Ֆիբոնաչի
Լեոնարդո Պիզանո Leonardo Pisano | |
|---|---|
| Ծնվել է | մոտ 1170[1][2] ենթդ․ Պիզա, Պիզայի հանրապետություն[2] |
| Մահացել է | ոչ վաղ քան 1240 ենթդ․ Պիզա, Պիզայի հանրապետություն[2] |
| Քաղաքացիություն | |
| Դավանանք | քրիստոնեություն |
| Մասնագիտություն | մաթեմատիկոս և master of calculations |
| Գործունեության ոլորտ | թվերի տեսություն[3] և մաթեմատիկա[3] |
| Տիրապետում է լեզուներին | իտալերեն[3] և լատիներեն[4][5] |
| Ազդվել է | Abū Kāmil Shujāʿ ibn Aslam?[6][7] |
| Հայր | Guglielmo Bonacci?[8] |
Լեոնարդո Պիզանո (լատիներեն՝ Leonardus Pisanus, իտալ.՝ Leonardo Pisano, մոտ 1170[1][2], ենթդ․ Պիզա, Պիզայի հանրապետություն[2] - ոչ վաղ քան 1240, ենթդ․ Պիզա, Պիզայի հանրապետություն[2]), միջնադարյան Եվրոպայի առաջին խոշոր մաթեմատիկոս։ Ավելի շատ հայտնի է Ֆիբոնաչի (Fibonacci) անունով։ Այս անվան ծագման պատմության շուրջ կան տարբեր վարկածներ։ Ըստ առաջինի, նրա հայրը՝ Գիլերմոն հայտնի էր Բոնաչի («անձնվեր») անունով, իսկ ինքը՝ Լեոնարդոն կոչվեց filius Bonacci (բառացիորեն թարգմանած «անձնվերի որդի»)։ Իսկ ըստ մյուս վարկածի Fibonacci-ն ծագում է Figlio Buono Nato Ci արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «ծնողին արժանի զավակ»։

Ֆիբոնաչիի հայրը առևտրական հարցերով հաճախ էր լինում Ալժիրում, և Լեոնարդոն այնտեղ մաթեմատիկա էր ուսումնասիրում արաբ ուսուցիչների մոտ։ Ավելի ուշ նա եղավ Եգիպտոսում, Սիրիայում, Սիցիլիայում։ Լեոնարդոն ուսումնասիրում էր իսլամական երկրների մաթեմատիկոսների աշխատանքները։ Նա նաև ծանոթացել էր անտիկ դարաշրջանի և հնդիկ մաթեմատիկոսների ձեռքբերումներին։ Ձեռք բերված գիտելիքների հիման վրա Ֆիբոնաչին գրեց մի շարք գիտական աշխատություններ, որոնք շատ մեծ ձեռքբերումներ էին համարվում միջնադարյան Եվրոպայի գիտության մեջ։ XIX դարում Պիզայում գիտնականի պատվին տեղադրվեց արձան։
Ֆիբոնաչիի թվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահսպիսով ամեն մի թիվ հաջորդում էր նրան որը այսպես թե այնպես 1 2 2 33 45 թվերի նման էր
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 3 4 5 6 Muccillo M. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1997. — Vol. 47.
- 1 2 3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://mathshistory.st-andrews.ac.uk/Biographies/Abu_Kamil/
- ↑ Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիբոնաչի» հոդվածին։ |
| ||||||||||||||||