Օլշտին
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Օլշտին | |||||
լեհ.՝ Olsztyn գերմ.՝ Allenstein | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Համայնք | Warmian-Masurian Voivodeship? | ||||
Հիմնադրված է | հոկտեմբերի 31, 1353 թ. | ||||
Մակերես | 88 կմ² | ||||
ԲԾՄ | 88 մետր | ||||
Բնակչություն | ▼170 225 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 89 | ||||
Փոստային դասիչ | 10-001–11-041 | ||||
Ավտոմոբիլային կոդ | NO | ||||
Պաշտոնական կայք | olsztyn.eu/o-olsztynie.html | ||||
| |||||
Օլշտին, քաղաք Łyna գետի ափին՝ Հյուսիսարևելյան Լեհաստանում։ Օլշտինը Արևմտյան-Մազուրյան վոյեվոդության մայրաքաղաքն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1346 թվականին արևմտյան շրջանը՝ անտառը մաքրվեց իր ամբողջ տարածքով՝ (այժմ՝ Łyna գետ) պրուսիական Վարմիայի նոր բնակչությամբ։ Հետևյալ տարին Տևտոնյան պատվերները սկսեցին Իևդենսբուրգի նման ամրոցների կառուցումը։ «Ալլեմշտեյն» բառը գերմաներենում նշանակում է Alle գետի մոտ գտնվող ամրոց։ Ալլեմշտեյնը նշվում է Լեհաստանի թագավորության կողմից՝ հունգարական պատերազմի ժամանակ։
Ալլենշտեյնը միացավ Պրուսիական Կոնֆեդերացիային 1440 թվականին։ Այն ապստամբեց 1454 թվականին՝ որպես 30 տարվա պատերազմի արդյունք և պաշտպանության առաջարկվեց Լեհական կառավարության կողմից։
1655 թվականին Օլշտինը գրավվեց շվեդացիների կողմից և 1708 թվականին՝ լեհ-շվեդական պատերազմների ժամանակ, քաղաքի բնակչությունը գրեթե սրբվեց ժանտախտի և խոլերայի պատճառով։
Քաղաքը վերականգնվել է 1772 թվականին Պրուսիական Թագավորության կողմից՝ Լեհաստանի առաջին մասի կողմից։ Բկակչությունը հասավ 1,770-ի, իսկ Օլշտինը կառավարվում էր Արևելյան Պրուսիայի նահանգի կողմից։ 1807 թվականին Նապոլեոն Բոնապարտն այցելում է Օլշտին։ 1825 թվականին քաղաքը բնակեցված էր 1266 լեհերով և 1341 գերմանացիներով[2] 1841 թվականին առաջին անգամ լույս տեսավ «Allensteiner Zeitung» գերմաներեն պարբերականը։ Քաղաքում հիվանդանոց բացվեց 1867 թվականին։
Գերմանիայի վերամիավորումից հետո՝ 1871 թվականին Օլշտինը դարձավ Գերմանական Կայսրության մասը։ 2 տարի հետո քաղաքը կապվեց Տորունին։ 1886 թվականին սկսվեց առաջին լեհերեն թերթը՝ «Gazeta Olsztyńska»-ն։ Օլշտինի ենթակառուցվածքը զարգացավ արագորեն. Գազը ներմուծվեց 1890, հեռախոսը՝ 1892 , ջրատարը՝ 1898, իսկ էլէկտրականությունը՝ 1907 թվականներին։ 1905 թվականին քաղաքը դարձավ Ալենշտեյն շրջանը շրջանի մայրաքաղաքը։ 1818-1910 թվականներին քաղաքը կառավարվում էր Օլշտինի համայնքի կողմից։ Դրանից հետո քաղաքը դարձավ անկախ։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսական Կայսրությունը գրավեց Օլշտինը 1914 թվականին, սակայն վերականգնվեց Գերմանական բանակի կողմից Տաննենբերգի ճակատամարտից հետո։
Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո 1920 թվականին Արևելյան Պրուսիայում հանրաքվե անցկացվեց Օլշտինի՝ Արևելյան Պրուսիային կամ Լեհաստանին միանալու վերաբերյալ։ Այն անցկացվեց հուլիսի 11-ին։ 362,209 ձայն (97,8%) կողմ էր Արևելյան Պրոիսիային, իսկ 7,980-ը՝ (2,2%) Լեհաստանին միանալուն։
