Դմիտրի Աստրախան
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 17, 1957[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, հաղորդավար, հեռուստահաղորդավար և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0040125 |
Դմիտրի Խանանովիչ Աստրախան (ռուս.՝ Дмитрий Хананович Астрахан, մարտի 17, 1957[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի ռեժիսոր, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար, կինոդերասան, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (2009)[2]։ Բելառուսի Հանրապետության հատուկ մրցանակի դափնեկիր (2014)[3], Ռուսաստանի հրեական կոնգրեսի հանրային խորհրդի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դմիտրի Աստրախանը ծնվել է 1957 թվականի մարտի 17-ին լենինգրադցի պատմաբաններ Խանան Մարկովիչ Աստրախանի և Սուսաննա Մարկովնա Մանևիչի (ծագումով Բելառուսից) ընտանիքում[4]։ Եղել է ընտանիքի ամենափոքր՝ հինգերորդ երեխան։ Դպրոցում սիրել է ընթերցանությունը, մաթեմատիկան և սպորտը։ Ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Վասիլևսկի կղզու թիվ 30 ֆիզիկամաթեմատիկական դպրոց և միաժամանակ շարունակել զբաղվել դասական ըմբշամարտով։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Է Լենինգրադի Ուլյանովի (Լենինի) անվան էլեկտրատեխնիկական ինստիտուտ։ Մի քանի տարվա ընթացքում Դմիտրին փոխել է մի քանի ինստիտուտներ, մինչև ընդունվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (Ա. Մուզիլի դասարան, ավարտել է 1982 թվականին)։ Որպես դիպլոմային աշխատանք Աստրախանը պետք է ներկայացում բեմադրեր Պուշկինի թատրոնում, սակայն, հենց Աստրախանի պնդմամբ, այն բանից հետո, երբ թատրոնի գեղարվեստական ղեկավարն իմացել է, որ Աստրախանը հրեա է, ներկայացումը բեմադրել թույլ չեն տվել[5]։
1981-1987 թվականներին եղել է Սվերդլովսկի պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր։ Այնուհետև ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում (ծովային ավիացիա)։ Բեմադրել է ներկայացումներ Ռուսաստանի տարբեր թատրոններում և արտերկրում, վերապատրաստվել է Լենինգրադում Գեորգի Տովստոնոգովի մոտ։
1991-1995 թվականներին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի Ն. Պ. Ակիմովի անվան կոմեդիայի թատրոնը։
1993 թվականից ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիայի դերասանական արվեստանոց։ Նրա աշակերտների թվում են եղել Աննա Բանշչիկովան, Ալեքսեյ Շևչենկովը, Դենիս Կիրիլովը, Գենադի Սվիրը, Մարկ Գորոնոկը, Իվան Պարշինը, Անդրեյ Ֆեդորցովը և այլք։
Ակտիվ աշխատանք է ծավալել թատրոնում և կինոյում, մասնագիտացել հոգեբանական դրամայի բնագավառում։ Դասավանդում է «Օստանկինո» հեռուստատեսության բարձրագույն դպրոցում և TheOneFilm կինոդպրոցում[6]։
Դմիտրի Աստրախանը պահանջված դերասան է դարձել «Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ եմ» ֆիլմում ադմինիստրատոր Լեոնիդ Ֆրիդմանի դերից հետո։
2022 թվականի հունիսի 30-ին նշանակվել է Մոսկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի գեղարվեստական ղեկավար[7] Իոսիֆ Ռայխելհաուսի փոխարեն։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին կինը՝ Օլգա Բելյաևա (1964-2000), դերասանուհի։ 2000 թվականին Բելյաևան մահացել է բնակարանում հրդեհի ժամանակ,
- Որդին՝ Պավել,
- Երկրորդ կինը՝ Ելենա Վալերևնա Աստրախան, Մարիինյան թատրոնի բալետի պարուհի,
- Երեխաներ՝ Մարիա, Նատալյա, Աննա, Վիկտոր և Ելիզավետա[8].
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականից ի վեր բեմադրել է 40-ից ավելի ներկայացում տարբեր թատրոններում[9].
- Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն
- Սվերդլովսկի պատանի հանդիսատեսի թատրոն
- «Բադի որս» (ռուս.՝ «Утиная охота»), Ալեքսանդր Վամպիլով
- «Եկամտաբեր պաշտոն» (ռուս.՝ «Доходное место»), Ալեքսանդր Օստրովսկի
- «Տհասը» (ռուս.՝ «Недоросль»), Դենիս Ֆոնվիզին
- «Կարմիր գլխարկը» (ռուս.՝ «Красная шапочка»), Եվգենի Շվարց
- «Ո՞վ, եթե ոչ դու...» (ռուս.՝ «Кто, если не ты?..»), Վ. Սուգլոբով
- Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն
- «Բալզամինովի ամուսնությունը» (ռուս.՝ «Женитьба Бальзаминова»), Ալեքսանդր Օստրովսկի
- Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոն
- «Այս ազատ թիթեռները» (ռուս.՝ «Эти свободные бабочки»)
- Ալեքսանդր Աբդուլովի անտրեպրիզա
- Անհայտ
- «Չորսը Պետերբուրգում» (ռուս.՝ «Четверо в Петербурге»)
- Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոն
- Խաբարովսկի դրամայի երկրամասային թատրոն
- «Լեդի մեկ օրով» – 2015
- «Ընտանեկան հովվերգություն» – 2015
- Չելյաբինսկի Նաում Օռլովի անվան դրամայի թատրոն
- «Լեդի մեկ օրով» – 2017
- Ռուսական բանակի թատրոն
- «Լեդի մեկ օրով» – 2020
Ռեժիսորը բազմիցս բեմադրել է իռլանդացի դրամատուրգ Ջոն Սինգի «Անվեհեր կտրիճը՝ Արևմուտքի պարծանքը» (ռուս.՝ «Удалой молодец — гордость Запада») պիեսը տարբեր թատրոններում[11].
- 1989 – Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտ
- 1990 – Օմսկի պատանի հանդիսատեսի թատրոն
- 1991 – Տովստոնոգովի անվան մեծ դրամատիկական թատրոն
- 2004 – Եկատերինբուրգի դրամայի պետական ակադեմիական թատրոն
- Մոսկվայի Լենկոմ պետական թատրոն
- «Եկամտաբեր պաշտոն» – 2021[12]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Բնօրինակ անվանում | ||||
---|---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Պրոդյուսեր | Դերասան | Դեր | |||
1991 | Изыди! | ![]() |
![]() |
|||
1993 | Դու իմ միակն ես | Ты у меня одна | ![]() |
![]() |
մրցավար բռնցքամարտի ռինգում | |
1995 | Ամեն ինչ լավ կլինի | Всё будет хорошо | ![]() |
![]() |
մաթեմատիկայի պրոֆեսոր ինստիտուտում | |
1995 | Չորրորդ մոլորակը | Четвёртая планета | ![]() |
![]() |
![]() |
երաժիշտ ռեստորանում |
1996 | Դժոխքից դժոխք | Из ада в ад | ![]() |
![]() |
«Ջոյնթի» աշխատակից Նյու Յորքում | |
1998 | Սպասասրահ | Зал ожидания | ![]() |
|||
1998 | Պայմանագիր մահվան հետ | Контракт со смертью | ![]() |
|||
1998 | Խաչմերուկ | Перекресток | ![]() |
|||
2000 | Ալքիմիկոսները | Алхимики | ![]() |
![]() |
շերիֆ | |
2000 | Լեդի Ղազախստան | Леди Казахстан | ![]() |
|||
2001 | Դեղին թզուկը | Жёлтый карлик | ![]() |
|||
2001 | Փախուստ Գուլագից | Побег из Гулага | ![]() |
|||
2001 | Նվիրիր ինձ լուսնի լույս | Подари мне лунный свет | ![]() |
|||
2001 | Ճանապարհորդները գիշերը | Путники в ночи | ![]() |
|||
2002 | Սատանան, որ իրեն կոչում էր աստված | Дьявол, называющий себя богом | ![]() |
|||
2002 | Լեդի մեկ օրով | Леди на день | ![]() |
![]() |
օդաչու | |
2003 | Տարտարենը Տարասկոնից | Тартарен из Тараскона | ![]() |
|||
2003 | Չորրորդ ցանկությունը | Четвёртое желание | ![]() |
ռեժիսոր | ||
2004 | Մութ գիշեր | Тёмная ночь | ![]() |
![]() |
||
2004 | Երազանքների ֆաբրիկա | Фабрика грез | ![]() |
![]() |
||
2005 | Կիրակին կանաց բաղնիքում | Воскресенье в женской бане | ![]() |
![]() |
||
2005 | Կարապների դրախտ | Лебединый рай | ![]() |
|||
2007 | Ամեն ինչ ազնվորեն է | Всё по-честному | ![]() |
![]() |
||
2007 | Դեպքը եղել է Գավրիլովկայում | Дело было в Гавриловке | ![]() |
|||
2008 | Աշխարհում ապրում են բարի ու լավ մարդիկ | На свете живут добрые и хорошие люди | ![]() |
![]() |
||
2009 | Ոսկի երկիր | Золотая страна | ![]() |
|||
2009 | Դրախտային անկյուն | Райский уголок | ![]() |
|||
2010 | Գիշերային պանդոկի լույսը | Ночной таверны огонёк | ![]() |
![]() |
||
2011 | Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ եմ | Высоцкий. Спасибо, что живой | ![]() |
Լեոնիդ Ֆրիդման, Ուզբեկական ԽՍՀ-ում Վիսոցկու համերգի կազմակերպիչը | ||
2012 | Ամուսնալուծություն | Развод | ![]() |
Իգոր Իվանովիչ Միխեև, հայտնի ամսագրի գլխավոր խմբագիր | ||
2012 | Աստված իր պլաններն ունի | У Бога свои планы | ![]() |
Օլեգ Ռոմանովիչ Նազարով, արհեստական բեղմնավորման հիվանդանոցի սեփականատոր, բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ | ||
2013 | Деточки | ![]() |
![]() |
|||
2013 | Ավագ քույրը | Старшая сестра | ![]() |
|||
2013 | Անտեսանելիները | Невидимки | ![]() |
|||
2013 | Մի անգամ | Однажды | ![]() |
|||
2013 | Ճակատագրական ժառանգություն | Роковое наследство | ![]() |
|||
2013 | Սոտուդիա 17 | Студия 17 | ![]() |
|||
2014 | Ֆորտ Ռոս։ Արկածներ որոնելով | Форт Росс: В поисках приключений | ![]() |
|||
2014 | Շագալ - Մալևիչ | Шагал — Малевич | ![]() |
ռեբեր Այզիկ, ռաբբի | ||
2014 | Անքնություն | Бессонница | ![]() |
|||
2014 | Մոսկվայում միշտ արև է | В Москве всегда солнечно | ![]() |
|||
2014 | Հավատաքննիչը | Инквизитор | ![]() |
Իսաակ Ռոյզման, մասնավոր խուզարկուական գործալակության սեփականատեր Սանկտ Պետերբուրգում | ||
2014 | Երկնաքար | Метеорит | ![]() |
|||
2015 | Կանաչ կառքը | Зелёная карета | ![]() |
|||
2015 | Գեղեցիկ դարաշրջանի ավարտը | Конец прекрасной эпохи | ![]() |
|||
2015 | Սարդ | Паук | ![]() |
Ռոդնիկով («ՄԱեստրո») | ||
2015 | Թարգմանիչը | Переводчик | ![]() |
|||
2016 | Սեր առանց կանոնների | Любовь без правил | ![]() |
![]() |
||
2016 | Ավտոդպրոց | Автошкола | ![]() |
|||
2016 | Հավերժական արձակուրդ | Вечный отпуск | ![]() |
|||
2017 | Խեղջ աղջիկ | Бедная девочка | ![]() |
|||
2017 | Քաղաքացիական ամուսնություն | Гражданский брак | ![]() |
|||
2017 | Ձկնկիթ | Икра | ![]() |
|||
2017 | Գլխատել չի կարելի ներել | Казнить нельзя помиловать | ![]() |
|||
2017 | Էլեոն հյուրանոց | Отель Элеон | ![]() |
|||
2017 | Серебряный бор | ![]() |
||||
2018 | Տնային կալանք | Домашний арест | ![]() |
|||
2018 | Ինչի մասին են խոսում տղամարդիկ։ Շարունակություն | О чём говорят мужчины. Продолжение | ![]() |
|||
2018 | Կորուսյալ կղզի | Потерянный остров | ![]() |
|||
2018 | Հավանականության տեսություն | Теория вероятности | ![]() |
Դմիտրի Խանանովիչ, մաթեմատիկայի պրոֆեսոր | ||
2018 | Խաղ | Игра | ![]() |
![]() |
||
2019 | Հարսնացուների քաղաքը | Город невест | ![]() |
|||
2019 | Միլիարդ | Миллиард | ![]() |
|||
2019 | Վրեժ բանաձևը | Формула мести | ![]() |
Ռուդնիկով («Մաեստրո») | ||
2019 | Սիրավեպ անցյալի հետ | Роман с прошлым | ![]() |
|||
2020 | Անդրեևյան դրոշ | Андреевский флаг | ![]() |
|||
2020 | Սեր առանց չափի | Любовь без размера | ![]() |
պլաստիկ վիրաբույժ | ||
2020 | Հին կադրեր | Старые кадры | ![]() |
Բորիս Լեյն | ||
2020 | Комета Галлея | ![]() |
||||
2021 | Կյանքը կյանքից հետո | Жизнь после жизни | ![]() |
|||
2021 | Դիվերսանտի ճակատագիրը | Судьба диверсанта | ![]() |
|||
2021 | Каспий 24 | ![]() |
||||
2021 | Գաղտնի դրդապատճառներ | Скрытые мотивы | ![]() |
|||
2021 | Երգչախումբ | Хор | ![]() |
|||
2021 | Սքանչելագործ | Чудотворная | ![]() |
|||
2022 | Սիրիական սոնատ | Сирийская соната | ![]() |
Հենրիխ Մանևիչ |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2011-2014 թվականներ – ՕՆՏ ալիքի «Я пою» հեռուստանախագծի վարող (Բելառուս)
- 2016 թվական – «Դերասանական վարպետության դպրոցի» ղեկավար Дом-2 հաղորդումում
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականին դարձել Է Մոսկվայի 3-րդ հրեական կինոփառատոնի ժյուրիի անդամ[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Награждён указом президента РФ Д. А. Медведева 6 февраля 2009 г. Archived 2013-05-10 at the Wayback Machine.
- ↑ «Аб прысуджэнні спецыяльнай прэміі Прэзідэнта Рэспублікі Беларусь дзеячам культуры і мастацтва 2013 года»։ Արխիվացված է օրիգինալից 2022-09-08-ին։ Վերցված է 2022-09-08
- ↑ «Степуро С. Дмитрий Астрахан: Самое привлекательное в сегодняшнем Голливуде — зарплата // TUT.BY. 2009.09.12»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-15-ին։ Վերցված է 2009-09-14
- ↑ «Дмитрий Астрахан: Легко — о серьёзном»։ www.lechaim.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-24-ին։ Վերցված է 2016-08-23
- ↑ «Высшая школа телевидения «Останкино». Преподаватели»։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-18-ին։ Վերցված է 2021-03-24
- ↑ «Худруком «Школы современной пьесы» назначен Дмитрий Астрахан»։ govoritmoskva.ru։ Արխիվացված է օրիգինալից 2022-08-26-ին։ Վերցված է 2022-06-30
- ↑ «Дмитрий Астрахан: «Сын Паша не погиб чудом»»։ 7 дней. ru։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-23-ին։ Վերցված է 2013-11-24
- ↑ «Свердловский Академический Театр Драмы — Астрахан Дмитрий Хананович»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-27-ին։ Վերցված է 2011-12-20
- ↑ ««Путники в ночи» в Театре имени Пушкина»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-26-ին։ Վերցված է 2013-04-05
- ↑ Шитенбург Л. февраль 1991 Главным режиссёром Театра Комедии им. Акимова становится Дмитрий Астрахан Archived 2007-05-16 at the Wayback Machine. // Новейшая история отечественного кино: 1986—2000. — СПб.: Сеанс, 2004 Т. V: Кино и контекст.
- ↑ «В "Ленкоме Марка Захарова" покажут новую версию пьесы Островского "Доходное место"»։ ТАСС։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-22-ին։ Վերցված է 2021-06-22
- ↑ «Жюри 3- го Московского Еврейского Кинофестиваля возглавит Павел Лунгин. МК Израиль»։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-17-ին։ Վերցված է 2018-02-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դմիտրի Աստրախանը Պուշկինի անվան թատրոնի կայքում (ռուս.)
- Դմիտրի Աստրախանը Եկատերինբուրգի դրամայի թատրոնի կայքում (ռուս.)
- Степуро С. Дмитрий Астрахан: Самое привлекательное в сегодняшнем Голливуде — зарплата // TUT.BY. 2009.09.12Archived 2009-09-15 at the Wayback Machine.
- Дмитрий Астрахан. Еврей Интервью Jewish.ru
- Դմիտրի Աստրախանը «100 вопросов ко взрослому» հաղորդումում ՅուԹյուբում // ТВ Центр
|
- Մարտի 17 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ռուս ռեժիսորներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս հաղորդավարներ
- Խորհրդային դերասաններ
- Ռուս դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ռուս թատերական ռեժիսորներ
- 20-րդ դարի կինոռեժիսորներ
- 21-րդ դարի կինոռեժիսորներ
- «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- Թատերական ռեժիսորներ այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով