Աննա Գերման։ Սպիտակ հրեշտակի գաղտնիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Գերման։ Սպիտակ հրեշտակի գաղտնիքը
ռուս.՝ Анна Герман. Тайна белого ангела
լեհ.՝ Anna German. Tajemnica Białego Anioła
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա, մելոդրամա և կենսագրություն
Երկիր Ռուսաստան
 Ուկրաինա
 Լեհաստան
 Խորվաթիա
Լեզուռուսերեն
ՌեժիսորWaldemar Krzystek?
Գլխավոր
դերերում
Joanna Moro?, Konstantin Milovanov?, Մարիա Պորոշինա և Մարատ Բաշարով
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ10
Էկրաններին էսեպտեմբերի 3, 2012[1]-ից 2013[1]
ՀեռուստաալիքԱռաջին ալիք, Ինտեր, TVP 1 և Բելառուս-1

«Աննա Գերման։ Սպիտակ հրեշտակի գաղտնիքը» (ռուս.՝ Анна Герман. Тайна белого ангела, լեհ.՝ Anna German. Tajemnica Białego Anioła), կենսագրական հեռուստասերիալ՝ նկարահանված ռուսական Star Media հեռուստաընկերության կողմից ուկրաինական և խորվաթական Film Production Service Open Ltd., Yes to Film, Zielono Mi. և MP Film Production ստուդիաների հետ համատեղ։ Ներկայացնում է լեհ երգչուհի Աննա Գերմանի կյանքը։ Նկարահանվել է 2012 թվականին և նվիրված է երգչուհու մահվան 30-րդ տարելիցին։

Ռուսաստանում և Ուկրաինայում ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի սեպտեմբերին, իսկ Լեհաստանում՝ 2013 թվականի փետրվարին ազգային TVP1 հեռուստաալիքով[2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Գերմանը չորս տարեկան էր, երբ հորը` Օյգեն Գերմանին ձերբակալում, ապա գնդակահարում է նրա մոր` Իրմա Մարտենսի վաղեմի երկրպագուն։ Ապագա երգչուհու ընտանիքը մի քանի տարի դեգերում է ԽՍՀՄ-ում՝ թաքնվելով ՆԳԺԿ գնդապետից։

Երբ լրանում է Աննա Գերմանի 12 տարին, սկսվում է Հայրենական մեծ պատերազմը։ Իրման ամուսնանում է լեհի հետ, որպեսզի փախչի Լեհաստան՝ փրկվելով Ռուսաստանում ֆաշիստներ փնտրողների հետապնդումից։

Շուրջ հինգ տարի անց բացահայտվում է Աննա Գերմանի «հրեշտակային» ձայնը։ Բեմ բարձրանալ նրան օգնում է իր լավագույն ընկերուհին։ Աննան մեկնում է Իտալիա՝ խիստ պայմանագիր կնքելով մի ընկերության հետ, որը նրան արգելում էր ելույթ ունենալ «փողոցում»։

Աննա Գերմանը հաղթում է Սան Ռեմոյի երգի փառատոնում, ինչից հետո նրան սպասում է համաշխարհային համերգային շրջագայություն։ Սակայն ավտովթարի ու բժիշկների դադաղելու հետևանքով նրա համերգային գործունեությունը դադարում է։ Բժիշկներից ոչ ոք չէր հավատում, որ նա ողջ կմնա։ Եվ եթե նույնիսկ դա տեղի ունենա, կանխատեսվում էր, որ նա ողջ կյանքում գամված կլինի անկողնուն։ Այնուամենայնիվ, 12 օր կոմայի մեջ մնալուց հետո նա ուշքի է գալիս։ Երկար ջանքերի շնորհիվ նա ոտքի է կանգնում, կրկին բեմ է բարձրանում` անելով անհնարինը և դառնալով «լեհական էստրադայի սպիտակ հրեշտակ»[4] ...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յոաննա Մորո – Աննա Գերման
  • Շիմոն Սենդրովսկի – Զբիգնև Տուխոլսկի, Աննայի ամուսինը
  • Աննա Կիրինա – Աննա Գերմանը մանուկ հասակում
  • Եկատերինա Ցեվմենկո – Աննա Գերմանը 12 տարեկանում (հնչյունավորել է Իվաննա Պապուշենկոն)
  • Մարիա ՊորոշինաԻրմա Մարտենս-Գերման-Բերներ, Աննայի մայրը
  • Մարատ ԲաշարովՎալենտին Լավրիշին
  • Եկատերինա Վասիլևա – Աննա Ֆրիզեն, Աննայի տատը
  • Կոնստանտին Միլովանով – Եվգենի (Օյգեն) Ֆրիդրիխովիչ Գերման, Աննայի հայրը
  • Մատեուշ Մլոդզյանովսկի – Գերման Բերներ, Աննայի խորթ հայրը
  • Իգոր Վալևսկի-Սոբչուկ – Զբիգնև կրտսեր, Աննայի որդին
  • Կշիշտոֆ Կրուպինսկի – Յուլիան Կշիվկա
  • Մարիա Զվոնարյովա – Աննա Կաչալինա
  • Յուլյա Ռուտբերգ – Աննա Ախմատովա
  • Ելենա Բոնդարևա-Ռեպինա – Ֆաինա Ռանևսկայա
  • Դորոտեա Մերկուրի – Դալիդա
  • Միքելե Դի Ջակոմո – Ադրիանո Չելենտանո
  • Վալերի Լեգին – Եվգենի Մատվեև
  • Կառոլինա Գորչիցա – Յադվիգա Կովալսկայա
  • Վիկտոր Սարայկին – ՆԳԺԿ մայոր

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում օգտագործվել են Աննա Գերմանի կատարումների ձայնագրությունները, բացառությամբ այն էպիզոդների, որտեղ հերոսուհին երգում է առանց նվագակցության։ Այդ ժամանակ հնչում է ուկրաինացի երգչուհի Վլադիսլավա Վդովիչենկոյի ձայնը։ Վերջինս կատարել է 7 երգ a cappella Աննա Գերմանի երգացանկից («Вернись в Сорренто», «Аве Мария», «Джи», «Гори, гори, моя звезда», романс «Не говорите мне о нём», «Надежда», «Баллада о небе и земле»):
  • Ֆիլմի սցենարը համաձայնեցվել է անմիջապես Զբիգնև Տուխոլսկու՝ Աննա Գերմանի ամուսնու հետ։ Երգերը նույնպես օգտագործվել են նրա համաձայնությամբ։
  • Լեհաստանում ֆիլմի ամեն սերիան դիտել է շուրջ վեց միլիոն մարդ[5]։
  • Սերիալի թրեյլերում ցուցադրվում է Աննա Գերմանի հոր գնդակահարման տեսարանը, սակայն սերիալում այն չի ներառվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
  2. «Российская Герман по польскому телевидению». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  3. «Польский канал TVP1 купил сериал «Анна Герман» компании Star Media». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  4. Анна Герман. Тайна белого ангела. ВСЕ СЕРИИ, Վերցված է 2022-10-21-ին
  5. Gazeta Wyborcza- «Serial o Annie German — „dziwoląg“, który rozbił bank»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]