Յուրի Ամիրյան
Արտաքին տեսք
| Ծնվել է | նոյեմբերի 12, 1938 |
|---|---|
| Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | հունվարի 23, 2004 (65 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
| Մասնագիտություն | դերասան |
| Ամուսին(ներ) | Ժենյա Ավետիսյան |
Յուրի Բաբկենի Ամիրյան (նոյեմբերի 12, 1938, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 23, 2004, Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ դերասան։
Դերասանուհի Ժենյա Ավետիսյանի ամուսինն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը` Արմեն Գուլակյանի կուրսը։ 1962 թվականից եղել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան[1]։ Մասնակցել է հեռուստա և ռադիոներկայացումների, ճանաչվել է նաև որպես ասմունքող[2]։
1968 թվականից նկարահանվել է կինոյում։
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաբիկ - «Վարդանանք»
- Վարուժան- Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»
- Լյուդովիկոս- Բուլգակովի «Սոփերի կյանքը»
- Լիմոն- Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն»
- Լյուդվիկ- «Մոլիերի կյանքը»
- Բլիքի- Վիլյամ Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը»
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 2002 | Ճանապարհորդություն | բարկացած տղամարդ |
| 1993 | Քույրիկը Լոս Անջելեսից | |
| 1989 | Եվ կրկնվելու է ամեն ինչ․․․ | դրվագ |
| 1988 | Շունչ | Ազատ Երեմի |
| 1987 | Մեզանից երեքը | |
| 1985 | Վերջին կիրակին | Գևորգ |
| 1985 | Կապիտան Առաքել | |
| 1984 | Արքա Ջոն | Լյուդովիկ |
| 1976 | Ծնունդ | փախստական |
| 1968 | Նռան գույնը | դրվագ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Յուրի Ամիրյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| ||||||