Աննա Գերման
| Աննա Գերման լեհ.՝ Anna German | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | փետրվարի 14, 1936[1] |
| Ծննդավայր | Ուրգենչ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
| Մահացել է | օգոստոսի 26, 1982[3][4] (46 տարեկան) |
| Մահվան վայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2] |
| Գերեզման | Վարշավայի կալվինիստական գերեզմանոց |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | Mennonites? |
| Մայրենի լեզու | ռուսերեն և Plautdietsch? |
| Կրոն | Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի և Russian Mennonite? |
| Կրթություն | Վրոցլավի համալսարան (հունվար 1962) |
| Գիտական աստիճան | մագիստրոս (հունվար 1962) |
| Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի և հեղինակ-կատարող |
| Ամուսին | Zbigniew Antoni Tucholski? |
| Ծնողներ | հայր՝ Eugen Hörmann?, մայր՝ Irma Mertens-Berner? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Sekcja Grotołazów Wrocław? |
| Երեխաներ | Zbigniew Tucholski? |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Աննա-Վիկտորիա Գերման-Տուխոլսկայա (լեհ.՝ Anna Wiktoria German-Tucholska), փետրվարի 14, 1936[1], Ուրգենչ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] - օգոստոսի 26, 1982[3][4], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[2]), գերմանական ծագմամբ լեհ երգչուհի, ապրել և ստեղծագործել է ԽՍՀՄ-ում։
Աննայի մայրը ՝ Իրմա Դավիդովան, եղել է ռուսաստանաբնակ գերմանուհի։ Աշխատել է գերմաներենի ուսուցչուհի։ Հայրը՝ Օյգեն Հյորմանը, նույնպես ռուսաստանաբնակ գերմանացի էր. մասնագիտությամբ՝ հաշվապահ։ 1937 թ ձերբակալվել է ՝ մեղադրվելով լրտեսության մեջ և գնդակահարվել 1938 թ, Տաշքենտում։ Արդարացվել է միայն 1985 թ.: Աննան ծնվել է 1936 թ փետրվարի 14-ին, Ուզբեկստանի Ուրգենիչ քաղաքում։
1960-1980 թվականներին եղել է էստրադային աստղ, հանրահայտ է դարձել հիմնականում աշխարհի տարբեր լեզուներով երգեր կատարելով՝ առաջին հերթին լեհերենով և ռուսերենով։ Հյուրընկալվել է ԳԴՀ-ում, ԳՖՀ-ում, Չեխիայում-ում և ԽՍՀՄ-ում, շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Հունգարիայում, Մոնղոլիայում։ Եղել է մի շարք ազգային և միջազգային փառատոնների մրցանակակիր (Մոնտե Կարլո, Վիսբադեն, Բրատիսլավա, Սան Ռեմո, Նեապոլ, Կան, Օստենդ, Օպոլ, Օլշտին և այլն)։
2012 թվականին նկարահանվել է «Աննա Գերման։ Սպիտակ հրեշտակի գաղտնիքը» (ռուս.՝ Анна Герман. Тайна белого ангела, լեհ.՝ Anna German. Tajemnica Białego Anioła) հեռուստասերիալը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 e-teatr.pl (польск.) — 2004.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #121578178 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գերման» հոդվածին։ |
| ||||||||||||||||
