Comedy Club

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Comedy Club
Comedy Club.jpg
Տեսակհեռուստասերիալ և հեռուստահաղորդում
Ժանրսթենդ-ափ, հումոր, երգիծանք
ՍտեղծողComedy Club Production
Կատարող պրոդյուսերՋանիբեկյան Արթուր, Գարիկ Մարտիրոսյան, Դավիթ Սուրմալյան
ՆերկայացնողԱրտաշես Սարգսյան (2005 ապրիլի 23 - 2010 հունվար), Գարիկ Մարտիրոսյան (2010 ապրիլի 23 - 2015 մարտ), Պավել Վոլյա (2010 - ), Տիմուր Բատրուտդինով (2015 մարտի 27 - 2015 մայիսի 22), Գարիկ Խառլամով(2015 մայիսի 29 - )
Արտադրող երկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Լեզու(ներ)ռուսերեն
Սեզոնների քանակ8
Սերիաների քանակ450
Հեռարձակում
ԱլիքՏՆՏ (հեռուստաընկերություն), Նոր ալիք, ICTV, Comedy TV, 2+2 (հեռուստաալիք), NLO TV? և TNT4?
ՀեռուստաընկերությունՏՆՏ
Սկզբնական եթեր2005 թվականի ապրիլի 23
IMDbID 5188404
[comedyclub.ru Պաշտոնական կայք]

Comedy Club, ռուսական հեռուստաշոու, որը սկսվել է ցուցադրվել 2005 թվականի ապրիլի 23-ին ՏՆՏ հեռուստաալիքով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Comedy Club»-ը ստեղծվել է 2003 թվականին ՈՒՀԱ «Նոր հայեր» խմբի կողմից, որի կազմում մտնում էին Արթուր Ջանիբեկյանը, Արտակ Գասպարյանը, Արթուր Թումասյանը, Արտաշես Սարգսյանը, Գարիկ Մարտիրոսյանը և այլ շատերը։ Մտահղացումը հայտնվել էր 2001 թվականին։ Ժամանակի հետ «Comedy Club»-ում սկսեցին հայտնվել նոր մասնակիցներ (Հիմնականում ՈՒՀԱ-յից)։ 2005 թվականի ապրիլի 25-ին «Comedy Club»-ը առաջին անգամ ցուցադրվեց ՏՆՏ հեռուստաալիքով։

Հետագայում ստեղծվեց «Comedy Club Production» պրոդյուսերական խումբը։

2007 թվականի ապրիլի 15-ին ՏՆՏ ալիքով ցուցադրվեց ծրագրի 100-րդ թողարկումը։ Պարբերաբար եթեր են դուրս գալիս նոր թողարկումներ և այլ ծրագրեր, օրինակ՝ հատուկ թողարկումներ Առաջին ալիք-ով և հումորային փառատոններ։ «Comedy Club»-ի մասնակիցների կողմից արտադրվել են շատ այլ հեռուստածրագրեր։ 2008 թվականին ստեղծվել է «Comedy TV» հեռուստաալիքը[1], որտեղ թողարկվում են «Comedy Club Production» հեռուստաընկերության տարբեր հաղորդումները։ 2008 թվականին «Toonbox» անիմացիոն ստուդիան թողարկեց «Բելկայի և Ստրելկայի իրական արկածները» մուլտսերիալը[2] «Comedy Club»-ի մասնակիցների սցենարով։

2010 թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցավ նորացված «Comedy Club»-ի պրեզենտացիան նոր ռեժիսորով (Սերգեյ Շիրոկով), երաժշտությամբ, և նախագծերով։ Նոր բեմում հայտնվեցին երաժշտական գործիքներ՝ դաշնամուր և հարվածային գործիքներ։ Բեմի կենտրոնում կապույտ բազմոց էր և երկու բազկաթոռ։ Ֆոնը մեծ էկրան էր, որի վրա ցուցադրվում էին տեսանյութերը։ Արտիստները, որոնց անվանում են «Ռեզիդենտներ», դուրս էին գալիս բեմ՝ երկրորդ հարկից էքսկալատրով իջնելով։ Համարների նվագակցային ուղեկցումը կատարվում է «կենդանի»։

Ռոման Պետրենկոն՝ ՏՆՏ -ի գլխավոր տնօրենը, նոր Comedy club -ի մասին ասել է.

Ինչպես հայտնի է, ավտոմոբիլային ընկերությունները ամեն 3-4 տարում մեջ արտադրում են նոր մոդել, ավելի երկար և սեքսուալ, որում ավելի հզոր է շարժիչը և գեղեցիկ՝ արտանետման խողովակը, իսկ ամեն 5 տարում ՝ կոնցեպտ-կար։ «Comedy club»-ին այս տարի լրանում է 5 տարին, և մենք որոշել ենք ետ չմնալ առաջատար ավտոմոբիլ արտադրողներից և հրապարակել մեր սեփական կոնցեպտ-կարը՝ Նոր Comedy club.

