Քրիստինա Ասմուս
![]() ռուս.՝ Кристина Игоревна Асмус | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր | Կորոլյով, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (2012) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի |
Ակտիվ շրջան | 2010-այժմ |
Ամուսին(ներ) | Գարիկ Խառլամով |
IMDb | ID 3891226 |
![]() | |
Քրիստինա Իգորևնա Ասմուս (ռուս.՝ Кристина Игоревна Асмус, իսկական ազգանունը՝ Մյասնիկովա (Мяснико́ва)[1], ապրիլի 14, 1988, Կորոլյով, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստինա Ասմուսը ծնվել է 1988 թվականի ապրիլի 14-ին մերձմոսկովյան Կորոլյով քաղաքում, Իգոր Լվովիչ և Ռադա Վիկտորովնա Մյասնիկովների ընտանիքում։ Նա ունի երեք քույր. երկու ավագ քույրերը՝ Եկատերինան ու Օլգան, ծնվել է Սարատովում, իսկ կրտսերը՝ Կարինան, Կորոլյովում[2]։
Քրիստինա Ասմուսն զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ և ստացել սպորտի վարպետի կարգ[3]։ Դեռ դպրոցական տարիներին նա «МЕЛ» թատրոնում մասնակցել է Ե. Մախոնինայի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» (ռուս.՝ «А зори здесь тихие…») ներկայացմանը՝ կատարելով Ժենյա Կոմելկովայի դերը, իսկ դպրոցն ավարտելուց հետո Կորոլյով քաղաքի պատանի հանդիսատեսի թատրոնում կատարել է Ֆանտինի դերը Ն. Երմակովայի «Մադմուազել Տարժիի դիմանկարը» ներկայացման մեջ։
Դերասանուհի դառնալ Քրիստինա Ասմուսը որոշել է դեռ մանկության տարիներին՝ դիտելով «Վայրի հրեշտակ» սերիալը. նա եղել է դերասանուհի Նատալյա Օրեյրոյի երկրպագուհին[4]։
2005 թվականին Քրիստինա Ասմուսն ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա՝ Կոնստանտին Ռայկինի կուրս, սակայն սովորել չի հաջողվել։
2008 թվականին Քրիստինա Ասմուսն ընդունվել է Մ. Շչեպկինի անվան թատերական ուսումնարան[5]՝ Բորիս Կլյուևի կուրս։
Կինոյում Քրիստինա Ասմուսը նկարահանվել սկսել է 2010 թվականին. նրա համար նորամուտային է եղել Վարյա Չերնոուսի դերը «Ինտերններ» կատակերգական սերիալում[5]։ Դրանից հետո նա նկարահանվել է «Տոնածառեր» (ռուս.՝ «Ёлки»), «Վիշապի համախտանիշ» (ռուս.՝ «Синдром дракона»), «Zолушка» ֆիլմերում։
2013 թվականին կատարել է կնոջ գլխավոր դերը «Փոխարինողը» (ռուս.՝ «Дублёр»), իսկ 2014 թվականին՝ «Лёгок на помине» (հայ.՝ «Անունը տուր՝ սփռոցը գցիր») ֆիլմերում։
2014 թվականին Քրիստինա Ասմուսը մասնակցել է «Սառցե դարաշրջան-5» հեռուստաշոուին, որտեղ նրա զույգը եղել է Ալեքսեյ Տիխոնովը։
Քրիստինա Ասմուսն աշխատում է Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնում[6]։ Դստեր ծնունդից հետո նա աշխատանքի է վերադարձել 2014 թվականի հունվարի վերջին[7]։
Մասնակցել է «Քնի պահապանները», «Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը» (ռուս.՝ Иван Царевич и Серый Волк) և «Օզ։ Վերադարձ Զմրուխտե քաղաք» մուլտֆիլմերի հնչյունավորմանը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստինա Ասմուսը որոշ ժամանակ հարաբերություններ է ունեցել իր համակուրսեցու՝ Վիկտոր Ստեփանյանի հետ[8][9]։ Զույգ բաժանվել է Քրիստինա Ասմուսի՝ նկարահանումներով ծանրաբեռնված լինելու և այն պատճառով, որ նա ցանկացել է առաջին հերթին կառուցել իր կարիերան, ոչ թե անձնական կյանքը[8]։
2013 թվականին ամուսնացել է Գարիկ Խառլամովի հետ[10][11]։ 2014 թվականի հունվարի 5-ին ծնվել է նրանց դուստրը՝ Անաստասիան[12]։
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2010-2013 | ս | Ինտերններ | Интерны | Վարյա Չերնոուս |
2010 | ֆ | «Ալիբի» երկուսի համար | «Алиби» на двоих | Սաշա |
