Եկատերինա Կլիմովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Կլիմովա
Ծնվել էհունվարի 24, 1978(1978-01-24)[1] (46 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (1999)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Ամուսին(ներ)Իգոր Պետրենկո
Պարգևներ և մրցանակներ
«Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ
ekaterinaklimova.ru

Եկատերինա Ալեքսանդրովնա Կլիմովա (ռուս.՝ Екатерина Александровна Климова, հունվարի 24, 1978(1978-01-24)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի։

Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում, որոնցից Կլիմովային առավել մեծ ճանաչում են բերել «Մենք ապագայից ենք» և «Մենք ապագայից ենք 2» ֆիլմերը, ինչպես նաև այդ ֆիլմի «За всё спасибо, добрый друг…» ռոմանսը (Ելիզավետա Ստյուարտի բանաստեղծության հիման վրա)։ Խաղացել է նաև Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի ավելի քան 15 խաղացանկային ներկայացումներում և անտրեպրիզներում[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1978 թվականի հունվարի 24-ին Մոսկվայում։ Հայրը՝ Ալեքսանդր Գրիգորևիչ Կլիմովը, եղել է ազատ նկարիչ, 1979 թվականին դատվել է ոչ դիտավորյալ սպանության համար, վերադարձել է ընտանիք, երբ Կատյան արդեն 13 տարեկան էր, մահացել է 2010 թվականին։ Մայրը՝ Սվետլանա Վլադիմիրովնա Կլիմովան, տնային տնտեսուհի է։ Եկատերինան ունի ավագ քույր՝ Վիկտորյան (ծնվ.՝ 1974)։ Ընտանիքն ապրել է երկսենյականոց բնակարանում, երեխաների դաստիարակությունն իրականացվել է ուղղափառ ավանդույթներով[4][5]։

Հոր կողմից նախատատը եղել է գնչուհի, և նրանից Կլիմովան ժառանգել է մուգ մաշկ։ Ընտանիքում ընդունված է եղել զգացմունքների բուռն դրսևորումը։ Մանկության մթնոլորտը ազդել է Եկատերինայի անձի ձևավորման վրա. արդեն հայտնի դերասանուհի դառնալուց հետո Կլիմովան աչքի է ընկել կամային, կամակոր բնավորությամբ և արտահայտիչ պահվածքով ինչպես անձնական կյանքում, այնպես էլ նկարահանման հրապարակում[6]։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Եկատերինան ընդունվել է ՎԳԻԿ-ի նախապատրաստական դասընթացներ։ 1999 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանի դերասանական ֆակուլտետ (Նիկոլայ Աֆոնինի արվեստանոց)[2][7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնարանն ավարտելուց հետո ռեժիսոր Բորիս Մորոզովը Եկատերինա Կլիմովային հրավիրվել է Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն՝ «Օթելլո» ներկայացման մեջ Դեզդեմոնայի դերը կատարելու համար։ 2001 թվականին այս դերի համար դերասանուհին ստացել է «Վիկտոր Ռոզովի բյուրեղապակյա վարդ» մրցանակը «Մինչև 30 տարեկան դերասաններ» անվանակարգում[8][9]։ Դասավանդել է բեմական խոսք և դերասանական վարպետություն մանկական մոդելային գործակալությունում, աշխատել է ռադիոյի և հեռուստատեսության գովազդներում։ Եկատերինա Կլիմովայի կատարմամբ երգերը հնչում են «Игры в подкидного», «Խեղճ Նաստյա» («О, если б грусть моя…» ռոմանս[10]), «Եռման կետ», «Երջանկության բյուրո» մյուզիքլում։ Կլիմովան կարահանվել է «Ֆիտիլ» կինոամսագրում։ Աշխատել է «Սերգեյ Վինոգրադովի թատերական ընկերությունում», մասնակցել է Պ. Շտեյնի թատերական նախագծերին և խաղացել է անտրեպրիզներում[9]։

