Հնդկաստանի մշակույթ
Հնդկաստանի մշակույթ |
---|
Հնդկաստանի մշակույթը հավաքականորեն վերաբերում է հազարավոր շրջանների և բոլոր կրոնների և համայնքների առանձնահատուկ մշակույթներին, որոնք այժմ ներկա են Հնդկաստանում: Հնդկաստանի լեզուները, կրոնները, պարերը, երաժշտությունը, ճարտարապետությունը, կերակուրը և սովորույթները տարբերվում են ըստ տարածաշրջանի ամբողջ Հնդկաստանում: Հնդկական մշակույթը՝ հաճախ պիտակավորված որպես մի քանի մշակույթների միավորում, տարածվում է Հինդուստան թերակղզու վրա և կրել է մի քանի հազարամյակների պատմության ազդեցությունը[1][2]: Հնդկաստանի բազմազան մշակույթի բազմաթիվ տարրեր ինչպիսիք են հնդկական կրոնները, հնդկական փիլիսոփայությունը և հնդկական խոհանոցը խորը ազդեցություն են ունեցել աշխարհի վրա:
Կրոն և փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկաստանն աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկն է[3], որը ունի 29 նահանգ տարբեր մշակույթներով և քաղաքակրթություններով: Հնդկական մշակույթը՝ հաճախ պիտակավորված որպես մի քանի մշակույթների միավորում, տարածվում է Հինդուստան թերակղզու վրա և կրել է մի քանի հազարամյակների պատմության ազդեցությունը[1][2]: Իր պատմության ընթացքում հնդկական մշակույթը կրել է մեծապես Դհարմայի կրոնների ազդեցությունը[4]: Նրանք են մեծապես պատասխանատու հնդկական փիլիսոփայության, գրականության, ճարտարապետության, արվեստի և երաժշտության ձևավորման համար[5]: Հնդկական մշակույթը մեծ ազդեցություն է ունեցել ասիական երկրների վրա Մետաքսի ճանապարհով ճանապարհորդների և ծովային վաճառականների միջոցով տարածելով հինդուիզմը, բուդդիզմը, ճարտարապետությունը, վարչակազմը, գրի համակարգը ասիական այլ երկրներ[6][7]: Արևմուտքում հնդկական մշակույթը համընկնում է պարսկական մշակույթի հետ Հինդուկուշի և Պամիրի լեռներում[8]: Դարեր շարունակ եղել է մշակույթների զգալի միաձուլում բուդդիստների, հինդուիզմի հետևորդների, մուսուլմանների, ջայնիզմի հետևորդների և տարբեր ցեղային ժողովուրդների միջև Հնդկաստանում[9][10]: Հնդկաստանը հինդուիզմի, բուդդիզմի, ջայնիզմի և այլ կրոնների ծննդավայրն է: Հավաքական հայտնի որպես հնդկական կրոններ[11]: Հնդկական կրոնները համաշխարհային կրոնների մեջ մեծ տեղ են գրավում աբրահամյան կրոններին զուգահեռ: Այսօր հինդուիզմը և բուդդիզմը աշխարհի երրորդ և չորրորդ ամենամեծ կրոններն են, համապատասխանաբար, 2 միլիարդ[12][13][14] և 2,5-2,6 միլիարդ հետևորդներով[12][15]: Հինդուիզմի, ջայնիզմի և բուդդիզմի հետևորդները Հնդկաստանում կազմում են բնակչության 80-82%-ը: Հնդկաստանը կրոնապես և էթնիկապես ամենաբազմազան երկրներից մեկն է աշխարհում, որոշ մոլի կրոնական հասարակություններով և մշակույթներով: Կրոնը խաղում է կենտրոնական և վերջնական դեր շատ մարդկանց կյանքում: Չնայած Հնդկաստանում մեծ է հնդիկ բնակիչների քանակությունը, այտեղ նաև բնակվում են մեծ քանակությամբ մուսուլմաններ: Հնդկաստանում կան նաև մեծ քանակությամբ սինգխեր և քրիստոնյաներ: Համաձայն 2011 թվականի մարդահամարի բնակչության 79,8%-ը հինդուիզմի հետևորդներ են, 14,2%՝ իսլամի, 2,3%-ը՝ քրիստոնեության, 0,7%-ը՝ բուդդիզմի, 0,4%-ը ջայնիզմի[16]: Հնդկաստանում կան շատ ցեղային կրոններ, բայց դրանք հիմնականում կրում են հինդուիզմի, բուդդիզմի, իսլամի, ջայնիզմի, քրիստոնեության ազդեցությունը[17]: Հետազոտությունների համաձայն 2050 թվականին Հնդկաստանը կունենա հինդուիստների և իսլամիստների ամենամեծ բնակչությունը: Աթեիզմը և ագնոստիցիզմը նույնպես ունեն իրենց հետևորդները Հնդկաստանում[18][19]: Հնդկաստանի փիլիսոփայությունը ներառում է Հինդուստան թերակղզու փիլիսոփայական սովորույթները: Կան օրթոդոքսյան փիլիսոփայության 6 դպրոց - Նյայա, Վայշեշիկա, Սամխյա, Յոգա, Միմամսա և Վեդանտա, և 4 հեթերոդոքսյան դպրոցներ - Ջային, Բուդդիստ, Աջիվիկա և Կառվակա, վերջին 2-ը նաև հինդուիզմի դպրոցներ են[20][21]: Հնդկաստանի փիլիսոփայության դպրոցները հիմնականում ձևավորվել են մ.թ.ա. 1000 թվականից մինչև մ.թ. միջին դարեր: Մ.թ.ա. 800-ից մինչև մ.թ. 200 թվականները փիլիսոփայական դպրոցների միջև ուժեղ հակամարտություն էր ընթանում, որի արդյունքում որոշ դպրոցներ գոյատևեցին իսկ որոշները կամ միաձուլվեցին կամ ոչնչացան:
Ընտանիքի կառուցվածք և ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարեր շարունակ Հնդկաստանը ունեցել է ավանդական ընտանիքի մոդել, այսինքն երբ ծնողները, երեխաները, երեխաների կանայք և ամուսինները իրենց զավակներով ապրում են միասին: Հիմնականում ընտանիքի գլուխ է համարվում ամենամեծ անդամը: Նա է կայացնում կարևոր որոշումները և ընդունում կանոնները, իսկ ընտանիքի մյուս անդամները պետք է ենթարկվեն դրանց[22]: 1966 թվականի հետազոտությունների ժամանակ Օրենստեյնը և Միքլինը վերլուծեցին Հնդկաստանի բնակչության տվյալները և ընտանիքի կառուցվածքը: Նրանց հետազոտությունները փաստում են, որ հնդկական տնային տնտեսության չափը մնացել է նույնը 1911-1951 թվականներին: Այնուհետև ուրբանիզացիայի և տնտեսական աճի հետևանքով Հնդկաստանը ականատես եղավ ավանդական ընտանիքների մասնատմանը միջուկային ընտանիքների[23][24]: Սինհան բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտություններից հետո նշում է որ վերջին 60 տարիների ընթացքում Հնդկաստանի շատ տարածքներում շատացել է միջուկային ընտանիքների թիվը, ինչպես աշխարհի մյուս մասերում: 1990-ականներին Հնդկաստանում կային քիչ քանակությամբ ավանդական ընտանիքներ և եղածներն էլ հիմնականում ունեիր ցածր եկամուտ[23]: Կրթության տարածման և տնտեսության բարելավման հետ մեկտեղ ավանդական ընտանիքի համակարգը արագորեն մասնատվում է Հնդկաստանի տարածքում և փոխվում է վերաբերմունքը աշխատող կանանց նկատմամբ:
Պլանավորված ամուսնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկական հասարակությունում պլանավորված ամուսնությունները երկար ժամանակ համարվել են նորմալ: Անգամ այսօր, հնդիկների մեծամասնության ամուսնությունները պլանավորում են իրենց ծնողները կամ ընտանիքի մյուս անդամները: Անցյալում ամուսնության տարիքը ցածր էր[25]: Այժմ ամուսնության միջին տարիքը կանանց համար բարձրացել է մինչև 21, ըստ 2011 թվականի մարդահամարի[26]: 2009 թվականին կանանց 7%-ը ամուսնացել է նախքան 18 տարեկան դառնալը[27]: Հին Հնդկաստանում կրոնական պատկերացումները ընտանեկան կյանքի և շատ երեխաների կարևորության մասին ենթադրում էին, որ բոլոր կանայք և տղամարդիկ պետք է ամուսնանային, ընդ որում կանայք