Մարիա Պորոշինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Պորոշինա
Ծնվել էնոյեմբերի 1, 1973(1973-11-01) (50 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 1115009

Մարիա Միխայլովնա Պորոշինա (ռուս.՝ Мария Михайловна Порошина, նոյեմբերի 1, 1973(1973-11-01), Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Պորոշինան ծնվել է 1973 թվականի նոյեմբերի 1-ին Մոսկվայում։ Հայրը՝ Միխայիլ Պորոշինը, եղել է «Берёзка» պարի անսամբլի արտիստ, ծնունդով Սվերդլովսկի մարզի Պոլևսկոյ քաղաքից։ Մայրը՝ Նատալյա Կրասնոյարսկայան, եղել է Մեծ թատրոնի մնջախաղի անսամբլի ռեժիսոր և պրոֆեսիոնալ երգչուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1999), ծնվել է Կիևում։ Մարիա Պորոշինայի ծնողներն ամուսնալուծվել ենРодители Марии развелись[1], մայրն ամուսնացել է դերասան Դմիտրի Նազարովի հետ։ Մարիա Պորոշինան սովորել է № 59 (ներկայում՝ № 1286) ֆրանսերենի խորացվծ ուսուցմամբ դպրոցում, զբաղվել երաժշտությամբ, գեղարվեստական մարմնամարզությամբ, պարով («Берёзка» անսամբլ)[2]։

Դպրոցն ավարտելուց հետո Մարիա Պորոշինան ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա, սակայն երկրորդ կուրսից հետո դուրս է մնացել և ընդունվել Շչուկինի անվան թատերական բարձրագույն ուսումնարան (Մ. Պանտելեևայի կուրս), որն ավարտել է 1997 թվականին[3]։

Մարիա Պորոշինան վարել է «Шире круг» հեռուստահաղորդումը, խաղացել ժամանակակից ու դասական հեղինակների ստեղծագործությունների բեմադրություններում, որոնց թվում նաև «На Покровке» թատրոնում Սերգեյ Արցիբաշևի ղեկավարությամբ։ 2000 թվականին կատարել է իր նորամուտը Սերգեյ Վինոգրադովի «LA TEATR» թատերական ընկերության բեմում՝ կատարելով Քլոեի դերը «Օրերի փրփուրը» բեմադրության մեջ։

Իր կինոկարիերան Մարիա Պորոշինան սկսել է հեռուստասերիալներում կատարած ոչ մեծ դերերով։ Ճանաչման է արժանացել «Բրիգադա» (2002) սերիալում կատարած Թամարայի դերի և «Միշտ ասա «միշտ» (ռուս.՝ «Всегда говори «всегда», 2003) սերիալում կատարած գլխավոր դերի շնորհիվ։ Հետագայում նա կատարել է գլխավոր դերեր «Չորրորդ ցանկությունը» (ռուս.՝ «Четвёртое желание», 2003) ֆիլմում և Տիմուր Բեկմամբետովի «Գիշերային պահակախումբ» (ռուս.՝ «Ночной дозор», 2004) ֆանտաստիկ կինոնկարում և նրա շարունակությունում՝ 2005 թվականին թողարկված «Ցերեկային պահակախումբ» (ռուս.՝ «Дневной дозор») ֆիլմում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսին (չգրանցված ամուսնություն) – Գոշա Կուցենկո, ծանոթացել են Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի ընդունելության քննությունների ժամանակ, միասին ապրել են հինգ տարի,
    • Դուստր՝ Պոլինա Կուցենկո (ծնվել է 1996 թվականին[1]), նկարահանվել է «Դեպի սիրտը տանող ճանապարհին» (ռուս.՝ «На пути к сердцу») էպիզոդիկ դերում, «Փոխհատուցում» ֆիլմում Քրիստինայի դերում և «Վերջին ոստիկանը» (ռուս.՝ «Последний мент») ֆիլմում Յուլյա Դիվովայի դերում։
  • Ամուսին՝ Իլյա Դրևնով,
    • Դուստր՝ Սերաֆիմա Դրևնովա (ծնվել է 2005 թվականի սեպտեմբերի 27-ին)[1],
    • Դուստր՝ Ագրաֆենա Դրևնովա (ծնվել է 2010 թվականի փետրվարի 18-ին)[4],
    • Դուստր՝ Գլաֆիրա Դրևնովա (ծնվել է 2016 թվականի փետրվարի 3-ին)[5]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 – «Ոսկե արծիվ» մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում հեռուստատեսությունում» («Դեպի սիրտը տանող ճանապարհին», ռուս.՝ «На пути к сердцу»)