Կինեմատոգրաֆիայում Եկատերինա Կլիմովայի նորամուտը տեղի է ունեցել 2001 թվականին, երբ նա նկարահանվել է Ժաննա դ'Ալբրեի էպիզոդիկ դերում Կարեն Շահնազարովի «Թույներ կամ Թունավորումների համաշխարհային պատմություն» տրագիկոմիկ ֆանտասմագորիայում։ Առաջին մեծ դերը 23-ամյա դերասանուհին կատարել է նույն թվականին «Игры в подкидного» արկածային-քրեական հեռուստասերիալում, որտեղ երիտասարդ սիրուհու արկածների պատմությունն ուղեկցվում է էրոտիկ տեսարաններով։ Հետագայում Կլիմովան հաճախ էկրանին և բեմում կատարել է սիրեցյալի կամ կնոջ դերը իր երկրորդ ամուսնու՝ դերասան Իգոր Պետրենկոյի հետ («Մենք ապագայից ենք 2», «Պլաստիլինե երազներ», «Մոսկովյան պատուհաններ», «Հայրերի մեղքերը», «Բոլոր սահմանափակումների չեղարկում»)։ Որպես դերասանական մասնագիտության բացասական կողմ նա ցավով նշել է այն, որ «դու պետք է ինչ-որ անծանոթի հետ պառկես անկողնում և սեր ներկայացնես»[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ամուսինը եղեկ է ոսկերիչ Իլյա Խորոշիլովը, որի հետ Կլիմովան ծանոթացել է 15 տարեկանում՝ դպրոցական տարիքում[12]։ Նրանք ամուսնալուծվել են 2004 թվականին։ Այս ամուսնությունից Եկատերինան ունեցել է դուստր՝ Ելիզավետա Խորոշիլովան (ծնվ.՝ 02.03.2002), որը սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում[13]։

Իգոր Պետրենկոն և Եկատերինա Կլիմովան երեխաների հետ «Մադագասկար 3» մուլտֆիլմի պրեմիերայի ժամանակ՝ 2012 թվականի հունիսի 2-ին

Երկրորդ ամուսինը՝ թատրոնի և կինոյի դերասան Իգոր Պետրենկոն, սովորել է Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանում՝ մեկ կուրս ցածր։ Պետրենկոյի հետ Եկատերինան սիրավեպ է սկսել 2003 թվականին, երբ երկուսն էլ հրավիրվել են «Երկրի լավագույն քաղաքը» սերիալի նկարահանումներին[13]։ Զույգն ամուսնացել է 2004 թվականի դեկտեմբերի 31-ին։ Նրանք միասին ապրել են գրեթե 10 տարի, ամուսնությունը փաստացի ավարտվել է 2013 թվականի ամռանը[11][14][15]։ 2014 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայի Տվերի շրջանային դատարանը ձևակերպել է նրանց ամուսնալուծությունը։ Այս ամուսնությունից Եկատերինան ունեցել երկու որդի՝ Մատվեյ Պետրենկոն (ծնվ.՝ 2006) և Կոռնեյ Պետրենկոն (ծնվ.՝ 2008)։ 2013 թվականի նոյեմբերից Եկատերինան երեխաների հետ սկսել է ապրել մերձմոսկովյան Պավլովո քոթեջային գյուղում։ Հետագայում նախկին ամուսինը նրան է թողել նաև մոսկովյան բնակարանը[16][17]։