երիտասարդ տարիքում[28]: Այրիները հալածվում էին և նրանց չէր թույլատրվում այցելել հարսանեկան տոնակատարությունները: Կանայք ովքեր չունեին տղաներ նույնպես նմանատիպ ճնշումների էին ենթարկվում: Սերունդ պարգևող ընտանիքի գաղափարը բացառում էր միասեռական հարաբերությունների գոյությունը: Հենց ընտանիքում երեխա էր ծնվում ծնողները շրջապատում էին նրան հսկայական սիրով: Մոր և որդու հարաբերությունները շատ կարևոր էին Հին Հնդկաստանում, որը լարվածություն էր առաջացնում սկեսուրի և հարսի միջև: Ամուսնությունների մեծամասնությունում հարսի ընտանիքը օժիտ է տալիս փեսայի ընտանիքին: Ավանդաբար, օժիտը համարվում էր կնոջ բաժինը ընտանեկան ունեցվածքից, քանի որ կանայք ժառանգություն ստանալու օրինական իրավունք չունեին: Այն նաև ներառում էր շարժական արժեքներ ինչպիսիք են՝ զարդերը, կենցաղային իրերը, որը հարսը կարող էր վերահսկել իր կյանքի ընթացքում[29]: Պատմականորեն ընտանիքներում ժառանգությունը մեծ մասամբ անցնում էր արական սեռի ներկայացուցիչներին: 1956 թվականից հնդկական օրենքները հավասար վերաբերմունք են ցուցաբերում ժառանգության հատկացման գործում՝ եթե չկա պաշտոնական կտակ[30]: Հնդկաստանում ամուսնալուծությունների մակարդակը ցածր է՝ ընդամենը 1%, համեմատած ԱՄՆ-ի հետ 40%[31][32]: Բայց ամուսնալուծությունների քանակը մեծանում է և ամուսնալուծությունների 80%-ի նախաձեռնողը կանայք են[33]: Ոմանք կարծում են որ այդ հանգեցնում է հասարակության մասնատման, իսկ մյուսները կարծում են որ՝ հանգեցնում է կանանց հզորացման: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ հնդկական մշակույթը հեռանում է պլանավորված ամուսնություններից:
Հարսանեկան ծիսակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարսանիքները տոնական միջոցառումներ են Հնդկաստանում մեծ զարդարանքներով, գույներով, երաժշտությամբ, պարերով, զգեստներով և ծիսակարգերով՝ որոնք կախված են հարսնացուի և փեսացոուի կրոններից, ինչպես նաև նրանց նախասիրություններից[34]: Հնդկաստանը տարեկան նշում է 10 միլիոն հարսանիք[35], որից 80%-ը հնդիկների հարսանիքներ են: հինդուիզմում կան շատ ծիսակատարություններ, բայց վիվիհան(հարսանիք) համարվում է ամենակարևոր ծիսակատարությունը, որը հասուն հնդիկը կատարում է իր կյանքում[36][37]: Տիպիկ հնդկական ընտանիքները հսկայական ջանքեր և ֆինանսական միջոցներ են ծախսում հարսանիքին պատրաստվելու և նշելու համար: Հնդկական հարսանիքների ծիսակարգերը և արարողությունները մեծապես կախված են տարածաշրջանից, ընտանիքի ռեսուրսներից և հարսի ու փեսայի նախասիրություններից: Այնուամենայնիվ կան մի քանի հիմնական ծիսակատարություններ բոլոր հնդկական հարսանիքների համար - Կանյադաան, Պանիգրահանա և Սապտապադի. համապատասխանաբար՝ հարսնացուի հանձնումը հոր կողմից, կամավոր ձեռքերը պահելը կրակի մոտ որպես ապագա միության ապացույց, կրակի մոտ 7 քայլ անելը, որի յուրաքանչյուր քայլի ժամանակ ասվում են փոխադարձ խոստումներ: 7-րդ քայլից և Սապտապադիի երդումներից հետո զույգը դառնում է օրինական ամուսին և կին[38][39]: Հնդիկ մուսուլմանների հարսանիքի ծիսակատարությունները նման են Միջին Արևելքում անցկացվող հարսանիքներին: Այդ ծիսակատարությունները ներառում են Նիկահը, Մահրը որի ժամանակ փեսան ֆինանսական օժիտ է տալիս հարսի համար, հարսանեկան պայմանագրի ստորագրումը և ընդունելությունը[40]: Հնդիկ քրիստոնյաների հարսանիքները արևմտյան նահանգներում՝ ինչպիսի է Գոան, նման են հարսանիքներին, որոնք տեղի են ունենում քրիստոնյա երկրներում, բայց այլ նահանգներում ունեն ավելի շատ հնդկական ծեսեր:
