Խորեն Աբրահամյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խորեն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Խորեն Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1930[1][2] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 10, 2004 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | ԽՍՀՄ պետական մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ |
Խորեն Բաբկենի Աբրահամյան (ապրիլի 1, 1930[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2004, Երևան, Հայաստան), հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Երևանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951 թվականին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպո, Օթելլո, Արա Գեղեցիկ, Արշակ թագավոր, Կորիոլան, Մյասնիկյան, Գայ, Ռաֆո Ավետյան և այլն)[3][4]: Եղել է Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասանուհի Լյուսյա Հովհաննիսյանի ամուսինը։
1979-1984 թվականներին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995 թվականներին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985-1988 թվականներին Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–1995 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գ. Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ա. Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վ. Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»)։ Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով՝ Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թվական), Ռոստոմ («Տերը», 1968 թվական), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թվական), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թվական), Մյասնիկյան («Երկունք», 1977 թվական), Տեր Ավետիս («Հուսո աստղ», 1978 թվական), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թվական) և այլն։ Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»[5][6]։
Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը։ Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ։ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պ. Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման», Գ. Գորինի «Քին» Ա. Քալանթարյանի «Թիկունք», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», և այլ ստեղծագործություններ։ 2000 թվականին բեմադրել է Պ. Զեյթունցյանի «Խոր Վիրապ» պիեսը։ Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մ. Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն)։ Հայտնի էր նաև որպես ասմունքող։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

- 1949 - Արարատյան դաշտի աղջիկը - գյուղացի
- 1954 - Փեսատես - Արտո
- 1954 - Լեռնային լճի գաղտնիքը
- 1955 - Հասցեատիրոջ որոնումները - Բրուտյան
- 1955 - Առաջին էշելոն - Վարդան Վարդանյան
- 1957 - Բարձրություն - Բադրատ
- 1957 - Նրա կյանքի նպատակը
- 1957 - Մոր սիրտը - Արմեն
- 1958 - Իմ ընկերոջ մասին - Ռուբեն
- 1958 - Առաջին սիրո երգը - Արսեն
- 1958 - Փլուզում - Վարդան
- 1959 - Օտար հետք
- 1961 - Լուսաբացից առաջ - Մանաս
- 1961 - Ճանապարհ - Գաբո
- 1962 - Փառքի օղակներ - Գուրգեն
- 1964 - Դժվար անցում - Տիգրան
- 1968 - Սարոյան եղբայրներ - Գևորգ Սարոյան (համառեժիսոր)
- 1969 - Մենք ենք, մեր սարերը - Պավլե
- 1970 - Անցյալի արձագանքները - Արտավազդ
- 1971 - Հույսի խրճիթներ
- 1972 - Երևանյան օրերի խրոնիկա - Արմեն
- 1973 - Մհերի արձակուրդային արկածները
- 1976 - Երկունք - Ալեքսանդր Մյասնիկյան
- 1978 - Արևիկ - Ժորա
- 1978 - Հուսո աստղ - Տեր Ավետիս
- 1979 - Ապրեցեք երկար - Սիսակյան
- 1979 - Լեգենդ ծաղրածուի մասին - կեղծ հոգևորական
- 1980 - Թռիչքն սկսվում է երկրից
- 1980 - Յոթ սարից այն կողմ - Մաթոս
- 1981 - Գործուղում առողջարան - Բաղդասար
- 1983 - Հրդեհ - բուֆետապան
- 1983 - Տերը - Ռոստոմ
- 1983 - Մասնավոր դեպք
- 1986 - Քանի դեռ ապրում ենք… - Մանվել
- 1988 - Համբարձում - Արտաշես Գուրգենի
- 1993 - Նոյը - ծերունի
- 2000 - Տեսնել, մեռնել-ռեժիսոր, գլխավոր դերակատար
Թատերական բեմադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1961 - ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- 1970 - Համամիութենական կինոփառատոնի դափնեկիր լավագույն դերասանական աշխատանքի համար
- 1971 - ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր («Սարոյան եղբայրներ» ներկայացումի համար)
- 1980 - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- 1980 - Համամիութենական կինոփառատոնի դափնեկիր լավագույն դերասանական աշխատանքի համար
- 1981 - ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (թատերական աշխատանքների համար)
- 2000 - Երևանի պատվավոր քաղաքացի
- 2000 - Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ
Գրականություն Խորեն Աբրահամյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիկտոր Բալայան, Խորեն Աբրահամյան, Հայկական թատերական ընկերություն, 1983 թ.
- Լևոն Մութաֆյան, Խորեն Աբրահամյանի արվեստը, Երևան, 2010 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.panarmenian.net/eng/culture/news/46394/Yerevan_marks_80th_birth_anniversary_of_Khoren_Abrahamyan
- ↑ 2,0 2,1 Find A Grave — 1995.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 21-22
- ↑ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 19-20:
- ↑ «Абрамян Хорен Бабкенович»։ kino-teatr.ru։ Վերցված է 2018-12-18
- ↑ «ВСПОМИНАЯ ХОРЕНА АБРАМЯНА»։ golosarmenii.am։ Վերցված է 2018-12-18
արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորեն Աբրահամյանը «Հայկական Հանրագիտարանում»
- Խորեն Աբրահամյանը «Հայկական կինո» կայքում(չաշխատող հղում)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 43)։ ![]() |
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 10 մահեր
- 2004 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- Հայ թատերական ռեժիսորներ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշանակիրներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Հայ կինոդերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Թատրոնի հայ դերասաններ