Ալ-Խորեզմի
Ալ-Խորեզմի արաբ․՝ محمد بن موسی خوارزمی | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ոչ ուշ քան 799 կամ մոտ. 780[1][2][3][…] Խիվա, Խիվայի խանություն |
Մահացել է | մոտ. 846[1] Kaka, Q4453720?, Transcaspian Oblast, Turkestan General Governorate[4] |
Բնակության վայր(եր) | Մեծ Խորասան |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | իսլամ և սուննի իսլամ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ, աշխարհագրագետ, փիլիսոփա, թարգմանիչ, աստղագուշակ և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Իմաստության տուն |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն, մաթեմատիկա, հանրահաշիվ, Devanagari numerals?, Թվաբանություն, Եռանկյունաչափություն, մանկա-պատանեկան գրականություն և Երկրագիտություն |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[5] և պարսկերեն |
Muhammad ibn Musa al-Khwarizmi Վիքիպահեստում |
Աբու Աբդուլլահ (կամ Աբու Ջաֆար) Մուհամեդ իբն Մուսա Խորեզմի (պարս․՝ محمد بن موسی خوارزمی, Mohammad ebne Mūsā Khwārazmī, ոչ ուշ քան 799 կամ մոտ. 780[1][2][3][…], Խիվա, Խիվայի խանություն - մոտ. 846[1], Kaka, Q4453720?, Transcaspian Oblast, Turkestan General Governorate[4]), պարսիկ IX դարի խորեզմցի մեծ մաթեմատիկոս, աստղագետ և աշխարհագրագետ ու պատմաբան , դասական հանրահաշվի հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտնականի կյանքի մասին տեղեկությունները խիստ սակավաթիվ են: Հավանաբար նա ծնվել է Խորեզմի Իփվա քաղաքում 783 թվականին[6]: Մի շարք աղբյուրներում Ալ-Խորեզմիին անվանում են «ալ-մաջուսի»՝ այսինքն մոգ, որտեղից կարելի է ենթադրել , որ նա սերում էր զրադաշտական քրմերի սերնդից, ովքեր հետո ընդունեցին իսլամ: Ալ-Խորեզմիի հայրենիքը Խորեզմն էր, որն այսօր ընդգրկում է Ուզբեկստանի և Թուրքմենստանի տարածքների մի մասը[6]:
Ալ-Խորեզմիի մասին վերջին հիշատակությունը վերաբերում է 847 թվականին, երբ մահացավ Ալ-Վասիկ խալիֆը: Ալ-Խորեզմին հիշատակվում է նրա մահվան ժամանակ այնտեղ գտնվող մարդկանց շարքում [7]: Ընդունված է համարել, որ նա մահացել է 850 թվականին[8]:
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Խորեզմին ծնվել է մշակույթի և գիտության վերելքի ժամանակաշրջանում[8]: Սկզբնական կրթությունը ստացել է երևելի գիտնականներ Մավերանախրի և Խորեզմի մոտ: Հայրենիքում ծանոթացավ հնդկական և հունական գիտության հետ, իսկ Բաղդադ նա եկավ արդեն որպես կայացած գիտնական[9]:
819 թվականին Ալ-Խորեզմին տեղափոխվեց Բաղդադի արվարձան՝ Քաթրաբուլլա[10]: Բաղդադում նա անցկացրեց իր կյանքի մեծ մասը, խալիֆ Ալ-Մամունի օրոք ղեկավարեց (813-833) «Իմաստության տունը» (արաբ. «Բայթ ալ-խիկմա»): Մինչև խալիֆ դառնալը Ալ-Մամունը զբաղեցնում էր Խալիֆայության արևելյան պրովինցիաների փոխարքայի պաշտոնը, և չի բացառվում, որ 809 թվականից Ալ-Խորեզմին եղել է Ալ-Մամունի արքունի գիտնականներից մեկը [10]: Իր ստեղծագործություններից մեկում Ալ-Խորեզմին ակնածանքով է խոսում Ալ-Մամունի մասին՝ ընդգծելով նրա «սերը գիտության հանդեպ, ձգտումը իրեն մոտեցնել գիտնականներին՝ նրանց վրա գցելով իր հովանավորությունը , օգնելով նրանց պարզաբանել այն, ինչ նրանց համար անհասկանալի է, թեթևացնել այն ինչը նրանց համար դժվարություններ է առաջացնում»[11]:
«Իմաստության տունը»իր բնույթով Գիտությունների ակադեմիա էր, որտեղ աշխատում էին գիտնականներ Սիրիայից , Եգիպտոսից , Պարսկաստանից, Խորասանից և Մավերանախրայից[9]: Այնտեղ գտնվում էր մեծ քանակությամբ հին ձեռագրերով լի գրադարան ու աստղադիտարան: Այստեղ արաբերեն լեզվով թարգմանվեցին բազմաթիվ հունական փիլիսոփայական ու գիտական աշխատություններ[8]: Այդ նույն ժամանակ այնտեղ աշխատում էին Խաբաշ ալ-Խասիբը, Ալ-Ֆերգանին, Իբն Թուրքը, Ալ-Քինդին և այլ երևելի գիտնականներ:
Խալիֆ Ալ-Մամունի պատվերով Ալ-Խորեզմին աշխատում էր երկրի մակերևույթի չափման միավորների ստեղծման վրա: 827 թվականին Սինջար անապատում Ալ-խորեզմին մասնակցություն ունեցավ Միջօրեականի աղեղի երկարության հաշվմանը[12]: Սինջար անապատում կատարված չափումները շուրջ 700 տարի իրենց ճշգրտությամբ եղել են անգերազանցելի[9]:
Մոտավորապես 830 թվականին Մուհամմադ Իբն Մուսա Ալ-Խորեզմին ստեղծեց արաբական առաջին հայտնի տրակտատը հանրահաշվից: Ալ-Խորեզմին իր երկու ստեղծագործությունները նվիրեց խալիֆ Ալ-Մամունին՝ ով հովանավորում էր Բաղդադի գիտնականներին[8]:
Խալիֆ Ալ-Վասիկի օրոք (842—847) Ալ-Խորեզմին գլխավորեց խազարների դեմ ուղղված արշավանքը: Վերջին հիշատակությունը նրա մասին վերաբերվում է 827 թվականին:
Ներդրում համաշխարհային գիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Խորեզմին առաջինը ներկայացրեց հանրահաշիվը՝ որպես քառակուսի և ուղղանկյուն հավասարումների լուծման դասակարգման գիտության ինքնուրույն ճյուղ: Պատմաբանները բարձր են գնահատել Ալ-Խորեզմիի ինչպես գիտական, այնպես էլ գիտությունը հանրամատչելի դարձնելու նրա գործունեությունը: Նշանավոր պատմաբան Ջ. Սարտոնը նրան անվանել է «իր ժամանակների երևելի մաթեմատիկոս, և եթե նկատի ունենանք բոլոր հանգամանքները՝ բոլոր ժամանակներում ամենաերևելիներից մեկը»:
Ուսումնասիրել, վերամշակել և էապես զարգացրել է, ինչպես նաև համակարգված շարադրել է Հին աշխարհի և Արևելքի ժողովուրդների մաթեմատիակական գիտելիքները։ Մուհամմեդ ալ-Խորեզմիի՝ թվաբանությանը և հանրահաշվին վերաբերող երկերը թարգմանվել են արաբերենից լատիներեն իսկ հետագայում նաև այլ եվրոպական լեզուներով: Դրանց հիման վրա ստեղծվել են մաթեմատիկային վերաբերվող բազմաթիվ գրքեր: Ալ-Խորեզմիի աշխատությունները մեծ դեր խաղացին Վերածննդի ժամանակաշրջանի գիտության կայացման մեջ, ինչպես նաև Արևելքի ու Արևմուտքի միջնադարյան գիտական մտքի զարգացման գործում[9]:
Մաթեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Խորեզմին մանրամասն մշակեց սինուսի ֆունկցիաներ պարունակող եռանկյունաչափական աղյուսակները: XII և XIII դարերում Ալ-Խորեզմիի աշխատանքների հիման վրա լատիներենով գրվել են «Carmen de Algorismo» և «Algorismus vulgaris» աշխատությունները, որոնք չեն կորցրել իրենց կարևորությունը շատ հարյուրամյակներ (XII—XIV դդ.) և երկար ժամանակ օգտագործվել են որպես հիմնական ձեռնարկներ Եվրոպայում։ Թվաբանությանը վերաբերող երկի միջոցով Եվրոպայում ծանոթացել են հնդկական թվանշաններին և թվարկության տասնորդական դիրքային համակարգին։ Ալ-Խորեզմի (լատինացված՝ Algorithmi) անունը մաթեմատիկայի մեջ մտել է որպես որոշակի հերթականությամբ կատարվող հաշվումների համակարգի անվանում։ Հանրահաշվին վերաբերող «Ալ-քիթաբ ալամուխթար ֆի հիսաբ ալաջաբր վա-ալ-մուկաբալա» (հայերեն կրճատ՝ գիրք վերականգնման և համեմատման մասին) երկում Մուհամմեդ ալ-Խորեզմին ներմուծել է հանրահաշվական մեծություններ, տվել 1-ին և 2-րդ աստիճանի հավասարումների լուծման և հանրահաշվական մեթոդներով մակերեսներ ու ծավալներ հաշվելու կանոններ։
Մուհամմեդ ալ-Խորեզմի «ալ-ջաբր» (վերականգնում) բառով անվանել է հանելի թիվը հավասարման երկու մասերին գումարելու գործողությունը, իսկ «ալ-մուկաբալա» բառով՝ նման անդամների միացումը։ Եվրոպացիները «ալ-ջաբր» բառի լատինացված ձևն ընդունել են որպես հավասարումների լուծման վերաբերյալ գիտության (ալգեբրա-հանրահաշիվ) անվանում։ Մինչև XVI դարը նրա թվաբանության գրքերի թարգմանությունները օգտագործվում էին եվրոպական համալսարաններում՝ որպես հիմնական դասագրքեր: 1857 թվականինին իշխան Բաղդասար Բոնկոմպանյան «Թվաբանության մասին տրակտատ» գրքին թարգմանված որպես առաջնամաս կցեց «գիրք հնդկական հաշվի մասին»[12]: Մուհամմեդ Ալ-Խորեզմին աշխատություններ ունի նաև աստղագիտության, աշխարհագրության և տոմարի վերաբերյալ:
Աստղագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Խորեզմին նաև աստղագիտական լուրջ աշխատությունների հեղինակ է: Դրանցում նա պատմում է տոմարի, մոլորակների տեղադրության , պարալաքսի ու խավարման, ասղտղագիտական աղյուսակների կազմման (զիդջ), աստղերի տեսանելիության որոշման և այլնի մասին: Նրա աստղագիտական աշխատությունների հիմքում ընկած էին հնդիկ աստղագետների աշխատությունները: նա իրականացրեց հիմնավոր հաշվարկներ արևի, լուսնի ու մոլորակների դիրքերի վերաբերյալ: Ալ-Խորեզմիի աստղագիտական աղյուսակները թարգմանվել են եվրոպական, իսկ հետագայում նաև չինարեն լեզուներով[12]:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Խորեզմին աշխարհագրության շրջանակներում գրել է «Երկրի պատկերի գիրք» (Քիթաբ սուրաթ ալ-արդ), որտեղ նա հստակեցրել է Պտղոմեոսի մի շարք հայացքները: Գիրքը ներառում էր երկրի նկարագրությունը, քարտեզն ու առավել կարևոր վայրերի ցանկը: Չնայած նրան, որ Ալ-Խորեզմիի քարտեզը հին հույն աստղագետի քարտեզից ավելի ճշգրիտ էր, այնուամենայնիվ նրա աշխատությունները Եվրոպայում չփոխարինեցին պտղոմեոսյան աշխարհագրությանը: Օգտագործելով իր սեփական բացահայտումները, Ալ-Խորեզմին փոփոխեց Պտղոմեոսի աշխարհագրական, աստղագիտական աշխատությանունները: «Հայտնի աշխարհի» քարտեզի կազման նպատակով Ալ-Խորեզմին ուսումնասիրեց 70 աշխարհագրագետների աշխատություններ[12]:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Խորեզմին ինը աշխատությունների հեղինակ է եղել.