Ողջույնի ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ողջույնները ներառում են Նամաստեն (հնդկերեն և սանսկրիտ), Նամասկար(հնդկերեն), Ջուհար/Նամասկար Օդիայում: Այս բոլորը բանավոր ողջույններ են, որոնք մարդիկ իրար ասում են հանդիպելիս և բաժանվելիս: Նամասկարը համարվում է ավելի պաշտոնական քան Նամաստեն, բայց երկուսն էլ ցույց են տալիս մեծ հարգանք: Նամասկարը հիմնականում օգտագործվում է Հնդկաստանի և Նեպալի հնդիկների կողմից, բայց շատերը օգտագործում են այն Հինդուստան թերակղզուց դուրս: Հնդկաստանի և Նեպալի մշակույթներում, բառը ասվում է բանավոր կամ գրավոր հաղորդակցման սկզբում: Այնուամենայնիվ, ձեռքերը ափերով իրար միացրած և դեպի կուրծքը պահած շարժումը կարող է արվել առանց որևէ բառի: Բառը սերել է սանսկրիտից. նամահ - խոնարհվել, հարգել, տե - քեզ: Բառացի «Ես խոնարհվում են քո առաջ»[41]: Հինդուիզմում այն նշանակում է «Ես խոնարհվում եմ քո աստվածայինի առաջ»[42][43]: Շատ հնդկական ընտանիքներում, երիտասարդ կանանց և տղամարդկանց սովորեցնում են խոնարհվել մեծերի առաջ՝ խնդրելով նրանց օրհնությունը: Այս սովորույթը կոչվում է Պրամանա: Բայց ողջույնի այս ավանդական ձևերը կարող են բացակայել բիզնես աշխարհում և քաղաքներում, որտեղ ձեռքսեղմումը ողջույնի ավելի տարածված ձև է:
Տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկաստանը լինելով բազմամշակույթ, բազմազգ և բազմակրոն հասարակություն նշում է տարբեր կրոնների տոներ և տոնակատարություններ: Հնդկաստանի 3 ազգային տոները ՝ Անկախության օր, Հանրապետության օր, Գանդի Ջայանիտի, նշվում են մեծ նվիրվածությամբ և եռանդով ամբողջ Հնդկաստանի տարածքում: Ի հավելումն, շատ հնդկական նահանգներ և տարածաշրջաններ ունեն տեղական տոնակատարություններ կախված կրոնական և լեզվական ժողովրդագրությունից: Հայտնի կրոնական տոնակատարությունները ներառում են Նավրատրին, Ջանմաշտամին, Դիվալին, Մահա Շիվրատրին, Գանեշ Չատուրտին, Դուրգա Պուջան, Հոլին և այլ տոնակատարություններ:
Հնդկական Նոր տարվա տոնակատարությունները Հնդկաստանի տարբեր տարածաշրջաններում նշվում են տարբեր և յուրահատուկ ոճով և տարբեր ժամանակ: Որոշ տոնակատարություններ Հնդկաստանում նշվում են տարբեր կրոնների կողմից: Դրա վառ օրինակ է Դիվալին, որը տոնվում է հինդուիստների, սինգխերի և ջայինների կողմից: Սինգխերի տոնակատարությունները՝ինչպիսիք են Գուրու Նանակ Ջայանտին և Բաիսախին, նշվում են սինգխերի և հինդուիստների կողմից Դելիում և Փենջաբում, որտեց երկու հասարակությունների միությունը կազմում է բնակչության մեծ մասը: Գույներ ավելացնելով հնդկական մշակույթին, Դռիի տոնակատարությունը նույնպես նշվում է մեծ շուքով: Իսլամը Հնդկաստանում երկրորդ ամենատարածված կրոնն է ավելի քան 172 միլիոն հետևորդներով, ըստ 2011 թվականի մարդահամարի: Իսլամական տոնակատարությունները որոնք Հնդկաստանը ճանաչել է պետական կրոններ հետևյալն են. Էիդ ուլ Ֆիթր, Միլաբ ուն Նաբի, Մուհարամ և Շաբ -է-Բարաթ[44]: Քրիստոնեությունը Հնդկաստանի երրորդ ամենատարածված կրոնն է, ավելի քան 23 միլիոն հետևորդներով, որից 17 միլիոնը կաթոլիկենր են: Երկիրը նշում է Սուրբ ծնունդը և մի քանի այլ տոներ որպես պետական կրոն:
Կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկաստանի հարուստ և բազմազան կենդանական աշխարհը մեծ ազդեցություն է թողել տարածաշրջանի մշակույթի վրա: Անտառների համար Հնդկաստանում օգտագործում են ջունգլի բառը, որը բրիտանական գաղութատերերը փոխառել են անգլերեն: Այդ բառին տարածում ապահովեց նաև Ռեդյարդ Կիպլինգի «Ջունգլիների գիրքը» ստեղծագործությունը: Հնդկաստանի կենդանական աշխարհը բազմաթիվ հեքիաթների և առակների առարկա է դարձել[45]: Հինդուիզմում կովը համարվում է ազատության խորհրդանիշ, մայր աստվածուհի և հարստություն ու բարեկեցություն շնորհողը[46]: Այդ իսկ պատճառով կովերը հարգված են հինդուիզմի մշակույթում և կովերին կերակրելը համարվում է երկրպագություն: Դրա համար կովի միսը համարվում է արգելված սնունդ հինդուիստների և ջայնիստների հասարակությունում[47]: 2012 թվականից կովերի երկրպագությունը մնում է բաժանող և հակասական թեմա Հնդկաստանում: Հնդկաստանի որոշ նահանգներ կովերին պաշտպանող օրենքներ են ընդունել, մինչդեռ այլ նահանգներ չունեն ոչ մի սահմանափակում կովերի մսի արտադրության և սպառման դեմ: Որոշ խմբեր դեմ են կովերի սպանությանը սնունդի համար, մինչդեռ այլ խմբեր փաստում են, որ մարդ ինքը պետք է ընտրի թե ինչ տեսակի միս է ցանկանում ուտել: 2012 թվականին Հնդկաստանում օրենք է ընդունվել ըստ որի կովերի սպանդը համարվում է լուրջ հանցագործություն: Որոշ նահանգներ արգելում են կովերի սպանությունը, կովի մսի առքը, վաճառքը և տեղափոխությունը: Բայց դա գործում է ոչ բոլոր նահանգներում:
Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկական կերակուրը այնքան բազմազան է, որքան Հնդկաստանը: Հնդկական խոհանոցը օգտագործում է բազմաթիվ բաղադրիչներ, կերակուրի պատրաստման բազմապիսի եղանակներ և մատուցման ձևեր: Աղցաններից մինչև սոուսներ, բուսակերից մինչև մսակեր, համեմունքներ, հացաբուլկեղենից մինչև աղանդեր: Հնդկական խոհանոցը բազմազան է և բարդ: Հարոլդ Մաքգին, միշլենյան աստղեր ունեցող խոհարարների սիրված քննադատը ասել է. «Անգամ սովորական կաթի հետ, որպես հիմնական բաղադրիչ, գյուտարարության համար ոչ ոք չի համեմատվի Հնդկաստանի հետ»[48]: Ընդհանուր առմամբ հնդկական խոհանոցը բաժանվում է 5 ճյուղի -հյուսիսային, հարավային, արևմտյան, արևելյան և հյուսիսարևելյան: Ճյուղերը տարբերվում են իրարից համեմունքների և խոտաբույսերի տարբերությամբ, պատրաստման եղանակներով: Չնայած նրան, որ կերակուրների մեծ մասը բուսակերների համար են, կան նաև ուտեստներ որոնք պարունակում են հավի, տավարի, խոզի և ձկան միս, ձու և ծովամթերք: Ձուկ շատ են օգտագործում Հնդկաստանի արևելյան նահանգներում[49]: Հնդկական խոհանոցը կրել է նաև այնպիսի խոհանոցների ազդեցությունը ինչպիսիք են Կենտրոնական Ասիայինը, արաբներինը, մոնղոլներինը և եվրոպացիներինը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 John Keay (2011), India: A History, 2nd Ed – Revised and Updated, Grove Press / Harper Collins, ISBN 978-0-8021-4558-1, see Introduction and Chapters 3 through 11
- ↑ 2,0 2,1 Mohammada, Malika (2007), The foundations of the composite culture in India, Aakar Books, ISBN 81-89833-18-9
- ↑ Kenoyer, Jonathan Mark; Heuston, Kimberley (May 2005). The Ancient South Asian World. Oxford University Press. ISBN 0-19-517422-4. OCLC 56413341
- ↑ Nikki Stafford Finding Lost, ECW Press, 2006 ISBN 1-55022-743-2 p. 174
- ↑ "1". Cultural History of India. New Age International Limited Publications. 2005. p. 3. ISBN 81-224-1587-3.
- ↑ Southeast Asia: A Historical Encyclopedia, from Angkor Wat to East Timor, by Keat Gin Ooi p.642
- ↑ Hindu-Buddhist Architecture in Southeast Asia by Daigorō Chihara p.226
- ↑ Lange Christian։ Justice, Punishment and the Medieval Muslim Imagination։ Cambridge Studies in Islamic Civilization։ Cambridge University Press։ ISBN 978-0-521-88782-3 Lange: Greater Persia (including Khwārazm, Transoxania, and Afghanistan)."
- ↑ E. Dunn, Ross. The adventures of Ibn Battuta, a Muslim traveller of the fourteenth century. University of California Press, 1986. ISBN 978-0-520-05771-5. ISBN 0-520-05771-6.
- ↑ Tharoor, Shashi. India: From Midnight to the Millennium and Beyond. Arcade Publishing, 2006. ISBN 978-1-55970-803-6. ISBN 1-55970-803-4.
- ↑ Nikki Stafford (2006). Finding Lost: The Unofficial Guide. ECW Press. p. 174. ISBN 978-1-55490-276-7. Retrieved 5 December 2013.
- ↑ 12,0 12,1 "45". What Is Hinduism?Modern Adventures Into a Profound Global Faith. Himalayan Academy Publications. 2007. p. 359. ISBN 1-934145-00-9.
- ↑ «Non Resident Nepali – Speeches»։ Nrn.org.np։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 25, 2010-ին։ Վերցված է օգոստոսի 1, 2010
- ↑ "BBCVietnamese.com". Bbc.co.uk. Retrieved 1 August 2010.
- ↑ "Religions of the world: numbers of adherents; growth rates". Religioustolerance.org. Retrieved 1 August 2010.
- ↑ "India has 79.8% Hindus, 14.2% Muslims, says 2011 census data on religion". First Post. August 26, 2015. Retrieved 2015-09-22.
- ↑ Clothey, Fred (2006). Religion in India : a historical introduction. London New York: Routledge. ISBN 978-0-415-94024-5.
- ↑ Ramkrishna Bhattacharya (2011), Studies on the Cārvāka/Lokāyata, Anthem Press, ISBN 978-0857284334, pages 26–29
- ↑ Johannes Quack (2014), Disenchanting India: Organized Rationalism and Criticism of Religion in India, Oxford University Press, ISBN 978-0199812615, page 50 with footnote 3
- ↑ Flood 1996, pp. 82, 224–49
- ↑ For an overview of this method of classification, with detail on the grouping of schools, see: Radhakrishnan & Moore 1989
- ↑ «Indian Families»։ Facts About India։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 30, 2011-ին։ Վերցված է հոկտեմբերի 11, 2011
- ↑ 23,0 23,1 Raghuvir Sinha (1993). Dynamics of Change in the Modern Hindu Family. South Asia Books. ISBN 978-81-7022-448-8.
- ↑ Henry Orenstein, Michael Micklin։ «The Hindu Joint Family: The Norms and the Numbers»։ Pacific Affairs 39 (3/4): 314–325։ JSTOR 2754275։ «Autumn, 1966»
- ↑ Heitzman James։ «India: A Country Study.»։ US Library of Congress։ Վերցված է դեկտեմբերի 26, 2012
- ↑ Women and men in India 2012 Archived 12 October 2013 at the Wayback Machine. CSO/Census of India 2011, Government of India, pp xxi
- ↑ K. Sinha Nearly 50% fall in brides married below 18 The Times of India (February 10, 2012)
- ↑ Wiesner, Merry E. “The Family.” Gender in History: Global Perspectives, 2nd Edition, John Wiley & Sons, Ltd., 2011, pp. 30–31.
- ↑ Heitzman James։ «India: A Country Study»։ US Library of Congress։ Վերցված է դեկտեմբերի 26, 2012
- ↑ Bina Agarwal (սեպտեմբերի 25, 2005)։ «Landmark step to gender equality»։ The Hindu – India's National Newspaper
- ↑ «India moves to make it easier for couples to divorce»։ BBC News։ հունիսի 10, 2010
- ↑ Marriage and Divorce data by Country – United Nations database
- ↑ Sangeeta Pisharoty (մայիսի 15, 2010)։ «Marriages are in trouble»։ The Hindu newspaper
- ↑ Sari nights and henna parties, Amy Yee, The Financial Times, May 17, 2008
- ↑ India's love affair with gold, CBS News, February 12, 2012
- ↑ Hindu Saṁskāras: Socio-religious Study of the Hindu Sacraments, Rajbali Pandey (1969), see Chapter VIII, 978-81-208-0396-1, pages 153–233
- ↑ The Illustrated Encyclopedia of Hinduism: A-M, James G. Lochtefeld (2001), 978-0-8239-3179-8, Page 427
- ↑ History of Dharmasastra, Vaman Kane (1962)
- ↑ P.H. Prabhu (2011), Hindu Social Organization, 978-81-7154-206-2, see pages 164–165
- ↑ Three Days of a Traditional Indian Muslim Wedding, zawaj.com
- ↑ Namaste Douglas Harper, Etymology Dictionary
- ↑ Ying, Y. W., Coombs, M., & Lee, P. A. (1999), Family intergenerational relationship of Asian American adolescents, Cultural Diversity and Ethnic Minority Psychology, 5(4), pp 350–363
- ↑ Lawrence, J. D. (2007), The Boundaries of Faith: A Journey in India, Homily Service, 41(2), pp 1–3
- ↑ «Central Government Holidays»։ Government of India։ 2010
- ↑ Symbolism in Indian culture Archived 9 May 2006 at the Wayback Machine.
- ↑ Peter J. Claus, Sarah Diamond, Margaret Ann Mills (2003)։ South Asian folklore։ Taylor & Francis։ ISBN 0-415-93919-4
- ↑ Peter H. Marshall Nature's web: rethinking our place on earth M.E. Sharpe, 1996 1-56324-864-6 p. 26
- ↑ Harold McGee (2004)։ «On food and cooking»։ Scribner։ ISBN 978-0-684-80001-1
- ↑ Banerji Chitrita (1997)։ Bengali Cooking: Seasons and Festivals։ Serif։ ISBN 978-1-897959-50-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հնդկաստանի մշակույթ Վիքիպահեստում |
---|
- Ministry of Culture, Government of India, Links to some cultural sites and available grants for understanding the cultural diversity of India
- India and World Cultural Heritage A UNESCO site describing cultural heritage sites of India
- India's intangible cultural heritage Another UNESCO site dedicated to Indian dance and other cultural heritage