Ուզբեկստանի հուշադրամներ

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) թողարկվում են Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից՝ սկսած 1994 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ նշանակալից իրադարձությունների և ունեն հավաքորդական նշանակություն[ն 1]:
Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (999 հարգի ոսկի, 999 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր, արույր, նիկելապատ ու մելքիորապատ պողպատ) մետաղներից։ Ոսկե մետաղադրամը թողարկվել է 100 ուզբեկական սում անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10, 50 և 100 սում, մելքիորից՝ 10 սում, արույրից՝ 1 և 100 սում, պողպատից՝ 25, 50, 100 և 500 սում։ Մետաղադրամները հատվել են UNC և proof որակներով։
Ուզբեկստանի Կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամներն են «Անկախության 3-ամյակ» մելքիորե ու արծաթե մետաղադրամները։ Ամենափոքր հուշադրամներն են «Ջալալ ադ-Դին Մենգուբերդիի ծննդյան 800-ամյակ», «Անկախության 10-ամյակ» (2-րդ տարբերակ) և «Անկախության 20-ամյակ» մետաղադրամները՝ ընդամենը 6.00 գ քաշով, իսկ ամենամեծ հուշադրամներն ունեն 31.10 գ քաշ։
Ուզբեկստանի Կենտրոնական բանկի կողմից թողարկված բոլոր հուշադրամները հատվել են պետական դրամահատարանում՝
«Դավլաթ Բելգիսի» միավորման Տաշքենդի դրամահատարան[2][3]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հոկտեմբերի դրությամբ թողարկվել են մետաղադրամների 40 տեսակներ, այդ թվում 1-ը՝ մելքիորից, 2-ը՝ արույրից, 7-ը՝ նիկելապատ կամ մելքիորապատ պողպատից, 29-ը՝ արծաթից, 1-ը՝ ոսկուց։
Մետաղադրամների թողարկման ամփոփ աղյուսակ ըստ տարեթվի և նյութի | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1994 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2001 | 2002 | 2004 | 2009 | 2011 | Ընդամենը | |
Մելքիոր | 1 | 1 | |||||||||
Արույր | 1 | 1 | 2 | ||||||||
Նիկելապատ պողպատ | 1 | 1 | 2 | ||||||||
Մելքիորապատ պողպատ | 1 | 1 | 1 | 2 | 5 | ||||||
Արծաթ-999 | 1 | 4 | 4 | 8 | 12 | 29 | |||||
Ոսկի-999 | 1 | 1 | |||||||||
Ընդամենը | 3 | 4 | 1 | 4 | 9 | 14 | 1 | 1 | 2 | 1 | 40 |
Պետականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Անկախության 3-ամյակ | |
---|---|---|
Դիմերեսը՝ Լենկթեմուրի արձանը Տաշքենդում, անվանական արժեքը (10 SÖM), եզրով՝ ուզբ.՝ «TOŞKENT» և ուզբ.՝ «AMIR TEMUR HAYKALI» գրառումները։ | ||
![]() |
Անկախության 3-ամյակ | |
Դիմերեսը՝ Լենկթեմուրի արձանը Տաշքենդում, անվանական արժեքը (10 SÖM), մետաղի հարգը (Ag.99.9), եզրով՝ ուզբ.՝ «TOŞKENT» և ուզբ.՝ «AMIR TEMUR HAYKALI» գրառումները։ | ||
![]() |
Անկախության 5-ամյակ | |
Դիմերեսը՝ Ալիշեր Նավոիի հուշարձանը Տաշքենդում, հոբելյանական տարեթվերը (1991-1996), անվանական արժեքը, ուզբ.՝ «O‘ZBEKISTON MUSTAQILLIGIGA-5 YIL» գրառումը։ | ||
![]() |
Անկախության 5-ամյակ | |
Դիմերեսը՝ Ալիշեր Նավոիի հուշարձանը Տաշքենդում, հոբելյանական տարեթվերը (1991-1996), անվանական արժեքը, ուզբ.՝ «O‘ZBEKISTON MUSTAQILLIGIGA-5 YIL» գրառումը։ | ||
![]() ![]() |
Անկախության 10-ամյակ | |
Դիմերեսը՝ պետական զինանշանը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON MARKAZIY BANKI», մետաղադրամի թողարկման տարեթիվը։ Եզերվում է կետերից շրջագծով։ | ||
Համանման դիզայնով հատվել են 26.20 տրամագծով ու 6.00 գ քաշով շրջանառու մետաղադրամներ՝ UNC որակով[12]։ | ||
![]() ![]() |
Ազգային արժույթի 10-ամյա տարելից | |
Դիմերեսը՝ պետական զինանշանը, եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON MARKAZIY BANKI», մետաղադրամի թողարկման տարեթիվը։ Եզերվում է կետերից շրջագծով։ | ||
![]() ![]() |
Անկախության 20-ամյակ | |
Դիմերեսը՝ պետության զինանշանը, նրա շուրջ՝ կետերից շրջագիծ, մետաղադրամի եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON MARKAZIY BANKI», թողարկման տարեթիվը։ |
Ազգային պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Միրզա Ուլուգբեկի ծննդյան 600-ամյակ | |
---|---|---|
Դիմերեսը՝ գործչի դիմապատկերը, անունը՝ ուզբ.՝ «MUHAMMAD TARAĞAY ULUĞBEK», ծննդյան և մահվան տարեթվերը (1394-1449)։ | ||
![]() |
Թեմուր Ամիրայի ծննդյան 660-ամյակ | |
Դիմերեսը՝ Լենկթեմուրի արձանը Տաշքենդում, զորապետի ծննդյան և մահվան տարեթվերը (1336-1405), անվանական արժեքը, ուզբ.՝ «AMIR TEMUR - 660 YIL» գրառումը։ | ||
![]() |
Թեմուր Ամիրայի ծննդյան 660-ամյակ | |
Դիմերեսը՝ Լենկթեմուրի արձանը Տաշքենդում, զորապետի ծննդյան և մահվան տարեթվերը (1336-1405), անվանական արժեքը, ուզբ.՝ «AMIR TEMUR - 660 YIL» գրառումը։ | ||
![]() |
Թեմուր Ամիրա | |
Դիմերեսը՝ Լենկթեմուրի արձանը Տաշքենդում, զորապետի ծննդյան և մահվան տարեթվերը (1336-1405), անվանական արժեքը, ուզբ.՝ «AMIR TEMUR» գրառումը։ Եզերվում է կետերից շրջագծով։ | ||
![]() ![]() |
Ջալալ ադ-Դին Մենգուբերդիի ծննդյան 800-ամյակ | |
Դիմերեսը՝ գործչի դիմապատկերը, ուզբ.՝ «JALOLIDDIN MANGUBERDI - 800 yil» գրառումը, մետաղադրամի անվանական արժեքը, եզրով՝ կետերից շրջագիծ։ | ||
![]() |
Ալիշեր Նավոիի մահվան 500-ամյակ | |
Դիմերեսը՝ գործչի դիմապատկերը, անունը՝ ուզբ.՝ «ALISHER NAVOIY», ծննդյան ու մահվան տարեթվերը (1441-1501), անվանական արժեքը, դափնու ճյուղ, թանաքաման, թուղթ և փետրագրիչ։ Եզերվում է կետերից շրջագծով։ | ||
![]() ![]() |
Շահրիսաբզի 2700-ամյակ | |
Դիմերեսը՝ Լենկթեմուրի արձանը Շահրիսաբզում՝ Օք Սարոյ պալատի պատկերի ֆոնին, մետաղադրամի անվանական արժեքը, ուզբ.՝ «SHAHRISABZ SHAHRINING 2700 YILLIGI» գրառումը։ Եզերվում է կետերից շրջագծով։ | ||
![]() ![]() |
Տաշքենդի 2200-ամյակ | |
Դիմերեսը՝ Ուզբեկստանի զինանշանը, նրա շուրջ՝ կետերից շրջագիծ, մետաղադրամի եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON MARKAZIY BANKI», մետաղադրամի թողարկման տարեթիվը։ | ||
![]() ![]() |
Տաշքենդի 2200-ամյակ | |
Դիմերեսը՝ Ուզբեկստանի զինանշանը, նրա շուրջ՝ կետերից շրջագիծ, մետաղադրամի եզրով՝ թողարկող բանկի անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON MARKAZIY BANKI», մետաղադրամի թողարկման տարեթիվը։ |
