Ստաս Միխայլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստաս Միխայլով
Սոչի 2013 թվական
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունСтанисла́в Миха́йлов
Ծնվել էապրիլի 27, 1969(1969-04-27) (54 տարեկան)
Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԺանրերԷստրադա, Շանսոն
Մասնագիտություներգիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ և Ոսկե գրամոֆոն
Կայքstas-mihaylov.ru
 Stas Mihaylov Վիքիպահեստում

Ստաս Միխայլով (ռուս.՝ Станисла́в Влади́мирович Миха́йлов, ապրիլի 27, 1969(1969-04-27), Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական էստրադայի երգիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2010)[1]։ «Տարվա շանսոն» մրցանակաբաշխության «Տարվա արտիստ» (Ռադիո Շանսոն) կատեգորիայի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստաս Միխայլովը ծնվել է 1969 թվականի ապրիլի 27-ին Սոչի քաղաքում օդաչուի և բուժքույրի ընտանիքում։ Ստասի խոսքերով նա երաժշտական դպրոցում նույնիսկ երկու շաբաթ չի սովորել, իսկ առաջին կիթառի ակորդները սովորել է իր ավագ եղբորից, որը նույնպես օդաչու էր։ Յոթ ամիս ապագա երաժիշտը սովորել է Մինսկի օդաչուների դպրոցում, սակայն թողնելով ուսումը գնում է զինվորական ծառայության Դոնի Ռոստովում՝ որպես վարորդ։ Զորացրվելուց հետո, որոշ ժամանակ Ստասը սովորում է Տամբովի մշակույթի համալսարանում, սակայն չավարտելով այն վերադառնում է հարազատ Սոչի և սկսում աշխատել որպես կոմերսանտ։ Ելույթ է ունեցել Սոչի քաղաքի ռեստորաներում։

1992 թվականին Ստաս Միխայլովը մեկնում է Մոսկվա, որտեղ ապարդյուն զբաղվում է տեսագրությունների առաքմամբ։ Սակայն 1992 թվականին գրում է իր առաջին հայտնի երգը «Свеча»: 1996 թվականին մի քանի տարի աշխատելով թատրոններում մեկնում է Սանկտ Պետերբուրգ, քանի որ ուզում էր ավարտել իր դեբյուտային ալբոմը «Свеча», որը դուրս էր եկել դեռ 1997 թվականին, սակայն Ստասի խոսքերով ալբոմը չարդարացրեց սպասելիքները։ Այդ անհաջողության հետ կապված Ստասը իր ընտանիքի հետ վերադարձավ Սոչի, իսկ 2000-ական թվականներին վերջապես տեղափողվեց Մոսկվա։ Շուտով նրա «Բեզ տեբյա» երգը հնչեց ռադիոյով, որը դարձավ իր առաջին հաջող երգը։ 2004 թվականին Ստասը ձայնագրում է իր երկրորդ տեսահոլովակը, իսկ 2005 հայտնվում է «Ռադիո Շանսոն»-ում[2][3][4]։

Ստաս Միխայլով

2006 թվականի ապրիլին մեծ հաջողությամբ ելույթ է ումենում «Октябрьский» մեծ համերգասրահում[5]։

2006 թվականի ավարտին դուրս է գալիս «Берега мечты» ալբոմը, և նկարահանվում է «Берега мечты» երգի տեսահոլովակը, և տեղի է ունենում իր առաջին սոլո համերգը Մոսկվայի «Космос» համերգասրահում։

2007 թվականին դուրս է գալիս երգչի երգերի հավաքածուն «Всё для тебя» և հերթական ալբոմը «Небеса», որի ներկայացմամբ 2008 թվականին Ստաս Միխայլովն առաջին անգամ ելույթ է ունենում Կրեմլի պետական համերգասրահում։ Նկարահանվում է տեսահոլովակ «Ты!» երգի վերաբերյալ։

2008 թվականի դուրս է գալիս Ստաս Միխայլովի երգերի երկրորդ հավաքածուն «Нежданная любовь», և դեկտեմբերին «Жизнь-река» ալբոմը, որի ներկայացմամբ երգիչը հավաքում է հինգ համերգ «Октябрьский» համերգասրահում։ Տեսահոլովակ է ձայնագրվում «Странник» երգի համար։ «Жизнь-река» ալբոմի համար երգչուհի Զառայի հետ ձայնագրվում է «Летим» երգը։

2009 թվականին Ստասը առժանանում է երկու մրցանակի- Ռադիո Շանսոնը նրան անվանում է տարվա արտիստ, իսկ «Между небом и землей» երգի որի համար նկարահանված էր տեսահոլովակ ստանում է «Золотой Граммофон» պետական մրցանակը[6]։

2010 թվականին դուրս է գալիս «Живой» ալբոմը, որը ներկայացվում է երեք համերգներով Կրեմլի պետական համերգասրահում նաև դորս է գալիս «Лучшие песни на БИС» հավաքածուն։ «Отпусти» երգի համար դեկտեմբերի 4-ին դուետ Ստաս Միխայլովը և Տաիսիյա Պովալին դառնում են «Золотой Граммофон» մրցանակաբաշխության դափնեկիրներ[7]։ Հենց այդ տարի Ստաս Միխայլովը գրավում է երրորդ տեղը «Տարվա երգիչ» մրցանակաբաշխությունում զիծելով միայն Ֆիլիպ Կիրկորովին և Նիկոլայ Բասկովին[8]։ 2010 թվականին Ստաս Միխայլովի ալբոմների վաճառքը դարձավ ռեկորդային տարվա ցուցանիշներով[9]։

2010 թվականի դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով Ստաս Միխայլովին հանձնվեց Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում, սակայն մռցանակաբաշխությանը հրավիրել են միայն 2013 թվականին[1][10]։

2011 թվականին երգիչը երեք համերգներով (մարտի 31, ապրիլի 2 և 4) Կրեմլի պետական համերգասրահում ներկայացրեց նոր ծրագիր «Только ты», իսկ հունիսի 21-ին Квадро-Диск ընկերությունը թողարկեց նույնանվամբ ալբոմ։

2011 թվականի հուլիսի 25-ին «Forbes» ամսագիրը հրապարակեց «50 գլխավոր ռուս հայտնիների» ցուցակը, որում Ստաս Միխայլովը առաջին հորիզոնականից դորս մղեց թենիսիստուհի Մարիա Շարապովային։ Երգիչը «Forbes» ամսագրում հայտնվեց առաջին անգամ[11]։

Եվգենիյ Պլյուշենկոն Ստաս Միխայլովի համերգում, Սոչի, 2014 թվական

2013 թվականի մարտի 26-ին Ստասը ձայնագրեց «Джокер» ալբոմը։

2014 թվականին «1000 шагов» ալբոմը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը- Վլադիմիր Միխայլով, օդաչու
  • Մայրը- Լյուբով Միխայլովա
  • Ավագ եղբայր- Վալերի Միխայլով, օդաչու, մահացել է թաղված է Ադլեռում
  • Կինը- Իննա, որի հետ ծանոթացել է 2006 թվականին, ամուսնությունը 2011 թվականի օգոստոսի 12-ին

Միխայլովների ընտանիքում կա վեց երեխա

  • Տղաները- Նիկիտա, Անդրեյ
  • Աղջիկները- Դարյա, Եվա, Իվաննա, Մարիյա

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997- «Свеча»
  • 2002- «Посвящение»
  • 2004- «Позывные на любовь»
  • 2005- «К тебе иду»
  • 2006- «Берега мечты»
  • 2007- «Небеса»
  • 2008- «Жизнь-река»
  • 2010- «Живой»
  • 2011- «Только ты»
  • 2013- «Джокер»
  • 2014- «1000 шагов»
  • 2017- «Ты — всё»

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011- «Только ты… Кремль Live»
  • 2012- «Я открою своё сердце»

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007- «Всё для тебя»
  • 2008- «Нежданная любовь»
  • 2010- «Лучшие песни на бис»

Հայտնի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997- «Тёмные глаза»
  • 2004- «Половинка»
  • 2004- «Без тебя»
  • 2005- «Ну вот и всё»
  • 2006- «Всё для тебя»
  • 2006- «Берега мечты»
  • 2007- «Ты»
  • 2007- «Летит по небу»
  • 2008- «Странник»
  • 2008- «Героям России»
  • 2009- «Летим»
  • 2009- «Разлука»
  • 2009- «Между небом и землёй»
  • 2010- «Отпусти»
  • 2011- «Только ты»
  • 2011- «А может быть (тебя оставлю я)»
  • 2011- «Женщина ВАМП»
  • 2011- «Спаси меня»
  • 2011- «Я ждал»
  • 2012- «Где-то там»
  • 2012- «Свет звезды»
  • 2012- «Джокер»
  • 2013- «Ты одна»
  • 2013- «Спящая красавица»
  • 2013- «Озноб души»
  • 2014- «Посланница небес»
  • 2015- «Понимаю, ты устала»

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ
1997 Тёмные глаза
2004 Половинка
2006 Берега мечты
2007 Ты
2008 Странник
2009 Между небом и землёй
2010 Отпусти (с Таисией Повалий)
2011 Женщина ВАМП
2011 Спаси меня
2013 Джокер
2013 Спящая красавица (с Зарой)
2013 Озноб души
2015 Понимаю, ты устала

Վերահրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008- «Свеча»
  • 2008- «Посвящение»
  • 2008- «Позывные на любовь»
  • 2008- «К тебе иду»

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007- «Всё для тебя»
  • 2008- «Небеса»
  • 2008- «Любимые песни»
  • 2009- «Жизнь-река»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ - արվեստի բնագավառը զարգացնելու համար։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Ստաս Միխայլովը գրավել է առաջին տեղը Յանդեքսում որպես ամենաշատ փնտրված անձ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Указ Президента РФ от 29.12.2010 № 1637». Kremlin.ru. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
  2. «Михайлов, Стас». Лентапедия. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  3. «Стас Михайлов». Вокруг ТВ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  4. Стас Михайлов. Биография. 2006 год. Радио Петроград Русский Шансон
  5. Садчиков, Михаил (8 декабря 2006). «Стас Михайлов: «Россия начинается за пределами Садового кольца!»». «Смена». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  6. «Золотой Граммофон 2009». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  7. «Список лауреатов премии Золотой Граммофон 2010». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  8. «Опрос ВЦИОМ 2010 в номинации «Певец года»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  9. Что слушали россияне в 2010 году
  10. Путин наградил Стаса Михайлова через два года
  11. 50 главных российских знаменитостей по версии Forbes

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստաս Միխայլով» հոդվածին։