Jump to content

Լուիզ Մանուկյան-Սիմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզ Մանուկյան-Սիմոն
անգլ.՝ Louis Manoogian Simone
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1933(1933-05-19)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 18, 2019(2019-02-18) (85 տարեկան)
ՔաղաքացիությունՀայաստան, ԱՄՆ
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունբարեգործ
ԱշխատանքՀայկական Բարեգործական Ընդհանուր Միություն
ԱմուսինԱրման Սիմոն
ԾնողներԱլեք Մանուկյան, Մարի Մանուկյան
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ
ԵրեխաներՔրիստինե, Դավիթ և Մարկ

Լուիզ Մանուկյան-Սիմոն (մայիսի 19, 1933(1933-05-19), Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - փետրվարի 18, 2019(2019-02-18)[1]), հայ-ամերիկյան բարերար։ Հայկական բարեգործական ընդհանրուր միության նախագահը 1989-2002 թվականներին[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզ Մանուկյանը ծնվել է Դետրոյթում։ Նրա հայրը հայտնի հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է, ծնունդով Զմյուռնիայից, ով մեծ ներդրում է ունեցել աշխարհի հայերի համախմբման գործում։ Ալեք Մանուկյանը եղել է հայկական բարեգործական ընդհանուր միության 5-րդ նախագահը։

Լուիզ Մանուկյանն ամուսնացել է Արման Սիմոնի հետ[3] և ապրել Մանհեթենում։ 1989 թվականին դարձել է ՀԲԸՄ նախագահ իր հոր հաջող նախագահությունից հետո։ Նա դարձել ՀԲԸՄ-ի նախագահ 1988 թվականին Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո։ 1962 թվականին նրա ծնողները հիմնադրել են «Լուիզ Մանուկյան-Սիմոն» հիմնադրամը, որը հետագայում վերանավանվեց «Մանուկյան-Սիմոն» հիմնադրամ[4]։ 2007 թվականին 1,2 միլիոն դոլար ֆինանսավորեց Միչիգանի համալսարանի հայ ուսանողներին[5]: 1979 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծառայության է անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արևմտյան թեմում, եղել է առաջին կին ծառայողը[6]։ 2000 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը և նրա եղբայր Ռիչարդ Մանուկյանը 2 միլիոն դոլար նվիրաբերել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությանը[7]։

Լուիզ Մանուկյան-Սիմոնն ունի մեկ աղջիկ՝ Քրիստինեն, և երկու որդի՝ Դավիթը և Մարկը[8]։

2012 թվականի նոյեմբերի 26-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի հրամանագրով Լուիզ Մանուկյան-Սիմոնը պարգևատրվել է Ասպետ Սուրբ Էջմիածնի շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». haydzayn.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  2. «ՀԲԸՄ պատմությունը». Armenian General Benevolent Union. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  3. «Masco». Lotta Comunista (Italian) (154): 5. 1983. «Arman Simone, genero di Alex Manoogian»{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Wyszomierski, Sara (2006 թ․ մայիս). Guide to Funding for International & Foreign Programs. Foundation Center. էջ 162. ISBN 978-1-59542-088-6.
  5. Demas, Kristy (2007 թ․ նոյեմբերի 19). «Manoogian Simone Foundation gives $1.2 million for Armenian studies». The University Record Online. University of Michigan. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  6. Merguerian, Barbara J. (2006). «Oriental Orthodox traditions and the Armenian Apostolic Church». In Keller, Rosemary Skinner; Ruether, Rosemary Radford; Cantlon, Marie (eds.). Encyclopedia of women and religion in North America. Indiana University Press. էջ 519. ISBN 978-0-253-34687-2. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  7. «Louise Simone and Richard Manougian Donate $2 Million to Yerevan Cathedral Project». Asbarez Armenian News. 2000 թ․ հունիսի 30. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  8. Levin, Sander M. (1996 թ․ սեպտեմբերի 30). «Tribute to Alexander Manoogian». U.S. Congressional Record. 142 (138): E1822–3. «The pallbearers were Mr. Manoogian's grandsons and nephews: James Manoogian, Richard Manoogian, Jr., David Simone, Mark Simone, Brian Manoogian, Douglas Manoogian, Chris Christo, and Paul Christo.»