Մաքսիմ Գալկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքսիմ Գալկին
Максим Галкин1.JPG
Բնօրինակ անունМакси́м Алекса́ндрович Га́лкин
Ի ծնե անունռուս.՝ Максим Александрович Галкин
Ծնվել էհունիսի 18, 1976(1976-06-18)[1] (43 տարեկան)
Նարո-Ֆոմինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերէստրադա և Հեռուստատեսային կենտրոն
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, parodist, կատակերգու, ստենդ ափ երգիծաբան, դերասան, երգիչ, հաղորդավար, impressionist, երգիծաբան և շոումեն
Գործիքներվոկալ
ՇրջանավարտՌուսաստանի պետական հումանիտար համալսարան և Moscow Gymnasium in the Southwest No. 1543?
ԱմուսինԱլլա Պուգաչովա
Կայքmaxgalkin.ru

Մաքսիմ Ալեքսանդրովիչ Գալկին (ռուս.՝ Макси́м Алекса́ндрович Га́лкин, հունիսի 18, 1976(1976-06-18)[1], Նարո-Ֆոմինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)՝ ռուս կատակերգու, հումորիստ, հաղորդավար, կինոդերասան և երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է տանկային զորքերի գեներալ-գնդապետ, 1987-1997 թվականներին ՌԴ պաշտպանության նախարարության ավտոզրահատանկային գլխավոր կառավարման ղեկավար, ՌԴ Պետական դումայի երկրորդ գումարման պատգամավոր (1998-1999) Ալեքսանդր Գալկինի (1935, Բուլանովո - 2002, Մոսկվա)[2] և ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, ՌԳԱ Երկրաշարժերի կանխագուշակման տեսության ինստիտուտի ավագ գիտաշխատող Նատալյա Գրիգորևնայի (1941, Օդեսա - 2004, Իսրայել)[2] ընտանիքում։ Մորական կողմից ունի հրեական ծագում[3]։

Վաղ տարիքում ընտանիքով ապրել են Գերմանիայում։

Երբ Մաքսիմը 7 տարեկան էր, նրա հայրն ստացավ Խորհրդային զորքերի գեներալ-մայորի կոչում, այդ ժամանակ ընտանիքը բնակվում էր Օդեսայում, որտեղ Գալկինը սովորեց դպրոցի առաջին երեք դասարանները և արվեստի մանկական դպրոցում։

Այնուհետև ընտանիքը տեղափոխվեց Բուրյաթիա և Գալկինը մինչև 5-րդ դասարանը սովորեց Ուլան-Ուդե քաղաքի № 5 դպրոցում։ Նրա մանկությունն անցել է Բուրյաթիայի Հանրապետության Սոսնովի Բոր քաղաքում, որը գտնվում է Ուլան-Ուդե քաղաքից 30 կմ հեռավորության վրա, Բայկալ լճից՝ 100 կմ հեռավորության վրա։ Այնուհետև ընտանիքը վերադարձավ Մոսկվա։

Հետագայում Մաքսիմի ծնողները բաժանվեցին։ Մաքսիմը մնաց մոր մոտ, որը կյանքի վերջին տարիներն անցկացրեց Իսրայելում։

Դեռ մանկուց դրսևորվեց Գալկինի արտիստական տաղանդը։ Խաղալով դպրոցական ներկայացումներում՝ նա փորձեց մի շարք ամպլուաներ, խաղաց շների, ծեր հարբեցողի, Օստապ Բենդերի, Սողոմոն թագավորի, Դոն Կառլոսի դերերը։ Դպրոցի միջին դասարաններում սկսեց ակտիվ զբաղվել կատակերգությամբ։ Նա նմանակում էր համադասարանցիներին, ուսուցիչներին, դպրոցի տնօրենին։ Վեցերորդ դասարանում տեղի ունեցավ Գալկինի ստեղծագործական առաջին երեկոն․ նա ստեղծել էր տիկնիկային ներկայացում, որտեղ տարբեր ձայներով խոսում էր տիկնիկների փոխարեն։

1993 ավարտեց Մոսկվայի հարավարևմտյան № 1543 գիմնազիան[4] և նույն թվականին էլ ընդունվեց Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի լեզվաբանության ֆակուլտետը, որն ավարտեց 1998 թվականին։ Այնուհետև ընդունվեց ասպիրանտուրա, որտեղ նա թեկնածուական ատենախոսություն էր գրում «Բնօրինակ և թարգմանված տեքստերի ոճաբանական համակարգերի հարաբերակցությունը» թեմայով, որում նախատեսված էր քննության ենթարկել Գյոթեի «Ֆաուստ» ողբերգության ռուսերեն թարգմանությունը և կատարել ոճաբանական տարբերությունների վերլուծություն։ 2009 թվականին հեռացավ ասպիրանտուրայից[5]։

Տիրապետում է ֆրանսերենին, իսպաներենին, անգլերենին, գերմաներենին, չեխերենին, ռուսերենին և եկեղեցասլավոնական լեզվին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Ալլա Պուգաչովա, խորհրդային և ռուս էստրադային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի։ Ամուսնությունը գրանցվել է 2011 թվականի դեկտեմբերի 23-ին[6]։ 2005 թվականից ապրում են միասին, Ալլա Բորիսովնան խոստովանել է, որ հանդիպում են 2001 թվականից։ Նրանց հարաբերությունների տասնամյակի առթիվ ՆՏՎ ալիքը պատրաստել է «Ալլա+Մաքսիմ։ Սիրո խոստովանություն»[7] և «Ալլա և Մաքսիմ։ Ամեն ինչ շարունակվում է»[8][9] ֆիլմերը։ 2011 թվականի դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Ալլայի և Մաքսիմի հարսանիքը[10]։
  • Երեխաները՝ Ելիզավետան և Հարրին (երկվորյակ), ծնվել են 2013 թվականի սեպտեմբերի 18-ին սուրոգատ մորից Մարկ Կուրցերի «Մայր և մանուկ» բժշկական կլինիկաների ցանցի մասնաճյուղում[11], որը գտնվում է մերձմոսկովյան Լապինո գյուղում։ Քույրը եղբորից մի քանի րոպե շուտ է ծնվել[12][13].
  • Ավագ եղբայրը՝ Դմիտրի Գալկին (ծնվ․ նոյեմբերի 22, 1964), նախկին զինվորական, զբաղվում է բիզնեսով[14], պրոդյուսեր[15], Մոսկվայի «Ցենտում» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիրներից մեկը[16]։
  • Զարմիկները՝ Նիկիտա Գալկին (ծնվ․ 1998), Ալինա Գալկինա (ծնվ․ 2005) և Գրիգորի Գալկին (ծնվ․ 2009)։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալկինի դերասանական դեբյուտը տեղի ունեցավ 1994 թվականի ապրիլին․ նա հանդես եկավ Մոսկվայի պետական համալսարանի ուսանողական թատրոնի «Фонтаны любви к ближнему» ներկայացման մեջ։ Ավելի ուշ նա խաղաց «Կաբարե 03» ներկայացման մեջ։ 1994 թվականի հունիսին Էստրադային թատրոնում մասնակցեց «Դեբյուտներ, դեբյուտներ, դեբյուտներ» ծրագրին, որտեղ պարոդիաների շարքում կատարեց Վլադիմիր Ժիրինովսկու և Բորիս Ելցինի «խոսքերը»։ Այդ պահից նրա արտիստական կարիերան վերելք ապրեց։ Այսպես, համերգներից մեկում նրան նկատեց Բորիս Բրունովը և հրավիրեց իր Էստրադային թատրոնը։ Որոշ ժամանակ Գալկինը հանդես եկավ այնտեղ, այնուհետև մեկուկես տարի հյուրախաղեր ունեցավ Միխայիլ Զադոռնովի հետ, ով Մաքսիմին անվանում էր իրեն «հաջորդողը»։

2001 թվականի հունվարին Գալկինն արժանացավ «Տրիումֆ» մրցանակաբաշխության դրամաշնորհի։

2001 թվականին Սանկտ Պետերբուրգում Գալկինն ստացավ «Ոսկե Օստապ» մրցանակ։ 2001 թվականի հուլիսին Վիտեբսկի «Սլավոնական բազար» փառատոնի ժամանակ տեղի ունեցավ Գալկինի առաջին մենահամերգը։ Այդ ժամանակից ի վեր արտիստը սոլո կատարումները դառնում են կանոնավոր։

2001 թվականի հոկտեմբերից Մաքսիմն իրեն փորձեց նոր ամպուլայում․ նա սկսեց երգել՝ առաջին անգամ կատարելով «Будь или не будь» երգը, որը դուետ էր Ալլա Պուգաչովայի հետ։ Հետագայում Գալկինն այդ երգով մասնակցեց և նկարահանվեց «Ամանորյա երեկոն Առաջին ալիքում» և «Սուրբծննդյան հանդիպումներ» հաղորդումներում։ Գալկինն ակտիվորեն հյուրախաղեր է ունենում Ռուսաստանում։ Դաշնային հեռուստաալիքների բազմաթիվ շոու-միջոցառումներ առանց նրա մասնակցության չեն կարող տեղի ունենալ։

Մաքսիմ Գալկինը Ռեուտովի համերգի ժամանակ

Աշխատանք հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի փետրվարին դարձել է ռուսական «Առաջին ալիքի» «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի վարող[17][18]։ Այդ հաղորդումը վարել է մինչև 2008 թվականի սեպտեմբերը։ 2002 թվականի դեկտեմբերի 24-ին վարել է «Ռուսական պտուտախաղ» հեռուստախաղի ամանորյա թողարկումը։ 2002 թվականի դեկտեմբերի 30-ին վարել է «Հրաշքների դաշտ» շոուի ամանորյա թողարկման երկրորդ փուլը։ 2004 թվականի հոկտեմբերից մինչև 2006 թվականի դեկտեմբերը եղել է «Նոր երգեր գլխավորի մասին» երաժշտական փառատոնի մշտական հաղորդավար (ռուսական Առաջին ալիք)։ Որոշ ժամանակ այդ նախագիծը վարել է Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի, երգչուհի Վալերիայի հետ։ 2007 թվականին Ալլա Պուգաչովայի հետ եղել է ռուսական Առաջին ալիքի «Երկու աստղ» հեռուստանախագծի երկրորդ շրջանի վարող։ Նաև եղել է ռուսական Առաջին ալիքի ամանորյա ծրագրերի հեղինակ և վարող։

2008 թվականի սեպտեմբերին ռուսական Առաջին ալիքից տեղափոխվել է «Ռոսիա 1» հեռուստաալիք։ 2008 թվականին եղել է «Աստղային սառույց» շոուի վարող, 2009-2015 թվականներին՝ «Պարեր աստղերի հետ» շոուի վարող։ «Ռոսիա» ալիքի «Աստղերի ամանորյա շքերթ» ծրագրերի հեղինակ է և վարող․ 2008 թվականին՝ Նիկոլայ Բասկովի, 2009 թվականին՝ Ալլա Պուգաչովայի, 2010 թվականին՝ միայնակ, 2011 թվականին՝ Վլադիմիր Զելենսկու, 2012 թվականին՝ Ֆիլիպ Կիրկորովի, 2013 թվականին՝ Ֆիլիպ Կիրկորովի, իսկ 2014 թվականի հունվարի 1-ին և 2-ին Վլադիմիր Զելենսկու հետ։ 2010 թվականի հունվարից մինչը օգոստոսը եղել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ո՞վ է ուզում դառնալ Մաքսիմ Գալկինը» շոուի գլխավոր մասնակից։ 2010 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի հունիսը վարել է «Տասը միլիոն» հաղորդումը, 2010 և 2011 թվականներին՝ «Стиляги-шоу» հեռուստահաղորդումը, 2011 թվականին՝ «Բարի լույս Մաքսիմի հետ» հաղորդումը։ 2011 թվականին Ալլա Պուգաչովայի հետ միասին վարել է ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի «Առավոտյան փոստարկղ» հաղորդունը։ 2012 թվականի մայիսի 6-ից մինչև հուլիս Վլադիմիր Զելենսկու հետ եղել է եղել է «Ծիծաղեցրու կատակերգուներին» (ռուսական տարբերակ) հաղորդման ժյուրիի անդամ, 2014 թվականի մարտի 2-ից՝ «Один в один!» շոուի ժյուրիի անդամ։

2015 թվականի սեպտեմբերին «Ռոսիա 1» հեռուստաալիքից վերադարձել է ռուսական Առաջին ալիք։ 2015 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2016 թվականի հունվարի 1-ը մասնակցել է «Точь-в-точь» վերամարմնավորման շոուի նոր եթերաշրջանին[19]։ Վերամարմնավորել է Շառլ Ազնավուրին, Ստաս Միխայլովին, Աննա Գերմանին, Տիլլ Լինդեմանին, Միթխուն Չակրաբորտիին, Մարիա Կալլասին, Բորիս Գրեբենշիկովին, Ալեքսանդր Վերտինսկուն, Գարուին, Դանիել Լավուաին, Պատրիկ Ֆորիին, Նիկոլայ Վորոնովին, Ալլա Պուգաչովային և Ֆյոդոր Շալյապինին։ Մրցույթի արդյունքներով դարձել է հաղթող (Եվգենի Դյատլովի հետ միասին)՝ հավաքելով 273 միավոր։ Նաև արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։

2016 թվականից վարում է «ՄաքսիմՄաքսիմ» հաղորդումը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 - Բարեկամության շքանշանի ասպետ - Ռուսաստանում հեռուստառադիոհեռարձակման զարգացման գործում ներդրած ավանդի համար[20]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարահանվել է Ալլա Պուգաչովայի «Будь или не будь» երգի տեսահոլովակում (2001)։
  • Մաքսիմ Գալկինը կարող էր դառնալ «Штрафбат» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը, սակայն հյուրախաղերի ծանրաբեռնված գրաֆիկի և հեռուստատեսությունում զբաղված լինելու պատճառով ստիպված եղավ հրաժարվել այդ դերից[21]։
  • Գալկինի 3 մենահամերգները («Ժպտացեք, պարոնայք», «Իսկ ես 26 տարեկան եմ» և «Ոչ վերջին հերոս»), «Ամանորյա երեկոն Մաքսիմ Գալկինի հետ» ծրագիրը և նրա մասնակցությամբ «2 նապաստակի հետևից» մյուզիքլն ընդգրկվել են Ռուսաստանի ամենահայտնի հեռարձակումների, հաղորդումների, ֆիլմերի և սերիալների 11-ամյա շքերթում (2000 թվականի հունվարի 1-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 30-ը)։ «Իսկ ես 26 տարեկան եմ» համերգը 2002 թվականին Վլադիմիր Պուտինի ամանորյա ուղերձից հետո զբաղեցնում է 2-րդ տեղը[22].
  • Հաճախ է բեմ բարձրանում Դեյվ Գրուզինի ստեղծագործությունով «Երկինքները կարող են սպասել» ֆիլմից։

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմ Գալկինը բացասական կարծիք է արտահայտել այսպես կոչված «միասեռականության քարոզն» արգելող օրենքների ընդունման վերաբերյալ՝ դրանք համեմատելով «վհուկների որսի» հետ, որ կազմակերպվում է քաղաքական փիառի և հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու համար[23][24][25]։ Սակայն հասարակության հնարավոր բացասական արձագանքի պատճառով անհրաճեշտ չի համարում միասեռ ամուսնությունների և որդեգրումների օրինականացումը[26][27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Галкин Максим Александрович»։ Вести.Ru։ 07 июля 2009 г.։ Վերցված է 2010-01-11 
  3. tvrain.ru — интервью Галкина телеканалу Дождь
  4. Выпускники гимназии № 1543
  5. Максим Галкин: о чём шутить сегодня
  6. Накануне свадьбы Пугачёва и Галкин расписались в московском ЗАГСе // kp.ru (23 декабря 2011 года)
  7. Русские сенсации. «Алла+Максим. Исповедь любви» (2011) // kinolot.com (27 февраля 2011 года)
  8. Пугачёва и Галкин отмечают 10 лет счастья // vokrug.tv (22 февраля 2011 года)
  9. Телепередача «Добрый вечер с Максимом», телеканал «Россия-1», эфир от 01.01.2011
  10. Звёздная свадьба года — Алла Пугачёва и Максим Галкин официально оформили отношения // 1tv.ru (24 декабря 2011 года)
  11. Крупнейший перинатальный центр России открылся в Одинцовском районе // odinews.ru (24 ноября 2012 года)
  12. Малыши Аллы Пугачёвой родились из яйцеклетки, которую она заморозила 11 лет назад // kp.ru (6 октября 2013 года)
  13. Алла Пугачева и Максим Галкин стали родителями двойняшек Югополис, 07.10.2013
  14. Рубрика «След детства»: Максим Галкин, или Кто раздаёт миллионы? // ourboys.ru
  15. Максим Галкин едет в Израиль к брату-бизнесмену // izrus.co.il (16 марта 2009 года)
  16. Брат Максима Галкина собрался увести у него Пугачеву? // kp.ru (11 октября 2002 года)
  17. ЧЕЙ «СЧАСТЛИВЧИК» СЧАСТЛИВЕЕ… — Общество — Новая Газета
  18. «О дайте, дайте мне мильончик!»։ Комсомольская правда։ 2001-02-21 
  19. Максим Галкин инкогнито вернулся на Первый канал
  20. Указ Президента РФ № 1316 от 27 ноября 2006 года «О награждении государственными наградами Российской Федерации» // graph.document.kremlin.ru
  21. Известия (03.07.2003)։ «Максим Галкин отказался быть Цукерманом» (ռուսերեն)։ jn.com.ua։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-08-ին։ Վերցված է 2011-07-24 
  22. Коммерсант (13.17.2011)։ «Что больше всего смотрели россияне за последние 11 лет» (ռուսերեն)։ kommersant.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-25-ին։ Վերցված է 2012-06-24 
  23. «Галкин защитил геев от «охоты на ведьм»»։ НТВ։ 15 апреля 2012 года 
  24. Шевелева Алла (19 сентября 2013 года)։ «Максим Галкин: «Не хочу шутить о политике, она меня не вдохновляет»»։ Известия 
  25. «Максим Галкин: «Закон Мизулиной» вернул Россию в доисторические времена»։ Gay.ru։ 24 сентября 2013 года 
  26. Мельман Александр (1 июня 2013 года)։ «Умный Макс»։ Московский комсомолец 
  27. «Максим Галкин поддержал супругу: «Усыновление детей геями я принять не могу…»»։ Gay.ru։ 31 мая 2013 года 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]