Արթուր Ջանիբեկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանիբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Օթարիի Ջանիբեկյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | պրոդյուսեր |
Գործունեություն | Պրոդյուսեր,«Էմմի» միջազգային հեռուստատեսային արվեստի ակադեմիայի անդամ, Հայկական ազգային կինոակադեմիայի անդամ |
Աշխատավայր | Comedy Club |
Ամուսին | Էլինա Լևոնի Ջանիբեկյան |
Ծնողներ | Հայր՝ Օթարի Ջանիբեկի Հակոբյան Մայր՝ Էլլա Հակոբյան |
Հարազատներ | քույր՝ Լիլիթ Օթարիի Հակոբյան |
Երեխաներ | Երեք որդի՝ Նարեկ, Արամ, Արեգ մեկ դուստր՝ Էվա |
Artur Janibekyan Վիքիպահեստում |
Արթուր Օթարիի Ջանիբեկյան (փետրվարի 29, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հեռուստատեսային պրոդյուսեր, մեդիա մենեջեր։ Հեռուստատեսային արվեստի միջազգային ակադեմիայի` Emmy International-ի անդամ։ Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, Հայկական ազգային կինոակադեմիայի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1976 թվականի փետրվարի 29-ին Երևանում։
Ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը։ Ստացել է բարձրագույն կրթություն Երևանի պետական համալսարանում (Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ)։
1997-98 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993-1996 թթ․ — «Շարմ» ընկերություն, պոստերների փակցնող, ադմինիստրատոր, նախագծի համակարգող, նկարահանող խմբի տնօրեն
- 1994 թ․ ի վեր. — ՈւՀԱ-ի «Նոր հայեր» թիմի տնօրենն ու հիմնադիրներից մեկը (1997 թվականի Բարձրագույն լիգայի հաղթող, 1998 թվականի սուպեր չեմպիոն)։
- 2000-2005 թթ․ — «Ռուսական ռադիո»-ում «Նոր հայկական ռադիո» հաղորդման պրյոդուսեր
- 2001-2002 թթ․ — «Բարի երեկո Իգոր Ուգոլնիկովի հետ» հեռուստածրագրի պրոդյուսեր, որը հեռարձակվում էր СТС հեռուստաալիքով
Comedy Club
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին ՈՒՀԱ-ի թիմի իր ընկերների հետ հիմնադրել է Comedy Club ակումբային շոուն, որն իրենից ներկայացնում էր նոր՝ stand-up comedy ժանր ռուսական հեռուստատեսության մեջ[1]։ 2005 թվականից շոուն սկսեց հեռարձակվել ՏՆՏ հեռուստաալիքով։
Ըստ 2006 թվականի Ֆորբս ամսագրի տվյալների՝ Comedy Club նախագիծը մտել է ռուսական ամենահաջողված կոմերցիոն նախագծերի առաջին տասնյակը՝ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը՝ 3.5 միլիոն ԱՄՆ դոլլարով[2][3]։
2007 թվականին hիմնադրել է Comedy Club Production ընկերությունը, որը բազմապրոֆիլ պրոդյուսերական կենտրոն է։ Եղել է ընկերության հիմնադիրը, սեփականատերն և գլխավոր պրոդյուսերը։
Նույն թվականին, ըստ GQ ամսագրի, ճանաչվել է «Տարվա մարդ»՝ «Տարվա պրոդյուսեր» անվանակարգում։
Մեկ տարի անց՝ 2008 թվականին հիմնադրել է Comedy TV շուրջօրյա հումորային հեռուստաալիքը[4], իսկ 2009 թվականին՝ Comedy Cafe թեմատիկ ռեստորանների ցանցը[5]։ Հանդիսացել է «7 Art» ընկերության հիմնադիր և համասեփականատեր. այն ՏՆՏ հեռուստաալիքով արտադրում էր «Универ», «Интерны» սիտկոմները, որը հետագայում համալրել է Comedy Club Production-ը[6]։
2011 թվականին Comedy Club Production պրոդյուսերական կենտրոնի վերահսկիչ փաթեթը վաճառել է ՏՆՏ հեռուստաալիքին։ Գործարքի գումարը կազմել է 350 մլն. ԱՄՆ դոլար, որը ռեկորդային բարձր է համարվում ռուսական հեռուստատեսության պատմության համար[7]։
2012 թվականին դարձել է «Ռուսաստանի մեդիամենեջեր-2012» մրցանակի դափնեկիր և պարգևատրվել է «Ապրանքանիշների և հեռուստատեսային ապրանքների արտադրության գործում բացառիկ վաստակի, ինչպես նաև հեռուստատեսության ոլորտում խոշորագույն գործարքի համար» անվանակարգում։
2013 թվականի Ֆորբս-ի տվյալներով Comedy Club Production-ը զբաղեցնում է երկրորդ տեղը որպես հեռուստատեսությունների համար ամենաշատ բովանդակություն արտադրող ընկերություն[8]։
2013 թվականին լույս տեսած «Գիրքը» (ռեժիսոր՝ Վ. Մանսկի) վավերագրական ֆիլմի պրոդյուսերն է[9][10][11]։ 2014 թվականին ֆիլմը Մոսկովյան 36-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մասնակցել է «Ազատ միտք» (ռուս.՝ Свободная мысль) վավերագրական ֆիլմերի պաշտոնական ծրագրին։
2015 թվականի մարտի 30-ին հայտարարվեց ժամանցային հեռուստատեսության խմբի ձևավորման մասին, որի մեջ մտնում են հինգ հեռուստաընկերություններից չորսը՝ ՏՆՏ, ТВ-3, «Пятница» և «2х2»։ Որի կազմակերպումը և ղեկավորումը հանձնարարվեց Արթուր Ջանիբեկյանին[12][13]։
