Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան
The William Saroyan House-Museum
The William Saroyan House-Museum.jpg
Տեսակհուշային թանգարան
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏեղագրությունԿալիֆոռնիա
ՀասցեԳրիֆիթ Վեյ 2729, Ֆրեզնո, Կալիֆորնիա
Հիմնադրված է2018
ՀիմնադիրՎերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ Հիմնադրամ
Կայքsaroyanhouse.com(անգլ.)

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան, 20-րդ դարի նշանավոր ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի առաջին և միակ տուն-թանգարանը աշխարհում[1], ԱՄՆ, Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաք,Գրիֆիթ Վեյ 2729։ Տունը, որտեղ Վիլյամ Սարոյանն անցկացրել է կյանքի վերջին 17 տարիները, գրողի 110-ամյակին՝ 2018 թվականի օգոստոսի 31-ին սկսեց գործել որպես տուն-թանգարան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյամ Սարոյանին պատկանող տներ կարելի է գտնել Փարիզում, Սան Ֆրանցիսկոյում և ալյուր։ Գրողի մահից հետո Ֆրեզնոյի նրա տունը չնայած այն հանգամանքին, որ Ֆրեզնոյի քաղաքային իշխանությունների կողմից ներառվել էր պատմական արժեքների շարքում, երեք տասնամյակ ձեռքից ձեռք էր անցել և գտնվում էր անմխիթար վիճակում։ 2015 թվականին այն հանվեց աճուրդի։ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը 2016 թվականին գնեց Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյում գտնվող տունը և այդ պահից ազդարարվեց «Սարոյան հաուս» նախագծի սկիզբը[2][3]։

Նախագծի շրջանակում ձևավորվեց Սարոյանասերների ակումբը, որում ներգրավված են Վիլյամ Սարոյանին ճանաչողներն ու սիրողները, սարոյանագետներն ու ուսանողները։ Երկու տարի անըդմեջ կազմակերպվեցին դասընթացներ, միջոցառումներ, ընթերցանություններ, ֆիլմերի դիտումներ, որոնց արդյունքում առավել խորությամբ բացահայտվեց Վիլյամ Սարոյանի բազմաբովանդակ կերպարը, ինչը իր արտահայտումը պետք է գտներ գրողի ապագա թանգարանում։ Հիմնադրամը նաև կապ հաստատեց գրողի բարեկամների և ընկերների հետ՝ առավելագույնս ծանոթ լինելու գրողի բնավորությանը, նախասիրություններին, առանձնահատկություններին։ «Սարոյան Հաուս» նախագծի շրջանակներում նշվել են նաև Սարոյանի 108 և 109 ամյակները[4][5], որոնց ընթացքում Սարոյանը ներկայացվել է որպես նկարիչ, գրող և երաժիշտ։

Արդեն 2018 թվականի օգոստոսի 31-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում Սարոյանի 110-ամյակին, բացվեց գրողի առաջին տուն-թանգարանը[6][7]։ Նախագծի շնորհիվ Ֆրեզնոյի քաղաքապետարանի հատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր[8]։

Բացմանն ընդառաջ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամն իրականացրեց մի շարք նախագծեր, որոնց թվում էին #comeonamyhouse մարտահրավերը և Quest Saroyan 110-ը։

Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի լոգոտիպը ստեղծվել է Սարոյանի գրաֆիկական աշխատանքների ազդեցությամբ։ Նրան բնորոշ կալիգրաֆիական, կոր գծերը կերտում են Սարոյանի դիմանկարը՝ ներկայացնելով նրան որպես բազմադիսցիպլինար արվեստագետ, ով թե՛ գրում էր, թե՛ նկարում, թե՛ երաժշտություն ստեղծում։ Հեղինակները գրաֆիկ դիզայներներ Սիրանուշ Դանիելյանը և Տիգրան Արտենյանն են։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծը նպատակ ունի գրողի առաջին և դեռևս միակ թանգարանում կնետրոնացնելու Վիլյամ Սարոյանի թողած գրական ժառանգությունը, նորագույն տեխնոլոգիական լուծումներով ներկայացնելու նրա ամբողջական կերպարն ու խառնվածքը, բացահայտելու նրա՝ մինչ այս անհայտ կողմերը։

Տուն-թանգարանի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուն-թանգարանին ոչ ստանդարտ լուծումներով նոր շունչ հաղրոդելու և կոնցեպտի մշակման համար հայտարարվեց մրցույթ։ Արդյունքում «Ստորակետ» ճարտարապետական ընկերությունը՝ առաջարկելով նորարար տեխնոլոգիական լուծումներ, ստանձնեց թանգարանի ստեղծման գործը[9]։

Միաժամանակ «Սարոյան Հաուս» նախագծի թիմը զբաղվում էր Վիլյամ Սարոյանի արխիվի հավաքագրմամբ, տարբեր աղբյուրներից ձեռք բերելով գրողին պատկանող իրերը, նրա գրաֆիկական աշխատանքները, լուսանկարները, չհրապարակված նյյութերն, բեմականացումների հոլովակները, ֆիլմերը և այլն։ Ի վերջո կազմավորվեց Սարոյանական ամենամեծ արխիվը։

Ի սկզբանե, որոշված էր թանգարանին չտալ արհեստական լիություն և կոտրել տուն թանգարանային կարծրատիպը։ Պահպանելով դատարկության գաղափարը՝ ստեղծագործական խմբին հաջողվեց ընդգծել թանգարանում տիրող սարոյանական միջավայրը և շունչը։ Թանգարանում վերաբացահայվում է Սարոյանի բնավորությունն ու նախկինում անհայտ կողմերը։ Ինտերակտիվ պատերի միջոցով ներկայացված են Վիլյամ Սարոյանի կյանքի տարբեր շրջանների լուսանկարները․ այցերը Հայաստան, լուսանկարներ Փարիզից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, լուսանկարներ ընտանեկան արխիվից։ Մեկ ամբողջական պատ ներկայացնում է Վիլյամ Սարոյանի՝ ջրաներկով արված գրաֆիկական աշխատանքները, մյուս մասում ցուցադրված են գրքերի շապիկները՝ պոստերային լուծումներով։ Ցուցադրվում են նաև Սարոյանի սցենարով նկարահանված ֆիլմերը, մուլտֆիլմերը, պիեսները և այլ փաստավավերագրական կադրեր։ Մեկ այլ սենյակում վերականգնված է Սարոյանական ինտերիերը, որտեղ էլ հյուրերին ողջունոում է գրողի հոլոգրամը։ Իսկ AR (augmented reality/համակցված իրականություն) և VR-ը (virtual reality/վիրտուալ իրականություն) ամբողջացնում են հատուկ սարոյանական նախագծի համար ստեղծված ինտերակտիվ լուծումների շարքը։

Թանգարանում գործում է նաև ուսումնասիրությունների սենյակ։ Ինչպես Սարոյանն անձամբ էր ցանկանում, նրա տանը ուսանողները, երիտասարդները հնարավորություն կստանան գիտակրթական և մշակութային միջոցառումներ կազմակերպել, օգտվել տուն-թանգարանում գործող գրադարանից։ Իսկ հարակից այգին լավագույն տարեբարկը կլինի գրական երեկոներ անցկացնելու համար։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին Արթուր Ջանիբեկյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ։ Այդ նպատակով մեր հիմնադրամն իրականացրել է մի շարք նախագծեր, այդ թվում ՝

Հոգաբարձուների խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրի հաստատումից հետո ստեղծվել է հոգաբարձուների խորհուրդը, որի անդամները նպաստել են ծրագրի իրականացմանը։

  • Արթուր Ջանիբեկյան, «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հիմնադիր
  • Բարլո Դեր Մուգրդեչյան, Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ
  • Ռաֆայել Հովհաննիսյան, «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա»-ի նախագահ
  • Նոռա Յակուբյան, համայնքային ակտիվ ներկայացուցիչ
  • Տիգրան Կույումջյան, գիտնական, Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ամբիոնի նախկին ղեկավար
  • Ռաֆայել Հակոբջանյան, գրող և թատերագիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]