2011 թվականին՝ Ծիծաղի օրը, «Comedy Club»-ի Ռեզիդենտները հրավիրվել էին նախագահ Դմիտրի Մեդվեդև-ի հետ հանդիպման նրա նստավայրում(Горки-9)[3]։

Թողարկումների պատրաստումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատում է կադրային ստեղծագործ խումբ, հեղինակային բաժին, որում աշխատում են ավելի քան 50 հեղինակներ։ Չնայած գրեթե բոլոր հումորային համարները գրում են Ռեզիդենտները, հաճախ իմպրովիզ անելով բեմում[4]։

Ռեզիդենտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պավել Վոլյա, շոուի վարող, սեփական հումորային մանալոգ, իմպրովիզ (հիմնականում դահլիճում ներկա ճանաչված մարդկանց ներկայացնելիս)
  • Գարիկ «Բուլդոգ» Խառլամով, շոուի վարող, հումորային համարներ, հիմնականում Տիմուր Բատրուտդինովի հետ։ Հերոս՝ Էդվարդ Սուրովիյ։
  • Տիմուր «Կաշտան» Բատրուտդինով, հումորային համարներ (հիմնականում Գարիկ Խառլամովի հետ)։ Հերոս՝ թեկնածու պատգամավոր՝ Եգոր Բատրուդով։
  • Ալեքսանդր Րեվվա, հումորային համարներ։ Հերոսներ՝ Արթուր Պիրոժկով, Դոն Դիգիդոն, տատիկ։
  • Վադիմ Գալիգին, հումորային համարներ և մանալոգներ։
  • Զուրաբ Մատուա, Անդրեյ Ավերին, երաժշտական համարներ, «Губы» խմբի նախկին անդամներ։
  • Դուետ «Сёстры Зайцевы» (Ալեկսեյ Լիխնիցկի. Ռոման Յունուսով), հումորային համարներ, մանալոգներ, ռուբրիկա՝ «Welcome to Russia: հրահանգներ օտարերկրացիների համար»։
  • Չեխովի անվան դուետ (Անտոն Լիրնիկ, Անդրեյ Մալոչնիյ), հումորային համարներ։
  • Ալեքսանդր Նեզլոբին, հեղինակային հումորային համարներ և մանալոգ։
  • Սերգեյ Գորելիկով, «Предварительные ласки» աղջիկների հետ շփման մասին ռուբրիկայի վարող, ինչպես նաև «United Sexy Boys» խմբի անդամ «Տուրբո» կեղծանվամբ։
  • Սեմյոն Սլեպակով, երաժշտական համարներ։
  • Միքայել Գալուստյան, հումորային համարներ, երևում է հիմնականում հատուկ թողարկումների ժամանակ, հյուր, այժմ հանդես չի գալիս։
  • Դեմիս Կարիբով և Անդրեյ Սկարախոդ, հումորային համարներ (մինիատյուրաներ)
  • Մարինա Կրավեց, հումորային համարներ (մինիատյուրաներ) հիմնականում Անդրեյ Ավերինի, Զուրաբ Մատուայի, Դմիտրի Սարոկին, ինչպես նաև Comedy club-ի այլ մասնակիցների հետ։
  • Դմիտրի Գրաչյով, հանդես է գալիս Վլադիմիր Պուտինի դերով։
  • Ռուսլան Բելիյ, սթենդ-ափ, մանալոգներ։
  • Դուետ «20:14» (Ռոման Պոպով, Հովհաննես Գրիգորյան)
  • Տրիո «Смирнов, Иванов, Соболев» (Իլյա Սաբալյով, Անտոն «Բանդերաս», Ալեկսեյ Սմիրնով), հումորային համարներ։ «Убойной лиги» խմբի նախկին անդամներ։ Հանդես են գալիս 2013 թվականի նոյեմբերից։
  • Դուետ «Да» (Մահմուդ Գուսեյնով, Մահոմեդ Մուրտազալիեվ), հումորային համարներ (մինիատյուրաներ)
  • Ալեքսանդր Սաս, Ալեքսանդր Գուբին, մինիատյմինիատյուրաուրաներ։ Այժմ ելույթ չեն ունենում։
  • Անդրեյ Բեբուրիշվիլի, սթենդ-ափ։ Հանդես են գալիս 31.12.2014-ից։
  • Իվան Պիշնենկո և Դմիտրի Կոժոմա, մինիատյուրաներ (հիմնականում Մարիա Կրավեցի, Անդրեյ Սկարախոդի և Դեմիս Կարիբովիի հետ)

Խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Нестрой Band», այժմ ելույթ չեն ունենում։ Խմբի կազմի մեջ են մտնում Ալեքսանդր Նեզլոբինը, Իգոր «Էլվիս» Մեերսոնը և Մարինա Կրավեցը։
  • «United Sexy Boyz» (կրճատ՝ USB), խումբ, որը կրկնօրինակում է էստրադային երաժշտության գրեթե բոլոր տեսակները։ Բեմական կերպարը՝ խումբ, որը «արգելված է ցուցադրել բոլոր ռուսական ալիքներով», իբր հրատարակելով նոր ալբոմ ամեն շաբաթ, ինչպես նաև ֆիլմեր և պարոդիաներ։ Խմբի անդամներն են.
    • Նիկիտա (Կոնստանտին Մալասաեվ)
    • Գենա (Դմիտրի Վյուշկին)
    • Ստաս (Անդրեյ Շելկով)
    • Տուրբո (Սերգեյ Գորելիկով)
    • Դյուշա Մետելկին (Անդրեյ Մինին)
  • «Губы», երգում են ֆոլկ ժանրի ուրախ երգեր։ Ստեղծվել է 2007 թվականին Տիմուր Բատրուտդինովի, Ռոման Յունուսովի, Գարիկ Խառլամովի, Անդրեյ Ավերինի, Դմիտրի Սարոկինի և այլ մարդկանց կողմից։ Այժմ խումբը ելույթ չի ունենում։
  • «Jukebox»

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուի քննադատները կարծում են, որ այն ավելորդ կոմմերցիալիզացված է[5], իսկ ռեզիդենտների ելույթները, ինչպես կարգն է, պարունակում են քաղաքակրթության մեջ անընդունելի «զուգարանային հումոր»։ 2008 թվականին Comedy Club-ի ռեզիդենտները մասնակցել էին Ալեքսանդր Գորդոնի «Գորդոն Կիխոտ» թոք-շոուին, որտեղ, հիմնականում մեղադրվում էին տափակության և անհարգալից լեքսիկոնի պատճառով[6]։

Թողարկումների մասին մի քանի քննադատություններ է արել նաև գրող Միխայիլ Զադոռնովը. «Նրանք չեն կարող ելույթ ունենալ ամեն շաբաթ. չկան այդպիսի տաղանդներ, ովքեր կարողանան ամեն շաբաթ գրել սրամիտ և բուռն։ Նրանք անցել են ոչ թե տափակության, այլ ֆիզիոլոգիայի։ Դա աղբ է։ Ամենավիրավորականն այն է, որ նրանք տաղանդավոր են։ Եվ նրանք վաղուց արդեն չեն օգտագործում իրենց տաղանդը»[7]։

Յակով Շուստովը «Ռուսական ժուրնալ»-ում կասկածի տակ էր դնում մասնակիցների տաղանդը. «Քաղաքականության մասին կատակների մեծ մասը տպավորություն թողնում միայն մտավոր հետամնաց մարդկանց վրա»[8]։

Շոուին կրկին քննադատական գնահատական է տալիս Միխայիլ Գորշենյովը՝ նշելով այլ արևմտյան մտահղացումների նրանց ոչ գաղտնի «պատճենումը». «Մեզ մոտ նույնիսկ չեն մտահոգվում ստեղծել ինչ-որ բան ինքնուրույն, կամ գոնե մի քիչ փոփոխել։ Սա անմիտ թեմա է, որի համար ես ամաչում եմ։ Երբ ես նայում եմ այդ արևմտյան ստանդարտներով հաղորդումները, ես ինձ շատ վատ եմ զգում։ Մտահոգվում եմ մեր մշակույթի համար»[9]։

ՈՒՀԱ-ի մշտական ժյուրի Յուլի Գուսմանը հարցազրույցներից մեկի ժամանակ նույնիսկ «Наша Russia» հաղորդումը բարձր է գնահատել «Comedy Club»-ից[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1 сентября 2014 года канал был закрыт и заменён на всех спутниках вещания на телеканал «ТНТ-Comedy».
  2. ««Настоящие приключения Белки и Стрелки» на телеканале GAMELAND TV»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-11-ին։ Վերցված է 2015-10-28 
  3. Медведев и резиденты Comedy Club. Радиостанция «Эхо Москвы».
  4. «Нашарашки». О. Нараленкова, С. Альперина. «Российская газета» № 110 (4934) от 18 июня 2009 года.
  5. Հոդվածը «Comedy Club»-ի մասին
  6. Ալեքսանդր Գորդոնը Comedy Club-ի դեմ
  7. Միխայիլ Զադոռնովը Comedy Club-ի մասին
  8. Яков Шустов. (7 октября 2010)։ «Зачем мы смотрим Comedy Club - Культурные итоги нулевых»։ Русский журнал։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ Վերցված է 2011-09-09 
  9. Денис Ступников. (17 декабря 2010)։ «Михаил Горшенев: «За Comedy Club лично мне стыдно»»։ KM.RU։ Արխիվացված օրիգինալից 2012-02-18-ին։ Վերցված է 2011-09-09 
  10. «Большое интервью с Юлием Гусманом»։ 2008-08-15։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-19-ին։ Վերցված է 2013-07-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]