2010 | ֆ | Տոնածառեր | Ёлки | Լենա |
2012 | ս | Վիշապի համախտանիշ | Синдром дракона | Ալեքսանդրա Մաքսիմովա |
2012 | ֆ | Zолушка | Մաշա Կրապիվինա | |
2012 | ֆ | Իսկական սեր | Настоящая любовь | Լենա Անտոնովա |
2013 | ֆ | Փոխարինողը | Дублёр | Դաշա |
2013 | ֆ | Ի՜նչ են անում տղամարդիկ | Что творят мужчины! | Սվետա |
2013 | ս | Незлоб | կամեո | |
2014 | ֆ | Անունը տուր՝ սփռոցը փռիր | Лёгок на помине | Լիզա |
2015 | ֆ | Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են... | А зори здесь тихие… | Գալյա Չետվերտակ |
2016 | ֆ | Չեմպիոններ։ Արագ։ Բարձր։ Ուժեղ | Чемпионы: Быстрее. Выше. Сильнее | Սվետլանա Խորկինա |
2016 | ս | Կուռքի գաղտնիքը | Тайна кумира | Օլգա Տորրես |
2016 | ֆ | Психи | Մայա | |
2019 | ս | Տուն մտնելիս հետ նայիր | Входя в дом, оглянись | Նատաշա |
2019 | ֆ | Տեքստ | Текст | Նինա |
2020 | ս | Խենթություն | Беезумие | Քրիստինա |
2020 | ս | Հերոս՝ կանչով | Герой по вызову | Ելիզավետա Լեոնովա |
2020 | ս | Булки | Տանյա Բաբանինա | |
2020 | ֆ | Կետորս | Китобой |
Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մադմուազել Տարժիի դիմանկարը». ռեժիսոր՝ Նատալյա Երմակովա – Ֆանտին
- «Հաջողակ համար», ռեժիսոր՝ Միխայիլ Ցերիշենկո
- Երմոլովայի անվան թատրոն
- «Հեթանոսները», ռեժիսոր՝ Եվգենի Կամենկովիչ – Դուստր
- «Համլետ։ Պրեմիերա», ռեժիսոր՝ Վալերի Սարկիսով – Օֆելյա
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 թվականին նկարահանվել է «Опасные» խմբի «Сердце» երգի տեսահոլովակում[13]։
- 2013 թվականին մասնակցելէ Վլադ Սոկոլովսկու «Ла-ла-ла» երգի տեսահոլովակի նկարահանումներին[14]։
Մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 – «ТВ-программа Семь» ամսագրի մոդել anNAIVanova-ի զգեստով[15],
- 2010 – «MAXIM» ամսագրի մոդել, 2010 թվականի հոկտեմբեր[16][17],
- 2011 – «Hello» ամսագրի մոդել Versace-ի զգեստով և «Roberto Cavalli» մատանիներով[18],
- 2011 – «Образ жизни» ամսագրի մոդել Slada Fashion զգեստներով[19]։
Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 – «Ешь и худей!» – մասնակից[21]
- 2011 – «Оливье-шоу», «12 ամիսներ» հեքիաթի ծաղրանմանակում – խորթ աղջկա դերակատար[22]
- 2011 – «Зарядка со звёздами» – հյուր[23]
- 2011 – «Выпуск ТСН-Особливе: пікантні новини дня» – պատմության օբյեկտ[24]
- 2011 – «Անհավատալի ճշմարտություն աստղերի մասին» (ռուս.՝ «Невероятная правда о звёздах») – պատմության օբյեկտ[25]
- 2011 – «Воскресенье с Кварталом-95» – մասնակից[26]
- 2012 – «Жестокие игры»
- 2013 – «Անհավանական պատմություններ» – Մերիան Գուդ
- 2014 – «Вечерний Ургант» – հյուր
- 2014 – «Սառցե դարաշրջան» – մասնակից
- 2015 – «Вечерний Ургант» – հյուր
- 2016 – «Без страховки» - մասնակից
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 – Fashion People Awards մրցանակ «Fashion դերասանուհի» անվանակարգում[27],
- 2011 – «Տարվա հեռուստադերասանուհի» ըստ «Glamour» ամսագրի[28][29],
- 2010 – Ռուսաստանի ամենասեքսուալ կին ըստ «Maxim» ամսագրի[30][31]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Кристина Асмус. Издательство Семь Дней. 7days.ru
- ↑ Про Кристину Асмус
- ↑ Кристина Асмус: о женихе, стыде и детстве // Женский журнал Cosmopolitan Россия
- ↑ Кристина Асмус — все актеры на KINOafisha.ua
- ↑ 5,0 5,1 Асмус как предчувствие // «Maxim». — № 103 (октябрь 2010). — С. 126-131.
