Ի՜նչ են անում տղամարդիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ի՜նչ են անում տղամարդիկ
ռուս.՝ Что творят мужчины!
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2013
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍարիկ Անդրեասյան
ՊրոդյուսերԳեորգի Մալիկով
Սցենարի հեղինակՍարիկ Անդրեասյան
ԴերակատարներԹայիր Մամեդով, Ռոման Յունուսով, Կոնստանտին Կրյուկով, Գավրիիլ Գորդեև, Ռավշանա Կուրկովա, Աննա Խիլկևիչ, Քրիստինա Ասմուս և Նատալիա Մեդվեդևա
ԵրաժշտությունԴարին Սիսոև
ԿինոընկերությունEnjoy Movies
Տևողություն83 րոպե
Բյուջե2 000 000 $
Շահույթ11 300 000 $
ՀաջորդChto tvoryat muzhchiny! 2?
Պաշտոնական կայքէջ

«Ի՜նչ են անում տղամարդիկ» (ռուս.՝ Что творят мужчины!), ռուսական կատակերգություն, որի ռեժիսորը և սցենարիստն ազգությամբ հայ Սարիկ Անդրեասյանն է։ Ֆիլմն Արտյոմ Ակսյոնենկոյի «Երաշխավորությամբ տղամարդը» ռոմանտիկ կատակերգության սփին-օֆֆն է, որտեղ ավելի վաղ Դմիտրի Նագիևն արդեն հայտնվել էր ավելորդ քաշով տառապող տարօրինակ միլիոնատիրոջ կերպարում[1]։ Թողարկվել է 2013 թվականի փետրվարի 28-ին[2]։ Ըստ առաջին շաբաթվա արդյունքների՝ ֆիլմը դարձել է ռուսական վարձույթի առաջատարը[3][4][5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ի՜նչ են անում տղամարդիկ»-ը մեծահասակների համար նախատեսված էպատաժային կատակերգություն է, որը պատմում է, թե ինչ են անում տղամարդիկ, երբ նրանք հայտնվում են տաք ծովի ափին` շրջապատված լինելով բիկինի հագած գեղեցիկ աղջիկներով։ Երիտասարդ մարդկանց քառյակն (Թայիր Մամեդով, Կոնստանտին Կրյուկով, Գավրիիլ Գորդեև, Ռոման Յունուսով) առաջարկ է արել, որից հնարավոր չէ հրաժարվել։

Արտասովոր միլիոնատերը քառյակին մարտահրավեր է նետում մասնակցելու սեքս-մրցախաղին, որի հաղթողը կստանա կես միլիոն դոլար դրամական պարգև։ Նպատակն է ծովափնյա հանգստավայրում գտնվելու 5 օրվա ընթացքում հնարավորինս շատ կանանց հրապուրել։ Ստանալով առաջադրանքը՝ հրաշալի քառյակը շտապում է կռվի։ Յուրաքանչյուր ոք կկիրառի իր ֆիրմայական պաշարը, և բոլորը մոտ կլինեն բաղձալի խաղագումարը ստանալուն` նոր նվիրատվություններ գրանցելով տղամարդկանց հաղթանակների իրենց ցուցակում։ Սակայն խաղի սյուժեի ընթացքում, որում մասնակցում է չորս հերոս, ճշտումներ է մտցնում սերը[5]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ` Սարիկ Անդրեասյան, Տիգրան Բակումյան, Պավել Վորոնին, Յարոսլավ Լուկաշևիչ
  • Բեմադրող ռեժիսոր` Սարիկ Անդրեասյան
  • Բեմադրող նկարիչ` Եկատերինա Սավկինա
  • Կոմպոզիտորներ` Գարիկ Պապոյան, Դարին Սիսոև
  • Հնչյունային ռեժիսորներ` Դանիիլ Կորժով, Վասիլի Կրաչկովսկի
  • Գործադիր պրոդյուսեր` Դանիիլ Մախորտ
  • Գլխավոր պրոդյուսերներ` Սարիկ Անդրեասյան, Ղևոնդ Անդրեասյան, Գեորգի Մալկով, Վլադիմիր Պոլյակով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дмитрий Нагиев придумал себе грим. Актёр сыграл новую роль в старом образе». Теленеделя. 2013 թ․ հունվարի 30.
  2. «Комедия «Что творят мужчины!» режиссёра Сарика Андреасяна стала прибыльной в первый же уикенд». Питер ТВ. 2013 թ․ մարտի 5.
  3. «Фильм «Что творят мужчины» стал лидером российского проката». Lenta.ru. 2013 թ․ մարտի 5.
  4. 4,0 4,1 «Комедия «Что творят мужчины!» стала лидером российского проката». Світ24. 2013 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Комедийный фильм «Что творят мужчины!» стал лидером российского чарта». ИнфоСМИ. 2013 թ․ մարտի 7.
  6. «Актриса Кристина Асмус побывала в гостях у радио «Комсомольская правда — Красноярск»». Կոմսոմոլսկայա պրավդա. 2013 թ․ հունվարի 10.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]