2015 թվականին «1000 լավագույն ռուս մենեջերներ» ամենամյա վարկանիշային դասակարգումը, որը ձևավորվում է Ռուսաստանի մենեջերների միության (AMP) փորձագիտական քվերակության արդյունքում, մեդիաբիզնեսի ոլորտում բարձրաստիճան մենեջերների լավագույն հնգյակում ներառեց նաև Արթուր Ջանիբեկյանին։ Վարկանիշային դասակարգումը ամեն տարի հրապարակվում է «Կոմերիսանտ» բիզնես-օրաթերթում։ 2016 թվականի հունվարի 1-ին Արթուր Ջանիբեկյանի ղեկավարության ներքո գտնվող «ГПМ РТВ» սուբհոլդինգը գործարկեց «ТНТ 4» նոր հեռուստաալիքը, որի հեռարձակման ցանցը կազմեցին «ՏՆՏ» հեռուստաընկերության առաջին հեռարձակումից ի վեր լավագույն գրադարանային նախագծերը։ 2016 թվականի հունիսին Արթուր Ջանիբեկյանը նաև գլխավորեց «ՏՆՏ» հեռուստաընկերությունը գլխավոր տնօրենի պաշտոնում։ Նույն թվականի հունիսի 7-ին նա արժանացավ «2016 թվականի Ռուսաստանի մեդիա մենեջեր» մասնագիտական պատվավոր մրցանակին։ Ոսկե արձանիկը տրվեց նրան «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ստեղծման և արդյունավետ կառավարման համար։
2016 թվականին «ГПМ РТВ» սուբհոլդինգում ընդգրկված երկու հեռուստաալիքների նախագծեր ստացան ռուսաստանյան հեռուստատեսային «ТЭФИ» խոշարագույն մրցանակաբաշխության 7 արձանիկներ` «Ցերեկային եթեր» և «Երեկոյան փրայմ» անվանակարգերում։
2017 թվականի հունվարին ТНТ4 հեռուստաալիքը, մտնելով Արթուր Ջանիբեկյանի ղեկավարության ներքո, դարձավ ռուսական առաջին դաշնային ալիքը, որ մեկ տարվա ընթացքում ընդլայնել է հեռարձակման սահմանները երկրից դուրս։ 2017 թվականի մայիսին «Пятница!» հեռուստաալիքը հեռարձակվեց միջազգային եթեր։
2017 թվականի հուլիսի 6-ին Արթուր Ջանիբեկյանը երրորդ անգամ արժանացավ «Ռուսաստանի մեդիա-մենեջեր – 2017» 17-րդ ազգային մրցանակաբաշխության դափնեկրի կոչմանը։ Մրցանակը տրվեց «Դաշնային մեդիահոլդինգներ» անվանակարգում «Սուբհոլդինգի զարգացման և արդյունավետ կառավարման, ժամանցային և հումորային բովանդակության ստեղծման գործում ակնառու նվաճումների համար»։
ՏՆՏ ալիքի թիմը Արթուր Ջանիբեկյանի ղեկավարությամբ, մշակել է պրեմիերային սերիալների եթեր հեռարձակման համակարգ, որը թույլ է տալիս մեծացնել հեռուստաալիքի լսարանը, հավաքել լսարանի ներգրավման համազգային առավել ճշգրիտ տվյալներ՝ լսարանի ներգրավման համար, ինչպես նաեւ պայքարել հեռուստատեսային ծովահենության դեմ։ 2017 թվականի սեպտեմբերից ի վեր ՏՆՏ հեռուստաալիքը անցում է կատարել Մոսկվայի ժամանակով աշխատաքնային օրերի ընթացքում անմիջապես հեռուստատեսային հեռարձակումից հետո առցանց ռեսուրսների բովանդակության տեղադրման պրեմիերային ցուցադրությունների պրակտիկային։
2017 թվականի հոկտեմբերին Արթուր ջանիբեկյանի ղեկավարության ներքո ՏՆՏ-ն դարձավ Ռուսաստանում առաջին հեռուստաալիքը, որ սկսեց գովազդ վաճառել Big TV վարկանշային համակարգում։ Այս համակաևգը գովազդատուներին հնարավորություն է տալիս տեղադրել հոլովակներ միառժամանակ և՛ եթերում և՛ ալիքի թվային հարթակներում։ ՏՆՏ-ն դարձավ առաջին ալիքը, որ հասանելի դարձրեց իր ինֆորմացիոն ռեսուրսները ողջ շուկայի համար։
2018 թվականի հունվարին սկսվեց «Супер» հեռուստաալիքի հեռարձակումը։
2018 թվականի հուլիսի 5-ին Մոսկվայում տեղի ունեցավ «Ռուսաստանի մեդիա մենեջեր» ազգային մրցանակի դափնեկիրների պարգեւատրման XVIII արարողությունը, Գրան պրին շնորհվեց Արթուր Ջանիբեկյանին։
Երեք տարվա ընթացքում՝ 2016-ից 2018 թթ․, ՏՆՏ-ի նախագծերը, «Пятницы!»-ը, Comedy Club Production-ը и Good Story media-ն, որոնք ««ГПМ РТВ» սուբհոլդինգի մի մասն են կազմում, արժանացել են ТЭФИ մրցանակաբաշխության 4 արձանիկի՝ «Ցերեկային եթեր» և «Երեկոյան փրայմ» անվանակարգերում։
2023 թվականի մարտ ամսին Արթուր Ջանիբեկյանը դարձել է Հայկական ազգային կինոակադեմիայի անդամ[14]։
Գոգոլ։ Սկիզբ (ֆիլմ)
