Սեմյոն Սլեպակով
| Սեմյոն Սլեպակով | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 23, 1979 (46 տարեկան) |
| Ծննդավայր | Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հրեա |
| Մայրենի լեզու | ռուսերեն |
| Կրթություն | Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարան |
| Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու (2004) |
| Մասնագիտություն | սցենարիստ, դերասան, կինոպրոդյուսեր, երգիչ, կիթառահար, պրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, երգիծաբան, ՈՒՀԱ-ի խաղացող և հեղինակ-կատարող |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Pyatigorsk KVN team? |
| 🌐 | |
Սեմյոն Սերգեևիչ Սլեպակով (ռուս.՝ Семён Серге́евич Слепако́в, օգոստոսի 23, 1979, Պյատիգորսկ, Ռուսաստան), ռուս պրոդյուսեր, սցենարիստ, կոմիկ, երաժիշտ, երգերի հեղինակ և կատարող։ Նախկինում՝ ՈւՀԱ-ի մասնակից, «Պյատիգորսկի հավաքական» թիմի ավագ։ Ռուսաստանի հրեական կոնգրեսի հասարակական խորհրդի անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեմյոն Սլեպակովը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում։ Դեռ վաղ հասակում ինքն իրեն համարել է ստեղծագործ անհատ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել դպրոցական և քաղաքային բոլոր միջոցառումներում։ 2000-2006 թվականներին՝ ՈւՀԱ-ի «Պյատիգորսկի հավաքական» թիմի ավագ։ 2004 թվականին «Պյատիգորսկի հավաքական» թիմի կազմում դարձել է ՈւՀԱ-ի Բարձր լիգայի հաղթող։ 2005 թվականից ապրում է Մոսկվայում։ 2006 թվականին Գարիկ Մարտիրոսյանի և Ալեքսանդր Դուլերայնի հետ միասին ստեղծել են «Наша Russia» սկետչ-շոուն։ 2008 թվականին դարձել է «Универ» և «Наша Russia. Яйца судьбы» ֆիլմերի պրոդյուսերը։ 2010 թվականից «Comedy Club»-ի մասնակից[2]։ «Comedy Баттл»-ի մշտական ժյուրի։ «Интерны» հեռուստասերիալի պրոդյուսեր։ 2011 թվականից «Универ. Новая общага» հեռուստասերիալի պրոդյուսեր։ 2012 թվականից «Сашатаня» հեռուստասերիալի պրոդյուսեր։ 2012 թվականից՝ «ХБ» սիթքոմի պրոդյուսեր։ 2015 թվականին դարձել է «Озабоченные, или Любовь зла» հեռուստասերիալի սցենարիստ և պրոդյուսեր[3]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Սեմյոն Սլեպակովը ձայնագրել է իր առաջին երաժշտական ալբոմը։ 2010 թվականից, որպես անհատ ներկայացնում է իր երաժշտական համարները «Comedy Club»-ում։ 2012 թվականին ձայնագրել է իր երկրորդ երաժշտական ալբոմը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի սեպտեմբերի 12-ից ամուսնացած է Կարինեի հետ (մասնագիտությամբ՝ իրավաբան)[4][5]։ Ամուսնական արարողությունը կատարվել է Իտալիայում։
Սեմյոն Սլեպակովի պապիկի եղբայրը ԽՍՀՄ հայտնի դրամատուրգ և սցենարիստ Յակով Արոնովիչ Կոստյուկովսկին է[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Структура Российского еврейского конгресса». www.rjc.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «СЕМЕН СЛЕПАКОВ - СЕМЕН СЛЕПАКОВ - Каталог статей - АККОРДЫ, МИНУСОВКИ, ТЕКСТЫ ПЕСЕН». akkords.3dn.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
- ↑ ««Россия — это одно сплошное „Фарго": вечная зима и маразм»: Интервью Семена Слепакова — о сериалах, сатире и свободе — Meduza». Meduza (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
- ↑ правда», Мария РЕМИЗОВА | АО ИД «Комсомольская (2012 թ․ սեպտեմբերի 23). ««Комсомолка» нашла жену Семена Слепакова». АО ИД «Комсомольская правда». Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Семен Слепаков больше не скрывает свою жену : Семен Слепаков с женой Кариной / фото 1». www.woman.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Семен Слепаков: «Я звезд стесняюсь»». www.cosmo.ru. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյոն Սլեպակով» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պյատիգորսկ քաղաքում ծնվածներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ռուս դերասաններ
- Ռուս երաժիշտներ
- Ռուս երգիչներ
- Ռուս կիթառահարներ
- Ռուս հումորիստներ
- Ռուս պրոդյուսերներ
- Ռուս սցենարիստներ
- Տնտեսագիտական գիտությունների թեկնածուներ