Էպատաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էպատաժ (ֆր.՝ épatage), ընդունված նորմերն ու կանոնները խախտող, սկանդալային, հանդուգն, գրգռիչ վարք կամ տեսք։ Հակադրվում է հասարակությունում ընդունված իրավական, բարոյական, սոցիալական և այլ նորմերի։ Հատուկ է ավանգարդային և հատկապես՝ մոդեռնիստական արվեստին[1]։

Եզր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էպատաժ» եզրը համապատասխանում է ժարգոնային ֆր.՝ épatage՝ «մեկին ոտք գցել» արտահայտությանը[2]։ Բառը ժարգոնային է և գրական ֆրանսերենում գոյություն չունի, առաջացել է ֆր.՝ épater բայից, որը նշանակում է շշմեցնել, զարմացնել, (բառացի նշանակությունը «գավաթի ոտքը ջարդել»)։ Ժարգոնային լեզուն առաջացել է 1835 թվականին[2], և հիմնականում անփոփոխ անցել է այլ լեզուների դրանից հետո[3]։

Էպատաժի դերը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպատաժի հասկացությունը ծագել է գեղարվեստի միջավայրում, բայց ծագման պատճառների և ժամանակակից արվեստում նրա դերի մասին կան տարբեր կարծիքներ։ Էպատաժը սկսել է ժողովրդականություն վայելել մոդերնիզմի առաջացման հետ։ Ընդունված կարծիք է, թե էպատաժը օտար է դասական արվեստին[1]։ Ըստ մեկ այլ կարծիքի էպատաժի արմատները անտիկ արվեստում են։

Որոշ հեղինակներ պնդում են, որ էպատաժը ժամանակակից արվեստի բաղկացուցիչ մասն է։ Ըստ Մաքսիմ Շապիրի[4], ավանգարդային արվեստում պրագմատիզմը առաջին պլան է եկել։ Առաջնային է դառնում արվեստի գործունությունը, որը միտված է զարմացնելու, տակնուվրա անել ու վրդովել։ Բնականաբար, նման արվեստը արժեքը ուղիղ համեմատական է ռեակցիային։ Նման կարծիքի է նաև Ի․ Վովչարենկոն՝

Սկանդալը, որպես նորարական ձգտումների հաճախակի հետևանք, ձևափոխվում է էպատաժի՝ գեղարվեստական որոնումների ինքնահռչակ պատճառի։ Եթե նորի փնտրումը սկանդալ է առաջացնում, ապա բուն սկանդալի որոնումը, բերում է նոր հայտնագործությունների։
- Ի․ Վովչարենկո[5]

Այլ հետազոտողներ էպատաժը կապում են արվեստագետի հոգեբանական վիճակի հետ։ Ե․ Ռոգալյովը դիտարկում է էպատաժը որպես ելք անորոշ և անկայուն վիճակից, ժամանակակից մշակույթների բախման արդյունքում, առաջացած մեկ «մշակութային մատրիցայի» բացակայությունից[6]։

Ալբեր Կամյուն[7] գտնում է, որ էպատաժը «մետաֆիզիկական ընդվզման» ծայրահեղ վիճակն է։ Ընդ որում էպատաժը «բացարաձակ մերժման մեջ առանձնացած» արվեստագետի անօգուտ ընդվզումն է։

Առևտրային օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպատաժը հաճախ օգտագործվում է գովազդում և մարկետինգում վաճառվող ապրանքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու նպատակով։

Էպատաժային գովազդներում հաճախ օգտագործվում են ոչ ցենզուրային կամ վիրավորական նյութեր կամ տեքստեր, ինչը արգելված է շատ երկրների օրենսդրությամբ և օրենքով պատասխանատվության ենթարկելու օրինակներ կան[8]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վովչարենկոյի հոդվածից

  • Флакер А. Эстетический вызов и эстетическая провокация. // Живописная литература и литературная живопись. — М., 2008. — С. 88-99.
  • Клющчинский Р. Эксцентризм и эксцентричность. О подвижности границ в искусстве // Киноведческие записки. — 1990. — № 7. — С. 151-154.
  • Даниэль С. Авангард и девиантное поведение // Авангардное поведение. — СПб., 1998. — С. 41-46.
  • Ալբեր Կամյու. «Վազող մարդը».

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Власов В. Г. Авангардизм. Модернизм. Пост-модернизм: Терминологический словарь / В. Г. Власов, Н. Ю. Лукина. — СПб., 2005. — С. 309
  2. 2,0 2,1 Le Français moderne. Т. XXIV. L.L.d'Artrey, 1956. С. 49.
  3. Lucien Rigaud. Dictionnaire d'argot moderne. P. Ollendorff, 1881. С. 152. La prétention des artistes en 1830 était d'épater les bourgeois.
  4. Шапир М. И. Что такое авангард? // Даугава. — 1990. — № 10. — С. 3-6.
  5. Эпатаж как эстетическая характеритика авангарда. // Вестник ВГУ. Серия: Филология. Журналистика. 2010, № 2.
  6. Рогалева Е. А. Эпатаж в XX веке: теория игры в анализе эпатажа Արխիվացված 2013-05-15 Wayback Machine // Вестник Самарского государственного университета. Социология. — 2001. — № 3. — С. 37-39.
  7. Альбер Камю. Бунтующий человек. Философия. Политика. Искусство. М.: Политиздат, 1990.
  8. «Евросеть» заплатит за эпатаж. // РБК, 02.04.2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]