«Մեծ նախնիներ» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մեծ նախնիներ» շարքի մետաղադրամները թողարկվել են 1999 թվականին 100 սում անվանական արժեքով և պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը կենտրոնում՝ պատմական գործչի պատկերը («Ալիշեր Նավոի» հուշադրամի դեպքում՝ գործչի արձանը), եզրով ներքևում՝ անունը, ծննդյան և մահվան տարեթվերը, եզրով վերևում՝ ուզբ.՝ «BUYUK SIYMOLAR» գրառումը, աջ և ձախ մասերում՝ մեկական ութաեզր աստղ։ Եզերվում է կետերից շրջագծով։
Դարձերեսը՝ Ուզբեկստանի զինանշանը, պետության անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON RESPUBLIKASI», մետաղի հարգը (Ag999,9), հուշադրամի քաշը և թողարկման տարեթիվը (ուզբ.՝ «1999 yil»)։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.00 մմ[22][23]: Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 1000 հատ[22]։
1999 | ![]() |
Աբու Ալի իբն Սինա ուզբ.՝ ABU ALI IBN SINO |
1999 | ![]() |
Միրզա Ուլուգբեկ ուզբ.՝ MIRZO ULUG‘BEK | |
1999 | ![]() |
Ահմադ ալ-Ֆերգանի |
1999 | ![]() |
Բաբուր ուզբ.՝ BOBUR | |
1999 | ![]() |
Աբու Ռեյհան Բիրունի ուզբ.՝ ABU RAYHON BERUNIY |
1999 | ![]() |
Թեմուր Ամիրա ուզբ.՝ AMIR TEMUR | |
1999 | ![]() |
Մուսա ալ-Խորեզմի ուզբ.՝ MUSO AL-XORAZMIY |
1999 | ![]() |
Ալիշեր Նավոի ուզբ.՝ ALISHER NAVOIY |
Ճարտարապետական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պատմաճարտարապետական հուշարձաններ» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պատմաճարտարապետական հուշարձաններ» շարքի մետաղադրամները թողարկվել են 1998 թվականին 100 սում անվանական արժեքով և պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ համապատասխան շինության կամ հուշարձանի պատկերը և անվանումը, անվանական արժեքը, մետաղի հարգը (Ag999,9) և հուշադրամի քաշը։ Եզերվում է կետերից շրջագծով։
Դարձերեսը՝ Ուզբեկստանի զինանշանը, նրա շուրջ՝ կետերից շրջագիծ, մետաղադրամի եզրով՝ պետության անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON RESPUBLIKASI», հուշադրամի թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.00 մմ[24][25]։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 1000 հատ[24][25]։
1998 | ![]() |
Օլիյ Մաժլիսի շենք ուզբ.՝ OLIY MAJLIS BINOSI |
1998 | ![]() |
Ալիշեր Նավոիի հուշարձան ուզբ.՝ ALISHER NAVOIY HAYKALI | |
1998 | ![]() |
Թեմուր Ամիրայի թանգարան ուզբ.՝ AMIR TEMUR MUZEYI |
1998 | ![]() |
Թեմուր Ամիրայի հուշարձան ուզբ.՝ AMIR TEMUR HAYKALI |
«Ուզբեկստանի անկախության 10-ամյակ» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ուզբեկստանի անկախության 10-ամյակ» շարքի մետաղադրամները թողարկվել են 2001 թվականին 100 սում անվանական արժեքով և պատրաստված են 999 հարգի արծաթից proof որակով։
Դիմերեսը՝ ժամանակակից Ուզբեկստանի համապատասխան խորհրդանիշի պատկերը, անվանական արժեքը, ուզբ.՝ «O‘ZBEKISTON MUSTAQILLIGINING 10 YILLIGI», եզերվում է կետերից շրջագծով։
