտորը Արման Մանարյանի որդին է՝ Հայկ Մանարյանը, և դաշնակահար ու կոմպոզիտոր Խաչիկ Սահակյանը։ Արտադրությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի։ «Սասնա ծռերի» հերոսների ձայները հնչյունավորել են դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Ժենյա Ավետիսյանը, Երվանդ Մանարյանը և ուրիշներ։ Մուլտֆիլմում նաև Խորեն Աբրահամյանի ձայնն է հնչում[4]։
Մանարյանը 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի[2]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1961 | Տժվժիկ |
| 1965 | Բյուրականի աստղադիտարանը |
| 1967 | Կարինե |
| 1970 | Մորգանի խնամին |
| 1970 | Հեղնար աղբյուր |
| 1972 | Վերադարձ |
| 1975 | Սպիտակ ափեր |
| 1977 | Արկածներ անտառում |
| 1978 | Եվս հինգ օր |
| 1982 | Պատմություն հայելու մասին |
| 1984 | Հող և ոսկի |
| 1985 | Կապիտան Առաքել |
| 1988 | Արցախ |
| 1989 | Վերականգնում |
| 1992 | Ընկեր Փանջունի |
| 1995 | Տգետը |
| 2010 | Սասնա Ծռեր |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Ֆիլմ |
|---|---|
| 1970 | Մորգանի խնամին |
| 1967 | Կարինե |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ На сайте Кино-Театр.ru указан город рождения Тегеран
- 1 2 Արման Մանարյանի մասին zarkfoundation.com կայքում
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 283-284.
- ↑ Մուլտ-էպոս(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Манарян Арман Христофорович // Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич. — М., 1986. — С. 251.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արման Մանարյանի մասին ԵՊՀ Հայագիտության հետազոտությունների ինստիտուտի կայքում Արխիվացված 2016-10-07 Wayback Machine
| ||||||
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Փետրվարի 16 մահեր
- 2016 մահեր
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Թեհրան քաղաքում ծնվածներ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ կինոսցենարիստներ
- Հայ ռեժիսորներ