1939 թվականի սկզբին լեհախոս փոքրամասնությունը՝ հատկապես Գերմանիայի լեհական միությունը Գերմանիայից վտարեցին մահվան ճամբարները։
1945 թվականի հունվարի 22-ին քաղաքը թալանվեց և այրվեց Խորհրդային Կարմիր բանակի կողմից։ 1945 թվականի հոկտեմբերին Օլշտինի գերմանացի բնակչությունը արտաքսվեց Օլշտին քաղաքի հրամանատարների կողմից։
1967 թվականին Օլշտինում բացվեցին անվադողերի գործարաններ։ Դրանց մեջ էին մտնում «OZOS», «Stomil», և «Michelin» ընկերությունները։
Օլշտինը Արևմտյան-մասուրյան վոյեվոդության մայրաքաղաքն է 1999 թվականից։ Նախկինում այն մտնում էր Օլշտինի վոյեվոդության կազմում[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլշտինը գտնվում է Լեհաստանի հյուսիս-արևելքում։ Տարածաշրջանը հայտնի է որպես «Հազար լճեր»։
Կանաչ գոտի
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքի անտառների կեսից շատը առանձին կառուցվածք է, որը ծառայում է զբոսաշրջային նպատակներով։ Այս տարածքում են գտնվում տորֆային հողով հարուստ 2 կառույցներ՝ «Մզար» և «Րեդիկայնի»։ Տարածքն իր մեջ է ընդգրկում բնության 910 հուշարձաններ, արգելոցներ՝ հաճարենու, կաղնու, լիմոնի ճանապարհներ։
Լճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է լճային տարածքում։ Վարչական տարածքի ներսում կան 15 լճեր։ Դրանց մակերեսը կազմում է 725 հա, իսկ 8,25%-ը բուն քաղաքն է։
-
Ուկիել լիճը
-
Կորտովսկիյե լիճ
-
Զբիկ լիճը
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բնակչություն |
---|---|
1772 | 1,770 |
1846 | 4,000 |
1875 | 6,000 |
1885 | 11,555 |
1890 | 19,373 |
1895 | 25,000 |
1939 | 50,000 |
1941 | 54,300 |
1946 | 23,000 |
1950 | 45,000 |
1972 | մոտ 100,000 |
1994 | 165,000 |
2000 | 170,000 |
2009 (30 Հուլիս) | 176,387 |
Կան նաև շատ փոքր մասեր՝ Jakubowo, Karolin, Kolonia Jaroty, Kortowo II, Łupstych, Niedźwiedź, Piękna Góra, Podlesie, Pozorty, Skarbówka Poszmanówka, Słoneczny Stok, Stare Kieźliny, Stare Miasto, Stare Zalbki, Stary Dwór, Track։ Այս մասերը չունեն խորհրդային ներկայացուցիչների հավաքներ։
-->
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեֆան Յարազի թատրոն
- Տիկնիկային թատրոն
Կինոթատրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հելիոս» կինոթատրոն
Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլշտինի ամենամեծ թանգարանը Վարմիայի և Մազուրիի թանգարանն է։ Քաղաքը ունի նաև «Gazeta Olsztyńska House», բնության թանգարան, սպորտի թանգարան։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Vader դեթ-մետալ խումբը համարվում է Լեհաստանի ամենահայտնի դեթ-մետալ խմբերից։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Michelin» անվադողեր արտադրող ընկերությունը Վարմիա և Մասուրիա տարածաշրջանի ամենամեծ ընկերությունն է[4]։ Մյուս կարևոր ոլորտներն են սնունդը և կահույքագործությունը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- University of Warmia and Mazury [1] Արխիվացված 2006-05-26 Wayback Machine
- Համակարգչային գիտությունների համալսարան
- Olsztyńska Szkoła Wyższa im. Józefa Rusieckiego
- Olsztyńska Wyższa Szkoła Informatyki i Zarządzania im. Tadeusza Kotarbińskiego
- Wyższe Seminarium Duchowne HOSIANUM Արխիվացված 2012-07-16 Wayback Machine
- Masurian Institute (Հիմնադրված՝ 1943 թվականին)
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Indykpol AZS Olsztyn – վոլեյբոլի թիմ
- OKS Stomil Olsztyn – ֆուտբքոլի թիմ (տղաների)
- Warmia Traveland Olsztyn – վոլեյբոլի թիմ (տղաների)
- AZS UWM Trójeczka Olsztyn – բասկետբոլի թիմ (տղաներ)
- WMPD Olsztyn – րեգբիի թիմ (տղաների)
- Budowlani Olsztyn - ըմբշամարտի թիմ
Քաղաքի նշանավոր մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Կոպեռնիկոս (1473–1543 թթ.) աստղագետ, կառավարիչ և քաղաքի հրամանատար
- Հովհաննես վոն Լեյսեր (1310–1388 թթ.), քաղաքի հիմնադիրը
- Հովհաննես Նոլեյսեն (+1511), Գերմանացի ակադեմիկոս
- Հյոգո Հիս (1863–1919 թթ.), լեհ-գերմանացի քաղաքական գործիչ
- Հյուբերտ Հյոնեկես (1880–1947 թթ.), ուսուցիչ Կոպեռնիկոսի դպրոցում, 1930–1933 թթ. գերմանական պառլամենտի անդամ
- Էրիկ Մենդելսոն (1887–1953 թթ.), գերմանացի-լեհ ճարտարապետ
- Օլգա Դեսմոնդ (1891–1964 թթ.), պարուհի և դերասանուհի
- Քուրդ վոն Բիլլո (1899–1971 թթ.), երկրաբան
- Գեորգի Հերմանովսկի (1918–1993 թթ.), գրող, թարգմնանիչ
- Հանս-Գուրգեն Վինչևսկի (1922–2005 թթ.), քաղաքական գործիչ
- Կուրտ Լովենս (*1925 թ.), գերմանացի դերասան
- Իզաբելլա Տրոջանովսկա (*1955 թ.), դերասանուհի և երգչուհի
- Արթուր Վոդջեթ (*1968 թ.), լողորդ
- Վոլչիեխ Գժիբ (*1981 թ.), վոլեյբոլ խաղացող
- Թոմաս Զահորսկի ֆուտբոլիստ
- Պյոտր Վիվզարեք (*1965 թ.), կիթառահար և վոկալիստ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ամրոց Օլշտինում
-
Օլշտինի ամրոցը
-
Օլշտինի այգին
-
Օլշտին, Պրոստա փողոց
-
հուշարձան Օլշտինում
-
Օլշտինի տաճարը
-
ET22 ուղևորափոխադրիչը
-
Օլշտինի ամրոցը
-
Կոպեռնիկոսի հուշարձանը Օլշտինում
-
Օլշտինի պատմական երկաթուղային կամուրջը
-
Օլշտինի ավետարանական եկեղեցին
-
Օլշտինի այգին
-
Օլշտինի աստղադիտարանը
-
Օլշտինի ամրոցը
-
Օլշտինի ամրոցի ներսում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]http://www.olsztyn.eu/ Արխիվացված 2014-09-11 Wayback Machine
http://poland.reship.com/ Արխիվացված 2014-08-21 Wayback Machine
Վայրեր, որ կարելի է այցելել՝ գտնվելով Օլշտինում Արխիվացված 2014-08-20 Wayback Machine
Օլշտինի պատմություն Արխիվացված 2014-01-01 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/042815662011-0964465?var-id=1639616&format=jsonapi
- ↑ «Պոմորզիայի պատմություն», 157 էջ, 1993 թվական
- ↑ http://www.olsztyn.eu/
- ↑ «http://www.autoflesz.pl/». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլշտին» հոդվածին։ |
|