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 – «Հեդդա Գաբլեր», Հենրիկ Իբսեն – Հեդդա
  • 1997 – «Աղքատությունն արատ չէ», Ալեքսանդր Օստրովսկի – մայր
  • 1997 – «Ստվեր», Եվգենի Շվարց – Արքայադուստր
  • 1999 – «Ռևիզոր» – Թագուհի
  • 1999 – «Տղամարդ կնոջ համար» – Մադլեն
  • 1999 – «Մկների քաղաքը» – Մուկ
  • 2000 – «Օրերի փրփուրը» (Բ. Վիան) – Քլոե
  • 2007 – «Հիանալի տղամարդ» – Յուլյա
  • «Վտանգավոր կապեր» – Սեսիլ
  • «Venus» – Անաիս Նին
  • «Առլեկին», ռեժիսոր՝ Սերգեյ Ալդոնին
  • 2009 – «Մի բաժակ ջուր», ռեժիսոր՝ Սերգեյ Ալդոնին – թագուհի Աննա (Մոսկվայի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն)
  • «Իդեալական կին» – Քրիստինա Նիկոլաևնա Տրուբեցկայա
  • «Սիրո դաս ֆրանսերենով» – սիրուհի
  • «37 բացիկ» – Էվելին (մայր)
  • «Տղամարդը հողաթափերով» – Աննա
  • «Տրուֆալդինո» – Բեատրիչե
  • «Կրքի տարածք» – մադամ դե Տուրվել
  • «Կինը սեր որոնելիս» – Ֆլորա
  • «Անավարտ սիրավեպ» – Իլզա

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 ֆ Երկրպագու Поклонник Մարինա
1999 ֆ Երրորդին տրված չէ Третьего не дано Կատյա
2002 ֆ Անտիկիլեր Антикиллер աղջիկը զուգարանում
2002 ֆ Վովոչկա Вовочка Սվետլանա Վլադիմիրովնա
2003 ֆ Չորրորդ ցանկությունը Четвёртое желание Անաստասիա Վետրովա
2003 ֆ Միս Мясо Մայր
2004 ֆ Գիշերային պահակախումբ Ночной дозор Սվետլանա
2004 ֆ Իմ գեղեցիկ դայակը Моя Прекрасная Няня Լյուսեն Ֆիալկովա
2005 ֆ Ցերեկային պահակախումբ Дневной дозор Սվետլանա
2006 ֆ Յոթերորդ օրը Седьмой день
2006 ֆ Մեծ արջի ներքո Под Большой медведицей էպիզոդ
2007 ֆ Суженый-ряженый Օլգա Կիրսանովա
2007 ֆ Իմ մայրը Ձյունանոշ է Моя мама – Снегурочка Ելենա
2007 ֆ Ավրորայի սերը Любовь Авроры Իրա
2007 ֆ Հիվանդապահուհի Сиделка Պոլինա
2008 ֆ Սիրելով չեն հեռանում... Не отрекаются любя… Սոնյա
2008 ֆ Աղջիկ Девочка Արինա Ստրոգովա
2008 ֆ Սկսել նորից։ Մարտա Начать сначала. Марта Մարտա
2009 ֆ Փյունիկի հետքով По следу Феникса Լիզա Կոժևնիկովա
2010 ֆ Տոնածառեր Ёлки Յուլյա
2011 ֆ Երեք օր գժի հետ Три дня с придурком մայր
2012 ֆ Ինձ հետ ահա թե ինչ է կատարվում Со мною вот что происходит Անֆիսա
2013 ֆ Ամանորյա իրարանցում Новогодний переполох Տատյանա
2014 ֆ Ինչ-որ մեկը կորցնում է, ինչ-որ մեկը՝ գտնում Кто-то теряет, кто-то находит Մարիա Վեսնինա
2014 ֆ Բոցման Ճայ Боцман Чайка
2014 ֆ Տոնածառեր 1914 Ёлки 1914 դերձակուհի
2014 ֆ Վագրի հետքը След тигра Նադեժդա
2016 ֆ Բժիշկ Врач

