Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Երևան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Երևան)
| |
| Եկեղեցի | |
|---|---|
Եկեղեցին մինչ քանդելը | |
| Տեղադրություն | |
| Աշխարհ | Այրարատ |
| Երկիր | |
| Պատմական երկիր | |
| Կրոնադավանանք | |
Պատմություն | |
| Հիմնադիր(ներ) | Գրիգոր Ղազարյան Գևորգ Տեր-Սահակյան |
Ճարտարապետություն | |
| Կարգավիճակ | Ավերված |
| Ակտիվ է | Ոչ |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 19-րդ դար |
| Կառուցման ավարտ | 1900 թ. |
| Ավերում | 1939 թ. |
| 40°10′46″ հս․ լ. 44°30′32″ ավ. ե.HGЯO | |
ՍԲ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (1869-1900թթ), գտնվել է հին Երևանի Նոր թաղում՝ Նազարովսկայա փողոցում։ Կառուցվել է 1869-1900 թվականների ընթացքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարատև շինարարության պատճառը հանդիսացել է նյութական միջոցների անբավարարությունը. ըստ որմնասյուներին արված արձանագրությունների ֆինանսական աջակցություն են ցույց տվել բարերարներ երևանցի Ղևոնդ աղա Ղազարյանը, զանգակատան կառուցմանը՝ Գևորգ Տեր-Սահակյանցը, բազմաթիվ երևանցիներ[2]։ 1902 թվականին՝ կառուցումից երկու տարի անց եկեղեցու արևելյան մասում կառուցվել է զանգակատուն։

Կառուցվածքային տեսանկյունից եկեղեցին բնորոշ էր տվյալ ժամանակաշրջանի հայ ճարտարապետությանը։ Քաղաքի համաքաղաքային նշանակության փողոցներից մեկի՝ Ամիրյան փողոցի կառուցման համար անհրաժեշտություն էր առաջացել քանդել եկեղեցին, որը դադարել էր գործելուց. մինչև 1940-ական թվականները այն վերածվել էր «Անաստված» կոչված կինոթատրոնի։ Քանդելուց հետո 1951 թ. եկեղեցու տեղում կառուցվել է Եղիշե Չարենցի անվան (№67) դպրոցի շենքը[3]։ Հանրապետությունում առաջին դպրոցն էր, որ 1961 թվականին ստացավ անգլերենի խորացված ուսուցման թույլտվություն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||

