Ալ-Քինդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ալ-Քինդի
أبو يوسف يعقوب إبن إسحاق الكندي
Al-kindi.jpeg
Ծնվել է մոտ. 801[1][2]
ալ-Քուֆա, Najaf Governorate, Իրաք կամ Բասրա, Basra Governorate, Իրաք
Մահացել է 866 կամ 873
Բաղդադ[1]
Քաղաքացիություն Black flag.svg Աբասյան խալիֆայություն
Մասնագիտություն փիլիսոփա, մաթեմատիկոս, գաղտնագիր, աստղագետ, բժիշկ, երաժշտություն տեսաբան և աստղագուշակ
Հաստատություն(ներ) Իմաստության տուն
Գործունեության ոլորտ մաթեմատիկա
Տիրապետում է լեզուներին արաբերեն[3]
Հայտնի աշակերտներ Abu Ma'shar al-Balkhi և Abu Zayd al-Balkhi
Al-Kindi Վիքիպահեստում

Ալ-Քինդի (արաբ․՝ أبو يوسف يعقوب إبن إسحاق الكندي‎‎‎‎, մոտ 801-873), ազգությամբ արաբ Յեմենից, ուսումնառել էր Բաղդադում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իսլամական աստվածաբան էր, սակայն հետաքրքրվում էր նաև գիտություններով ու փիլիսոփայությամբ։ Նա արժանացել է «արաբների փիլիսոփա» մականվանը։ Ըստ նրա՝ իմաստուն է նա, ով նվաճում է նախորդ սերունդների իմաստությունը։ ճշմարտություն որոնողի համար չկա ավելի թանկագին բան, քան ճշմարտությունը։ ճշմարտությունը ոչ ոքի չի ստորացնում, այլ հակառակը՝ այն վեհացնում է ցանկացածին։ Ալ-Քինդին խոսում է ճշմարտության կեղծ բարեկամների մասին, որոնք օժտված են մեծ իշխանությամբ և առևտուր են անում հավատով՝ լինելով հավատի թշնամիներ։

Նա ծանոթ էր Պտղոմեոսի, Էվկլիդեսի, Արիստոտելի և մյուսների գործերին, չէր պատկերացնում փիլիսոփայությունն առանց բնագիտության ու մաթեմատիկայի։

Ըստ Ալ-Քինդիի՝ Մաթեմատիկական գիտություններում մենք պետք է պահանջենք ոչ թե համոզմունք, այլ ապացույց։ Ի տարբերություն գիտական գիտելիքի, աստվածային գիտելիքը չի պահանջում ոչ որոնում, ոչ չարչարանք, ոչ հնարամտություն, ոչ ժամանակ, նրան պետք չեն ոչ տրամաբանություն, ոչ մաթեմատիկա։ Մարդիկ զուրկ են աստվածային գիտելիքից, քանի որ այն վեր է նրանց բնույթից և բնածին ընդունակությունից։ Մարգարեները, ըստ Ալ-Քինդիի, հենց նրանով են տարբերվում մյուս մարդկանցից, որ նրանք օժտված են Ալլահի կողմից այդ գիտելիքներով և հանդիսանում են Աստծո պատվիրակները։ Այդ պատճառով էլ Մուհամմադի Ղուրանը վեր է մարդկային տրամաբանությունից։

Արիստոտելի համար աշխարհը վերջավոր է տարածության մեջ և անսահման է ժամանակի մեջ, իսկ Ալ-Քինդին ընդունում էր աշխարհի ստեղծումը ոչնչից Ալլահի կողմից և կարծում էր, որ աշխարհը վերջավոր է։ Մատերիայի և ձևի փոխհարաբերության հարցում նա հետևել է Արիստոտելին, բայց ավելի կարևոր է համարել մատերիայի դերը։ Ըստ նրա՝ մատերիան երբեք չի ոչնչանում։ Նա այնպիսին է, որ եթե այն վերանում է, ապա վերանում է նաև մնացածը, իսկ եթե վերանում է մնացածը, մատերիան չի վերանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փիլիսոփայություն բոլորի համար» հեղ. Աղասի Գևորգյան, Երևան, 2007 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]