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 ս АБВГД Ltd Եկատերինա
1999 ս Ինքնակոչները Самозванцы գրադարանավարուհի
2000 ս Գեղեցկության սրահ Салон красоты Ագլայա
2001 ս Մանյակների կոնֆերանս Конференция маньяков հոգեբույժ
2001 ս Дальнобойщики Յանա, մարմնավաճառ
2001 ս Менты-3 Յուլյա
2002 ս Կամենսկայա 2 Каменская 2 Կատյա Մացուր
2002 ս Հետաքննությունը վարում են գիտակները։ Մի փութ ոսկի Следствие ведут ЗнаТоКи. Пуд золота Վերա Իվանովա-Ժբանովա
2002 ս Բրիգադա Бригада Թամարա
2002 ս Կյանքը շարունակվում է Жизнь продолжается Նատալյա
2002 ս Տուրեցկու քայլերգ 3 Марш Турецкого 3 Ելենա Լեբեդևա
2003 ս Ուրիշ կյանք Другая жизнь բանկիրի կինը
2003 ս Միշտ ասա «միշտ» Всегда говори «всегда» Օլգա Գրոմովա
2003 ս Участок Լյուդմիլա Ստուպինա
2005 ս Կայսրության անկումը Гибель империи Մարիա Կովսկայա
2004 ս Կույրը Слепой Իրինա
2005 ս Херувим Յուլյա Տիխորեցկայա
2005 ս Միշտ ասա «միշտ»-2 Всегда говори «всегда»-2 Օլգա Բարիշևա
2004 ս Արևը կորցրածները Потерявшие солнце Աննա
2005 ս Լիալուսին Полнолуние Ստանիսլավա Օշուրկովա
2005 ս Իմ գեղեցիկ դայակը Моя прекрасная няня Լյուսեն Ֆիալկովա
2005 ս Սիրո թալիսման Талисман любви Վարվառա Գլուշկովսկայա
2006 ս Միշտ ասա «միշտ»-3 Всегда говори «всегда»-3 Օլգա Բարիշևա
2007 ս Դեպի սիրտը տանող ճանապարհին На пути к сердцу Յուլյա Սոլոդովնիկովա
2008 ս Միշտ ասա «միշտ»-4 Всегда говори «всегда»-4 Օլգա Բարիշևա
2008 ս Կարևորը՝ հասցնելГлавное – успеть Ալիսա
2008 ս Մոնտեքրիստո Монтекристо Վիկտորյա Օստապովա
2009 ս Միշտ ասա «միշտ»-5 Всегда говори «всегда»-5 Օլգա Բարիշևա
2010 ս Վերա, Նադեժդա, Լյուբով Вера, Надежда, Любовь Վերա Ստրոևա
2010 ս Ճակատագրի նվերը Подарок судьбы Եկատերինա Շմելյովա
2010 ս Միշտ ասա «միշտ»-6 Всегда говори «всегда»-6 Օլգա Բարիշևա
2011 ս Միշտ ասա «միշտ»-7 Всегда говори «Всегда»-7 Օլգա Բարիշևա
2011 ս Контригра Օլգա Չեխովա
2012 ս Թարմ հետքերով По горячим следам Լյուբով Սուվորովա
2012 ս Байки Митяя Մաշա
2012 ս Աննա Գերման Анна Герман Իրմա Մարտենս-Գերման-Բյորներ
2012 ս Միշտ ասա «միշտ»-8 Всегда говори «всегда»-8 Օլգա Բարիշևա
2012 ս Միշտ ասա «միշտ»-9 Всегда говори «всегда»-9 Օլգա Բարիշևա
2012 ս Թարմ հետքերով-2 По горячим следам−2 Լյուբով Սուվորովա
2014 ս Նամակ ապակու վրա Письма на стекле Վերոնիկա Վոսկոբոյնիկովա
2014 ս Женщины на грани
2015 ս Սպաների կանայք Офицерские жёны Կատերինա Անտոնովա
2015 ս Ծնողներ Родители Մաշա
2016 ս Ընտանեկան հանգամանքներ Семейные обстоятельства Լարիսա Զիմովա
2016 ս Челночницы Օլգա Ռոդիոնովա
2016 ս Ֆաինա Фаина Պավլա Վուլֆ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Мария Порошина: моя дочка засыпает под барабаны
  2. «Мария Порошина. Профиль звезды». 7 дней. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. «Мария Порошина, актриса: биография, роли, фильмы, фото, награды и отзывы на RUSKINO.RU». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  4. Актриса Порошина в третий раз стала мамой
  5. «42-летняя Порошина в четвёртый раз стала мамой» (ռուսերեն). Дети Mail.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Պորոշինա» հոդվածին։