Շնորհավոր Ամանոր, մայրիկնե՛ր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շնորհավոր Ամանոր, մայրիկնե՛ր
ռուս.՝ С новым годом, мамы!
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն և մելոդրամա
Թվական2012
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍարիկ Անդրեասյան և Anton Bormatov?
ՊրոդյուսերՍարիկ Անդրեասյան
Սցենարի հեղինակՍարիկ Անդրեասյան և Լեոնիդ Մարգոլին
ԴերակատարներԵկատերինա Վիլկովա, Սվետլանա Իվանովա, Մաքսիմ Վիտորգան, Կոնստանտին Կրյուկով, Վալենտինա Ռուբցովա, Ագնիա Դիտկովսկիտե, Գարիկ Խառլամով, Ստանիսլավ Սադալսկի, Եկատերինա Կլիմովա, Ռաիսա Ռյազանովա, Պավել Վոլյա, Իրինա Ռոզանովա, Ալեն Դելոն, Ելիզավետա Բոյարսկայա, Մաքսիմ Մատվեև և Աննա Բանշչիկովա
ԿինոընկերությունEnjoy Movies
ՆախորդMoms?
ՀաջորդQ19619155?

Շնորհավոր ամանոր, մայրիկնե՛ր (ռուս.՝ С новым годом, мамы), ռուսական մելոդրամա-կատակերգություն, որը նկարահանվել է 2012 թվականին, «Մայրիկներ» ֆիլմի շարունակությունն է։ Նախորդ ֆիլմի պես, որն 8 կարճ պատմությունից բաղկացած ալմանախ էր, այս ֆիլմը բաղկացած է 5 կարճ պատմություններից։ Ֆիլմն էկրան է բարձրացել 2012 թվականի դեկտեմբերի 27-ին[1]։ Մասերից մեկում վերջին անգամ խաղացել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բաղկացած է 5 տարբեր պատմություններից, որոնց գլխավոր թեման սերն է մոր հանդեպ։ Բոլոր իրադարձությունները տեղի են ունենում Նոր տարվա նախօրեին։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • սցենարի հեղինակներ` Սարիկ Անդրեասյան, Օլգա Անտոնովա, Տիգրան Բակումյան, Լեոնիդ Մարգոլին, Ալեքսանդր Մարկին, Էմիլ Նիկողոսյան
  • բեմադրող նկարիչներ` Արտյոմ Աքսյոնենկո, Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, Դմիտրի Գրաչյով, Կլիմ Պոպլավսկի
  • երկրորդ ռեժիսորներ` Եվգենիա Գլադչենկո, Ելենա Մուրոմցևա, Կլիմ Պոպլավսկի
  • բեմադրող օպերատոր` Անտոն Զենկովիչ
  • բեմադրող նկարիչ` Դավիդ Դադունաշվիլի
  • հագուստների նկարիչ` Գուլնարա Շախմիլովա
  • դիմահարդարներ` Յուլյա Սոբինովա, Օլգա Ժուրավլյովա, Ալյոնա Մախորտ
  • մոնտաժի ռեժիսոր` Կիրիլ Կոզլով
  • վերաթողարկման հնչյունային օպերատոր` Վասիլի Կրաչկովսկի
  • նկարահանման հրապարակի հնչյունային ռեժիսոր` Դենիս Կորժով
  • վերամբարձ կռունկի օպերատոր` Վադիմ Կուլաև
  • վերամբարձ կռունկի մեխանիկներ` Մաքսիմ Բելի, Անտոն Մատվեիչև
  • շարժական տեսախցիկի օպերատորներ` Իգոր Վոտինցև, Կոլյա Լամպոչկա, Ալիկ Թահիրով, Սերգեյ Ավդոնին
  • ֆիլմի տնօրեն` Սերգեյ Ստեգնի
  • գլխավոր պրոդյուսերներ` Սարիկ Անդրեասյան, Ղևոնդ Անդրեասյան, Գեորգի Մալկով, Վլադիմիր Պոլյակով, Վալերի Սահարյան

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մայրիկների պատերազմ»

  • Եկատերինա Վիլկովա` Մաշա
  • Սվետլանա Իվանովա` Լենա
  • Լուիզա-Գաբրիելա Բրովինա` Պոլինա
  • Եվգենիա Կավերաու` Լիզա
  • Մաքսիմ Վիտորգան` Մաշայի ամուսինը
  • Կոնստանտին Կրյուկով` Լենայի ամուսինը
  • Վալենտինա Ռուբցովա` Մաշայի օգնականը

«Թավջութակահարը»

  • Տատյանա Վասիլևա` Սվետլանա Պետրովնա, մայր
  • Վիկտոր Վասիլև` Իվան, որդի
  • Ագնիա Դիտկովսկիտե` Վիկա
  • Գարիկ Խառլամով` Գոշա
  • Ստանիսլավ Սադալսկի` Պյոտր Ալեքսանդրով, երաժշտական քննադատ

«Մայրիկներ-աղջիկներ»[3]

  • Եկատերինա Կլիմովա` Վիկտորյա
  • Օլգա Սուտուլովա` Գալինա
  • Կսենիա Պոպովիչ` Սոնյա
  • Ռաիսա Ռյազանովա` տատիկը կայարանից
  • Ալեքսեյ Գրիշին` ավտոսրահի տնօրեն

«Տեսնել Փարիզն ու...»

«Երջանիկ թվեր»[4]

  • Ելիզավետա Բոյարսկայա` Քսենիա
  • Մաքսիմ Մատվեև` կին
  • Ռոմա Զենչուկ` Պաշա
  • Աննա Բանշիկովա` Մարինա, Քսենիայի քույրը

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2012 թվականի ապրիլի 26-ին[5]։

Արձագանքներ և գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ռուսական մամուլում արժանացել է միջին գնահատականների` 10-ից միջինը 6.1[6]-5.8[7] բալով։ Պարբերականների մեծ մասը, այդ թվում և` Афиша Mail.ru-ն[8], Ալեքս Էքսլերի հեղինակային նախագիծը[9], TramVision-ը[10], ֆիլմը գնահատել են միջին կամ անցողիկ։ Ֆիլմի մասին դրական են արտահայտվել «Կինոնորություններ» (ռուս.՝ Новости кино)[11] և «Թատրոնի նորություններ» (ռուս.՝ Кино-Театр)[12] պորտալները, բացասական` The Village պորտալի հեղինակը[13]։ Ֆիլմի մասին գրել են. «բառի բոլոր իմաստներով միջին և փոքր բյուջեով ռուսական ամանորյա կինոշոու»[8], «հիանալիորեն հաշվարկված ռուսական տոնական բլոկբաստեր` անվնաս կատակներով»[13], «դերասանական խաղի հաշվին ֆիլմը կարելի է ոչ վատ համարել»[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «С новым годом мамы на сайте enjoy-movies». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  2. «Ален Делон впервые снимется в российском фильме». РИА Новости. 2012 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  3. «15 июня стартуют съемки третьей новеллы киноальманаха «С новым годом, МАМЫ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. «Лиза Боярская и Максим Матвеев сыграют в фильме «С новым годом, МАМЫ»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. «26 апреля стартовали съемки первой новеллы фильма «С новым годом, МАМЫ!»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. Рецензии на фильм С Новым годом, мамы! (2012), отзывы
  7. С новым годом, мамы! — отзывы о фильме — Мегакритик
  8. 8,0 8,1 Рецензия пользователя Борис Гришин к фильму С Новым годом, мамы! — Афиша Mail.Ru
  9. 9,0 9,1 http://www.exler.ru/films/21-01-2013.htm
  10. http://www.tramvision.ru/recensia/2012/moms.htm
  11. Рецензия к фильму «С новым годом, мамы!». Немного о главном
  12. Рецензии на фильмы — «С новым годом, мамы!» — Кино-Театр. РУ
  13. 13,0 13,1 Фильмы на каникулы: «С Новым годом, мамы!», «Джентльмены, удачи!», «Джекпот» — The Village

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]