Գարիկ Խառլամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գարիկ Բուլդոգ Խառլամով
Харламов Гарик.jpg
Գարիկ Խառլամովը 2013 թվականի մարտի 15-ին «lounge-cafe»-ի բացմանը
Ի ծնե անուն՝Իգոր Յուրիի Խառլամով
Ծննդյան թիվ՝փետրվարի 28, 1981 (38 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝Ռուսաստան Ռուսաստան
Մասնագիտություն՝Դերասան, հաղորդավար, հումորիստ, երգիչ
IMDb։ID 2152569
garikharlamov.com

Իգոր Յուրիի Խառլամով (ծնվ. 1981 թվականի փետրվարի 28-ին[1][2], Մոսկվա), ռուս կոմիկ դերասան, առավել հայտնի է Գարիկ Բուլդոգ Խառլամով մականունով։ ՈՒՀԱ-ի «Մոսկվայի „ՄԱՄԻ“ հավաքական» և «Ոչ ոսկի երիտասարդություն» թիմերի մասնակից է, Comedy Club հեռուստահաղորդման ռեզիդենտ է, «Գրասենյակ» ռեալիթի շոուի, «Երեք կապիկ» հաղորդման, «Բուլդոդ-շոու» և «ԽԲ» հումորային ծրագրերի հաղորդավարն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում Comedy Club-ի մասնակիցների հետ:

Ծնվել է Մոսկվայում, 1981 թվականի փետրվարի 28-ին[1]: Որոշ աղբյուրներում հաճախ որպես ծննդյան օր նշվում է 1980 թվականի փետրվարի 29[3][4][5][6], բայց հարցազրույցներից մեկում Խառլամովը հերքում է դա[2]: Ծնվելուց հետո նրան անվանել են Անդրեյ, բայց երեք ամիս անց նրա անունը փոխել են Իգոր, ի հիշատակ մահացած պապի[7]: Երբ Իգորը դեռահաս էր, նրա ծնողները բաժանվեցին։

Հայրը՝ Յուրի Խառլամովը գնաց Ամերիկայի Միացյալ Նահանգներ և տարավ որդուն իր հետ։ 14 տարեկան հասակում Չիկագոյում Իգորը անցավ «Հարենդտ»-ի դպրոց-թատրոնի ընտրությունը։ Խմբում նա միակ ռուսն էր։ Խառլամովի ուսուցիչը դարձավ ամերիկացի դերասան Բիլի Զեյնը[8]: Գարիկն Ամերիկայում սկսեց գումար աշխատել՝ վաճառելով բջջային հեռախոսներ և աշխատելով «McDonald’s»-ում։

Հինգ տարի Ամերիկայում ապրելուց հետո, Գարիկը վերադարձավ Մոսկվա, երբ իր մայրը ունեցել էր զույգ դուստրեր։ Գարիկը իր զարմիկ Իվանի հետ սկսեց կիթառ նվագել ու երգել մետրոյում, և անեկդոտներ պատմել Արբատում[9]:

Ավարտել է Կառավարման համալսարանը՝ «Անձնակազմի կառավարում» մասնագիտությամբ, որով, սակայն, երբեք չի աշխատել։ Գարիկը հիշում է.

Aquote1.png Համալսարան ընդունվելուն պես հասկացա, որ դա իմը չէ, փոխարենը սկսեցի խաղալ համալսարանի` ՈՒՀԱ-ի թիմում և սցենարներ գրել: ՈՒՀԱ-ն դասերից խուսափելու հիանալի առիթ է: Նահանգներում դասերից խուսափելու համար ամերիկյան ֆուտբոլ են խաղում, իսկ մեզ մոտ` ՈՒՀԱ: Ամեն դեպքում կրթություն էլ, դիպլոմ էլ ստացա: Aquote2.png


Աշխատել է Муз-ТВ հեռուստաալիքում, որտեղ վարել է «Երեք կապիկ» հաղորդումը։ Եղել է ՏՆՏ հեռուստաընկերության «Գրասենյակ» ռեալիթի շոուի հաղորդավարը։ Հետագայում հանրաճանաչ է դարձել «Comedy Club»-ում ռեզիդենտության շնորհիվ (ՏՆՏ), որտեղ հանդես է գալիս Թիմուր Բատրուդինովի հետ դուետով 2005 թվականի ապրիլի 23-ից մինչև 2009 թվականի սեպտեմբերը։ Ծրագրին վերադարձել է 297 թողարկմանը (2011 թվականի հոկտեմբերի 21)։ Միառժամանակ մասնակցություն է ունեցել կատակերգական ժանրի գեղարվեստական ֆիլմերում, օրինակ՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ֆիլմ 2» և «Լավագույն ֆիլմ 3-ԴԵ»[10]: 2008 թվականին մասնակցել է Նաստյա Կամենսկիխի հետ «Երկու աստղ» նախագծում։

2010 թվականի հունիսի 6-ին, ժամ 20:45-ին ՆՏՎ հեռուստաալիքով կայացել է նոր «Բուլդոգ-շոու» կատակերգական նախագծի շնորհանդեսը։ Նախագիծը շուտով դադարել է իր գոյությունը ցածր վարկանիշի և Խառլամովի «Լավագույն ֆիլմ 3-Դե» ֆիլմում նկարահանումների արդյունքում առաջացած զբաղվածության պատճառով։ Ծրագրված էր, որ ծրագիրը կտեղափոխվի ՏՆՏ հեռուստաալիք և եթեր դուրս կգա 2011 թվականի սեպտեմբերին «Լավագույն շոու» անվանումով, սակայն նախագիծը այդպես էլ մնաց չիրականացված։