Դարձերեսը՝ Ուզբեկստանի զինանշանը, թողարկող բանկի անվանումը՝ ուզբ.՝ «O‘ZBEKISTON MARKAZIY BANKI», մետաղի հարգը (Ag999,9), հուշադրամի քաշը և թողարկման տարեթիվը։ Եզերվում է կետերից շրջագծով։ Դրամաշուրթը՝ ատամնավոր։
Տեխնիկական բնութագրեր․ քաշը՝ 31.10 գ, տրամագիծը՝ 38.00 մմ։ Յուրաքանչյուրի հատված քանակը՝ 1000 հատ[26][27]։
2001 | ![]() |
Ալիշեր Նավոի Դիմերեսը՝ Ալիշեր Նավոիի արձանը Տաշքենդում։ |
2001 | ![]() |
Թեմուրյանների պատմության թանգարան Դիմերեսը՝ պետական թանգարանի շենքը Տաշքենդում։ | |
2001 | ![]() |
Թեմուր Ամիրա Դիմերեսը՝ Լենկթեմուրի արձանը Տաշքենդում։ |
2001 | ![]() |
Անկախության հրապարակ Դիմերեսը՝ «Անկախություն և մարդասիրություն» հուշակոթողը Անկախության հրապարակում։ | |
2001 | ![]() |
Տաշքենդյան կուրանտներ Դիմերեսը՝ Տաշքենդյան կուրանտները Թեմուր Ամիրայի հրապարակում։ |
2001 | ![]() |
Թենիս Դիմերեսը՝ թենիսիստ՝ Տաշքենդի թենիսի կորտի ֆոնին։ | |
2001 | ![]() |
Ռեգիստան Դիմերեսը՝ տեսարան Ռեգիստան հրապարակից Սամարղանդում։ |
2001 | ![]() |
Կուրեշ Դիմերեսը՝ ազգային գոտեմարտի մենամարտիկներ։ | |
2001 | ![]() |
Օք Սարոյ Դիմերեսը՝ Ուզբեկստանի նախագահի նստավայրը։ |
2001 | ![]() |
Ֆուտբոլ Դիմերեսը՝ ֆուտբոլիստ գնդակով՝ ֆուտբոլային դաշտի սխեմատիկ պատկերի ֆոնին։ | |
2001 | ![]() |
Օլիյ Մաժլիս Դիմերեսը՝ Ուզբեկստանի խորհրդարանի շենքը։ |
2001 | ![]() |
Օլիմպիական փառքի թանգարան Դիմերեսը՝ ջահով վազորդ՝ թանգարանի ֆոնին։ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հուշադրամները հատվում են թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից, գործնականում դրամաշրջանառության մեջ չեն ներառվում, սակայն հանդիսանում են օրինական վճարամիջոց[1]։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Տվյալ մետաղադրամների որոշ տեխնիկական բնութագրեր Ուզբեկստանի Կենտրոնական բանկի կայքում և այլ հայտնի աղբյուրներում նշված չեն։
- ↑ «Ահմադ ալ-Ֆերգանի» հուշադրամի վրա գիտնականի ծննդյան և մահվան տարեթվերն առկա չեն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Узбекский сум – основная денежная единица Узбекистана; uzbekistans.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-12
- ↑ Coins - Tashkent Mint (Uzbekistan); ehobbex.com (անգլ.)։ Վերցված է 2016-01-09
- ↑ Монеты - Ташкентский монетный двор; kollekcioner.ru (ռուս.)։ Վերցված է 2016-11-12
- ↑ 4,0 4,1 Coin «Amir-Temur monument» (gold plated copper-nickel); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
- ↑ Монета «Тамерлан (Амир Тимур)» (серебро, 1994); ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-01-31
- ↑ 6,0 6,1 6,2 Coin «3rd Anniversary of Independency» (silver); numista.com (անգլ.)։ Վերցված է 2017-07-23
- ↑ 7,0 7,1 Standard Catalog of World Coins 1901-2000, 2017, էջ 2302
- ↑ Coin «Aliser Navoi monument» (silver); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
- ↑ Coin «Aliser Navoi monument» (gold plated silver); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
