Աննա Բանշչիկովա
Աննա Բանշչիկովա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Մաքսիմ Լեոնիդով |
Աննա Բորիսովնա Բանշչիկովա (ռուս.՝ А́нна Бори́совна Ба́нщикова, հունվարի 24, 1975[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Բանշչիկովան ծնվել է 1975 թվականի հունվարի 24-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։
Հայրն ընտանիքից հեռացել էր, երբ աղջիկը յոթ տարեկան էր։ Մայրը՝ Պոլինա Միխայլովնան, ինժեներ-կոնստրուկտոր էր, աղջկան դաստիարակել է միայնակ[2]։ Տատիկը (հայրական կողմի)՝ Պոլինա Բորիսովնա Բանշչիկովան (1922-2002), ՌԽՍՖՀ վաստակավոր արտիստուհի էր, 1951 թվականից եղել է Լենինգրադի երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր մենակատար, վոկալ վարպետություն է դասավանդել Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի երաժշտական կոմեդիայի թատրոնի բաժնում[3]։
Թոռնուհու՝ դերսանուհի դառնալու որոշման վրա ազդել է տատիկը։ Վաղ մանկուց Աննան շատ ժամանակ է անցկացրել թատրոնի կուլիսներում, որտեղ աշխատում էր Պոլինա Բորիսովնան։ Սովորելով միջնակարգ դպրոցի տարրական դասարաններում՝ Աննան երեք տարի հաճախել է Լենինգրադի Ա. Յա. Վագանովի անվան պարարվեստի ակադեմիական ուսումնարանի բալետի դպրոց, սովորել է նաև մանկական երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում[4][5]։
1992 թվականին ավարտել է Կիրովի շրջանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի № 254 հանրակրթական միջնակարգ դպրոցը[5] և ընդունվել Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (1993 թվականից՝ Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիա)։
1996 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիան (Դմիտրի Խանանովիչ Աստրախանի արվեստանոց)։
1997-2010 թվականներին աշխատել է Սանկտ Պետերբուրգի Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին ամուսինը՝ Մաքսիմ Լեոնիդովիչ Լեոնիդովը (ծնվել է 1962 թվականի փետրվարի 13-ին), խորհրդային և ռուս երաժիշտ է, երգիչ, դերասան, բանաստեղծ և հեռուստահաղորդավար, «Секрет» բիտ-կվարտետի հիմնադիրներից մեկը։ Աննան և Մաքսիմը քաղաքացիական ամուսնության մեջ են եղել 1999-2004 թվականներին։ Ընդհանուր երեխաներ չունեն[6]։ Հենց Աննային է երաժիշտը նվիրել իր «Девочка-видение» երգը[7]։
- Երկրորդ ամուսինը՝ Վսևոլոդ Շախանովը, ամերիակցի փաստաբան է, ծնվել է Պսկովում։ Ամուսնացել են 2007 թվականի մարտի 30-ին[2][8][9]։
- Որդին՝ Միխայիլ Վսևոլոդովիչ Շախանովը (ծնվել է 2007 թվականի հունիսի 18-ին)[8][9], 2017 թվականի հոկտեմբերի 15-ին մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Лучше всех!» տաղանդավոր երեխաների հեռուստատեսային մրցույթին՝ որպես պատմանց անձանց գիտակ[10]։
- Որդին՝ Ալեքսանդր Վսևոլոդովիչ Շախանովը (ծնվել է 2009 թվականի ապրիլի 20-ին)[8][9][10]։
- Դուստրը՝ Մարիա Վսևոլոդովնա Շախանովան (ծնվել է 2017 թվականի մարտի 3-ին)[11]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1995 | ֆ | Ամեն ինչ լավ կլինի | Всё будет хорошо! | Մաշա Սավալևա, միսս «Հեռուստատեսություն» |