2010 թվականի դեկտեմբերի 3-ին նորից հանդես եկավ ՈՒՀԱ-ում երկու տարի ընդմիջումից հետո։ Մինչև այդ 2008 թվականին մասնակցել էր ՈՒՀԱ-ի հատուկ նախագծում, Մոսկվայի հավաքականի կազմում։

2012 թվականի փետրվարի 6-ին պաշտոնապես գրանցվել է որպես Վլադիմիր Պուտինի վստահված անձ[11]:

2013 թվականի ապրիլի 19-ից ՏՆՏ հեռուստաալիքի եթեր է դուրս գալիս «ԽԲ» կատակերգական շոուն Գարիկ Խառլամովի և Թիմուր Բատրուդինովի մասնակցությամբ (1 սեզոն, 19 թողարկում)[12]:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ հանդիպել է «Աստղերի ֆաբրիկա» նախագծի մասնակից Սվետլանա Սվետիկովայի հետ, սակայն 2,5 տարվա հարաբերություններից հետո նրանք բաժանվել են[9]:

Հետո Գարիկը ծանոթացավ Յուլյա Լեշենկոյի հետ, ով աշխատում էր Մոսկվայի գիշերային ակումբերից մեկում։ 2010 թվականի սեպտեմբերի 4-ին նրանք ամուսնացան[13]: 2012 թվականի վերջում նրանք բաժանվեցին, իսկ 2013 թվականի մարտին՝ պաշտոնապես ամուսնալուծվեցին[14]:

2013 թվականին Գարիկ Բուլդոգ Խառլամովը ամուսնացավ դերասանուհի Քրիստինա Ասմուսի հետ[15][16]: 2014 թվականի հունվարի 5-ին ծնվեց նրանց դուստր Անաստասիան[17]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - Օզ. Վերադարձ Զմրուխտյա քաղաք - "Ծաղրածու" Ջեսթեր (հնչյունավորում)
  • 2014 - Լեգո. Ֆիլմ - Երկաթե Մորուք (հնչյունավորում)
  • 2014 - Лёгок на помине - անշարժ գույքի գործակալ, Պաշա Բասով
  • 2014 - Մայրեր 3 - Գոշա
  • 2013 - ԽԲ
  • 2013 - Ընկերների ընկերները
  • 2012 - Շնորհավոր Նոր Տարի, մայրեր - Գոշա
  • 2012 - Большая ржака! - կարդում է տեքստ կուլիսների ետևում
  • 2011 - Լավագույն ֆիլմ 3-ԴԵ - Մաքսիմ Ուտյոսով
  • 2009 - Լավագույն ֆիլմ 2 - Նավաստի
  • 2009 - Արտեֆակտ - հայհոյողը
  • 2008 - Լավագույն ֆիլմ - Վադիկ Վոլնով
  • 2007 - Ակումբ
  • 2007 - Զինվոր Իվան Չոնկինի արկածները
  • 2007 - Շեքսպիրը նույնիսկ երազում չի տեսել - Եգոզեյ Ֆոֆանով
  • 2005 - Հուզվածները - Վիտալիյ Կուպրո
  • 2005 - Շաբաթ երեկոյան
  • 2004 - Նվիրիր ինձ երջանկություն
  • 2003 - Սաշա+Մաշա
  • Իմ հրաշալի դայակը - Դեղին թերթի լրագրող
  • Երջանիկ միասին - Տոսիկ Բրեվնո
  • Մի ծնվիր գեղեցիկ - դրվագ
  • Երալաշ - դրվագ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 - Punishment
  • 2008 - Косово (single)
  • 2008 - The Two
  • 2009 - Unplugged In ctkzt
  • 2009 - Комар Евгений (single)
  • 2009 - Безумно дивные три буквы (single)
  • 2009 - Russia Yesterday (special edition)
  • 2009 - Russia Yesterday (bonus disc)
  • 2011 - Моя бабушка курит трубку (Գ. Խառլամով)

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվականին մասնակցություն է ունեցել «Կռահիր մեղեդին» հեռուստախաղում Գարիկ Մարտիրոսյանի և Պոլինա Սիբագատուլինայի հետ միասին։
  • 2010 թվականին հնչյունավորել է Discovery Russia ալիքի «Գոյատևել միասին» հաղորդումը Թիմուր Բատրուդինովի հետ միասին[18].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Гарик Харламов»։ 7 дней։ Վերցված է 2014-03-03 
  2. 2,0 2,1 «Маленькая правда о Дне рождения Гарика Харламова»։ Վերցված է 2009-08-12 
  3. «Гарик Харламов»։ vokrug.tv։ Վերցված է 2014-03-04 
  4. Харламов Игорь Юрьевич на сайте «КТО ЕСТЬ КТО»
  5. Гарик Бульдог Харламов на jpgs.ru
  6. Вечный ребенок - это обо мне
  7. Харламов И. Исповедь резидента // Караван. Коллекция историй.. — 2007. — В. 4. — С. 190.
  8. «Гарик Харламов»։ 7days.ru։ Վերցված է 2014-01-16 
  9. 9,0 9,1 Гарик Харламов на Mainpeople
  10. Кассовые сборы «Самого лучшего фильма» рекордно упали на второй неделе проката
  11. Постановление ЦИК РФ № 96/767-6, 6 февраля 2012
  12. ХБ на ТНТ
  13. Резидент «Comedy Club» Гарик Харламов женился Life News, 05.09.2010 09:58
  14. Гарик Харламов развелся без ведома жены?
  15. Резидент Comedy Club Гарик Бульдог Харламов расстался со своей супругой Юлей
  16. Асмус и Гарик Харламов признались, что они уже муж и жена!
  17. «Гарик Харламов и Кристина Асмус окрестили дочь»։ intermedia.ru։ Վերցված է 2014-03-04 
  18. Гарик Харламов и Тимур Батрутдинов выживают вместе

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]