Ռաիսա Ռյազանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաիսա Ռյազանովա
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 31, 1944(1944-10-31)[1] (74 տարեկան)
Ծննդավայր՝Պետրոպավլովսկ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան[2]
Մասնագիտություն՝դերասանուհի
Պարգևներ՝ԽՍՀՄ պետական մրցանակ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
IMDb։ID 0752925

Ռաիսա Ռյազանովա (ռուս.՝ Раиса Ивановна Рязанова, հոկտեմբերի 31, 1944(1944-10-31)[1], Պետրոպավլովսկ, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս խորհրդային դերասանուհի: Ռուսաստանի Դաշնության Ժողովրդական արտիստ (2005)[3]: ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1944 թվականի հոկտեմբերի 31-ին Ղազախստանի Պետրոպավլովսկ քաղաքում: Ռյազանովան եղել է արտաամուսնական երեխա. նրա մայրը՝ Մելանյա Գրիգորևնան, ռուսական գյուղից էր, հրաժարվել է ամուսնանալ վարորդի հետ, քանի որ նա արդեն ուներ ընտանիք և վեց երեխա: Վաղ տարիքում մայրը դստեր հետ տեղափոխվել է Մոսվայի մարզ՝ Ռամենսկոյե:

Ավարտելով դպրոցը, Ռայան ընդունվել է Ռյազանի երաժշտական ուսումնարան՝ բայանի դասերի: Ավարտելուց հետո դասավանդել է երաժշտություն։ Շուտով ճակատագիրը նրան բերում է Ռյազանի մարզային թատրոն, որից հետո Ռյազանովան հասկացավ, որ իր կոչումը դերասանական վարպետությունն է։

1969 թվականին նա ավարտել է Ա. Վ. Լունաչարսկու անվան թատերական արվեստի պետական ինստիտուտը: Երկրորդ կուրսում նա ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Յուրի Պերովի հետ: Հարսանիքը տեղի է ունեցել անմիջապես ծանոթանալուց հետո՝ մեկ տարի անց, երբ դերասանուհին սովորում էր երրորդ կուրսում: Ծնվում է նրանց միակ երեխան՝ որդին Դանիլան:

Նրա ընտանեկան կյանքը չի դասավորվել՝ Ռյազանովան սիրահարվում է ռեժիսորին, որը մոտ նկարահանվում էր: Չցանկանալով խաբել ամուսնուն, նա խոստովանում է զգացմունքների մասին: Զույգը բաժանվում է: Ռեժիսորի հետ հարաբերությունները շարունակվում են շուրջ տասը տարի: Պերովը երկրորդ անգամ է ամուսնանում:

1969 թվականին Ռյազանովան աշխատում էր ըստ պայմանագրերի։ 1979 թվականին դառնում է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի դերասանուհի:

Եթե իրականում Ռաիսայի մոտ անձնական կյանքը չի ստացվել, ապա նրա հերոսուհին «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում համարվում է ամենաերջանիկը: Նրա դերը ունեցել է մեծ հաջողություն և արժանացել է մեծ թվով պարգևների:

«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում դերից հետո Ռաիսա Ռյազանովայի կինոկարիերայում քիչ բան է փոխվել։ Նա շարունակում է պարբերաբար նկարահանվել, խաղալով «ժողովրդական կնոջ» կերպարը:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայրը՝ Մելանյա Գրիգորևնա, ծնվել է Ռյազանի մարզի Սարաևսկի շրջանի Բիչկի գյուղում
  • Հայրը՝ Իվան: Դստեր ծնվելու ժամանակ ամուսնացած էր և ուներ 6 երեխա:
  • Ամուսինը՝ Յուրի Պերով (ծնվ. 1939), դերասան (բաժանված են)
  • Որդին՝ Դանիլա Պերով (ծնվ. 1968), դերասան: 1989 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Իվան Թարխանովի կուրսում): Աշխատում է «Տագանկայի դերասանների ընկերակցություն» թատրոնում:
  • Թոռը՝ Անդրեյ Պերով, սովորում է Ժամանակակից արվեստի ինստիտուտի դերասանական ֆակուլտետում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]