Ժենյա Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժենյա Ավետիսյան
Ծնվել էհունիսի 10, 1941(1941-06-10) (77 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, ՀԽՍՀ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀայաստան
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունԴերասանուհի, ասմունքող[1]
Ակտիվ շրջան1964-այժմ[1]
Ամուսին(ներ)Յուրի Ամիրյան
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
IMDbID 0043099

Ժենյա Սեդրակի Ավետիսյան (հունիսի 10, 1941(1941-06-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի, հեռուստատեսության և կինոյի հայ դերասանուհի, ասմունքող, ՀԽՍՀ վաստակավոր և ՀՀ ժողովրդական արտիստ[1]։ Դերասան Յուրի Ամիրյանի կինը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1941 թվականի հունիսի 10-ին՝ Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Տիմոշենկոյի անվան № 39 միջնակարգ դպրոցը։ 1957-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում[1][3]։ 1964 թվականից հանդես է գալիս Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում։

Նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից առավել հիշարժան են «Գիքոր» (1982), «Ճերմակ անուրջներ» (1985), Ժայռը (1973), Մարդն «Օլիմպոսից» (1974) և այլն[1]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացում Դեր
Խաթաբալա Նատալյա
Օթելլո Բիանկա
Պեպո Էփեմիա
Կամք Նադենկա

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1997 Հարսնացուն Ջերմուկից
1992 Որտե՞ղ էիր, մարդ աստծո դրվագ
1989 Եվ կրկնվելու է ամեն ինչ․․․ դրվագ
1988 Համբարձում Ռիմա
1986 Երեք ոսկու սկզբունք
1986 Քանի դեռ ապրում ենք
1985 Ճերմակ անուրջներ Վարդուհի
1982 Գիքոր Նատո
1979 Օ՜, Գևորգ կին
1977 Աշնան արև դրվագ
1974 Մարդն «Օլիմպոսից» Սաթենիկ
1973 Ժայռը Մարգարիտ
1969 Մորգանի խնամին Աննա

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1984
  • ՀՀ ժողովրդական արտիստ, 2004
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2011[4]
  • ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ
  • Գյումրու «Վարպետաց վարպետ» ոսկե մեդալ
  • «Անդրանիկ Զորավար» միության մեդալ
  • Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]