Ուրգենչ
| Քաղաք | ||
|---|---|---|
| Ուրգենչ | ||
| ուզբ.՝ Urganch, Урганч | ||
| 41°33′0″N 60°38′0″E / 41.55000°N 60.63333°E | ||
| Երկիր | ||
| [[Մարզ]] | [[Խորեզմի մարզ]] | |
| Համայնք | Խորեզմի մարզ | |
| Խոկիմ (քաղաքապետ) | Օդիլբեկ Շոնազարովիչ Սապաեվ | |
| Հիմնադրված է | 1643 թ. | |
| Առաջին հիշատակում | XVII դար | |
| Այլ անվանումներ | Նոր Ուրգենչ, Նովոուրգենչ մինչև 1929 թվականը | |
| Մակերես | 29 կմ² | |
| ԲԾՄ | 91±1 մետր | |
| Կլիմայի տեսակ | Խիստ մայրցամաքային | |
| Պաշտոնական լեզու | ուզբեկերեն | |
| Բնակչություն | 137 300[1] մարդ (2014) | |
| Ազգային կազմ | ուզբեկներ, ռուսներ, խազախներ, թուրքմեններ | |
| Կրոնական կազմ | Իսլամ 95%, ուղղափառ Քրիստոնեություն 4%, այլ 1% | |
| Ժամային գոտի | UTC+5 | |
| Հեռախոսային կոդ | +998 622 | |
| Փոստային ինդեքս | 220100 | |
| Փոստային դասիչ | 220100 | |
| Ավտոմոբիլային կոդ | 22 (հին նմուշի 1998—2008) 90 - 94 (նոր նմուշի 01.10.2008-ից) | |
| Պաշտոնական կայք | urganchshahar.uz | |
|
| ||
Ուրգենչ(ուզբ.՝ Urganch, Урганч) — քաղաք Ուզբեկստանում, Խորեզմի մարզի վարչական կենտրոնը։
Բնակչությունը 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 137,3 հազար բնակիչ,իսկ 2010թ. — 135,1 հազար բնակիչների։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրգենչ(մինչև 1929 թ. — Նոր Ուրգենչ) հիմնադրվել է XVII դարում Հին Ուրգենչի բնակիչների կողմից, ովքեր ստիպված են եղել տեղափոխվել իրենց հայրենի քաղաքից, կապված Ամուդարյա գետի հունի փոփոխության հետ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է 1100 կմ դեպի արևմուտք Տաշքենդից, 12 կմ դեպի արևմուտք Ամուդարյա գետի ափից , Շավատ ջրամբարրի մոտ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1976 | 1991 | 2010 | 2014 |
| Բնակչություն, հազար բնակիչ |
5[2] | 22 | 44 | 76 | 91 | 130[3] | 135,1[4] | 137,3[1] |
Բնակչության 90% - ը — ուզբեկներ, 5 % — ը՝ ռուսներ, 3 % — ղազախներ, թուրքմեններ, կորեացիներ, 2 % — գերմանացիներ և հրեաներ ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործարաններ. բերքահավաքային մեքենաների, բամբակամաքրազտիչ, վերանորոգման, էքսկավատորային, կարագա-հարային, կարի ֆաբրիկայի, շինանյութերի արտադրություն։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրգենչի քաղաքային տրանսպորտը ներկայացված է ավտոբուսներով, տրոլեյբուսներով և երթուղային տաքսիներով։ Առկա է եզակի տրոլեյբուսային գիծ Միջին Ասիայում՝ Ուրգենչ և Խիվա քաղաքների միջև:«Ուրգենչ» օդանավակայանըի ունի միջազգային կարգավիճակ և կարող է ընդունել բոլոր տեսակի ուղևորատար օդանավեր։ Կատարվում են կանոնավոր չվերթներ դեպի Տաշքենդ, Մոսկվա (Ավիաընկերություններ՝ "Uzbekistan Airways ", "Sibir"), Սանկտ-Պետերբուրգ, ինչպես նաև չարտերային չվերթներ զբոսաշրջիկների համար։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականի հոկտեմբերի 16-ից 22-ը,Դոնալդ Կնուտի և Անդրեյ Երշովի նախաձեռնությամբ, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի և Ուզբեկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի աջակցությամբ, Ուրգենչ քաղաքում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ «Ալգորիթմները ժամանակակից մաթեմատիկայում . նրա ծրագրերում» խորագրով, նվիրված «Ալգորիթմ» հասկացության 1100-ամյակին։ Գիտաժողովի բացման օրը կայացել է Ալ-Խորեզմի հուշարձանի բացումը։ Ներկայումս Ուրգենչի կենտրոնում՝ Ալ-Խորեզմի հուշարձանի մոտ բացված է պուրակ և նոր հուշարձան նվիրված այդ հին գիտնականին։
Հայտնի բնիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Գերման — աշխարհահռչակ խորհրդային և լեհ երգչուհի, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի։
- Վիկտոր Վիկտորովիչ Կոլոդյաժնի — ռուսաստանցի պաշտոնյա։
- Կիմ Բորիս— ռուսաստանցի գործարար, Qiwi ընկերության համասեփականատեր և տնօրենների խորհրդի նախագահ։
- Ուլմաս Սաֆաեվիչ Ալիխոդջաեվ— կինոյի և թատրոնի դերասան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Статистический буклет “О населении языком цифр” Արխիվացված 2014-10-14 Wayback Machine
- ↑ по БСЭ
- ↑ «Современный толковый словарь» изд. «Большая советская энциклопедия», 1997 г.
- ↑ World Gazetteer: Usbekistan — die wichtigsten Städte
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պիլյավսկի Վ. Ուրգենչ և Միզդախկան - 1947
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Портал Хорезма Արխիվացված 2014-12-03 Wayback Machine
- БСЭ: Ургенч (город в Узбекский ССР)
- Ургенч (Гурганч, Гургандж, Джурджания, Куня-Ургенч) столица Хорезма.(չաշխատող հղում) (չաշխատող հղում)
- Видеоинтервью Дональд Кнута о пездке на симпозиум в УзССР в 1979 г.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրգենչ» հոդվածին։ |
| ||||||||||
