Տոմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անանիա Շիրակացի

Տոմար Տոմարական հաշվումների նպատակով Դվինի 554 թվականին եկեղեցական ժողովն անրադարձ է կատարում հայկական օրացույցին։ Բուն հայոց թվականի (Քրիստոսից առաջ 2492 թվականին) կողքին սահմանվում է «Հայոց Մեծ թվականը», որի սկիզբը համարվում է 552 թվականի հուլիսի 11-ը։ Այնուամենայնիվ, Հայաստանում եկեղեցական տոների և ծիսակատարությունների ժամանակը որոշելիս անհամապատասխանություններ էին նկատվում՝ կապված հայկական արեգակնային օրացույցի շարժական լինելու հետ։ Ուստի քրիստոնեյա ուրիշ երկրների նման՝ Հայաստանում ևս սկսեցին գործածել հատուկ աղյուսակներ՝ օրացուցային տարբերությունները կարգավորելու համար։ Անանիա Շիրակացին «Անշարժ տոմար» կազմելու փորձ արեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։