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին Վալերի Ֆեդորովիչի և Եվգենի Նիկիշովի հետ Արթուր Ջանիբեկյանը հանդես եկավ բացառիկ նախագծով՝ «Гоголь. Начало», առաջին հեռուստասերիալն աշխարհում, որ դուրս եկավ լայն կինովարձույթի։ Ֆիլմը վերադարձրեց ծախսված գումարը վարձակալության հենց սկզբում և գրանցեց մի քանի ռեկորդ։ Կինոնկարը մտավ 2017 թ-ի ամենաբարձր վարձատրվող ռուսաստանյան կինոդիտումների ֆիլմերի տասնյակ։ Բացի Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից «Гоголь. Начало» ֆիլմը ռուսերեն լեզվով ցուցադրվեց ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ավստրիայում եւ Կիպրոսում։ Ֆիլմի պրոմոընկերությունը արժանացավ մի շարք մասնագիտական պարգևենրի և դիպլոմների և շարժեց պրոֆեսիոնալ համայնքի հետաքրքրությունը Կաննում MIPCOM-ում։ 2017 թվականի վերջին ՏՆՏ հեռուստաալիքը Ջանիբեկյանի ղեկավարությամբ ծրագրային նոր բովանդակության՝ հրաժարվելով արտասահմանյան ֆիլմից՝ հօգուտ ռուսական բովանդակության՝ խաղադրույք կատարելով հայրենական կատակերգական սերիալների և սեփական արտադրության շոուների վրա։ Դա հնարավորություն տվեց հետագայում աջակցել հոլդինգի մաս կազմող արտադրական ընկերություններին, ինչպես նաև ընդլայնել երկարաժամկետ ներդրումները սեփականության իրավունքի հաշվին և հնարավորությունները սեփական հաղորդումների տարբեր միջավայրերում և առանց քանակական սահմանափակումների։
Տնային կալանք (սերիալ)
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Արթուր Ջանիբեկյանը Սեմյոն Սլեպակովի և Ալեքսանդր Դուլերայնի հետ հանդես եկավ որպես «Տնային կալանք» սերիալի պրոդյուսեր, այն «Кинопоиск» կայքի վարկածով գլխավորեց 2018 թվականի լավագույն սերիալների ցանկը[15]։ «Տնային կալանք»-ը «Кинократия»-ի վարկածով զբաղեցրեց առաջին հորիզոնականը նաև ռուսական հեռուստասերիալների Թոփ-5-ում[16], դարձավ կինոյի և հեռուստատեսության արտադրողների ասոցիացիայի 7-րդ մրցանակաբաշխության ութակի դափնեկիր[17]։ Սերիալն արժանացել է նաև «Նիկա» 32-րդ մրցանակաբաշխության հատուկ մրցանակին «Հեռուստատեսային կինոյի արվեստում ստեղծագործական նվաճումներ» անվանակարգում[18]։ «Տնային կալանք»-ը նաև դարձավ «ТЭФИ – համագործակցություն» իններորդ միջազգայն հեռուստատեսային փառատոնի հաղթողը[19]։
Այլ նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին Արթուրը Ջանիբեկյանը դարձավ «Էմմի» միջազգային հեռուստատեսային արվեստի ակադեմիայի անդամ[20]։ Նույն տարում «PanArmenian Media Group»-ի փլուզումից հետո դարձել է «Armenia TV»-ի և «Radio jan»-ի միանձնյա սեփականատեր[21]։
2021 թվականին Վյաչեսլավ Դուսմուխամետովի հետ համատեղ ստեղծել են ֆիլմերի արտադրության իրենց ընկերությունը` «Արտիսլավ» ՓԲԸ[22]։
2022 թվականից Արթուր Ջանիբեկյանն ակտիվորեն զբաղվում է թվային մեդիայի և թվային միջավայրի համար նոր եզակի բովանդակության արտադրությամբ։ «Ազգային մեդիա խումբ» ընկերության հետ նա ստեղծել է համատեղ Originals Production ձեռնարկությունը[23]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստարտափ Արմենիա հիմնադրամը հիմնադրվել է 2016 թ.-ին Արթուր Ջանիբեկյանի կողմից։ Այն հաջողությամբ իրագործել և շարունակում է իրականացնել մի շարք նախագծեր, որոնք միտված են տարածաշրջանում զարգացնել նորարարական ուղղությունները և ստարտափ ոլորտը։ Հայտնի ծրագրերից են «Coworking Armenia»-ն՝ Հայաստանում առաջին աշխատանքային տարածքը՝ նախատեսված ֆրիլանսերների և սկսնակ գործարարների համար, «Startup Club»-ը՝ Հայաստանի ծայրամասային մարզերի դպրոցահասակ երեխաներին ձեռներեցության հիմունքները սովորեցնելու մարզային կենտրոններ, «Startup School»-ը՝ հատուկ մշակված ծրագրով բիզնես դպրոց ավագ դպրոցի աշակերտների համար, «Drone Edu Lab»-ը՝ դռոնների և ռոբոտների ծրագրավորման դպրոց դպրոցականների համար։ Արթուր Ջանիբեկյանը Ստարտափ դպրոցի հիմնադիրներից է։ Այն հիմնադրվել է Հայաստանում դպրոցահասակ երեխաների մոտ բիզնես մտածողությունը զարգացնելու և խթանելու նպատակով։ 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին նա հովանավորել է նախագծերի մասնակիցների համար միջոցառումների և բիզնես-քոուչների ելույթների կազմակերպումը։ 2021 թվականի դեկտեմբերին նա մասնակցել է SSSholidays ամենամյա միջազգային ստարտափ համաժողովին Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում։
Նա նաև Triple S (3S) վենչուրային ընկերության համահիմնադիրն ու ներդրողն է։ Triple S (3S)-ը ստեղծվել է Seaside Startup Summit-ի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս հիմնադրամի հիմնական նպատակն է զարգացնել և աջակցել նորարարական տեխնոլոգիական ոլորտներին՝ արհեստական բանականություն, անվտանգություն և այլն։
Seaside Startup Summit
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Արթուր Ջանիբեկյանը դարձավ տարածաշրջանում խոշորագույն ստարտափ ֆորումի՝ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի համահիմնադիրը[24]։ 2018 թվականին ծրագիրը դուրս եկավ միջազգային հարթակ և անցկացվեց ԱՄԷ-ում և Հնդկաստանում Seaside Startup Summit անվան ներքո։ 2019 թվականին Արթուր Ջանիբեկյանը դարձավ Seaside Startup Holdings ներդրումային ֆոնդի համահիմնադիր, որը կատարում է ներդրումներ սամմիթներին մասնակցող առավել հաջողված ստարտափ նախագծերում։ 2019 թվականից Արթուր Ջանիբեկյանը, համաժողովի բանախոսն է։
2024 թվականին Արթուր Ջանիբեկյանը մասնակցեց «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» ամենամյա ոչ ֆորմալ վրանային բիզնես ֆորումում, որն այս անգամ անցկացվում էր Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ Խայմա էմիրատում Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի բարձր հովանու ներքո։
Սամմիթին մասնակցեցին ավելի քան 100 ստարտափներ, 100 մենթորներ և ընկերություններ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանից[25]:։
Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ Հիմնադրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամի հիմնադիրն է, որը է 2013 թվականին։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ[26][27]։
Հիմնադրամի նոր սկսած՝«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը զբաղվում է հայկական ժողովրդական երաժշտական ստեղծագործությունների ձայնագրություններով, ապահովում է դրանց միջազգային մակարդակի ներկայանալիությունը[28]։
«Հայկական ազգային երաժշտական գանձարան»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի նպատակն է՝
- ձայնագրել և վերաձայնագրել հայ ժողովրդական, գործիքային և եկեղեցական երաժշտությունը
- պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը
- ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան հայ ժողովրդական և հոգևոր երգերի ժամանակակակից թվային ձայնադարան
- վերականգնել ազգային երգը, ծեսն ու ավանդույթը
- վերականգնել նոտային գրականությունը և տեխնիկապես հասանելի դարձնել հայ մշակութային ժառանգությունը
- ստեղծել հայ ազգային երաժշտության համաշխարհային պորտալ, ունենալ ուսումնական նյութերի պատրաստման աղբյուր համայն հայության համար
- նպաստել ֆիլմերում հայ երաժշտության օգտագործմանը, այդպիսով կինոարտադրության միջոցով ազգայինը ճանաչելի դարձնել բոլորի համար
Հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է աննախադեպ աշխատանք՝ ուղղված հայկական ժողովրդական և ազգային երգերի վերականգմանն ու ձայնագրմանը, երաժշտության թվայնացված գրադարանի ստեղծմանը, ինչպես նաև գործածության մեջ է դրվել հայկական ազգային-ժողովրդական և հոգևոր երաժշտության կայքը[29]։ Կայքում տեղադրված է թվային ձայնադարան, որն ներառում է հայկական ժողովրդական երգեր, հայ միջնադարյան երգարվեստի, գործիքային մեղեդիների և աշուղական երգերի մոտ 600 նմուշներ։
2017 թվականին՝ առաջին հրատարակությունից 120 տարի անց, Երևանում թողարկվեց հայկական հոգևոր երաժշտության ամենակարևոր գոհարներից մեկը՝ Մակար Եկմալյանի «Սրբազան պատարագը»։ «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի և անձամբ նրա հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնության շնորհիվ հայկական հոգևոր երաժշտության դասական պատարագը վերաթողարկվեց նոր ծանոթագրություններով ու լրացումներով։
«Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամն աջակցել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գործունեությանը[30]։
Սարոյան Հաուս
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես «Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամի հիմնադիր՝ Արթուր Ջանիբեկյանը ստեղծեց «Սարոյան Հաուս» նախագիծը[31], որի շրջանակներում ամերիկահայ գրող և դրամատուրգ Վիլյամ Սարոյանի տունը՝ տեղակայված Ֆրեզնո քաղաքում, պետք է վերածվի գրողի տուն-թանգարանի։ Տուն-թանգարանը իր դռները բացեց այցելուների համար 2018 թվականի օգոստոսին՝ մեծն գրողի ծննդյան 110 ամյակին[32][33][34][35]։
Գրիգոր Նարեկացի
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողմնակիցն ու կրողն է հայ պոետ, փիլիսոփա եւ աստվածաբան Սբ. Գրիգոր Նարեկացու գաղափարների, կազմակերպում եւ ֆինանսավորում է Հայաստանում վերջինիս վերաբերող բոլոր միջոցառումները։ Որպես եկեղեցին և իր ազգը սիրող հայ՝ Արթուր Ջանիբեկյանի անունը անմահացված է Մոսկվայի հայկական տաճարային համալրի Սբ. Պայծառակերպություն անունը կրող Հայ Առաքելական եկեղեցու խորաքանդակի վրա։
2017 թվականի հունվարին Արթուր Ջանիբեկյանը տաճարային համալիրին է նվիրաբերել Սուրբ Գրիգոր Լուսավորիչի մասունքների մի մասը, որը ձեռք էր բերվել Փարիզում կայացած աճուրդի ժամանակ, որտեղ ներկայացված էին հայկական մշակույթի ու եկեղեցական սպասքի եզակի նմուշներ։
Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզում կանգնեցվել է 2018 թվականի մարտի 21-ին[36]։
Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 5-ին։ Բացմանը մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը[37], Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանը[38]։ Արձանը պատրաստված է երկու օրինակից, երկրորդ օրինակը կտեղադրվի Էջմիածնում[39]։
Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականից Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի հանրային ռադիոն թվայնացրել է ավելի քան 100 000 ձայնագրություն պարունակող ամենամեծ հայկական աուդիո-արխիվը։ Նախագիծն իրականացվել է ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը թույլ է տվել զգալիորեն բարելավել ձայնագրությունների որակը, ապահովել դրանց երկարատև պահպանումը, հրապարակումը և ունկնդիրների ազատ մուտքը։ 2019 թվականից ի վեր Հայաստանի հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդը» հասանելի է armradioarchive.am կայքում[40]։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սնոբ» բանավեճի ակումբի անդամ է, Մոսկվայի Սկոլկովո կառավարման դպրոցի MBA ծրագրի ուսանողների համար վարում է վարպետության դասեր։
«ԱՅԲ կրթական համալիրի» աջակիցներից մեկը, որը համարվում է առաջին հայկական նորարարական կրթական կենտրոնը Համալիրը կազմված է դպրոցից, եկեղեցուց, համայնքային կենտրոնից և մանկապարտեզից` ներառելով ինչպես հայկական կրթական լավագույն ավանդույթները, այնպես էլ ուսուցման նորագույն համաշխարհային տեխնոլոգիաները։
2013 թվականի նոյեմբերի 9-ին[41] դասախոսություն է կարդացել Կոլումբիայի համալսարանի (Columbia University) Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների համար «Ռուսական մեդիայի միտումները» թեմայով[42][43]։
2013 թվականին հանդիսացավ պրոդյուսերն ու հովանավորը «Книга» վավերագրական ֆիլմի (ռեժիսոր Վ․ Մանսկի)․ 2014 թվականին Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում ֆիլմը մասնակցել է «Ազատ միտք» փաստավավերագրական ֆիլմի պաշտոնական ծրագրին։
2016 թվականին IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ The New York Times և «Հայաստանի Հանրապետություն» թերթերում հրապարակվել է բաց նամակ՝ «Հայ ժողովրդի ապագան որոշվում է հիմա» վերնագրով՝ նվիրված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) 110 ամյակին։ Նամակը կոչ է անում անհատներին, կազմակերպություններին, պետական և հասարակական կառույցներին վերաիմաստավորել ապագան, միավորել ուժերը՝ հայ ժողորդի զարգացման համար։ Նամակը ստորագրել են տարբեր երկրներում ապրող հայտնի հայերը՝ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Շառլ Ազնավուրը, Լորդ Արա Դարզին, Սամվել Կարապետյանը, Արթուր Ջանիբեկյանը և այլն։
Հանդես է գալիս կրթական ոլորտի վարպետության դասերով։
Արձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանում տեղադրված երկու քանդակների՝ Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» և Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» արձանախմբի, ինչպես նաև Վատիկանում կանգնեցված Գրիգոր Նարեկացու հուշարձանի նախաձեռնողն ու հովանավորն է։
Տղամարդիկ (արձանախումբ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» քանդակը՝ ոգեշնչված Էդմոնդ Քյոսայանի նույնանուն ֆիլմից[44][45]։ Արձանախումբը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցում, Մարտիրոս Սարյանի հուշարձանի հետնամասում։ Պատկերում է Էդմոնդ Քեոսայանի 1972 թվականին նկարահանած նույնանուն կինոնկարի հերոսներին՝ Սուրենին (դերասան՝ Մհեր Մկրտչյան), Վազգենին (Ազատ Շերենց), Արամին (Ավետիք Գևորգյան) և Սաքոյին (Արմեն Այվազյան), տեղադրվել է 2007-ին։ Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 1,97 մետր է։ Կինոժապավենի տեսքով պատրաստված պատվանդանին ռուսերեն գրված են կինոնկարի ստեղծագործական խմբի անդամների անունները։
Վարք հավերժության
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան ու Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում, տեղադրվել է 2012 թվականի ապրիլի 23-ին։
Քանդակը կառուցված է բրոնզից, բարձրությունը 3 մետր է։
Քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիրը» փրկելու պատմությունը։ Քանդակը պատկերում է այն երկու կանանց, ովքեր հայերեն ամենամեծ մագաղաթյա գիրքը՝ «Մշո ճառընտիրը», երկու մասի են բաժանել և փրկել թուրքական յաթաղանից։ «Մշո ճառընտիրն» ունի 660 էջ, ընդհանուր կշռում է 28 կիլոգրամ, և պատրաստված է հորթի կաշվից)[46][47]։
Գրիգոր Նարեկացու հուշարձան
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ Գրիգոր Նարեկացու արձանը Վատիկանի պարտեզում կանգնեցվել է 2018 թվականի մարտի 21-ին[36]։
Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 5-ին։ Բացմանը մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը[37], Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանը[38]։ Արձանը պատրաստված է երկու օրինակից, երկրորդ օրինակը կտեղադրվի Էջմիածնում[39]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվականին Ռուսաստանում արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը ըստ GQ ամսագրի՝ որպես «Տարվա լավագույն պրոդյուսեր»։
- 2012 թվականին «Ռուսաստանի մեդիա մենեջեր 2012»-ի շրջանակներում պարգևատրվել է «ապրանքանիշների և հեռուստապրոդուկտների ստեղծման գործում արժանիքների, ինչպես նաև հեռուստատեսային ոլորտում իրականացված ամենախոշոր գործարքի համար»։
- 2013 թվականինՀայ Առաքելական եկեղեցու կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի պարգևին[48]։
- 2016 թվականին հունիսի 7-ին դարձել հեղինակավոր մասնագիտական մրցանակի՝ «Ռուսաստանի Մեդիա-մենեջեր 2016» դափնեկիր։ Ոսկե արձանիկը նրան բաժին է հասել «Ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ստեղծման և արդյունավետ կառավարման համար» «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»։
- 2016 թվականին Հայաստանում պարգեւատրվել է մեդալով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշանով։
- 2018 թվականի հուլիսի 5-ին «Ռուսաստանի մեդիա մենեջեր» ազգային մրցանակի դափնեկիրների պարգեւատրման XVIII արարողության ժամանակ, Գրան պրին շնորհվեց «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստաալիք» հեռուստատեսային խմբի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանին։
Նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստածրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստածրագրերի պրոդյուսեր[49]՝
- «Comedy Club» (2005, ՏՆՏ)
- «Наша Russia» (2006 ՏՆՏ)
- «Աստղերը կարաոկեի դեմ» (Звезды против караоке)» (2006 ՏՆՏ)
- «Бешенл Джеографик» (2007, ՏՆՏ)
- «Смех без правил» (2007, ՏՆՏ)
- «Убойная лига» (2007, ՏՆՏ)
- «Убойной ночи» (2008, ՏՆՏ)
- «Comedy Woman» (2008, ՏՆՏ)
- «Универ» (2008 ՏՆՏ)
- «Шоу Ньюs» (2008, ՏՆՏ)
- «Дом-2» (2009, ՏՆՏ)
- «Убойный вечер» (2009, ՏՆՏ)
- «Два Антона» (2009, ՏՆՏ)
- «Разрушители пословиц» (2010, ДТВ)
- «Новый Comedy Club» (2010, ՏՆՏ)
- «Идеальный мужчина» (2010, СТС)
- «Comedy Баттл» (2010, ՏՆՏ)
- «Незлобин и Гудков» (2010, MTV)
- «Интерны» (2010 ՏՆՏ)
- «Универ. Новая общага» (2011 ՏՆՏ)
- «ComedyClub в Юрмале» (2013, 2014 ՏՆՏ)
- «САШАТАНЯ» (2013 ՏՆՏ)
- «ХБ» (2013 ՏՆՏ)
- «Неzлоб» (2013 ՏՆՏ)
- «Stand Up» (2013 ՏՆՏ)
- «Не спать!» (2014 ՏՆՏ)
- «Вот такое утро» (2014 ՏՆՏ)
- «Танцы» (2014 ՏՆՏ)
- «Бородач» (2014 ՏՆՏ)
- «Однажды в России» (2014 ՏՆՏ)
- Love is… (2017, ՏՆՏ)
- «Студия Союз» (2017, ՏՆՏ)
- «Деньги или позор» (2017, ՏՆՏ4)
- «Песни» (2018)
- «Большой завтрак» (2018)
- «Комик в городе» (2018)
- «Замуж за Бузову» (2018)
- «Прожарка» (2018)
- «Домашний Арест» (2018)
- «Год Культуры» (2018)
- «Жуки» (2019)
- «План Б» (2019)
- «Триада» (2019)
- «Две девицы на мели» (2019, Пятница!)
- “Окаянные дни” (2020)
- “Пой без правил” (2020)
- “Двое на миллион” (2020)
- “Секрет” (2020)
- TALK (2020)
- “Ты как я” (2020)
- “Импровизация КОМАНДЫ” (2020)
- “Гусар” (2020)
- “Женский Стендап” (2020)
- “Новое утро” (2020)
- “Бой с Герлз” (2020, Пятница!)
- “Нам надо серьезно поговорить” (2020)
- «Музыкальная интуиция» (2021)
- «Девушки с Макаровым» (2021)
- «Холостяк» 8 сезон (2021)
- «Я тебе не верю» (2021)
- «Новые танцы» (2021)
- «Шоу большой стран» (2021, Россиия 1)
- «ИГРА» (2021)
- Lab с Антоном Беляевым (2021)
- «Универ. 10 лет спустя» (2021)
- «Триада» 2 сезон (2021)
- «Яжотец» (2021)
- «Света с того света 2» (2021)
- «Стас» (2022)
- «Девушки с Макаровым 2» (2022)
- «Холостяк» 9 сезон (2022)
- «Год Культуры 2» (2022)
- «Сеструха» (2022, Пятница!)
- «Семья» (2022)
Կինոնախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոնախագծերի պրոդյուսեր՝
- «Самый лучший фильм» (2008)
- «Самый лучший фильм 2» (2009)
- «Наша Russia. Яйца судьбы» (2010)
- «Самый лучший фильм 3-ДЭ» (2011)
- «Попугай Club» (2014)
- «Книга» (2014)
- «Гоголь. Начало» (2017)
- «Zомбоящик» (2017)
Ընտանիք և անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը՝ Օթարի Ջանիբեկի Հակոբյանը, Խորհրդային Հայաստանում զբաղեցրել է կուսակցական բարձր պաշտոններ։
Մայրը՝ Էլլա Էդուարդի Հակոբյանը, ատամնաբույժ է։
Քույրը՝ Լիլիթ Օթարի Հակոբյան։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։ Կինը՝ Էլինա Լևոնի Ջանիբեկյան
Երեխաները՝ Նարեկ, Արամ, Էվա, Արեգ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ես նաև «գործող» հայ եմ. Արթուր Ջանիբեկյան». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Արթուր Ջանիբեկյանը snob.ru կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 50 աստղ
- ↑ Հայտնի պրոդյուսերը բազմաթիվ նոր ծրագրեր ունի
- ↑ «Արթուր Ջանիբեկյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ Ուսանողները և ինտերնները մտել են Comedy Club - «КоммерсантЪ» օրաթերթ, 08.09.2010 (Արխիվացված օրիգինալից 24.07.2014) Արխիվացված 2014-08-13 Wayback Machine
- ↑ Կես Միլլիարդ դոլլար Comedy Club-ի համար. – Радио Business FM, 11.04.2012 Արխիվացված 2014-03-22 Wayback Machine (Արխիվացված օրիգինալից 01.08.2014) Արխիվացված 2014-08-13 Wayback Machine
- ↑ Մասայական արվես։ Հեռուստատեսությունների համար ամենաշատ բովանդակություն արտադրող ընկերություն
- ↑ «Արթուր Ջանիբեկյանը` Վիտալի Մաինսկու «Գիրքը» ֆիլմի պրոդյուսեր, 2014г. –36 ММКФ կայք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Արթուր Ջանիբեկյանը` «Գիրքը» ֆիլմի պրոդյուսեր - Интернет-Холдинг Медиамакс կայք
- ↑ «Արթուր Ջանիբեկյանը` «Գիրքը» ֆիլմի պրոդյուսեր - Кино Поиск կայք». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Արթուր Ջանիբեկյանը գլխավորել է «Գազպրոմ-Մեդիայի» ժամանցային հեռուստաալիքները
- ↑ Comedy Club-ի հիմնադիրը դարձել է «Գազպրոմ-Մեդիայի» 4 հեռուստաալիքների ղեկավարը
- ↑ Կինոակադեմիայի անդամնեը
- ↑ 2018 թվականի լավագույն սերիալները։ «Кинопоиск» կայքի վարկածով, 18.12.2018
- ↑ «2018 թվականի արդյունքները։ Ռուսական 5 լավագույն սերիալները "Кинократии" կայքի վարկածով, 22.12.2018». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Կինոյի և հեռուստատեսության արտադրողների ասոցիացիայի VII մրցանակաբաշխության հաղթողները, 28.03.2019
- ↑ «Տնային կալանք» սերիալը արժանացել է «Նիկա» մրցանակաբաշխության հատուկ մրցանակի, 30.03.2019
- ↑ «ТЭФИ – համագործակցություն» իններորդ միջազգայն հեռուստատեսային փառատոնի հաղթողները, 19.09.2019
- ↑ «Արթուրը Ջանիբեկյանը՝ «Էմմի» միջազգային հեռուստատեսային արվեստի ակադեմիայի անդամ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «PanArmenian Media Group-ը դադարեցրեց գործունեությունը, Արթուր Ջանիբեկյանը դարձավ «Armenia TV»–ի և «Radio jan»–ի սեփականատեր». ԱՄԻ «Նովոստի–Արմենիա». Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Продюсеры Comedy Club Джанибекян и Дусмухаметов создали независимый продакшен» (ռուսերեն). АМИ «Новости-Армения» — новость. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «НМГ и основатель Comedy Club создали совместное предприятие по производству контента» (ռուսերեն). ТАСС — новость. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Արթուր Ջանիբեկյանը դարձավ տարածաշրջանում խոշորագույն ստարտափ ֆորումի համահիմնադիրը
- ↑ Ռաս ալ Կայմա էմիության ղեկավարը բացում է Seaside startup summit 2024 UAE միջոցառումը
- ↑ «Հիմնադրամի մասին Արմենիան Մյուզիք կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Վերածնունդ Մշակութային և Ինտելեկտուալ» հիմնադրամի մասին, հիմնադրամի պաշտոնական կայքում
- ↑ ««Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի պաշտոնական կայքէջը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Մեր մասին». www.armenianmusic.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ Առօրյան «Հայկական Վիքիմեդիա» փեթակում(չաշխատող հղում)
- ↑ «Սարոյան Հաուս» նախագիծի մասին
- ↑ Ֆրեզնոյում բացվում է Սարոյանի տուն-թանգարանը
- ↑ «Սարոյան հաուս» նախագիծը գրողի ծննդյան օրը ներկայացնում է նրա տուն-թանգարանի հայեցակարգը
- ↑ Պոստ Ֆակտում. Սարոյանի վերածնունդը
- ↑ Տուն-թանգարանի բացումը Ֆրեզնո քաղաքում
- ↑ 36,0 36,1 Sputnik. «Վատիկանում օծվեց Գրիգոր Նարեկացու արձանը. լուսանկարներ». sputniknews.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ 37,0 37,1 Գրիգոր Նարեկացու արձանը տեղադրվել է Վատիկանում
- ↑ 38,0 38,1 Նարեկացու արձանն օրհնել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, եղբայրական այցը՝ մանրամասն
- ↑ 39,0 39,1 «Վատիկանում բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Հայաստանի հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդը»
- ↑ «Trends in Russian Media: A Conversation with Russian Television Personality Artur Janibekyan». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Արթուր Ջանիբեկյան՝ դասախոսություն Կոլումբիայի համալսարանում – Lifenews
- ↑ «Արթուր Ջանիբեկյան` դասախոսություն Կոլումբիայի համալսարանում, 09.11.2013г. - Columbia Sipa (SchoolofinternationalandPublicAffairs) Կոլումբիայի համալսարանի կայք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Արթուր Ջանիբեկյանը` Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» քանդակի հովանավոր - «Армянское Бюро Путешествий» (Ճամփորդությունների հայկական գործակալություն)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Արթուր Ջանիբեկյանը` Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» քանդակի հովանավոր – DeFacto կայք – հարցազրույց Դավիթ Մինասյանի հետ
- ↑ «Արթուր Ջանիբեկյան ը` Դավիթ Երևանցու «Կյանքի հավերժություն» քանդակի հովանավոր, 2012 –«Ազգային գաղափար» (Национальная идея) կայք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Արթուր Ջանիբեկյան ը` Դավիթ Երևանցու «Կյանքի հավերժություն» քանդակի հովանավոր , 2012 – Անկախ հասարակաքաղաքական «Новое время» (Նոր ժամանակ) օրաթերթ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Արթուր Ջանիբեկյանը` Հայ Առաքելական Եկեղեցու բարձր պարգև Սուրբ Գրիգոր Նարեկացու անվ պարգև–եկեղեցու կայք
- ↑ Հեռուստանախագծերի ցանկը IMDb-ի կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Ամենալավ ֆիլմը" (Самый лучший фильм) հավաքեց ռեկորդային քանակությամբ եկամուտ - «КоммерсантЪ» օրաթերթ, 30.01.2008 (Արխիվացված օրիգինալից 24.07.2014) Արխիվացված 2014-08-12 Wayback Machine
- Արթուր Ջանիբեկյան - E-xecutive.ru - «Comedy Club-ը դատապարտված է հավերժության», 08.04.2009 Արխիվացված 2014-08-08 Wayback Machine
- Comedy-ն հայտարարել է ծիծաղի գինը- «КоммерсантЪ» օրաթերթ, 26.03.2010 (Արխիվացված օրիգինալից 24.07.2014) Արխիվացված 2014-08-13 Wayback Machine
- Կոնվեյերային հումոր (Юмор конвейерной сборки) - «КоммерсантЪ» օրաթերթ, 29.03.2010 (Արխիվացված օրիգինալից 24.07.2014) Արխիվացված 2014-08-13 Wayback Machine
- Արթուր Ջանիբեկյան - «КоммерсантЪ» օրաթերթ - «Ժամանցային հեռուստատեսություն Ռուսաստանում` առավելագույն ազատամիտ արարք», 08.04.2010 Արխիվացված 2014-08-08 Wayback Machine
- Նոր "Комеди Клаб" կհեռարձակվի ՏՆՏ հեռուստաալիքով ապրիլի 23 - РИА Новости, 08.04.2010 (Արխիվացված օրիգինալից 24.07.2014) Արխիվացված 2014-08-13 Wayback Machine
- Արթուր Ջանիբեկյան - «КоммерсантЪ» օրաթերթ - «Բիզնեսում առավել արդյունավետ է լինել Կարաբաս-Բարաբաս», 12.04.2010 (Արխիվացված օրիգինալից 23.07.2014) Արխիվացված 2014-08-13 Wayback Machine
- 2010թ. ֆիլմերի վարձույթում աչքի են ընկել ընդամենը վեց ռուսական ֆիլմ («Наша Russia: Яйца судьбы».) – «РБК daily» օրաթերթ, 29.12.2010 (Արխիվացված օրիգինալից 24.07.2014) Արխիվացված 2014-08-13 Wayback Machine
- "Доме-2"-ում կատակերգություն են խաղում- Газета «КоммерсантЪ»: 14.01.2011 (Արխիվացված օրիգինալից 24.07.2014) Արխիվացված 2014-08-13 Wayback Machine
- Արթուր Ջանիբեկյան —«Аэрофлот» ամսագիր - «Յոթնապատիկ հնարք ականջներով» (Семикратный финт ушами), մայիս 2013
- Արթուր Ջանիբեկյան — «Аэрофлот Премиум» ամսագիր - «Ազգային առանձնահատկությունների, արևի էներգիայի և իրաան հումորի մասին», մայիս 2013
- Արթուր Ջանիբեկյան ` ԱՅԲ կրթական համալիրի հովանավոր. ԱՅԲ կրթական համալիրի մասին (Արխիվացված օրիգինալից. 07.2014) Արխիվացված 2014-08-13 Wayback Machine