- Գիրք հնդկական հաշվարկների մասին (Թվաբանական տրակտատ, Գիրք հանման ու գումարման մասին):
- Համառոտ գիրք հանրահաշվական հաշվարկների և ալ-մուկալաբի («Քիթաբ ալ ջեբր վալ-մուկաբալա»):
- Գիրք աստրոլյաբիայի միջոցով գործողությունների մասին («Քիթաբալ-ամալ բիլ-աստուրլաբաթ»)՝ ստեղծագործության մեջ ոչ լիարժեք ընդգրկված է Ալ-Ֆարգանին: Գրքի 41-42 բաժիններում նկարագրված է նամազի անցկացման ժամանակի որոշման միջոցները:
- Գիրք արևային ժամացույցների մասին («Քիթաբ ար-ռուխամա»):
- Գիրք երկրի պատկերի մասին (աշխարհագրության գիրք, «Քիթաբ սուրաթ ալ-արդ»):
- Տրակտատ հրեաների և նրանց տոների դարաշրջանի մասին («Ռիսալա ֆի իստրիխրաջ թարիխ ալ-յախուդ վա այդիխիմ»):
- Գիրք աստրոլյաբիի կառուցվածքի մասին՝ չի պահպանվել և հայտնի է միայն այլ աղբյուրներում հիշատակության շնորհիվ:
- Աստղագիտական աղյուսակներ («Զիջ»):
- Պատմության գիրք՝ ընդգրկում էր նշանավոր մարդկանց հորոսկոպը:
Այս 9 գրքերից մեզ են հասել 7-ը: Դրանք պահպանվել են Ալ-Խորեզմիի բնագրով , կամ էլ լատիներեն, կամ արաբական մեկնաբանների միջոցով[6]:
Քիթաբ ալ-ջաբր վա-ալ-մուկաբալա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Խորեզմին հայտնի է առաջին հերթին «Գիրք համալրման ու հակադրման մասին» («Ալ-քիթաբ ալ-մուխտասար ֆի խիսաբ ալ-ջաբր վալ- մուկաբալա») աշխատությունով, որը մեծ դեր խաղաց մաթեմատիկայի պատմության մեջ: Ալ-ջաբր բառից առաջացավ հանրահաշիվ բառը: Արաբական բնագիրը չի պահպանվել, սակայն բովանդակությւոնը հայտնի է 1140 թվականի անգլիացի մաթեմատիկ Ռոբերտ Չեստերսկու կատարած լատիներեն թարգմանությունից: Ձեռագիրը, որը Ռոբերտ Չեստերսկին վերնագրել է «Գիրք հանրահաշվի մասին և ալ-մուկաբալեն» պահվում է Քեմբրիջում: Գրքի այլ թարգմանությունը իրականացրել է իսպանաբնակ հրեա Յոհան Սևիլսկին[12]: «Քիթաբ ալ-ջաբարի...» առաջին մասում սկսվում է առաջին և երկրորդ հավասարումների ուսումնասիրություններից, իսկ վերջին երկու բաժիններում անդրադառնում է հանրահաշվի գործնական կիրառությանը: Ալ-Ջաբր բառը («լրացում») նշանակում էր բացասական անդամի տեղափոխում մի մասից մյուս մասը, իսկ ալ-մուկաբալան («հակադրում»)՝ հավասար անդամների կրճատում հավասարության երկու կողմերում[8]:
Տեսական մաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր տրակտատի տեսական մասում Ալ-Խորեզմին տալիս է առաջին և երկրորդ աստիճանի հավասարումների դասակարգումը և առանձնացնում է քառակուսային հավասարման տեսակներ՝ ax²+bx+c=0
- «քառակուսին» հավասար է «արմատին» ax²=bx (օրինակ 5x²=10x),
- «քառակուսին» հավասար է ազատ անդամին ax=bx²(օրինակ 5x²=80),
- «արմատը» հավասար է ազատ անդամին bx=c (օրինակ 4x=20),
- «քառակուսին» և «արմատը» հավասար են ազատ անդամին ax²+bx=c (օրինակ x²+10x=39),
- «քառակուսին» և ազատ անդամը հավասար են «արմատին» ax²+c=bx(օրինակ x²+21=10x),
- «արմատը» և ազատ անդամը հավասար են «քառակուսուն» bx+c=ax²(օրինակ 3x+4=x²):
Այսպիսի դասկարգումը բացատրվում է անհրաժեշտությամբ, որպեսզի հավասարության երկու կողմերում լինեն դրական անդամներ: Ալ-Խորեզմին բնութագրելով հավասարությունների բոլոր տեսակները և օրինակների վրա բացատրելով դրանց լուծումները , տալիս է այդ կանոնների հանրահաշվական ապացուցումները վերջին երեք տեսակների համար, երբ լուծումները չեն համընկնում դուրս բերված արմատին: Քառակուսու կանոնների տեսակները առաջ քաշելու համար Ալ-Խորեզմին առաջարկում է երկու գործողություն: Դրանցից առաջինը՝ ալ-ջաբր կայանում է բացասական անդամի տեղափոխումը մի մասից մյուսը՝ երկու մասերում դրական անդամներ ստանալու համար: Երկրորդ գործողությունը՝ ալ-մուկաբալա նման անդամների դուրսբերում հավասարման երկու մասերում: Բացի դրանից մտցնում է բազմանդամների բազմապատկման կանոններ: Վերը նշված գործողություններն ու օրենքները նա ցույց է տալիս մոտ 40 խնդիրների օրինակով: Երկրաչափական մասը նվիրված է հիմնականում մակերեսի չափմանն ու երկրաչափական պատկերների ծավալներին[6]:
Գործնական մաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործնական մասում հեղինակը բերում է տնտեսա-կենցաղային խնդիրներում հանրահաշվական մեթոդների կիրառման օրինակներ՝ հողային չափումներ, ջրանցքների կառուցում և այլն[6]: «Գործարքների մասին» բաժնում ուսումնասիրվում են երեք հայտնի անդամներով անհայտ անդամի հայտնաբերումը, իսկ «Չափումների մասին» գլխում՝ տարբեր բազմանկյունների մակերեսների հաշվում , շրջանի մակերեսի հաշվման մոտավոր բանաձև և հատված բուրգի ծավալի հաշվման բանաձևերը: Նրան կցված է նաև «Գիրք կտակի մասին»՝ նվիրված մաթեմատիկական խնդիրներին՝ համաձայն իսլամի կատարված ժառանգության բաժանման ժամանակ (Ֆիկխ): Ալ-Խորեզմիի «Հանրահաշիվը», որը սկիզբ դրեց նոր ինքնուրույն գիտական կարգուկանոնի զարգացմանը , հետագայում լրացվեց ու մեկնաբանվեց շատ արևելյան մաթեմատիկոսների կողմից (Իբն Թուրք, Աբու Քամիլ, Աբու Բաքր ալ-Խարաջի և այլք): Այս գիրքը երկու անգամ թարգմանվել է XII դարում լատիներենով և անգնահատելի մեծ դեր խաղացել Եվրոպայում մաթեմատիկական մտքի զարգացման գործում: Այս աշխատության անմիջական ազդեցության տակ էր XIII դարի երևելի եվրոպացի մաթեմատիկոս Ֆիբոնաչին:
Ալգորիթմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքի լատիներեն թարգմանությունը սկսվում է «Dixit Algorizmi» (ասաց Ալ-Խարեզմին) բառերով: Քանի որ թվաբանություն մասին ստեղծագործությունները բավականին տարածված էին Եվրոպայում , ապա հեղինակի լատինականացված անունը (Algorizmi կամ Algorizmus) դարձավ անվանական անուն և միջնադարյան մաթեմատիկոսները այդպես էին անվանում տասնորդական թվային համակարգի վրա հիմնված թվաբանությունը: Հետագայում եվրոպացի մաթեմատիկոսները սկսեցին այդպես անվանել ցանկացած խիստ կանոններով կատարված հաշվարկ[6]: Մեր օրերում ալգորիթմ տերմինը նշանակում է հրահանգենրի խումբ՝ նկարագրելով կատարողի գործողությունների կարգը `որոշակի գործողությունների համար խնդրի լուծման արդյունքի հասնելու համար:
Աստղագիտական աղյուսակներ (զիջ)[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարյան Արևելքում աստղագիտությունը բնական գիտությունների շարքում զբաղեցնում էր առաջատար դիրք: Առանց դրա հնարավոր չէր գլուխ հանել ոչ ոռոգման համակարգից և ոչ էլ ցամաքային ու ծովային առևտրից: IX դարում հայտնվեցին արաբերեն լեզվով աստղագիտական առաջին ինքնուրույն աշխատությունները, որոնց շարքում յուրահատուկ տեղ են զբաղեցնում աստղագիտական և եռանկյունաչափական աղյուսակները (զիջեր): Զիջերը ծառայում էին ժամանակի չափման համար, նրանց միջոցով հաշվարկվել են աստղերի դիրքը սելեստիալ ոլորտում, արևի և լուսնի խավարումները[6]:
Առաջին զիջերի թվին է դասվում «Զիջ Ալ-Խորեզմին», որն այս բնագավառում որպես հիմնական ուսումնասիրություն միջնադարում օգտագործվում էր ինչպես Արևելքում , այնպես էլ Արևմտյան Եվրոպայում: Չնայած «Զիջ Ալ-Խորեզմին» հիմանակնում հանդիսանում է Բրահմագուպտայի «Բրահմագուպտա-սիդխանտի» մշակումը , շատ տեղեկություններ նրա մեջ ընդգրկված են Յեզդիգերդայի պարսկական շրջանի սկզբից, և մոլորակների արաբական անվանումների հետ միասին մոլորակների հավասարության աղյուսակների բերվում է դրանց համապատասխան անվանումները: Այս զիջին կցված է նաև «Տրակտատ հրեաների դարաշրջանի հաշվարկների մասին»: Ալ-Խորեզմիի «Գիրք քրոնիկան», որն հիշատակվում է տարբեր աղբյուրներում՝ չի պահպանվել:
Գիրքը սկսվում է ժամանակագրության և օրացույցի բաժնից, որը շատ կարևոր էր պրակտիկ աստղագիտության համար, քանի որ օրացույցների տարբերության պատճառով դժվար էր որոշել հստակ թվագրությունը: Գոյություն ունեցող լուսնային, լուսնա-արեգակնային օրացույցները , թվագրության տարբեր սկզբները բերում էր տարբեր դարաշրջանների և տարբեր ազգերի մոտ միևնույն իրադարձությունների թվագրության տարբերությանը: Ալ-Խորեզմին նկարագրել է իսլամական հուլիոսյան օրացույցը («ռումերի» օրացույց ): Նա նաև համեմատել է տարբեր դարաշրջաները, այդ թվում նաև Հնդկաստանի հնագույն դարաշրջանը (սկսվել է Ք.ա 3101 թվականին) և «Ալեքսանդրի դարաշրջանը» (սկսվել է Ք.ա 312 թվականի հոկտեմբերի 1-ին): Ալ-Խորեզմիի հաշվարկներով իսլամական դարաշրջանի թվականության սկիզբը համապատասխանում է 622 թվականի հուլիսի 16-ին[6]: Ալ-Խորեզմին ընդունել է Արին կոչվող վայրով անցնող միջօրեականը որպես սկզբնական միջօրեկան, որից սկսվում է ժամանակի հաշվարկը[10]: Իգնատի Կրաչկովսկին նույնացնում է Արինը Հնդկաստանում գտնվող Ուդժայն քաղաքի հետ[13]: Զիջում խոսվում է «Կուպոլե Արինայի» մասին , քանի որ ենթադրվում էր, որ Ուդջայնի միջօրեականը համընկնում էր Շրի-Լանկա թերաղզու միջօրեականի հետ: Համաձայն հնդիկ աշխարհագրագետների պատկերացումների, երկրի «մեջտեղում», զրոյական միջօրեականի և հասարակածի հատման տեղում , գտնվում է ինչ որ «երկնակամար», կամ «Ուդժայնայի երկնակամար»: Արաբերենով Ուդջայն և Արին բառերը քիչ են տարբերվում , դրա համար «Ուդջայնայի երկնակամարը» վերածվեց «Արինայի երկնակամարի», կամ ուղղակի Արինի[13]:
Գիրք հնդկական հաշվարկների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Խորեզմին գրել է «Գիրք հնդկական հաշիվների մասին»՝ դրանով հեշտացնելով արաբական թվերի մասսայականացմանն ու թվերի տասնորդական հաշվման համակարգերի տարածմանն ամբողջ Խալիֆայությունում՝ ընդհուպ մինչև Մուսուլմանական Իսպանիա: Արաբական տեքստը կորել է, սակայն պահպանվել է դրա XII դարի լատիներեն թարգմանությունը՝ «Algoritmi de numero Indorum»[8]: Լատիներեն թարգմանությունը չի պահպանել Ալ-Խորեզմիի սստեղծագործության բնօրինակ տեքստի շատ մանրամասնություններ[12]: Գիրքը մեծ ազդեցություն ունեցավ ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի հետագա կառավարման վրա[14]:
Գրքում նկարագրված է ինը արաբական թվերից և զրոյից բաղկացած տասանորդական թվերի տեղադրումը[10]: Հնարավոր է Ալ-Խորեզմին եղավ առաջին մաթեմատիկոսը, ով թվերի գրության մեջ օգտագործեց զրոն : «Գիրք հնդկական հաշվարկների մասին» բնագրում նկարագրված էր քառակուսի արմատի հանման մեթոդները, սակայն լատիներեն թարգմանության մեջ դա չկա[12]: «Գիրք հնդկական հաշվարկների մասին» ստեղծագործության գրվելուց երկու հարյուր տարի անց հնդկական համակարգը տարածվեց ամբողջ իսլամական աշխարհում: Եվրոպայում «արաբական թվերը » առաջին անգամ հիշատակվում են մոտ 1200 թվականին: Արաբական թվերը սկզբում օգտագործվում էին միայն համալսարաններում: 1299 թվականին իտալական Ֆլորենցիայում ընդունվեց օրենք , որն արգելում էր օգտագործել արաբական թվեր: Բայց քանի որ արաբական թվերը սկսեցին լայնորեն կիրառվել իտալացի վաճառականների կողմից , XVI-րդ դարում ամբողջ Եվրոպան անցում կատարեց դրանց[12]: Մինչ XVIII դարի սկիզբը Ռուսաստանում օգտագործվում էին հաշվարկի կիրիլյան համակարգը, որից հետո այն փոխվեց արաբական թվերի վրա հիմնված հաշվման համակարգ:
Երկրի պատկերի գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաթեմատիկայի և աստղագիտության վերաբերյալ աշխատությունների հետ անմիջականորեն առնչվում են նաև Ալ-Խորեզմիի աշխարհագրական աշխատությունները: Նրա կողմից գրված «Երկրի պատկերի գիրքը»՝ լինելով արաբերեն լեզվով առաջին աշխարհագրական ստեղծագործությունը և նաև առաջինը որպես մաթեմատիկական աշխարհագրություն , մեծ ազդեցություն ունեցավ այս գիտության զարգացման վրա:
Նա առաջին անգամ արաբերեն լեզվով նկարագրեց այս ժամանակվա հայտնի Երկրի բնակելի մասը, տվեց 2402 բնակելի տարածքների և կարևոր կոորդինատների քարտեզը: Շատ դեպքերում նա հենվում էր հունական ստեղծագործությունների վրա (Պտղոմեոսի Աշխարհագրություն), բայց նրա «Երկրի պատկերի գիրքը» նախորդ հեղինակների ստեղծագործության սովորական թարգմանություն չէ , այլ յուրահատուկ աշխատանք, որն իր մեջ ընդգրկում է շատ նոր տվյալներ: Նա կազմակերպեց գիտարշավ դեպի Բյուզանդիա, Խազարական խաքանություն , Աֆղանստան: Նրա ղեկավարությամբ հաշվարկվեց (այն ժամանակների համար բավականին ճշգրիտ )երկրի միջօրեականի մեկ աստիճանի երկարությունը, սակայն նրա գլխավոր գիտական ձեռքբերումները կապված են մաթեմատիկայի հետ: «Երկրի պատկերի գրքում» տրված է լայնության և երկարության բնորոշումը[8]:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականի հոկտեմբերի 16-22-ը, Դոնալդ Կնուտի և Անդրեյ Երշովի նախաձեռնությամբ և ԽՍՀՄ Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Ուզբեկստանի ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի օգնությամբ , Ուզբեկստանի Ուրգենչ քաղաքում տեղի ունեցավ Միջազգային գիտաժողով «Ալգորիթմները և դրանց կիրառումը ժամանակակից մաթեմատիկայում»՝ նվիրված «ալգորիթմ» տերմինի 1100 ամյակին:
- 1983 թվականին Ուզբեկստանում մեծ շուքով նշվեց Ալ-Խորեզմիի 1200-րդ տարելիցը:
- Խիվայում Ալ-Խորեզմիի պատվին կանգնեցվել է հուշարձան:
- Տաշքենդում (Ուզբեկստան)Ալ-Խորեզմիի պատվին անվանակոչվել են թաղամաս և փողոց:
- Թուրքմենստանում՝ Դաշողուզում կա Ալ-Խորեզմիի անունով փողոց:
- Ալ-Խորեզմիի անունով համալսարան կա Իրանում:
- 2017 թվականից ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանը կրում է Ալ-Խորեզմիի անունը[15]:
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մուհամմադ Ալ-Խորեզմի ՄԱթեմատիկական տրակտատ: Տաշքենդ՝ Ֆան, 1964 (2-րդ հրատարակություն 1983):
- Մուհամմադ Ալ-Խորեզմի Астрономические трактаты. Տաշքենդ՝ Ֆան 1983:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գերմանիայի ազգային գրադարան — 1912.
- ↑ 2,0 2,1 Brentjes S. Khwārizmī: Muḥammad ibn Mūsā al‐Khwārizmī — Springer-Verlag, 2007.
- ↑ 3,0 3,1 O'Connor J., Robertson E. Abu Ja'far Muhammad ibn Musa Al-Khwarizmi
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118676180 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Елена Малишевская։ «Аль-Хорезми»։ Энциклопедия Кругосвет։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-03
- ↑ Аль-Хорезми. ziyonet.uz. Проверено 3 мая 2013. Архивировано 10 мая 2013 года. ↑ Перейти к: 1 2 3 4 5 6 7
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Аль хорезми - создатель алгебры»։ wasat.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-03
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Мухаммад ибн Муса аль-Хорезми (783—850)»։ testhistory.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-03
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 «Муса аль-Хорезми»։ safarisilkroad.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-03
- ↑ «Аль-Хорезми»։ ziyonet.uz։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-03
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 Ибрагим Сеид։ «Аль-Хорезми – отец алгебры»։ Ислам для всех!։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-03
- ↑ 13,0 13,1 И. Ю. Крачковский. Арабская географическая литература // Избр. сочинения, т. IV. М.-Л., 1957, с. 69-71.
- ↑ Матвиевская Г. П., Розенфельд Б. А. Мухаммад ал-Хорезми // Математики и астрономы мусульманского средневековья и их труды (VIII-XVII вв.) / Отв. ред. Юшкевич А. П.. — М. : Наука, 1983. — Кн. 2. Математики и астрономы, время жизни которых известно. — С. 41. — 650 с. — 2000 экз.
- ↑ «ТУИТ присвоено имя аль-Хорезми»։ Газета.uz։ 2017-03-15։ Վերցված է 2017-03-19
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |