Ռավշանա Կուրկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռավշանա Կուրկովա
ուզբ.՝ Ravshana Bahromovna Kurkova
Равшана3.jpg
Ծնվել էօգոստոսի 22, 1980(1980-08-22)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի մանկավարժական պետական համալսարան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Uzbekistan.svg Ուզբեկստան
Flag of Russia.svg Ռուսաստան
ԱզգությունՈւզբեկներ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, մոդել, երգչուհի և fashion model
Ծնողներմայր՝ Rano Kubaeva?
IMDbID 2045831
Commons-logo.svg Ռավշանա Կուրկովա՝ Վիքիպահեստ

Ռավշանա Բախրամովնա Կուրկովա (ուզբ.՝ Равшона Баҳром қизи Куркова, Ravshona Bahrom qizi Kurkova, ռուս.՝ Равшана Бахрамовна Куркова, օգոստոսի 22, 1980(1980-08-22)[1], Տաշքենդ, ԽՍՀՄ), ռուսական կինոյի և հեռուստատեսության ուզբեկ դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռավշանա Մատչանովան ծնվել է 1980 թվականի օգոստոսի 22-ին Տաշքենդում: Հայրը Բախրամ Մատչանովն է, ով խաղացել է Մարկ Վայլի «Իլխոմ» թատրոնում, իսկ մայրը՝ դերասանուհի[2] և կինոռեժիսոր Ռանո Ջալիլովնա Կուբաևան: Ռավշանա Կուրկովայի քեռին է ռեժիսոր և սցենարիտ Ռաուֆ Կուբաևը[3]:

Ընտանիքի՝ Մոսկվա տեղափոխվելուց առաջ Ռավշանա Կուրկովան ավարտել է երաժշտական դպրոց, սովորել Տաշքենդի International House մասնավոր դպրոցում, ցանկացել ընդունվել Լոնդոնի համալսարան, սակայն հետո որոշել է մնալ Ռուսաստանում և սովորել մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում[4]:

Կինոյում նկարահանվել սկսել է 1992 թվականին, երբ 12 տարեկան հասակում խաղացել է «Ձարխոտերի գաղտնիքը» (ռուս.՝ «Тайна папоротников») ֆիլմում:

Ռավշանա Կուրկովան ավարտել է Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը[5]: Մասնակցել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտին կից Ռեժիսորական բարձրագույն դասընթացների մի շարք դասախոսությունների և սովորել դերասանական վարպետություն Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի դասախոս Տատյանա Պիշնովայի ղեկավարությամբ: Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո Ռավշանա Կուրկովան աշխատել է հեռուստատեսությունում. նա եղել է գրիմյորի օգնական, ռեժիսորի օգնական, թոք-շոուի խմբագիր[6]: Ժամանակի ընթացքում Ռավշանա Կուրկովան սկսել է ստանալ էպիզոդիկ դերեր ու հաճախակի հայտնվել էկրաններին[4]:

Ռավշանա Կուրկովան ճանաչման է արժանացել ТНТ հեռուստաալիքի «Բարվիխա» (ռուս.՝ «Барвиха») սերիալի շնորհիվ: Դերասանուհու հայտնի աշխատանքերից են Ռիտայի («Մեռած դուստրեր», ռեժիսոր՝ Պավել Ռումինով, 2007 թվական), Ֆերուզայի («Կանգնած եմ եզրին», ռեժիսոր՝ Ռաուֆ Կուբաև, 2008 թվական), Կաբիի («Սպաներ-2», ռեժիսոր՝ Զինովի Ռոյզման, 2009 թվական), Լենայի («Սերը մեծ քաղաքում-2», ռեժիսոր՝ Մարիուս Վայսբերգ, 2010 թվական), Բոննիի («Ջարդուփշուր», ռուս.՝ «Вдребезги», ռեժիսոր՝ Ռոման Կարիմով, 2011 թվական), Նելլիի («Անպետք մարդկանց կղզին», ռեժիսոր՝ Էդուարդ Պարրի, 2011 թվական), Քրիստինայի («Մայրեր», ռեժիսոր՝ Սարիկ Անդրեասյան, 2011 թվական), Ալիսայի («Ինչ են անում տղամարդիկ», ռեժիսոր՝ Սարիկ Անդրեասյան, 2012 թվական), Օլգայի («Անիրական սեր», ռեժիսոր՝ Արման Գևորգյան, 2013 թվական) դերերը: Ռավշանա Կուրկովան նկարահանվել է նաև էստոնացի ռեժիսոր Վեյկո Իունպուուի «Սուրբ Տինուի գայթակղությունը» (2009 թվական) ֆիլմում, որ արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակի, ինչպես նաև Էստոնիայի կողմից ներկայացվել է «Օսկարի» 2010 թվականին, ընդգրկվել է Sundance կինոփառատոնի մրցութային ծրագրում:

Ռավշանա Կուրկովան նկարահանվել է Machete խմբի «Нежность» և Վլադի Կաստայի «Сочиняй мечты» տեսահոլովակներում[4]:

2009 թվականին Ռավշանա Կուրկովան Ելիզավետա Բոյարսկայայի, Մաքսիմ Մատվեևի, Օլգա Սմիրնովայի, Ալեքսեյ Ֆիլիմոնովի, Դարյա Չարուշայի, Ալեքսանդր Ալյաբևի, Գրիգորի Դոբրիգինի հետ մասնակցել է Օլեգ Գլուշկովի «Rooms» պարային-երաժշտական ներկայացմանը:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին ամուսնու՝ լուսանկարիչ Սեմյոն Կուրկովի հետ դերասանուհին ծանոթացել է ուսանողական երեկույթներից մեկի ժամանակ: Բաժանվելուց հետո Ռավշանա Կուրկովան շարունակում է կրել իր առաջին ամուսնու ազգանունը:

2004 թվականից մինչև 2008 թվականը Ռավշանա Կուրկովան ամուսնացած է եղել դերասան Արտյոմ Տկաչենկոյի հետ: Բաժանվելուց հետո նրանք մնացել են ընկերներ և 2012 թվականին միասին նկարահանվել են «Մայիսյան անձրև» ֆիլմում՝ մարմնավորելով նախկին ամուսինների[4]:

Դերասանուհին չորս տարի հարաբերությունների մեջ է եղել «Главкино» ընկերության տնօրեն Իլյա Բաչուրինի հետ[7]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 ֆ Ձարխոտերի գաղտնիքը Тайна папоротников / Kirk Kulok Siri' Նիգորա
2002 ս Գողը 2: Վարձով երջանկություն Воровка 2. Счастье напрокат Նատաշա
2008 ս Մասնավոր խուզարկու Частный детектив Սվետլանա Ռոգովա
2006 ս Եռաժանի: Ֆեոդոր Սեչենովի գործը Острог. Дело Фёдора Сеченова Մարինա Վալերևնա Գամայուն
2007 ֆ Երեք աղջիկ Три девушки Մայա
2007 ֆ Հարազատներ ու բարեկամներ Родные и близкие Վիկա
2007 ֆ Մեռած դուստրեր Мёртвые дочери Ռիտա
2007 ս УГРО. Простые парни Զոյա Օդինցովա
2008 ֆ Կանգնած եմ եզրին На краю стою Ֆիրուզա
2008 ս Սիրո մի գիշեր Одна ночь любви գնչուհի Լեյլա
2009 ֆ Սուրբ Տինուի գայթակղությունը Püha Tõnu kiusamine Նադեժդա
2009 ֆ Հնդկական կինո Индийское кино Սանա
2009 ս Братаны Ալիսա
2009 ս Սպաներ Офицеры Կաբի
2009 ս Բարվիխա Барвиха Անժելա
2009 ֆ Սերը մեծ քաղաքում 2 Любовь в большом городе 2 Ելենա
2010 ֆ Սակուրայի մուրաբա Варенье из сакуры
2010 ֆ Глухарь в кино Վերա
2010 ս Վերջին հանդիպում Последняя встреча Կարմենսիտա
2011 ս Золотые Անժելա Կոնկուլովա
2011 ֆ Ջարդուփշուր Вдребезги Բոննի
2011 ֆ Ձմեռ պապը միշտ զանգում է... երեք անգամ Дед Мороз всегда звонит… трижды! Մարգո
2011 ս Անպետք մարդկանց կղզի Остров ненужных людей Նելլի
2012 ֆ Մայրեր Мамы Քրիստինա
2012 ս Ուրալյան ժանեկագործուհի Уральская кружевница Գաբրիելա Պազետի
2012 ֆ Մայիսյան անձրև Майский дождь Արինա
2013 ֆ Ինչ են անում տղամարդիկ Что творят мужчины! Ալիսա
2013 ֆ Բուք Метель Անյա
2013 ֆ Քանի դեռ կենդանի ես Пока ещё жива Մագի
2014 ֆ Փախստականները Беглецы Նաստյա
2014 ֆ Անիրական սեր Нереальная любовь Օլգա
2014 ֆ Ֆեդկա Федька Պուշպա
2014 ս Արարիչներ Творцы Ալինա
2015 ս Սիրահարված կանայք Влюблённые женщины Եվգենյա
2015 ֆ Սիրո մասին Про любовь ոստիկանության աշխատակից
2015 ս Իսկ մեր բակում А у нас во дворе Մավլյուդա
2015 ֆ Առանց սահմանների Без границ Կամիլա
2016 ֆ Хардкор վաճառող անցումում
2016 ֆ Գայթակղություն Искушение
2016 ս Ղրիմ Крым Ալյա

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակ ԱՊՀ, Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի «Նոր կինո: 21-րդ դար» միջազգային կինոփառատոնում «Երեք աղջիկ» (ռեժիսոր՝ Ռուստամ Իբրագիմբեկով) ֆիլմում Մայայի դերի համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]