Հարցազրույցներից մեկում Կլիմովան նշել է, որ առաջին հերթին իրեն մայր է զգում, հետո միայն՝ դերասանուհի։ Կնոջ համար կարևոր հատկանիշներ նա համարում է իմաստուն լինելու, հնարամիտ լինելու, ինտուիցիային վստահելու և առաջին հերթին իր սրտի ձայնը լսելու ունակությունը, այլ ոչ թե բանականությունը. ինքն իրեն համարում է «խելացնորության աստիճանի խանդոտ»[6]։ Երկար տարիներ Կլիմովայի և Պետրենկոյի դերասանական ընտանիքը մամուլում համարվել է օրինակելի, նրանց ընտանիքին պարբերաբար անդրադարձեր են կատարվել ամսագրերում և հեռուստատեսությամբ։ Գնահատելով ամուր թվացող ամուսնության փլուզումը՝ Եկատերինան հրապարակավ ներողություն է խնդրել բոլոր նրանցից, «ովքեր հավատում էին մեր սիրուն, օրինակ էին վերցնում մեզանից[11]։ Իգոր Պետրենկոն ԶԼՄ-ների համար տված հարցազրույցում իր վրա է վերցրել տեղի ունեցածի համար մեղքի մեծ մասը, նախկին կնոջը բնութագրել է որպես «իսկական գիշատիչ», հիշատակել է Լաս Վեգասում երաժիշտ Ռոման Արխիպովի հետ Եկատերինա Կլիմովայի կարճատև սիրախաղը, բայց միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ «հավանաբար չկա նրանից լավ մայր և կին այս աշխարհում»[18][19][20]։

2015 թվականի հունիսի 5-ին Եկատերինան ամուսնացել է դերասան Գելա Մեսխիի հետ, ում հետ նա որոշ ժամանակ ապրել է փաստացի ամուսնությամբ[21][22]։ 2015 թվականի սեպտեմբերին ծնվել է Եկատերինա Կլիմովայի դուստրը՝ Իզաբելլան (Բելլա)[23][24][25]։ 2019 թվականի հունիսին Կլիմովայի նախաձեռնությամբ ամուսնությունը լուծարվել է դատարանում[26][27]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ թատերական նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 — «Բոինգ-Բոինգ»[28], ըստ Մարկ Կամոլետիի պիեսի – Միշել
  • 2005 – «Դաժան պարեր» (ռուս.՝ «Жестокие танцы»)[29], պարային մարաթոն, որը հիմնված է Խորաս Մաքքոյի «Ուժասպառ ձիերը գնդակահարում են, այնպես չէ՞» (անգլ.՝ «They Shoot Horses, Don't They?») վեպի հիման վրա – Գլորիա
  • 2017 – «Love Letters» («Սիրային նամակներ»)[30], ըստ Ալբերտ Հենրիի պիեսի – Ալեքսանդրա

Այլ թատրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի ավելի քան 15 խաղացանկային ներկայացումներում և անտրեպրիզներում[2][3].

  • «Օթելլո»
  • «Օրերի փրփուրը»
  • «Ժլատը»
  • «Շատ աղմուկ ոչնչից»
  • «Լենինգրադյան ռոմանս»
  • «www.LONDON.ru»
  • «VENUS»
  • «Օսկար»
  • «Դավադրություն անգլիական ձևով»
  • «Վարպետը և Մարարիտան», 2014-2017

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ֆ Թույներ, կամ Թունավորումների համաշխարհային պատմություն Яды, или Всемирная история отравлений Ժաննա դ’Ալբրե, Նավառայի թագուհի
2001 ս Ժամանակը չեն ընտրում Времена не выбирают Իննա Գավրյուշինա
2000-2001 ս Дальнобойщики վաճառողուհի շուկայում
2001 ֆ Игры в подкидного Սինյա
2001 ս Մոսկովյան պատուհաններ Московские окна Ռաիսա
2001 ֆ Մի՛ լքիր ինձ, սեր Не покидай меня, любовь! Կատյա
2003 ֆ Իսկ առավոտյան նրանք արթնացան А поутру они проснулись Քեթ
2003 ս Երկրի լավագույն քաղաքը Лучший город Земли Ռաիսա
2003 ֆ Հրաժեշտ հունիսին Прощание в июне Տանյա Ռեպնիկովա
2003-2004 ս Խեղճ Նաստյան Бедная Настя Նատալյա Ռեպնինա, Միխայիլ Ռեպնինի քույրը՝ կայսրուհու կրտսեր սպասուհին
2004 ս Հայրերի մեղքերը Грехи отцов Եկատերինա Անդրոսովա
2005 ֆ Երկուսը տոնածառի մոտ՝ չհաշված շանը Двое у ёлки, не считая собаки Սաշա
2005 ս Моя Пречистенка Կատյա Բարինովա
2005 ս Կամենսկայա 4 Каменская 4 Յուլյա Բլոխինա
2005 ֆ Օսկար Оскар Քոլետ
2006 ս Бес в ребро, или Великолепная четвёрка Յուննա
2006 ֆ Грозовые ворота Ալինա Դորոնինա
2008 ֆ Ոչինչ պատահական չէ Всё не случайно Քսենյա Պավլովնա
2008 ֆ Երկրորդ շնչառություն Второе дыхание կապիտան Ալեքսանդրա Բախտեևա, զինվորական հոգեբան
2008 ֆ Մենք ապագայից ենք (ֆիլմ) Мы из будущего Նինա Պոլյակովա, սանիտարական գումարտակի բուժքույր
2008 ֆ Կողմնակի ազդեցություն Побочный эффект Սվետլանա
2008 ֆ Խաղաղ ընտանեկան կյանք Тихая семейная жизнь Ինեսա
2009 ֆ Антикиллер Д.К. Կատյա
2010 ֆ Любовь под прикрытием Տատյանա
2010 ֆ Մենք ապագաից ենք 2 Мы из будущего 2 Նինա Պոլյակովա, սանիտարական գումարտակի բուժքույր
2010 ս Փախուստ Побег Սվետլանա Գենադևնա Դունաևա, փաստաբան, Կիրիլ Պանինի կինը
2010 ֆ Ուժեղ թույլ կինը Сильная слабая женщина Մաշա
2010 ս Եռան կետ Точка кипения Դաշա Կորշունովա
2010 ս Ամեն մեկն իր պատերազմն ունի У каждого своя война Նաստյա
2011 ս Գարուն դեկտեմբերին Весна в декабре Օլգա
2011 ֆ Պուշկեն Пушкен (անավարտ)
2012 ֆ Билет в один конец
2012 ֆ Մրցախաղ Матч Օլգա Կովտուն
2012 ֆ Պաշտպանը Защитница Մարիա Կոմիսարովա
2012 ֆ Պլաստիլինե երազներ Мечты из пластилина Օքսանա
2012 ս Մոսգազ Мосгаз Վերա Չերկասովա
2012 ս Մի անգամ Ռոստովում Однажды в Ростове Լիլյա
2012 ս Փախուստ 2 Побег 2 Սվետլանա Գենադևնա Դունաևա, փաստաբան, Կիրիլ Պանինի կինը
2012 ֆ Ժամադրություն Свидание Աննա Սվետլովա
2012 ս Վիշապի համախտանիշ Синдром дракона Եվգենյա Շչեգոլևա, ԱԴԾ փոխգնդապետ, Կոնստանտին Զապորոժեցի տեղակալ
2012 ֆ Շնորհավոր Ամանոր, մայրիկնե՛ր С Новым годом, мамы! Վիկտորյա Վլադիմիրովնա, Սոնյայի մայրը (Սոֆյա Կոնստանտինովնա)
2013 ֆ Ցրիչը «Դրախտից» Курьер из «Рая» Աննա Սերգեևնա
2013 ֆ Икона сезона Սնեժանա
2013 ֆ Ես քեզ երբեք չե մոռանա Я тебя никогда не забуду Վերա, օլիգարխ Վիկտորի կինը
2013 ֆ Սերը մեծ քաղաքում 3 Любовь в большом городе 3 Աննա
2014 ս Բոլոր սահմանափակումների չեղարկում Отмена всех ограничений Իրինա Մորոզովա
2014 ֆ 7 գլխավոր ցանկություններ 7 главных желаний փերի
2014 ֆ Չեմպիոններ Чемпионы պատանի հոկեյիստ Բորյայի մայրը
2014 ս Գայլի արևը Волчье солнце Բեատա
2013 ս Գորյունով Горюнов Մարիա Արկադևնա Կալինինա, ռազմածովային հիվանդանոցի բուժքույր, Ալեքսանդր Պետրովսկու կինը
2014 ս Հրեշտակի սիրտը Сердце ангела Նադեժդա Պետրովնա, գրականության ուսուցչուհի
2014 ս Կուպրին։ Մենամարտ Куприн. Поединок Ռաիսա, Պետերսոնի կինը
2014 ֆ Подарок с характером Դիանա, Նիկոլայ Ժելեզնովի կինը
2014 ս Գրիգորի Ռ. Григорий Р. Աննա Ալեքսանդրովնա Վիրուբովա
2015 ս Սիրահարված կանայք Влюблённые женщины Սվետա Շաբալինա
2015 ս Ժանտախտ Чума Վիկա Մատիլյովա (Մաթիլդա)
2015 ս Լյուդմիլա Գուրչենկո Людмила Гурченко Վալենտինա
2015 ս Խնամակալը Опекун Օլգա Օլեգովնա Նիկոլաևա
2015-2023 ս Ըստ պատերազմական ժամանակի օրենքների По законам военного времени Սվետլանա Պետրովնա Ելագինա, քննիչ, զինվորական իրավաբան
2016 ֆ Սեր և Սաքս Любовь и Сакс Լյուբա Բրետանիցկայա
2016 ֆ Ես սիրում եմ իմ ամուսնուն Я люблю своего мужа Օլգա Նորովա / Էմմա
2016 ս Շնագայլ Шакал Վերա Իլյինիչնա Տոմիլինա, Չերկասովի նախկին կինը, «Մոսկովսկի» հանրախանութի տնօրեն
2017 ս Դուք բոլորդ ինձ զայրացնում եք Вы все меня бесите! Քրիստինա, փաստաբան
2017 ս Торгсин Աննա Յարովայա
2017 ֆ Տոնածառեր նոր Ёлки новые Քսենիա Լաստոչկինա, հեռուստահաղորդավար
2018 ս Молодёжка Վիկտորիա Կաշտանովա, «Արջերի» սպորտային տնօրեն
2018 ս Московская борзая 2 Ալեվտինա Բորզովա / Վերոնիկա Զացեպինա, ոստիկանության մայոր
2019 ֆ 1001 գիշեր կամ սիրո տարածք 1001 ночь, или территория любви Շահերեզադա
2020 ս Կատրան Катран Վերա Իլյինիչնա Տոմիլինա
2021 ս Ակտիվ որոնումներում В активном поиске Վերա
2021 ս Վրեժի համը Вкус мести Աննա Դոլեցկայա, երգչուհի
2022 ֆ Կարմիր գլխարկ Красная Шапочка Մարի
2022 ֆ Արտեկ։ Մեծ ճանապարհորդություն Артек. Большое путешествие Կովալևա, Ռոմայի մայրը

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին նկարահանել է Ստաս Միխայլովի «Спаси меня» տեսահոլովակում[31]։

Գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին դարձել է Garnier Color Naturals ապրանքանիշի դեմքը[32], ավելի ուշ՝ իսպանական TOUS ոսկերչական ընկերության դեսպանը Ռուսաստանում[21]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 – «Վիկտոր Ռոզովի բյուրեղապակե վարդ» մրցանակ «Դերասաններ մինչև 30 տարեկան» անվանակարգում – ռեժիսոր Բորիս Մորոզովի «Օթելլո» ներկայացման մեջ Դեզդեմոնայի դերի կատարման համար Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի բեմում[4][8],
  • 2008 – Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ՝ «Երկրորդ շնչառություն» գեղարվեստական ֆիլմում կապիտան Բախտեևայի դերի կատարման համար[33][34],
  • 2011 – «Տարվա զույգ» ամենամյա մրցանակ «Ներդաշնակություն» անվանակարգում (Իգոր Պետրենկոյի հետ համատեղ)[35],
  • 2021 – Ռազմական կինոյի Յու. Օզերովի անվան 19-րդ միջազգային փառատոնի Նիկոլայ Օլալինի անվան «Բյուրեղապակե գլոբուս» մրցանակ «Դերասանական վարպետության համար»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 «Екатерина Климова, актриса театра и кино, певица». Профиль. Семь дней. 2015 թ․ հունիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  3. 3,0 3,1 Андрей Колобаев (2012). «Екатерина Климова: чем больше детей — тем больше ролей». Мир новостей. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  4. 4,0 4,1 Иван Николаев Екатерина Климова: «Я азартный человек» // Metro Москва. — 29 марта 2013. — № 21. — С. 20. Архивировано из первоисточника 30 հունվարի 2015.
  5. «Пока все дома. Игорь Петренко и Екатерина Климова». // Первый канал. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  6. 6,0 6,1 Ольга Генина Екатерина Климова: Цыганочка с выходом // Интервью. Люди и события. — 2012. Архивировано из первоисточника 8 Նոյեմբերի 2014.
  7. «Персоналии. Екатерина Климова. Биография и фильмография». // Россия-1. 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  8. 8,0 8,1 Дарья Печорина. «Екатерина Климова — муза Игоря Петренко». Сайт WomenClub.ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
  9. 9,0 9,1 «Климова Екатерина». Сайт организации «Театральный марафон». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
  10. «Екатерина Климова. Романс Натали». Youtube. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Екатерина Климова: первое откровенное интервью о любви, воспитании детей и новой жизни». Семь дней. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  12. «Первый муж Екатерины Климовой: Илья Хорошилов». wellnesso.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  13. 13,0 13,1 «Екатерина Климова». Сайт «Женское счастье». 2010 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  14. «Свадьбы Игоря Петренко и Екатерины Климовой». Сайт tv.akado.ru. 2005 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  15. «Игорь Петренко и Екатерина Климова подали на развод». Экспресс-газета. 2014 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  16. Елена Михайлина Екатерина Климова: «Если бы я не ушла от Игоря, случилась бы беда». — Коллекция Караван историй. — Семь дней, 2015. — Т. 12 (90). — С. 14—39. — 192 с. — 742 200 экз.
  17. «В посёлке, где живут актёры Екатерина Климова и Гела Месхи». Дни.ру. 2015 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  18. «Игорь Петренко: — Я хотел убить эту «златовласку»!». sheknow.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  19. «Актриса Екатерина Климова». 1tvnet.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  20. Лиза Пушкина (2015 թ․ նոյեմբերի 15). «В семейной драме Игоря Петренко и Екатерины Климовой произошел новый поворот». Собеседник. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 26-ին.
  21. 21,0 21,1 Фомина, Инна (2015 թ․ հունիսի 19). «Екатерина Климова: «Да, я вышла замуж и жду ребёнка»». Семь дней. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  22. «Официально: Екатерина Климова вышла замуж 5 июня». 7days.ru. 2015 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  23. Екатерина Климова родила дочь Արխիվացված 2015-10-03 Wayback Machine // Дни.ru, 2 октября 2015
  24. «Климова назвала дочь необычным именем» (ռուսերեն). rusevik.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  25. «Вечерний Ургант. В гостях у Ивана Гела Месхи и Екатерина Климова». Первый канал. 2017 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  26. «МК, 17 июня 2019. Екатерина Климова подала на развод с третьим мужем». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  27. «Екатерина Климова и Гела Месхи официально развелись». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  28. «Боинг-Боинг» Արխիվացված 2020-09-29 Wayback Machine Архив спектаклей «НТП».
  29. «Жестокие танцы» Արխիվացված 2020-08-04 Wayback Machine Архив спектаклей «НТП».
  30. «Love Letters» Արխիվացված 2020-06-03 Wayback Machine Архив спектаклей «НТП».
  31. «Екатерина Климова снялась в клипе Стаса Михайлова» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  32. «День красоты с Екатериной Климовой и Color Naturals, Garnier». Woman.ru. 2015 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  33. «Премьера фильма «Второе дыхание»». // Сайт «RusKino.ru». 2008 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
  34. ««Второе дыхание». Екатерина Климова награждается медалью от Министерства обороны». // Сайт «RusKino.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
  35. «Третья ежегодная звёздная премия «Пара года» 2011 состоялась!». Geometria.ru. 2011 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Կլիմովա» հոդվածին։