- ↑ «Труппа»։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-20-ին։ Վերցված է 2017-04-01
- ↑ Кристина Асмус возвращается на сцену после родов — Афиша Mail.Ru
- ↑ 8,0 8,1 Невероятные истории любви. Кристина Асмус (youtube)
- ↑ Студенты театрального училища им. Щепкина Archived 2018-03-21 at the Wayback Machine. // shepkinskoe.ru
- ↑ Шоумен Гарик Харламов ушел от жены к актрисе Кристине Асмус // eurosmi.ru
- ↑ Резидент Comedy Club Гарик Бульдог Харламов расстался со своей супругой Юлей(չաշխատող հղում) // news-nomad.ru
- ↑ «Гарик Харламов рассказал о буднях молодого отца»։ eg.ru։ 2014-01-15։ Վերցված է 2014-01-15
- ↑ «В клипе группы «Опасные» снялась звезда сериала «Интерны»»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-28-ին։ Վերցված է 2017-04-01
- ↑ «Кристина Асмус отвергла Влада Соколовского»։ 7 дней։ Վերցված է 2013-04-17
- ↑ «Кристина Асмус в журнале «ТВ-программа Семь» в платье anNAIVanova»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2017-04-01
- ↑ «Асмус как предчувствие» на сайте журнала MAXIM
- ↑ «Кристина Асмус в журнале «MAXIM», октябрь 2010»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2017-04-01
- ↑ «Кристина Асмус в журнале «Hello» в платье «Versace» и кольцах «Roberto Cavalli»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2017-04-01
- ↑ «Кристина Асмус в журнале «Образ Жизни в платьях Slada Fashion»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2017-04-01
- ↑ «Блог Кристины Асмус на сайте "Балтика Кулер"»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2017-04-01
- ↑ «Ешь и худей! Выпуск №12: Кристина Асмус»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2017-04-01
- ↑ «Фрагменты из Оливье-шоу.Пародия на сказку 12 месяцев.(видео №3)»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2017-04-01
- ↑ «Зарядка со звёздами от Ляйсан Утяшевой с Кристиной Асмус»
- ↑ «Випуск ТСН-Особливе: пікантні новини дня с Кристиной Асмус»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2017-04-01
- ↑ «Невероятная правда о звёздах с Кристиной Асмус»
- ↑ «Воскресенье с Кварталом-95»։ Արխիվացված օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2017-04-01
- ↑ «В Москве прошла церемония Fashion People Awards»։ 2013-06-18։ Վերցված է 2013-06-26
- ↑ «Кристина Асмус - ТВ-актриса года»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2017-04-01
- ↑ «Муж Кристины Асмус»։ 20.09.2014
- ↑ «Вечеринка 100 самых сексуальных»։ Maximonline.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2010-12-10
- ↑ Кристина Асмус — самая сексуальная по версии журнала Maxim
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քրիստինա Ասմուս կատեգորիայում։ |
|