Իսկ առավոտյան նրանք արթնացան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսկ առավոտյան նրանք արթնացան
ռուս.՝ А поутру они проснулись
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2003
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Նիկոնենկո
Սցենարի հեղինակՍերգեյ Նիկոնենկո և Վասիլի Շուկշին
ԴերակատարներԵվգենի Ստիչկին, Սերգեյ Գարմաշ, Սերգեյ Նիկոնենկո և Վլադիմիր Բոլշով
Տևողություն90 րոպե

«Իսկ առավոտյան նրանք արթնացան» (ռուս.՝ «А поутру они проснулись»), ռուսական կինոֆիլմ, որը նկարահանվել է 2003 թվականին Վասիլի Շուկշինի «Իսկ առավոտյան նրանք արթնացան» անավարտ պատմվածքի և նրա երեք պատմվածքների՝ «վիրավորանք» (ռուս.՝ «Обида»), «Ночью в бойлерной», «Привет Сивому!» հիման վրա։ Ալեքսանդր Ֆատյուշինի վերջին դերը կինոյում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ութ հերոսներն առավոտյան արթնանում են սթափարանում։ Նրանցից յուրաքանչյուրը հիշում է, թե ինչպես է ինքը հայտնվել այնտեղ։ Ֆիլմը բաղկացած է նախորդ օրվա մասին հերոսների ութ պատմություններից։ Պատմությունները տարբեր են, քանի որ նրանք տարբեր տարիքի, մասնագիտությունների և սոցիալական շերտերի ներկայացուցիչներ են՝ տրակտորիստից մինչև պրոֆեսոր։ Համապատասխանաբար բազմազան են և՛ այնտեղ հայտնվելու պատճառները, և՛ ալկոհոլային խմիչքներ, որոնք օգտագործել են հերոսները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ալեքսանդր Աբդուլով Մռայլ Մռայլ
Սերգեյ Գարմաշ Ուրկա Ուրկա
Իգոր Բոչկին Լռակյաց (Սաշա) Լռակյաց (Սաշա)
Սերգեյ Նիկոնենկա սանտեխնիկ Մաքսիմիչ սանտեխնիկ Մաքսիմիչ
Վասիլի Միշչենկո Սուխոնկի Սուխոնկի
Եվգենի Ստիչկին Ակնոցավոր (Միխայիլ Ալեքսանդրովիչ) Ակնոցավոր (Միխայիլ Ալեքսանդրովիչ)
Վլադիմիր Բոլշով Նյարդային Նյարդային
Իգոր Խրիստենկո Տրակտորիստ Տրակտորիստ
Բորիս Շչերբակով Նիկոլայ Սեմյոնովիչ Պիլիպենկո Նիկոլայ Սեմյոնովիչ Պիլիպենկո
Էդուարդ Մարցևիչ Պրոֆեսոր Պրոֆեսոր
Օլգա Պոգոդինա պրոֆեսորի կինը պրոֆեսորի կինը
Յուրի Ստեպանով Կոլյա Կոլյա
Տատյանա Կրավչենկո վաճառողուհի Կլավա վաճառողուհի Կլավա
Ալեքսանդր Ֆատյուշին Ձևարար Ձևարար
Եկատերինա Վորոնինա Ձևարարի կինը Ձևարարի կինը
Գեորգի Մարտիրոսյան Սերժ Սերժ
Եկատերինա Կլիմովա Քեթ Քեթ
Քսենյա Էնտելիս Լռակյացի կինը Լռակյացի կինը
Ալլա Մեշչերյակովա մորաքույր Նյուրա մորաքույր Նյուրա
Գրիգորի Պարել Սոցիոլոգ Սոցիոլոգ
Դմիտրի Պերսին պրապորշչիկ պրապորշչիկ
Միխայիլ Լավչենկո բաժնի վարիչ բաժնի վարիչ
Գալինա Դյոմինա Մանյա տատ Մանյա տատ
Դաշա Ֆատինա Մաշա Մաշա
[Վալերի Դոլժենկով էպիզոդ էպիզոդ

Նկարահանման խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Սերգեյ Նիկոնենկո, Յուրի Բերդնիկով, ըստ Վասիլի Շուկշինի ստեղծագործությունների
  • Ռեժիսոր՝ Սերգեյ Նիկոնենկո
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Պուշկին
  • Նկարիչ՝ Դենիս Ցիմբալ
  • Պրոդյուսեր՝ Յուրի Բերդնիկով

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվականի «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի (Վիբորգ) ժյուրիի դիպլոմ – Սերգեյ Նիկոնենկո[1]
  • 2004 թվականին առաջադրվել է «Ոսկե արծիվ» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար — Սերգեյ Գարմաշ[2]
  • 2004 թվականին Գատչինայի «Գրականություն և կինո» կինոփառատոն – ժյուրիի հատուկ մրցանակ «Ռուսական հոգու գաղտնիքների իմաստավորման գործում շուկշինյան թեմային հավատարմության համար» – Սերգեյ Նիկոնենկո[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]