- ↑ 10,0 10,1 10,2 Uzbekistan coinage variety type set 1994-current, էջ 2
- ↑ 11,0 11,1 Coin «10th Anniv. of Uzbekistan's Independence» (8 grams); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
- ↑ Coin «10th Anniv. of Uzbekistan's Independence» (6 grams); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
- ↑ 13,0 13,1 Coin «Muhammad Taragay Ulugbek»; colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
- ↑ 14,0 14,1 Coin «Amir-Temur monument» (silver, 1996); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
- ↑ 15,0 15,1 Coin «Amir-Temur monument» (gold plated silver); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
- ↑ Coin «Amir-Temur monument» (gold); colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
- ↑ 17,0 17,1 Монета «25 сум»; ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-01-09
- ↑ Монета «500 лет со дня смерти Алишера Навои»; raritetus.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-10
- ↑ Coin «Alisher Novoiy» (bronze); numista.com (անգլ.)։ Վերցված է 2017-07-23
- ↑ Монета «2200 лет городу Ташкент» (Мустақиллик ва эзгулик); ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-01-18
- ↑ Монета «2200 лет городу Ташкент» (Эзгулик аркаси); ehobbex.com (ռուս.)։ Վերցված է 2016-01-18
- ↑ 22,0 22,1 Series «Great Ancestors»; colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
- ↑ Uzbekistan Set of Eight One Ounce Silver «Outstanding Personalities» Proof Coins in Presentation Case, Originally from the Per...; historical.ha.com (անգլ.)։ Վերցված է 2016-01-10
- ↑ 24,0 24,1 Uzbekistan 1998 Silver Proof Set Information Requested; coincommunity.com (անգլ.)։ Վերցված է 2016-01-18
- ↑ 25,0 25,1 Series «Historical-Architectural Monuments»; colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
- ↑ Series «10 Years of independence of Uzbekistan» colnect.com (անգլ.)։ Վերցված է 2017-03-08
- ↑ Standard Catalog of World Coins 2001-Date, 2017, էջ 1471
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 1901-2000 (45th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 2302 — 2384 էջ, ISBN 978-1-4402-4797-2։
- Cuhaj G.S., Michael T., 2018 Standard Catalog of World Coins 2001-Date (12th Ed.), Iola, «Krause Publications», 2017, էջ 1471 — 1488 էջ, ISBN 978-1-4402-4798-9։
- Uzbekistan coinage variety type set 1994-current, Pobjoy Mint, Surrey County, 2014 — 8 էջ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուզբեկստանի հիշատակային մետաղադրամներ; Ուզբեկստանի ԿԲ կայք Արխիվացված 2016-06-29 Wayback Machine; (ռուս.)
- Ուզբեկստանի շրջանառու մետաղադրամներ; Ուզբեկստանի ԿԲ կայք; (ռուս.)
- Ուզբեկստանի մետաղադրամների կատալոգ; ehobbex.com (ռուս.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուզբեկստանի հուշադրամներ կատեգորիայում։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |