Իգնատի Կրաչկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգնատի Կրաչկովսկի
Ծնվել էմարտի 4 (16), 1883[1]
Վիլնյուս, Vilna Governorate, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 24, 1951(1951-01-24)[1] (67 տարեկանում)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Խորհրդային Ռուսաստան
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունարևելագետ, արաբագետ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ
Գործունեության ոլորտԱրաբագիտություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Գիտական ղեկավարVasily Bartold?, Pavel Kokovtsov?, Q4287826?, Բորիս Տուրաև, Վիկտոր Ռոզեն և Q4525687?
Եղել է գիտական ղեկավարAnna Dolinina?, Q4523708?, Piotr Griaznevitch?, Q18002794? և Q48876994?
Հայտնի աշակերտներTeodor Shumovsky?, Q18002794?, Piotr Griaznevitch?, Anna Dolinina?, Q4492964? և Q4523708?
ՊարգևներՍտալինյան մրցանակ և Լենինի շքանշան
Ստորագրություն
Kraczkowski Ignacy - podpis.jpg


Իգնատի Յուլիանի Կրաչկովսկի (մարտի 4 (16), 1883, Վիլնա - հունվարի 24, 1951, Լենինգրադ), արաբագետ, խորհրդային արաբագիտության հիմնադիրներից։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (19211905 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը։ 1918 թվականից՝ Պետրոգրադի, ապա՝ Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր։ «Արաբական աշխարհագրական գրականությունը» (1957) մենագրությունը արաբագիտության մեջ այդ նյութին նվիրված լավագույն ուսումնասիրությունն է, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանի մասին արաբ աշխարհագրագետների տեղեկություններին։ Ռուսերեն է թարգմանել Ղուրանը՝ մեկնաբանություններով (հրատարակվել է 1963 թվականին)։ Արաբագիտության մեջ առաջինն է ուսումնասիրել արաբական նոր գրականությունը։ Արժեքավոր աշխատություններ ունի եվրոպական, ռուսական արաբագիտության վերաբերյալ։ Եղել է Դամասկոսի արաբական ակադեմիայի, Լեհաստանի, Իրանի և այլ ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավորական ասիական ընկերության անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1951)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Կրաչկովսկի է ստորագրություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Грязневич П. А. Крачковский Игнатий Юлианович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 356.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 675 CC-BY-SA-icon-80x15.png