Կոնստանտին Կրյուկով
Կոնստանտին Կրյուկով | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 7, 1985 (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, նկարիչ, ակնագործ, պրոդյուսեր, ոսկերիչ, հաղորդավար, հեռուստատեսային դերասան, ոսկերիչ և հեռուստահաղորդավար |
IMDb։ | ID 1663701 |
Կոնստանտին Վիտալևիչ Կրյուկով (ռուս.՝ Константин Витальевич Крюков, փետրվարի 7, 1985, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս կինոդերասան, պրոդյուսեր, ոսկերիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնստանտին Կրյուկովը ծնվել է 1985 թվականի փետրվարի 7-ին Մոսկվայում՝ դերասանուհի Ելենա Սերգեևնա Բոնդարչուկի (1962-2009) և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վիտալի Դմիտրիևիչ Կրյուկովի (ծնվել է 1949 թվականի հունվարի 11-ին) ընտանիքում[1]։ Կոնստանտինը խորհրդային լեգենդար ռեժիսոր և դերասան Սերգեյ Բոնդարչուկի և դերասանուհի Իրինա Սկոբցևայի թոռն է, Ֆեոդոր Բոնդարչուկի և Նատալյա Բոնդարչուկի զարմիկը[2]։
Մանկությունն անցել է Շվեյցարիայում։ Պապի պնդմամբ գերազանցությամբ ավարտել է Ցյուրիխի գեղարվեստի դպրոցը։ Սովորել է Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան դպրոցում, ընդ որում՝ 10-11-րդ դասարաններն ավարտել է էքստեռն կերպով։
2001 թվականին՝ 16 տարեկան հասակում, դարձել է Գեմոլոգիայի ամերիկյան ինստիտուտի (GIA, Մոսկվայի մասնաճյուղ) ամենաերիտասարդ շրջանավարտը և դիպլոմավորված գեմոլոգը՝ թանկարժեք քարերի մասնագետը։ Նույն թվականին ընդունվել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի մասնաճյուղը, որն ավարտել է 2006 թվականին։
18 տարեկանից խաղում է կինոյում և նկարահանվում հեռուստատեսային նախագծերում։ Դերասանական առաջնախաղը տեղի է ունեցել 2005 թվականին, երբ Կոնստանտինը «9-րդ վաշտ» ֆիլմի Ջոկոնդայի դերով հայտնվել է էկրաններին[3]։
Հետաքրքվում է գեղանկարչությամբ (Պրահայում ունի իր սեփական արվեստանոցը), ոսկերչությամբ, լուսանկարչությամբ, լողով, սիրում է կարդալ։
2012 թվականին նկարահանվել է Լերա Կոնդրայի «Սա ճիշտ չէ» տեսահոլովակում։
Ոսկերչական գործ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնստանտին Կրյուկովը մանկուց հետաքրքվել է ոսկերչական արվեստով։ Առաջին զարդը, որը Կրյուկովը պատրաստել է 17 տարեկանում և նվիրել է մորը, մատանի է՝ ադամանդի եզակի ամրուցիչով։ Այդ օրվանից ի վեր Կրյուկովը հարազատներին զարդեր նվիրելիս մշակել է ինքնուրույն դիզայն։ 2005 թվականին հեղինակել է իր հարսանիքի մատանիները։ Այդ մատանիների էսքիզները հիմք են հանդիսացել սերիական զարդերի ստեղծման համար։ 2007 թվականին սկսել է ստեղծել հեղինակային ոսկերչական հավաքածուներ։ 2009 թվականին The Saplings բրիտանական ընկերության հետ համատեղ թողարկել է «Ընտրություն» անունով իր առաջին ոսկերչական հավաքածուն։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- պապիկ – Սերգեյ Բոնդարչուկ (1920-1994)
- տատիկ – Իրինա Սկոբցևա (ծնվել է 1927 թվականին)
- մայր – դերասանուհի Ելենա Բոնդարչուկ (1962-2009)
- հայր – ձեռնարկատեր, փիլիսոփայության դոկտոր, գեմոլոգ Վիտալի Դմիտրիևիչ Կրյուկով[4]
- մորաքույր – կինոռեժիսոր Նատալյա Բոնդարչուկ
- քեռի – կինոռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկ
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005 – 9-րդ վաշտ – շարքային Պետրովսկի «Ջոկոնդա»
- 2006 – Տապ – Կոստյա
- 2006 – Սովորական սեր – Միխայիլ Պրորվա
- 2006 – Три полуграции – Պավել Արսենևիչ Գուշին՝ սկսնակ գրող
- 2006 – 9 ամիս – Սաշա
- 2007 – Դուստրեր-մայրեր – Կոնստանտին Սկվորցով
- 2007 – Զրո կիլոմետր – Արթուր
- 2007 – Գանձ։ Ամանորյա սարսափելի հեքիաթ – Ձմեռ պապ / Լյոշա Գորոդկով
- 2007 – Կայսրության աստղ – կոմս Անդրեյ Վլադիմիրովիչ
- 2009 – Պիկապ։ Վերցնել առանց կանոնների – Անդրեյ
- 2009 – Զինվորներ 16։ Դեմբելն անխուսափելի է – Անդրյուշա Լանդիշև
- 2009 – Ստրադիվարիուսի ատրճանակը – փաստաբան
- 2009 – Համադասարանցիներ – Ֆեդյա «Բատոն»
- 2011 – Կարթի վրա – Կոստյա / Ալեքսանդր Վլասով
- 2011 – Առանց հետքի – Ֆիլիպ Ռիբակով
- 2011 – Դեղամիջոց տատիկի համար – Ժենյա Պիսարև
- 2011 – Ծիծեռնակների բույն – Ռոման
- 2012 – Վարունգի սեր – Իլյա Վորոնին
- 2012 – Սոլո սաքսոֆոնով – Էդուարդ Նովիկով
- 2012 – Շնորհավոր Ամանոր, մայրիկնե՛ր («Մայրերի պատերազմ» նովել) – Յարոսլավ
- 2012 – Ամեն ինչ պարզ է – Ժենյա
- 2012 – Սպարտակի երկրորդ ապստամբությունը – Սպարտակ
- 2013 – Ի՜նչ են անում տղամարդիկ – Յարիկ
- 2013 – Ստուդիա 17 – Մաքսիմ (1-ին սերիա)
- 2013 – Սա սեր է – Կոստիկ
- 2013 – Ոչ կանացի գործ – Վիկտոր
- 2013 – Կկվիկ – Կոստյա Անդրիևսկի
- 2013 – Դեռ կենդանի է – Ռոմա
- 2014 – Չեմպիոններ – Անտոն Սիխարուլիձե
- 2014 – Գալար – Ստաս / Տամերլան
- 2014 – Մոսկվայում միշտ արևոտ է – Սերյոգա
- 2014 – Մութ սենյակի գաղտնիքը
- 2015 – Սուրբ արյուն
- 2015 – Մեկ ձախ – Դենիս՝ Սոֆիի փեսացուն
- 2015 – Լուսին-լուսին – Վլադ Սոկոլով
- 2015 – Բարմեն – Արթուր
- 2016 – Հավերժական արձակուրդ – Անդրեյ
- 2016 – Բռնի՛ր հարվածը, փոքրիկ – Լյոնյա
- 2016 – Հիշում եմ – չեմ հիշում – Մաքսիմ՝ Լիզայի ամուսինը
- 2016 – Սելֆի#Selfie
- 2016 – Փախչել, հասնել, սիրահարվել – Բորիս
- 2016 – Պաշտամունք – Էդուարդ Լևինսկի
- 2016 – Փենսիլվանիա – քննիչ Բորիս Մորոզով
- 2017 – Հուշկապարիկներ – Անդրեյ
- 2017 – Փրկել Պուշկինին – Ալեքսանդր Պուշկին
- 2017 – Жги! – կամեո
- 2017 – Ամանորյա իրարանցում – Դիմա
- 2017 – Փախստականները – Ալեքս
- 2017 – Ապրեք ձեր կյանքը – Դմիտրի
- 2017 – Ղրիմ – Սերգեյ
Կրկնորդ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013 – Ինքնաթիռներ – Դաստի Պոլեյպոլե (Դեյն Կուկ)
- 2014 – Ինքնաթիռներ։ Կրակ և ջուր – Դաստի Պոլեյպոլե (Դեյն Կուկ)
Հեռուստատեսային նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 9 ամիսներ (Ռուսաստանի Առաջին ալիք)
- Три полуграции (Ռոսիա)
- Սովորական սեր (Ռուսաստանի Առաջին ալիք)
- Դուստրեր-մայրեր (СТС)
- Կայսրության աստղ (Ռոսիա)
- Դուել (Ռոսիա 2), հաղորդավար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Константин Крюков: «Рождение ребёнка просто снесло мне башку»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2021-01-28
- ↑ «У Кости Крюкова родилась дочь!»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2021-01-28
- ↑ Felperin Leslie (մայիսի 21, 2006)։ «Review: ‘9th Company’»։ Variety։ Վերցված է հոկտեմբերի 10, 2014
- ↑ «Константин Крюков: «Рождение ребёнка просто снесло мне башку»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2011-06-05
- ↑ «Константин Крюков женился!»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-28-ին։ Վերցված է 2011-06-05
- ↑ «У Кости Крюкова родилась дочь!»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2011-06-05
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Konstantin Kryukov IMDb
- Կոնստանտին Կրյուկովը Кинопоиск.ру կայքում
- http://krukovcollection.com Archived 2019-05-20 at the Wayback Machine.
- Պաշտոնական կայքը ՅուԹյուբում
|