Գավրիիլ Գորդեև
Գավրիիլ Գորդեև | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 17, 1982 (40 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | շոումեն, մենեջեր, դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և ՈՒՀԱ-ի խաղացող |
IMDb։ | ID 4977011 |
Գավրիիլ Գորդեև (ռուս.՝ Гаврии́л Ю́рьевич Горде́ев, դեկտեմբերի 17, 1982, Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս շոումեն, առավել հայտնի է Գավր կեղծանվամբ, մեդիա մենեջեր, TNT4 հեռուստաալիքի տնօրեն (2016 թվականի սեպտեմբերի 21-ից), Comedy Radio-ի գլխավոր պրոդյուսեր (2012 թվականից), «Match!» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր (2018 թվականի հուլիսից), Comedy Club-ի նախկին մասնակից (2006-2012 թվականներ)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 17-ին Պերմում։ Սովորել է Դյագիլևի անվան գիմնազիայում։ Ավարտել է Պերմի պետական տեխնիկական համալսարանը։
Նա առաջին դերերը խաղացել է «ԿՈԴ» թատրոն-ստուդիայում` Մ. Օլենևի ղեկավարությամբ, այնուհետև՝ «Նովայա դրամա» թատրոնում։ Ուրախների և հնարամիտների ակումբի «Պարմա» թիմի և Պերմի «Ընկերներ» թիմի անդամ։ 2006 թվականից Comedy Club ակումբի մասնակից, Գավր կեղծանվամբ։ Սկզբում նա հաճախ շոուում հանդես էր գալիս Ալեքսանդր Ռևի հետ, այնուհետև աշխատել է Օլեգ Վերեշչագինի հետ։
2011 թվականից մինչև 2016 թվականներին նա եղել է Ռուսաստանի՝ Մոսկվայի Սբերբանկի փոխնախագահի խորհրդական հաղորդակցման, ստեղծագրոծական զարգացման ուղղությամբ։
2011-2014 թվականներին նա եղել է Olivetta իտալական, մոսկովյան ռեստորանի համասեփականատերը[1]։
2012 թվականից՝ «Comedy Radio»-ի գլխավոր պրոդյուսեր։
2014 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականը աշխատել է որպես ТНТ հեռուստաալիքի մարքեթինգի և PR-ի տնօրեն։
2016 թվականի սեպտեմբերի 21-ին նշանակվել է ТНТ4 հեռուստաալիքի տնօրեն[2]։
2017 թվականի սեպտեմբերի 14-ին մասնակցել է ТНТ4 հեռուստաալիքի «Փող կամ խայտառակություն» շոուին։
2018 թվականի հուլիսի 24-ին հայտարարվեց, որ Գավրիիլը «ՆՏՎ Պլյուս Նաշ Ֆուտբոլ» նոր հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերն է[3]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի մեկ որդի և դուստր։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 թվական, Երկու Անտոնները, Անտոն Կոտով, գլխավոր դեր
- 2013 թվական, Ի՜նչ են անում տղամարդիկ
- 2016 թվական, Տեսնում եմ, գիտեմ, էպիզոդ
- 2018 թվական, Զոմբիների արկղ
Կրկնորինակում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012 թվական, Զամբեզիա
- 2013 թվական, Աստերիքսն ու Օբելիքսը Բրիտանիայում, Կրասովաքս (Գայոմ Գալլեմ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Резидент Comedy Club Гавр Гордеев открыл итальянский ресторан в Москве»։ Издательский дом «Гастроном»։ 2011-09-23։ Վերցված է 2011-09-23
- ↑ ««Газпром-медиа» объявляет о новых назначениях на телеканалах ТНТ и ТНТ4»։ Газпром-Медиа Холдинг։ 2015-12-28։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-22-ին։ Վերցված է 2016-09-21
- ↑ «Гавриил Гордеев: "Наш футбол нужно полностью прокачать". Глава нового канала «МАТЧ! Премьер» Гавриил Гордеев – о перспективах преемника «Нашего Футбола».»։ Советский спорт։ 2018-07-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գավրիիլ Գորդեևի կենսագրությունը «Газпром-Медиа» կայքում Archived 2019-01-06 at the Wayback Machine.
- Հարցազրույց Գավրիիլ Գորդեևի հետ
- Գավրիիլ Գորդեևը ՎԿոնտակտում
- Գավրիիլ Գորդեևը Ինստագրամում
- Գավրիիլ Գորդեևը Թվիթթերում
|