Ֆրեզնո (Կալիֆոռնիա)
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Ֆրեզնո | |||
| անգլ.՝ Fresno | |||
| |||
| 36°46′54″N 119°47′32″W / 36.78167°N 119.79222°W | |||
| Երկիր | |||
| Համայնք | Ֆրեզնո շրջան[1] | ||
| Հիմնադրված է | 1872 թ. | ||
| Առաջին հիշատակում | 1872 | ||
| Մակերես | 296,999604 կմ², 290,876911 կմ² | ||
| ԲԾՄ | 94 մետր | ||
| Բնակչություն | ▲542 107 մարդ (ապրիլի 1, 2020)[2] | ||
| Ժամային գոտի | PDT? | ||
| Հեռախոսային կոդ | 559 | ||
| Փոստային դասիչ | 93650, 93701, 93702, 93703, 93704, 93705, 93706, 93707, 93708, 93709, 93710, 93711, 93712, 93714, 93715, 93716, 93717, 93718, 93720, 93721, 93722, 93723, 93724, 93725, 93726, 93727, 93728, 93729, 93730, 93737, 93740, 93741, 93744, 93745, 93747, 93750, 93755, 93760, 93761, 93764, 93765, 93771, 93772, 93773, 93774, 93775, 93776, 93777, 93778, 93779, 93786, 93790, 93791, 93792, 93793, 93794, 93844 և 93888 | ||
|
| |||
Ֆրեզնոն քաղաք է ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգում։ Այն նահանգի բնակչությամբ 5-րդ քաղաքն է։
Բնակչության մարդահամարի տվյալներով 2015 թվականին քաղաքում ապրել են 520159 մարդ, որը նրան դարձնում է Կալիֆոռնիայի խոշոր քաղաքներից մեկը։
Քաղաքը համարվում է մշակութային և տնտեսական կենտրոնը, և իր մեծությամբ երկրորդն է Կալիֆոռնիայի հովտի քաղաքական ագլոմերացիայի ցանկում, 1 002 284 բնակչությամբ։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 494665 մարդ։ Բնակչության խտությունը կազմել է 4404,5 մարդ կմ²-ի վրա։ Ռասային կազմը կազմված է. 49,6 % սպիտակամորթներ, 12,6 % ասիացիներ, 8,3 % սևամորթներ, 1,7 % բնիկ ամերիկացիներ, 0,2 % հավայանցիներ կամ օվկիանոսի կղզիներից ներգաղթյալներ, 22,6 % այլ ռասայի մարդիկ։
Քաղաքում կա 171288 տուն, միջին խտությունը կազմում է 588,9 կմ²-ու վրա։ 49,1% տներ ունեն իրենց սեփական տան տերերին (47,6% բնակիչներ), իսկ 50,9% տներ տրված են վարձավճարային պայմաններով, որոնցում ապրում են 50,6% բնակիչներ։ Բացարձակապես դատարկ տները կազմում են 2,6%։
2000 թվականի տվյալներով մի տնային տնտեսության տարվա եկամուտը կազմել է $32236, իսկ մի ընտանիքինը՝ $35892: Տղամարդկանցմիջին եկամուտը եղել է $32279, իսկ կանանցը՝ $26551: Մի հոգու միջին եկամուտը կազմել է $15010:
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| միջին առավելագույնը (°C) | 12,2 | 16,5 | 19,2 | 23,9 | 29,0 | 33,7 | 37,0 | 35,9 | 32,2 | 26,5 | 18,1 | 12,0 | 24,7 |
| միջին ջերմաստիճանը (°C) | 7,6 | 10,6 | 12,8 | 16,2 | 20,5 | 24,7 | 27,7 | 26,8 | 23,6 | 18,4 | 12,0 | 7,4 | 17,3 |
| միջին նվազագույնը (°C) | 3,0 | 4,7 | 6,3 | 8,5 | 12,0 | 15,7 | 18,3 | 17,6 | 14,8 | 10,3 | 5,8 | 2,8 | 10,0 |
| տեղումների քանակը (մմ) | 50 | 46 | 48 | 24 | 8 | 3 | 0 | 0 | 3 | 13 | 26 | 41 | 269 |
| Աղբյուր՝ World Climate | |||||||||||||
Եղբայր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերը Ֆրեզնոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքի պետական համալսարանում գործում է Հայագիտական ամբիոն, որը զբաղվում է Հայաստանի մասին ուսումնասիրություններով, իսկ համալսարանի կենտրոնում կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը[9]։
2018 թվականի օգոստոսի 31-ին՝ Վիլյամ Սարոյանի 110-ամյակի կապակցությամբ Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը[10][11]։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիլյամ Սարոյան — նշանավոր ամերիկահայ գրող
- Քըրք Քըրքորյան - ամերիկահայ գործարար, բարերար։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արման Թարջիմանյան Ֆրեզնոյի պետական համալսարանում ուսանողները Հայաստանի պատմություն են սովորումՏեսանյութ 14 Հոկտեմբեր, 2018 Ամերիկայի ձայն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Getty Research Institute Getty Thesaurus of Geographic Names — LA: Getty Research Institute, 1997.
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «OFFICIAL COPY Fresno, California January 27, 2004 The City Council» (PDF) (անգլերեն). City of Fresno. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
- ↑ «City Council Agenda» (PDF) (անգլերեն). City of Fresno. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Cindy Bruer - March-29-05-Minutes.wpd» (PDF) (անգլերեն). City of Fresno. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
- 1 2 3 «HENRYT. PEREA» (PDF) (անգլերեն). City of Fresno. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
- ↑ «SCI: Sister City Directory». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Էջմիածնի համայնքապետարանի պաշտոնական կայք
- ↑ Արման Թարջիմանյան Ֆրեզնոյի պետական համալսարանում ուսանողները Հայաստանի պատմություն են սովորում 14 Հոկտեմբեր, 2018 VOA Armenian
- ↑ Construction works of William Saroyan’s house-museum kicks off in Fresno. Panorama.am (անգլ.)
- ↑ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի պաշտոնական կայք
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեզնո (Կալիֆոռնիա)» հոդվածին։ |
| ||||||||||||||||