2000 | ս | Կայսրությունը հարվածի տակ է | Империя под ударом | Հաննա Քլեյֆեր՝ Եվնո Ազեֆի սիրուհին |
2001 | ս | Ազգային անվտանգության գործակալ | Агент национальной безопасности 3 | Կատյա՝ ռեժիսորի օգնական |
2001 | ս | ՆԼՍ գործակալոթյուն | Агентство НЛС | Սաշա՝ բարի աղջիկը |
2001 | ս | Նիրո Վուլֆը և Արչի Գուդվինը | Ниро Вульф и Арчи Гудвин | Կլարա Ջեյմս |
2001 | ս | Բարոն անունով | По имени Барон | Մարինա |
2001 | ս | Մահացու ուժ 3 | Убойная сила 3 | Լեյլա՝ Ասլանբեկի դուստրը |
2001 | ս | Ջարդված լապտերների փողոցը 3 | Улицы разбитых фонарей 3 | Ալբինա |
2003 | ս | Կանացի սիրավեպ | Женский роман | Նատաշա / Լոլիտա |
2003 | ս | Կամենսկայա 3 | Каменская 3 | Ժենյա Ռուբցովա |
2003 | ս | Երկրի լավագույն քաղաքը | Лучший город Земли | Նելլի Մորոզովա |
2003 | ս | Մանգուստ | Мангуст | «Ճանճ» մականունով Զոսյա Ցիցելինա՝ մասնավոր խուզարկու |
2003 | ս | Պարողը | Танцор | Մանկա |
2004 | ս | Մանգուստ 2 | Мангуст 2 | «Ճանճ» մականունով Զոսյա Ցիցելինա՝ մասնավոր խուզարկու |
2004 | ս | Արև կորցրածները | Потерявшие солнце | Լյուդմիլա՝ Աննա Լիսյանսկայայի ընկերուհին |
2004 | ս | Ամուրիները | Холостяки | Ժաննա |
2005 | ֆ | Պահեստային բնազդ | Запасной инстинкт | Պոլինա Սվետլովա |
2005 | ս | Կարապների դրախտ | Лебединый рай | Մաշա՝ գավառական աղջիկ Օզերսկի քաղաքից, մականունը՝ «Չումա»[7] |
2005 | ֆ | Սպանել Բելլային | Убить Бэллу | քաղաքապետարանի աշխատակից |
2005 | ս | Ֆավորիտ | Фаворит | Մարիա Ֆյոդորովնա՝ մեծ իշխանուհի |
2006 | ս | Երկուսը սնդուկից | Двое из ларца | Անյա և Յանա՝ երկվորյակ քույրեր |
2006 | ս | Եվլամպիա Ռոմանովա։ Հետաքննությունը վարում է դիլետանտը 3 | Евлампия Романова. Следствие ведёт дилетант 3 | Նադյա Շևցովա |
2006 | ֆ | Ոչ մի այլ ցանկություն | Никаких других желаний | բուժքույր |
2006 | ֆ | Պիրանիայի որս | Охота на пиранью | Վիկտորյա |
2006 | ս | Սոնկա՝ Ոսկե Ձեռք | Сонька — Золотая ручка | Ֆեյգա՝ Սոնկայի քույրը |
2006 | ս | Հետաքննության գաղտնիքները 6 | Тайны следствия 6 | Լաուրա (Դարյա Կանավկինա) |
2006 | ֆ | Պարիր... | Танцуй... | Օլգա |
2006 | ս | Մութ բնազդ | Тёмный инстинкт | Ալիսա Նովլյանսկայա՝ Մարինա Զվերևայի որդեգիր աղջիկը |
2007 | ֆ | 9 օր մինչ գարունը | Девять дней до весны | Թամարա |
2008 | ֆ | Հանգցրեք լույսը | Тушите свет | Վերա |
2008 | ֆ | Դոմինոյի ազդեցություն | Эффект домино | Ալյոնա Մաքսիմովա՝ Եվգենիի կինը |
2009 | ֆ | Տուն առանց ելքի | Дом без выхода | Մարյանա Ֆյոդորովա՝ Թինա Կիրիլովայի ընկերուհին |
2009 | ս | Ժուրով | Журов | Ստեֆանիա Գերշակովիչ |
2009 | ս | Թռչող ջոկատ | Летучий отряд | Եկատերինա՝ Նատալյա Կիրսանովայի ընկերուհին |
2009 | ս | Կապիտան Նեմովի սիրտը | Сердце капитана Немова | Ելենա Սիվերս |
2009 | ս | Դատարան | Суд | Սոֆյա Շումսկայա |
2010 | ս | Ավտոտնակներ | Гаражи | Լեդա |
2010 | ֆ | Եթե երկինքը լռում է | Если небо молчит | Տատյանա Միխեևա |
2010 | ս | Մանիպուլյատոր | Манипулятор | Անֆիսա Խվատկովա՝ ֆիրմայի հոգեբանը |
2010 | ս | Փախուստ | Побег | Լարիսա՝ «Լոգոպեդի» քույրը |
2010 | ս | Օշինդր՝ անիծված խոտ | Полынь — трава окаянная | Անկա |
2010 | ս | Վերայի փորձը | Попытка Веры | Նադեժդա Կովալյովա |
2010 | ս | Վերջին րոպեն | Последняя минута | Կատյա՝ Իգորի կինը |
2010 | ֆ | Փիղ | Слон | Մարինա՝ Զարեզինի կինը |
2010 | ֆ | Ինչ է թաքցնում սերը | Что скрывает любовь | Ելենա Վլադիմիրովնա՝ Գեորգի Սարանկու կինը |
2011 | ս | Խուզարկուները | Бомбила | Ալյոնա Գորոխովա՝ Արտյոմի կինը |
2011 | ֆ | Դուբլյորը | Дублёрша | Ռիտա Վորոնցովա և Լիլիա Կորյակինա՝ երկվորյակ քույրեր |
2011 | ս | Ժուկով | Жуков | Գալինա Ալեքսանդրովնա Սեմյոնովա՝ բուժքույր, մարշալ Ժուկովի վերջին կինը[12] |
2011 | ս | Երջանիկ կյանքի կարճ դասընթաց | Краткий курс счастливой жизни | սեմինարի ղեկավար |
2011 | ս | Կուպիդոն | Купидон | Վիկտորյա Օդինցովա |
2011 | ս | Ճակատագրով պաշտպանվողները | Хранимые судьбой | Լյուբով Յարոսլավովնա Լավրովա՝ բժիշկ |
2012 | ս | Բոգարնեի էֆեկտը | Эффект Богарне | Օլգա Սկվորցովա՝ Իգորի կինը |
2012 | ս | Ամուսնալուծություն | Развод | Միլենա՝ Ռեգինայի դուստրը |
2012 | ֆ | Շնորհավոր Ամանոր, մայրիկնե՛ր | С Новым годом, мамы! | Մարինա՝ Քսենյայի քույրը |
2012 | ս | Խուզարկուները | Топтуны | Ելենա Կոպրովա՝ Սերգեյի քույրը |
2012 | ֆ | Աստված իր ծրագրերն ունի | У Бога свои планы | Զոյա |
2013 | ս | Վարորդ։ Շարունակություն | Бомбила. Продолжение | Ալյոնա Գորոխովա՝ Արտյոմի կինը |
2013 | ֆ | Ծարավ | Жажда | Մարինա՝ Կոստյայի խորթ մայրը |
2013 | ս | Լյուդմիլա | Людмила | Սվետլանա |
2013 | ս | Ոստիկանության մայոր | Майор полиции | Զինաիդա Դմիրիևնա Պաշինա՝ հոգեբուժական հիվանդանոցի բուժքույր, սիրահարված է ոստիկանության մայոր Անդրեյ Ստեփանովիչ Կամիշինին[13] |
2013 | ս | Ոչ կանացի գործ | Не женское дело | Սվետլանա Վորոբյովա |
2013 | ս | Ընտանեկան հանգամանքներ | Семейные обстоятельства | Եկատերինա Ռոմանովա՝ միայնակ մայր[4] |
2014 | ս | Գայլային արև | Волчье солнце | Մարիսյա |
2014 | ֆ | Մայա | Майя | Աննա Նիկոլաևնա Վախրուշինա՝ դպրոցի տնօրեն |
2014 | ֆ | Մի լքիր ինձ, Սեր | Не покидай меня, Любовь | Ալլա՝ Նիկոլայի կինը |
2014 | ֆ | Կրունկի տակ | Под каблуком | Մարինա |
2015 | ս | Չհորինված կյանք | Непридуманная жизнь | Զոյա Իվանովնա Օգորոդնիկովա՝ շուկայի տնօրեն |
2015 | ֆ | Ստալինի ալմաստները | Алмазы Сталина | |
2015 | ֆ | Պետերբուրգ-Մոսկվա | Питер-Москва | Ելիզավետա՝ ավիադիսպետչեր, Աննայի քույրը |
2015 | ս | Հենակետեր | Точки опоры | Յուլյա՝ դատախազ Դմիտրի Նիկոլաևիչ Աստրովի ենթակայության տակ գտնվող միջշրջանային դատախազության դատաբժշկական փորձագետ |
2016 | ս | Խուզարկու | Ищейка | Ալեքսանդրա Իվանովնա Կուշնիր՝ ծովափնյա քաղաքի քրեական հետախուզության պետ, ոստիկանության փոխգնդապետ[8][14][15] |
2016 | ս | Թևեր | Крылья | Լյուդմիլա Չերենկովա[16] |
2018 | ս | Խուզարկու 2 | Ищейка 2 | Ալեքսանդրա Իվանովնա Կուշնիր՝ ծովափնյա քաղաքի քրեական հետախուզության պետ, ոստիկանության փոխգնդապետ |
2018 | ս | Խուզարկու 3 | Ищейка 3 | Ալեքսանդրա Իվանովնա Կուշնիր՝ ծովափնյա քաղաքի քրեական հետախուզության պետ, ոստիկանության փոխգնդապետ |
2018 | ֆ | Օտարական | Пришелец | Աննա |
2018 | ֆ | Կոլդովո լիճ | Колдовское озеро | Վիկտորյա Լեոնիդովնա Պեկարսկայա՝ Օստրոզյորսկա քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար (այնուհետև ընտրություններում քաղաքապետի թեկնածու)[17] |
2019 | ֆ | Ուխտավոր | Пилигрим |
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 – «Մնաս բարով, ծաղրածու» (ռեժիսոր՝ Վլադիմիր Վորոբյով)՝ ըստ Վյաչեսլավ Վերբինի՝ Ֆեդերիկո Ֆելինիի «Ճանապարհ» կինոսցենարի մոտիվներով գրված պիեսի – միանձնուհի, բալետի պարուհի Աիդա
- 1997 – «Դոն Ժուանը գալիս է պատերազմից» (ռեժիսոր՝ Լ. Գոգի-Գորիևսկի)՝ ըստ Էդյոն ֆոն Խորվաթի համանուն պիեսի – դուստրը, գթության քույր
- 1999 – «Մեկ ամիս գյուղում» (ռեժիսոր՝ Վալերի Գրիշկո)՝ ըստ Իվան Տուրգենևի համանուն պիեսի – Վերոչկա՝ Նատալյա Պետրովնայի սանը, 17 տարեկան
- 2000 – «Կոմիվոյաժորի մահը» (ռեժիսոր՝ Վ. Ֆուրման)՝ ըստ Արթուր Միլլերի համանուն պիեսի
- 2000 – «Երկվորյակներ» (ռեժիսոր՝ Ա. Իսակով)՝ ըստ Ժան-Ժակ Բրիկերի և Մորիս Լասեգի պիեսի – Եվա
- 2001 – «Գողը դրախտում» (ռեժիսոր՝ Ա. Գորբատի)՝ ըստ Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ոչ ոք, կամ Գողը դրախտում» պիեսի – Նինուչա
- 2002 – «Նվագախումբ» (ռեժիսոր՝ Ա. Գորենշտեյն)՝ ըստ Ժան Անույի համանուն պիեսի – Պամելա
- 2002 – «Փոթորիկ» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Մորֆով (Բուլղարիա))՝ ըստ Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիեսի – Միրանդա՝ Պրոսպերոյի աղջիկը
- 2004 – «Դոն Ժուան» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Մորֆով (Բուլղարիա), ներկայացման պրեմիերան կայացել է 2004 թվականի հունվարի 30-ին)՝ ըստ Մոլիերի համանուն պիեսի – դոննա Աննա՝ դոն Ժուանի աղջիկը, դոն Օտտավիոյի հարսը
- 2005 – «Ամառ և ծուխ» (ռեժիսոր՝ Ա. Բելսկի)՝ ըստ Թենեսի Ուիլյամսի համանուն պիեսի – Ռոզա Գոնզալես
- 2006 – «Միջամառային գիշերվա երազ» (ռեժիսոր՝ Ալեքսանդր Մորֆով (Բուլղարիա))՝ ըստ Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիեսի – Տիտանիա՝ փերիների և էլֆերի թագուհի
Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 – «Կրեյցերյան սոնատ» (ռեժիսոր՝ Անտոն Յակովլև, պրեմիերան՝ 2008 թվականի դեկտեմբերի 2-ին)՝ ըստ Լև Տոլստոյի համանուն վիպակի – Պոլինա
- 2012-2013 – «Անցած ամառ Չուլիմսկում» (ռեժիսոր՝ Սերգեյ Պուսկեպալիս, պրեմիերան՝ 2012 թվականի մայիսի 26-ին)՝ ըստ Ալեքսանդր Վամպիլովի համանուն պիեսի – Զինաիդա Պավլովնա Կաշկինա
- 2013 – «Ամեն ինչ սկսենք նորից» (ռեժիսոր՝ Ադրիան Ջուրջիա, պրեմիերան՝ 2013 թվականի ապրիլի 12-ին)՝ ըստ Էննի Բեյքերի պիեսի – Թերեզա
Մոսկվայի «Ժամանակակից» դրամատիկական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 – «Շան գիշերային գաղտնի սպանությունը» (ռեժիսոր՝ Եգոր Պերեգուդով, պրեմիերան՝ 2015 թվականի մարտի 3-ին), որը հիմնված է բրիտանացի գրող Մարկ Հեդդոնի համանուն վեպի մոտիվներով Սայմոն Սթիվենսի կողմից գրված համանուն պիեսի վրա – Ջուդի Բուն՝ 15-ամյա աուտիկ Քրիստոֆերի մայրը[18]։
Բարեգործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Աննա Բանշչիկովան Մաքսիմ Գալկինի և Նիկոլայ Բասկովի հետ դարձել է «Доброториум» երեխաների օգնության բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[19]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017 – «ՏԷՖԻ» ռուսական հեռուստատեսային մրցանակաբաշխության «Հեռուստատեսային ֆիլմերի/սերիալների լավագույն դերասանուհի» անվանակարգ – «Թևեր» հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմում Լյուդմիլա Չերենկովայի դերը կատարելու համար[20].
- 2018 – «ՏԷՖԻ» ռուսական հեռուստատեսային մրցանակաբաշխության «Հեռուստատեսային ֆիլմերի/սերիալների լավագույն դերասանուհի» անվանակարգ — «Խուզարկու 2» հեռուստասերիալում Ալեքսանդրա Կուշնիրի դերը կատարելու համար[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Записала Мария Черницына. Анна Банщикова: «Сева с самого начала не скрывал от меня, что женат». — Актриса о первом браке с Максимом Леонидовым и том, как нашла свою настоящую любовь. Российский еженедельник «Семь дней» // 7days.ru (20 сентября 2015 года)
- ↑ История театра. Память. Банщикова Полина Борисовна, Заслуженная артистка РСФСР. Биография. Официальный сайт Санкт-Петербургского театра музыкальной комедии // muzcomedy.ru
- ↑ 4,0 4,1 Екатерина Новикова. Анна Банщикова: «Я люблю работать». — Сейчас снимается продолжение сериала «Семейные обстоятельства». Արխիվացված 2018-10-18 Wayback Machine Газета «Вечерняя Москва» // vm.ru (27 ноября 2013 года)
- ↑ 5,0 5,1 АУДИО. Программа «Доживём до понедельника». В гостях у Александра Карлова и Дмитрия Мириманова — актриса Анна Банщикова. Արխիվացված 2018-10-17 Wayback Machine Радиостанция «Маяк» // radiomayak.ru (29 сентября 2012 года)
- ↑ Максим Леонидов лишил жену имущества. Российская электронная газета «Дни.ру» // dni.ru (24 февраля 2004 года)
- ↑ 7,0 7,1 Михаил Садчиков. Анна Банщикова: «Горький опыт научил меня не откровенничать даже с подругами». Газета «Труд» // trud.ru (№ 210, 10 ноября 2005 года)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Инна Фомина. Анна Банщикова: «У меня «брак по-итальянски». — Актриса откровенно рассказала о своей семье и о съёмках в сериале «Ищейка». Российский еженедельник «Семь дней» // 7days.ru (1 июня 2016 года)
- ↑ 9,0 9,1 9,2 Анна Банщикова. Биография и фильмография. Արխիվացված 2018-10-04 Wayback Machine Сетевое издание «Государственный интернет-канал «Россия» // russia.tv
- ↑ 10,0 10,1 Ведущий: Максим Галкин. ВИДЕО. Программа «Лучше всех!». Проницательный историк Михаил Шаханов (фрагмент выпуска от 15 октября 2017 года). «Первый канал» // 1tv.ru
- ↑ Эксклюзив: Анна Банщикова стала мамой в третий раз. — Актриса родила долгожданную дочку. Российский еженедельник «Семь дней» // 7days.ru (17 марта 2017 года)
- ↑ ВИДЕО. Программа «Доброе утро». В гостях — актриса Анна Банщикова, исполнившая одну из главных ролей (последней возлюбленной маршала — Галины Семёновой) в многосерийном художественном фильме «Жуков» (выпуск от 31 января 2012 года). «Первый канал» // 1tv.ru
- ↑ ВИДЕО (все 16 серий). Многосерийный телевизионный художественный фильм «Майор полиции» (Россия, 2013 год). О проекте. Сетевое издание «Государственный интернет-канал «Россия» // russia.tv
- ↑ Мария Колыванова. Анна Банщикова: «Иногда я слишком рьяно борюсь за правду». — Актриса, сыгравшая главную роль в детективе «Ищейка», рассказала о своей героине. Газета «[[Комсомольская правда» // kp.ru (17 мая 2016 года)
- ↑ ВИДЕО. Программа «Вечерний Ургант» на «Первом канале». В гостях у Ивана Урганта — Анна Банщикова, актриса театра и кино, исполнительница главной роли в сериале «Ищейка» (выпуск от 19 мая 2016 года). // youtube.com («[[Вечерний Ургант»; опубликовано 20 мая 2016 года)
- ↑ Бернара Батталова. Анна Банщикова: «Нельзя ничего бояться!». — Новости. О роли актрисы в телесериале «Крылья» (2016 год). Телекомпания «ТВ Центр» // tvc.ru (8 мая 2017 года)
- ↑ Бернара Батталова. «Колдовское озеро»: как Анну Банщикову чуть не утопили. — Двухсерийный детективный телевизионный художественный фильм «Колдовское озеро». Описание, фото, выпуски, новости. Премьера состоялась 30 ноября 2018 года. Официальный сайт телекомпании «ТВ Центр» // tvc.ru (30 ноября 2018 года)
- ↑ Спектакль «Загадочное ночное убийство собаки» по пьесе Саймона Стивенса режиссёра Егора Перегудова. Премьера — 3 марта 2015 года. Информация о спектакле. Официальный сайт Московского драматического театра «Современник» // sovremennik.ru
- ↑ О фонде. Структура фонда. Члены попечительского совета. Официальный сайт Благотворительного фонда помощи детям «Доброториум» // dobrotorium.ru
- ↑ «ТЭФИ»—2017. Номинация «Лучшая актриса телевизионного фильма/сериала». Победители, финалисты, участники. Արխիվացված 2020-08-09 Wayback Machine Официальный сайт российской индустриальной телевизионной премии «ТЭФИ» // tefitv.ru
- ↑ «ТЭФИ»—2018. Номинация «Лучшая актриса телевизионного фильма/сериала». Участники. Արխիվացված 2019-03-29 Wayback Machine Официальный сайт российской индустриальной телевизионной премии «ТЭФИ» // tefitv.ru
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Բանշչիկովայի պաշտոնական կայք Արխիվացված 2021-01-23 Wayback Machine // banshikova-anna.ru
- Աննա Բանշչիկովա (անգլ.) Internet Movie Database կայքում
- Բանշչիկովա Աննա Բորիսովնա։ Դերասանուհու կենսագրությունը, ֆիլմագրությունը, լուսանկարները Արխիվացված 2019-04-16 Wayback Machine // ruskino.ru
- Աննա Բանշչիկովա ն Ռուսաստանի «Առաջին ալիքի» պաշտոնական կայքում// 1tv.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Բանշչիկովա» հոդվածին։ |
|